comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ:

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 8-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունեց ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ կրթական հիմնադրամի պատվիրակությանը` նրա հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպման հիմնական նպատակը  փոխըմբռնման հուշագրի վերաստորագրումն էր:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում անց են կացվել  ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Նշված ընտրատարածքում պատգամավորի թեկնածուի մեկ տեղի համար առաջադրվել և պայքարում էր 9 թեկնածու՝  Աշոտ Աբրահամյանը (անկուսակցական), Դավիթ Աղաջանյանը (անկուսակցական), Արթուր Ամիյանը (անկուսակցական), Սերգեյ Բաղրյանը (անկուսակցական), Միքայել Գասպարյանը (անկուսակցական), Ալյոնա Գրիգորյանը (ՀՅԴ անդամ), Անդրանիկ Մանասյանը (անկուսակցական), Տիգրան Պետրոսյանը (անկուսակցական) և Արամ Սարգսյանը (անկուսակցական)։

ԹՐԱՄՓԸ ԵՎ ԲՈԼԹՈՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտրությունից ի վեր արած անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին։

Թաներ ԱՔՉԱՄ. ՙԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՈՒՑՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՚

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ ԱՔՉԱՄԸ հանդիպել էր ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների ու դասախոսների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված օպերատիվ տվյալների՝ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 152189,4 մլն դրամ, որոնք 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 12,0 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ նվազել  3,5 տոկոսով։ 

ԿԱՐՃ, ԲԱՅՑ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿՅԱՆՔ…

Արցախում ճանաչված մտավորական, գիտնական-մանկավարժ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը կդառնար 70 տարեկան։ Թվում է՝ կենդանի լիներ, իրավունք կունենար հպարտանալու իր ապրած տարիների ձեռքբերումներով։ Իր համեստ պահվածքով նա հայի այն տեսակն էր, ով անխոնջ ու լուռ աշխատում էր՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը։ 

ՙԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՚

Այս տարվա ՙՄուրացանյան օրերը՚ հագեցած էին գրական միջոցառումներով, որոնց մեջ առանձնանում է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի դպրոցում համագյուղացիներ Սերգեյ Սարինյանի  և Սևակ Արզումանյանի թանգարանի բացումը։ Դպրոցում հավաքվել էին մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, գյուղի  մեծ թվով բնակիչներ, երկու գիտնականների հարազատներ, բարեկամներ, շրջվարչակազմի կրթության և մշակույթի բաժնի պատասխանատու աշխատողներ։ 

Subscribe to this RSS feed