comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2018

ՙՇՓՄԱՆ ԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է՚

ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումը լավ է, բայց այն չի կարող երաշխավորել առճակատման բացակայություն՚,- ՙԱռաջին լրատվական՚-ի հետ զրույցում հայտնել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Արցախի գիտական կենտրոնը (ԱԳԿ) կարգավիճակի փոփոխության խնդիր ունի. այս առումով Կենտրոնի կանոնակարգում լրացումներ կատարելու հարցն է քննարկվել գիտական խորհրդի՝ հոկտեմբերի 30-ի հերթական նիստում, որին հրավիրվել և մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՀ ԿԳՆ մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը։

Այցելություն Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության  30-ամյակի առթիվ։

Լուրեր Մարտակերտի շրջանից

Այս օրերին Մարտակերտ քաղաքում շարունակվում են փողոցների դեռևս ընթացիկ տարվա օգոստոս ամսից սկսված  բարեկարգման ու ճանապարհաշինարարական աշխատանքները։

Նոր թաղամաս

268 ընտանիք, 1100 բնակիչ ունեցող Կարմիր Շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղը Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան երկու շենք է կառուցվում։ 

ՈՐՊԵՍ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒՆԵՏԻԿ

Դոկտոր Կարպիս  ՏԵՐ-ԵՂԻՅԱՆԸ ԱՄՆ-ում ՙՄաշտոց՚ միակ հայկական համալսարանի ռեկտորն է: Ինքը հիմնադրել և արդեն  42 տարի է` ղեկավարում է: Նրա հետ մեր ծանոթությունը տեղի ունեցավ վերջերս Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում` Արևմտահայերենի և հայագիտության նորաստեղծ կենտրոնում կազմակերպված մի հանդիպման առիթով, որտեղ Կ. Եղիյանը ներկա էր կենտրոնի ամերիկաբնակ հովանավորներ, իր գործընկերներ Հակոբ և Լութովիկա Այնթափլյանների հետ:

Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամի հանդիպումներն Արցախի Հանրապետության խորհրդարանում

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոյին և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզմային, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ:

Subscribe to this RSS feed