comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 11 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Thu, 27 Jun 2019 14:50:51 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՖ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25575-2018-11-12-13-10-34 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25575-2018-11-12-13-10-34 Վերջերս ԱՀ խորհրդարանում…

Ներկա էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը, Արարատ Օհանջանյանը և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռոմելա Դադայանը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՖ նախաձեռնությամբ: 

Ավելի վաղ ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին` խնդրելով խորհրդարանում քննարկվող հարցերի  օրակարգում ներառել  ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:  Հանդիպման սկզբին Ա. Ղահրամանյանը տեղեկացրել է, որ ԱՖ կողմից  հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում կազմակերպվող հանդիպումներին մշտապես բարձրաձայնվում են աշխատողներին մտահոգող տարաբնույթ հարցեր, որոնց մեջ միշտ կարևորվում է վերոհիշյալ օրենքը վերանայելու հարցը: Նա նաև տեղեկացրել է, որ 700 արհկազմակերպություններում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են 18 հազար աշխատողներ և պահանջել վերանայել վերոնշյալ օրենքը: Ֆեդերացիայի նախագահը հիշեցրել է, որ  օրենքն ընդունվել է 2011թ. հետագա տարիներին մի քանի անգամ  ենթարկվելով լրամշակման:  Ըստ բանախոսի` օրենքում տեղ գտած փոփոխություններով միշտ անտեսվել է աշխատողների շահը, իսկ վերջին անգամ, հաշվի չառնելով աշխատանքային ստաժը, հիվանդության հետ կապված անաշխատունակության դեպքում այդ օրերի դիմաց  վճարները նախատեսվել են  80 տոկոսի չափով: Արա Ղահրամանյանը նշել է նաև, որ աշխատանքային հարաբերություններում պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում  պետական և մասնավոր հատվածի աշխատողներն իրենց հուզող խնդիրերի հետ  մնացել են միայնակ: Հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Արհմիությունների ֆեդերացիան անում է հնարավորը` աշխատողների իրավունքները պաշտպանելու առումով, սակայն այդ գործում կարևոր է նաև աշխատողների բարձրաձայնած խնդիրներին լուծումներ տալու հարցում պետական մասնակցությունը: Խորհրդի անդամներն առաջարկեցին Օրենքի հոդված 6-ի 2-րդ կետից հանել ՙառաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում՚ բառերը իսկ 22-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել ՙանաշխատունակության նպաստը հատկացնել` մինչև երեք տարվա ստաժի դեպքում 80, երեքից ավելիի` 100 տոկոս՚ բառերը: Արա Ղահրամանյանը ԱԺ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ առանց այդ էլ աշխատողների աշխատավարձից գանձվող եկամտահարկն ու տարբեր սոցվճարները նկատելի գումար են կազմում հաստատագրված միջին աշխատավարձի համեմատ:  ԱՖ նախագահը նաև իր կողմից կատարված վերլուծությունն է ներկայացրել միջին աշխատավարձ ստացող, ժամանակավորապես անաշխատունակ դարձած և անաշխատունակության թերթիկ ներկայացրած քաղաքացիների առաջին մեկ օրվա վճարը վերականգնելու դեպքում այդ գումարի չափի մասին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրեց իր նկատառումներն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ` նշելով, որ իրավաօրենսդրական նույն դաշտում գտնվող հայկական երկու պետություններում նման օրենսդրական փոփոխությունը կարող է և պետք է իրականացվի միաժամանակ և համատեղ:  Բացի այդ, ըստ հանձնաժողովի նախագահի, պետք է հաշվի առնել նաև խնդրի բարոյական և իրավական կողմը. բազմաթիվ չլուծված և օրախնդիր հարցեր ունեցող պետության համար այնքան էլ հեշտ չէ արագ լուծում տալ աշխատողների կողմից բարձրացված ցանկացած հարցի: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանն ու փոխնախագահ Ռոմելա Դադայանը համաձայնեցին, որ բարձրացված հարցը  կարևոր ու տեղին է, այն ենթակա է քննարկման: Նրանք տեղեկացրին, որ ՀՀ-ում համապատասխան օրենքի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև  նոր խորհրդարանում: Նրանք խոստացան ապագայում ԱԺ օրակարգում ընդգրկել այդ հարցը: Հանդիպման ընթացքում ԱՖ և ԱԺ ներկայացուցիչների միջև ակտիվ քննարկումներ ծավալվեցին օրախնդիր այլ հարցերի շուրջ ևս: ԱՖ խորհրդի անդամներն անդրադարձան առողջապահության, կրթության և այլ ոլորտներում նկատվող մտահոգիչ փաստերին և իրողություններին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց ապագայում հանձնաժողովների հանրային կարևորության բոլոր հարցերի քննարկումներին մասնակից անել նաև ԱՖ ներկայացուցիչներին: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 

]]>
Սոցիալական Mon, 12 Nov 2018 13:02:11 +0000
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ԱՄՆ-ի ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄԻ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25574-2018-11-12-12-49-13 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25574-2018-11-12-12-49-13 Ռուս փորձագետ Սերգեյ…

 Միխեևն այն կարծիքն է հայտնել, որ ՙԱՄՆ-ն փորձում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, որպեսզի այնտեղ ռազմական բազա տեղակայի՚ ։

Ամերիկացիները վաղուց են սկսել ղարաբաղյան կարգավորման հարցում ՙտարածքներ՝ խաղաղության դիմաց՚ բանաձևի զոնդաժ անցկացնել, վերջերս այդ գաղափարը հնչեց նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի շուրթերով։ 

Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը, ընդհակառակը, երկրորդ պլան է մղվել։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տարածքների հանձնման շուրջ խոսակցությունները որակվում են որպես ՙդավաճանություն ազգային շահերին՚։ Ստեփանակերտն այդ տարածքները համարում է իր անբաժանելի մասը, գրում են հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանները։

Ինչ վերաբերում է Հայաստանի նոր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է միակողմանի զիջումների անհնարինության մասին։ Նա ընդգծել էր, որ Երևանը Ստեփանակերտի փոխարեն ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցություններ չի վարի։

Հայաստանի իշխող էլիտան գիտակցում է, որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին հանձնելը ԼՂՀ անվտանգության ամենալուրջ սպառնալիքը կստեղծի, ինչը ՀՀ-ում իշխանափոխության կհանգեցնի։ Բացի այդ, տարածքների հանձնումը կբերի նոր պատերազմի` Բաքվի համար առավել բարենպաստ մեկնարկային պայմաններով։ Ե՜վ Երևանում, և՜ Ստեփանակերտում գիտակցում են, որ միակողմանի զիջումները հասարակական դժգոհության ալիք կհարուցեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բացի այդ, այդ տարածքներում սեփական ռազմական բազա տեղակայելու ԱՄՆ ծրագրերի հնարավոր իրագործումը (տարածքներն Ադրբեջանին հանձնելու պարագայում), ինչպես այդ մասին նախազգուշացնում է Միխեևը, կհարուցի Իրանի և Ռուսաստանի կտրուկ հակազդեցությունը։ Մոսկվան դա թույլ չի տա, քանի որ նման պլանի իրագործումը կբերի իր դիրքերի թուլացմանը տարածաշրջանում և ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերահսկողության տակ առնել Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական միջանցքը, նշում են հայ փորձագետները։

Ինչ վերաբերում է Իրանին, նրա պատասխանը շատ ավելի կոշտ կլինի։ Իր հյուսիսային սահմաններում ամերիկյան բազայի տեղակայումը, որտեղ առանց այդ էլ տեղի ադրբեջանցիների ու քրդերի շրջանում անջատողական տրամադրություններ են իշխում, Թեհրանը կընդունի որպես casus belli (պատերազմ սկսելու պատրվակ), ինչն անպայման կանդրադառնա Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա։ 

Ադրբեջանն ինքը չի ցանկանա ուղղակի ռազմական առճակատման գնալ Իրանի հետ, քանի որ մերձկասպյան hանրապետության տարածքում ամերիկյան բազայի տեղակայումը կբերի հենց նրան, որ Բաքուն ինքնաբերաբար հակաիրանական կոալիցիայի մաս կկազմի։

Նման բեմագրի դեպքում, բացի աշխարհաքաղաքական ռիսկերից, Ադրբեջանը կարող է միլիարդների հասնող վնասներ կրել` հաշվի առնելով Իրանի հետ ունեցած նրա բավականին ազդեցիկ տնտեսական կապերն ու տարածաշրջանում ԻԻՀ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ բազմակողմանի նախագծերը, եզրափակում է VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

Երևանում կոչ են անում չտրվել ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՄՆ զինվորականների հնարավոր տեղակայման շուրջ տեղեկատվական սադրանքներին։ Սադրող ենթատեքստ ունեցող նման խոսակցությունները կարող են սոսկ տեղեկատվական պատերազմի արգասիք լինել, պատերազմ, որի մեջ ներգրավված է Հայաստանը, VERELQ կենտրոնի հետ զրույցում այդ մասին հիշեցրել է նախկին պատգամավոր, Հայաստանի նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

ՙՀայաստանն իր հայտարարություններում ու գործողություններում միշտ պետք է կողմնորոշվի դեպի սեփական շահերը, և վերջերս այդ մասին ավելի հաճախ ու ավելի մեծ համոզվածությամբ ենք հայտարարում։ Բայց կոնկրետ այս հարցում խնդիրը նրանում է, որ եթե նման բան քննարկումների առարկա էլ դառնա, ապա Հայաստանի իշխանությունները կասեն, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նա չի պատրաստվում պաշտոնական Ստեփանակերտի փոխարեն ինչ-որ բան ասել կամ ներգրավվել ինչ-որ գործընթացում։ Իսկ տվյալ պարագայում խոսքը հենց այն մասին է, որ ԼՂՀ տարածքում պետք է ինչ-որ գործողություններ ծավալվեն՚,-ասել է Թևան Պողոսյանը։ 

Փորձագետի խոսքով՝ սա արհեստական հարց է, որը փորձում են ընդգրկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում։ Ավելի կոնկրետ՝ երկու բարեկամական երկրների։ ԶԼՄ-ները տվյալ դեպքում օգտագործվում են որպես տեղեկատվական պատերազմի գործիք։ 

Միաժամանակ Թ. Պողոսյանը հիշեցրեց, որ վերջերս Հարավային Կովկաս կատարած իր տարածաշրջանային այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Ստեփանակերտ չի մեկնել և չի հանդիպել ԼՂՀ իշխանությունների հետ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ նման բեմագրեր չեն քննարկվել, նշում է հայ փորձագետը։ Նմանատիպ հայտարարությունները գնահատելով որպես սուրճի բաժակով գուշակություն, Պողոսյանը, այդուհանդերձ, կոչ է արել ավելի ուշադիր մոտենալ դրանց տիրաժավորմանը, քանի որ դրանց հետապնդած նպատակներից մեկը հարևան Իրանի ու դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները վնասելն է։

ՙԲոլտոնի այցից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի իշխանությունների փոխարեն ինչ-որ բան չի որոշի։ Հաշվի առնելով դա, կարելի է համոզվածությամբ ասել, որ Հայաստանի հակառակորդները կփորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջև։ Չէ՞որ նման խոսակցությունների ի հայտ գալը կարող է Մոսկվայի մոտ մի շարք հարցեր հարուցել։ Ասենք, հետևյալ հարցը՝ ինչո՞ւ Երևանը հարցը չի քննարկել իր ռազմավարական դաշնակցի հետ, չէ՞ որ խոսքը տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազայի տեղակայման մասին է։  Մյուս կողմից հարվածի տակ կհայտնվեն Իրանի հետ հարաբերությունները, իսկ մեզ համար շատ թանկ են հարևան երկրի հետ մեր կապերը։ Հայաստանը գիտակցում է, որ Իրանի հետ մեր փոխհարաբերությունները շատ զգայուն են դառնում հակաիրանական պատժամիջոցների համապատկերին, և այստեղ շատ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվում, որը կօգնի պաշտպանել մեր շահերը։ Ուստի, կրկնեմ, պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել նման հայտարարությունների ու լուրերի հանդեպ, որոնք ոչնչով հիմնավորված չեն՚,-պատասխանել է Հայաստանի նախագահի խորհրդականը։

Նա կոչ է արել Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումից ելնել, ովքեր սատարում են թափանցկությունը՝ բացատրելով իրենց գործողությունների հերթականությունն ու դրդապատճառները։ Այլ գործողություններ մեզ կարող են ներքաշել օտար օրակարգ, ինչը կարող է վնասել մեր օրակարգին ու բարեկամական երկրների հետ ունեցած հարաբերություններին։

Պողոսյանը հիշեցրեց նաև նախկինում մամուլում սպրդած այն տեղեկատվությունը, համաձայն որի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչ, մինչդեռ պաշտոնական Մինսկը չի հաստատել դա։

ՙՉպետք է մոռանալ այն, որ Հայաստանը գտնվում է տեղեկատվական պատերազմի ճակատներից մեկում։ ԶԼՄ-ները կարող են դրա ակտիվ բաղադրիչը լինել։ Բայց Հայաստանը չպեք է ներքաշվի իրեն չվերաբերող օրակարգ, այլ պաշտպանի հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-բելառուսական հարաբերությունները՚,- եզրափակել է Պողոսյանը։ 

 

eadaily.com 

 

 

 

 

 

]]>
Քաղաքական Mon, 12 Nov 2018 12:47:55 +0000
Նորվեգական դեմարշ. Ադրբեջանը կորցնում է դիրքերը http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25573-2018-11-12-12-47-18 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25573-2018-11-12-12-47-18 Նորվեգիայի թագավորության արտաքին…

 

Պաշտոնական Օսլոն այդ քայլը բացատրել է նրանով, որ տարածաշրջանում մերձավոր դաշնակիցը Վրաստանն է, որը զարգացնում է կապերն արեւմտյան աշխարհի հետ՝ ձգտելով մաս կազմել եվրաատլանտյան ընկերակցությանը։ Եթե այս ձեւակերպումը դիվանագիտականից փոխանցեք սովորական տեքստի, ապա կստացվի, որ Ադրբեջանը որպես պետություն չի արդարացրել Նորվեգիայի հույսերը, եւ այնտեղ դեսպանատան մակարդակի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալն Օսլաոյի համար կորցրել է ակտուալությունը։ Բանն այն է, որ Նորվեգիան Ադրբեջանում դեսպանատուն է բացել ուղիղ քսան տարի առաջ եւ այդ ընթացքում, ինչպես ցույց է տալիս այսօրվա դեմարշը, չի հաջողվել հասնել փոխըմբռնման անհրաժեշտ մակարդակի։ Խնդիրը հետաքրքրություն է ձեռք բերում, երբ նկատի է առնվում, որ Նորվեգիան Ադրբեջանում ունի գործարար հետաքրքրություններ։ Նորվեգական Standartoil ընկերությունը մասնակցել է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը եւ, այսպես ասած, ՙդարի գործարքում՚ ունի իր որոշակի մասնաբաժինը։ Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի սահմանփակել Բաքվում դեսպանատունը փակելու մասին պաշտոնական Օսլոյի որոշում ընդունելու վճռականությունը։ Տվյալ դեպքում նավթային մի ընկերության գործարար շահերը չեն ազդել կառավարության արտաքին քաղաքականության վրա։ Հարավային Կովկասում իր շահերի ավելի արդյունավետ իրացման միջավայր դիտվել է Վրաստանը։ Նորվեգիայի որոշումը հետաքրքրական է նաեւ այն առումով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա կարգավորումը վերապահվել է Թուրքիայում գործող իր դեսպանատանը։ Սա բավական թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նույնական են։ Այսինքն՝ սպասարկելով Նորվեգիայի շահերը Թուրքիայում, նույն դեսպանատունը փաստացի աշխատում է նաեւ ադրբեջանական ուղղությամբ։ Իսկ եթե ավելի պարզ ասվի, ապա Նորվեգիայի կառավարությունը գործնականում անտեսել է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ համարելով, որ Բաքվի հետ կապված հարցերը կարելի է կարգավորել Թուրքիայի միջոցով։ Պաշտոնական Օսլոյի նման որոշումը մեծ անակնկալ էր Ադրբեջանի համար։ Բաքվում նախ հայտարարեցին, թե կդիմեն համարժեք քայլի եւ կփակեն Շվեդիայում գործող դեսպանատունը, որը սպասարկում է նաեւ նորվեգական եւ ֆիննական ուղղությունները, ապա հրաժարվեցին այդ մտադրությունից եւ անցան դիվանագիտական էթիկետին լիովին անհարիր բամբասանքների՝ հիշեցնելով, որ ժամանակին Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը սերտ կապեր է ունեցել ընդդիմության եւ ոչ կառավարական կառույցների հետ։ Ասվածի ենթատեքստն այն է, թե Ադրբեջանում չեն ափսոսում Նորվեգիայի քայլի համար։ Ընդհակառակը, որոշ իմաստով նույնիսկ ուրախ են, քանի որ ազատվում են ՙերկրի ներքին գործերին միջամտող՚ դիվանագիտական ներկայացուցչությունից, բայց Ադրբեջանի միջազգային վարկին, իրոք, հասցվել է չափազանց զգայուն հարված։ Մանավանդ որ Բաքվի քարոզչությունը ջանք, եռանդ եւ միջոցներ չի խնայում, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ՙբոլոր առումներով Հարավային Կովկասի առաջատարն Ադրբեջանն է՚։ Նորվեգիայի կառավարության որոշումն ի դերեւ է հանում այդ պնդումները։ Աշխարհում Բաքուն հայտնի է կառավարման ավտորիտարզիմով, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների դեմ բռնություններով։ Եւ ահա ստանում է արժանի պատասխանը։ Ո՞ր երկիրը կհետեւի Նորվեգիայի օրինակին։

;

]]>
Քաղաքական Mon, 12 Nov 2018 12:46:54 +0000
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԵԼ Է http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25572-2018-11-12-12-43-34 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25572-2018-11-12-12-43-34 Վերջերս ԱԺ-ն հավանություն…

Նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով`  այդ գումարների հաշվին հնարավոր է լինելու ավարտել կիսատ մնացած մի շարք կարևոր ծրագրեր։  

Նշենք, որ  ընթացիկ տարվա սկզբին Արցախի կառավարության որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում էր 14մլրդ 200մլն դրամ: Տարվա ընթացքում  ծրագիրը երկու անգամ փոփոխության ենթարկվեց` ավելացվելով նախ  500, ապա ևս  350 մլն դրամի չափով։ Եթե գումարենք նաև վերոնշյալ 3 մլրդ 300 մլն դրամը, ապա 2018 թվականի  կապիտալ ներդրումները կկազմեն 18մլրդ 350 մլն դրամ: Սա աննախադեպ թիվ է. սկսած 2008թ.-ից՝  նման չափով կապիտալ ներդրումների ծրագիր չի նախատեսվել։  Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ այդ հատկացումներով փորձում են լուծում տալ  հանրապետությունում առկա հրատապ բազմաթիվ խնդիրների: ՙՊետք է նշել, որ  ամեն տարի  պետական բյուջեով տնտեսված գումարների,  հարկային մուտքերի հաշվին տարեվերջին ավելացվում է կապիտալ ներդրումների պետական ծրագիրը, քանի որ պատերազմից հետո  ոլորտում հսկայական ծավալի աշխատանք է կուտակվել, որի լուծումն օրախնդիր է: 3մլրդ 300մլն դրամ գումարն  ուղղվելու է տարվա ընթացքում  տարաժամկետ վճարման պայմանով    բնական աղետների հետևանքով հասցված վնասների վերացմանը և շինարարության ոլորտում կատարվող այլ աշխատանքների դիմաց վճարումներին՚,-մանրամասնեց նախարարը, հավելելով, որ գումարի մեծ մասը` 2մլրդ 140մլն դրամ, բաժին է ընկնում ճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, Ստեփանակերտի փողոցների բարեկարգմանը և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքների  ֆինանսավորմանը։ Հայտնի է, որ  վերջին տարիներին մեծ թափով ընթանում են  փողոցների բարեկարգման աշխատանքներ: Դրանց մի մասը նախատեսված չէր պետական բյուջեով, բայց քանի որ խնդիրը  հրատապ էր, դրանք ընթացքավորելու  որոշում  կայացվեց. մի քանի կապալառու կազմակերպություններ հանձն առան այդ աշխատանքը՝ տարաժամկետ ֆինանսավորում ստանալու  պայմանով։  Մինչև տարեվերջ ունեցած պարտավորությունները մարելով, պետությունը նախատեսում է հաջորդ տարի արդեն նոր գործարք կնքել նրանց հետ: 

Ի՞նչ առաջնահերթությամբ են ընտրվում Ստեփանակերտի` բարեկարգման ենթակա  փողոցները. հայտնի է, որ մայրաքաղաքի փողոցների  բարեկարգման ծրագիրը տարաբնույթ  մեկնաբանությունների ու վերաբերմունքի տեղիք է տվել: Գերատեսչության ղեկավարն ասաց, որ առաջնահերթություն տրվում է ըստ քաղաքապետարանի կողմից տրամադրված ցուցակների: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Որպես ասածի հիմնավորում` Կ. Շահրամանյանը ներկայացրեց արդեն բարեկարգված փողոցների երկար ցանկը, նշելով, որ  2019թ. նույնպես  մի շարք փողոցներ ընդգրկված են կապիտալ ներդրումների ծրագրում: Փողոցների բարեկարգումը շատ ծախսատար ծրագիր է, զգալի միջոցներ են անհրաժեշտ այն ավարտին հասցնելու համար,  և անհնար է  միանգամից  Ստեփանակերտի բոլոր փողոցները բարեկարգել: Նա հավաստիացրեց, որ փորձ է արվելու  5-6 տարվա ընթացքում մայրաքաղաքի  գրեթե բոլոր փողոցները դարձնել բարեկարգ։ Հաջորդ տարվանից մեծ աշխատանք է  ծավալվելու  ծայրամասային փողոցներում։

Շուրջ  160մլն դրամ  գումար ուղղվելու  է բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքների ֆինանսավորմանը: Կ. Շահրամանյանն ասաց, որ  մի քանի բնակավայրերում արդեն ընթանում են ջրային ցանցի կառուցման աշխատանքները:  Դրանց թվում են Մարտունու շրջանի Վարանդա,  Հերհեր, Ծովատեղ գյուղերը:  Բոլորովին վերջերս Ֆրանսիայի մեր հայրենակիցների  հետ համաֆինանսավորմամբ սկսվել է նոր ծրագիր, որի շրջանակներում  Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի, Այգեստան գյուղերում ջրային ցանցի կառուցման աշխատանքներ են ընթանում: 

 Քաղաքաշինության նախարարը տեղեկացրեց, որ  նշված գումարից 150մլն դրամն ուղղվելու  է բնակարանաշինության ոլորտին: Առաջնահերթությունները կտրվեն սոցիալական խոցելի խավերին` բարելավելով նրանց բնակարանային պայմանները: 

Այս տարի ուժեղ քամու հետևանքով մեծ վնաս է հասցվել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ այլ բնակավայրերի շենք-շինություններին,  վնասվել են հիմնականում  տանիքները։ Աղետի հետևանքով հասցված վնասը գրեթե վերացվել է: Դրա  համար օգտագործվել են պահուստային միջոցներ, ինչպես նաև  կապալառու կազմակերպությունների ռեսուրսներ. 92մլն դրամ կտրամադրվի  այդ աշխատանքների դիմաց  գոյացած պարտավորությունների մարմանը։  100 մլն դրամ կուղղվի  հանրապետությունում բավականին պահանջված` շինանյութերի տրամադրման ծրագրին:

 Այս տարի առաջին անգամ ճանապարհային սպասարկման գործում կներգրավվեն շրջվարչակազմերը:  Վերոնշյալ  գումարից 260մլն դրամ կտրվի շրջաններին` ճանապարհների  բարեկարգման, սպասարկման, սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման  աշխատանքներ իրականցնելու նպատակով:  Ստեղծվել են ընկերություններ, որոնք  բնականոն  աշխատում են տարվա սկզբից: Սա, իհարկե, չի նշանակում, որ ճանապարհների սպասարկում իրականցնող  ՙԱրցախուղի՚ ընկերությունն այլևս չի աշխատելու. այն  կկատարի իր  գործը` սպասարկելով  միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները: ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի  կողմից այս տարի ևս ձեռք է բերվել 2 ավտոմեքենա, որոնք վերաձևավորվել են ձնամաքրման և աղցան մեքենայի, ձեռք է բերվել նաև անհրաժեշտ քանակությամբ աղ,  ավազ և վառելիք,  ճանապարհների ձմեռային սպասարկման և  պահպանման համար: 

ՙՎահե Կարապետյան՚ ընկերությունը կիրականացնի Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի սպասարկումը, իսկ ՙԿապավոր՚ ընկերության հետ Քաղաքաշինության նախարարությունը  պայմանավորվածություն ունի  Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի, Սոթքի լեռնանցքի մաքրման աշխատանքներն  իրականացնելու  մասին: Քարվաճառի խաչմերուկից մինչև Սոթքի սահմանը  կսպասարկվի ՙՀայկշին՚ ընկերության կողմից:  

Կ. Շահրամանյանն ասաց, որ լրացուցիչ տրամադրված այդ գումարների  շնորհիվ կհաջողվի գրեթե առանց  պարտք ու պահանջի  մուտք գործել 2019թ:  Բացառություն կկազմեն   ճանապարհաշինության ոլորտում աշխատող 3-4 ընկերություններ,  որոնց հետ ունեն տարաժամկետ վճարման հիմունքով պայմանագրեր:  Նախարարը խոստացավ, որ 2018 թվականի վերջին բոլոր աշխատանքների դիմաց վճարումները կատարվելու են։ Իսկ ինչպե՞ս են կատարում իրենք` կապալառուները, իրենց պարտականությունները, ունե՞ն աշխատավարձերի կամ այլ չմարված պարտավորություններ իրենց աշխատակիցների հանդեպ` Կ. Շահրամանյանն ասաց, որ պարբերաբար իրականացնում է մոնիտորինգ, կապալառու կազմակերպություններում  հարցումներ՝ պարզելու համար, թե ինչպես են լուծվում ֆինանսական  հարցերը  մատակարարների հետ կամ   աշխատավարձերի մասով։  Թերացումները, նախարարի խոսքով, առավելապես բացառություն են, քան օրինաչափություն.  գրեթե միշտ կապալառու կազմակերպությունները կատարում են իրենց պարտականությունները։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

]]>
Տնտեսական Mon, 12 Nov 2018 12:42:04 +0000
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25571-2018-11-12-12-40-35 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25571-2018-11-12-12-40-35 Արցախում վերջին 27…

 Մեծ Թաղերը նույնպես բարեկարգվում է: Այն  ունի իր նորակառույց հանդիսասրահն ու  թեյարանը,  հրապարակն ու մանկական խաղահրապարակը, կա  հյուրանոց ու դարբնոց,  համայնքը  գազիֆիկացված է  ու ապահովված  ջրով։

2012թ. տեղացի ու  արտասահմանյան բարերարների միջոցներով գյուղում կառուցվել է  Արցախյան գոյամարտում  զոհված ազատամարտիկների հիշատակն անմահացնող ՙԽաչ՚ հուշահամալիրը։ 

Մոսկվայաբնակ Պավել  Քալաշյանի միջոցներով գյուղամերձ տարածքներում հիմնվել են խաղողի այգիներ և սալահատակվել  է գյուղի փողոցների մի մասը։ Ստավրոպոլից Սերգեյ Շահնազարյանը  ձեռնամուխ է եղել գյուղի եկեղեցու նորոգման աշխատանքներին։ 

Մեծ Թաղերը խորհրդային շրջանում ևս ծաղկուն գյուղ էր և Հադրութի շրջանի լավագույն  տնտեսություններից մեկն էր համարվում: Այն ուներ  խաղողի իր մթերման կետը, օղու  թորման սարքավորումներն ու  անասնապահական ֆերմաները, մրգատու, թթենու ու խաղողի այգիները, և ամեն տարի մեծ քանակությամբ գինի ու խաղող էր ուղարկվում Ռուսաստան։ 

Գյուղն ուներ թանգարան` մարշալ Խանփերյանցի անվան, մանկապարտեզների ու դպրոցի նորակառույց շենքեր, հյուրանոց, գորգագործարան ու էլեկտրաղաց։ Գյուղի արևելյան մասում  Հայրենական մեծ պատերազմում զոհված սպաների ու  զինվորների պատվին կառուցած հուշարձանն էր։

Այսօր Մեծ Թաղերը վերականգնվում է, չնայած բացթողումներ նույնպես կան: Առ այսօր չի  վերականգնվել թուրքերի կողմից լրիվությամբ  ավերված Քաղցրահողի բազան, չեն աշխատում արտեզյան ջրհորները, Իշխանագետի վրա կառուցված  ջրմուղ կայանը, խափանված է գյուղի էլեկտրաաղացը։ 

Անհրաժեշտ է վերականգնել գյուղի հին փառքը, մեծացնել գյուղատնտեսական  մթերքների ծավալը: Դրան հասնելու համար պետք է ճիշտ ագրոմշակում և անասունների բուծում ապահովել: 

Եվ, որ նույնպես կարևոր է, այդ երկու ճյուղերը չպետք է խանգարեն իրար, այլ լրացնեն: 

Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել էկոլոգիային, քանի որ վերջին տարիներին  ինչպես բնակչության անտարբերության, այնպես էլ բնության հետ սխալ վերաբերմունքի պատճառով  շրջակա միջավայրը, կլիման փոխվում են` ազդելով նաև գյուղատնտեսության վրա: 

 Դեռևս ուշ չէ, և կարելի է վերականգնել տնտեսությունը, խաղողի, պտղատու և թթենու այգիները։ Պետք է համայնքում  և արտադրության մեջ բարձր հիմունքների վրա դրվեն  կարգապահությունն ու առաջավոր փորձը և տնտեսությունը տարվի առաջընթացի ճանապարհով։ Ընդամենը մի քանի առաջարկություն. համայնքի  ղեկավարի  ընտրությունը պետք է կատարվի արդար, թափանցիկ։ Համայնքի ղեկավար  ընտրելիս նկատի  առնել նրա բարոյական հատկանիշներն ու աշխատանքային կարողությունները, գաղափարական մակարդակն ու կրթությունը։  Ցանկալի է, որ նա ունենա գյուղատնտեսական կրթություն և աշխատանքային փորձ։  

Քանի որ խաղողագործությունը Արցախի գյուղատնտեսության  եկամտաբեր ճյուղերից մեկն է, անհրաժեշտ է զարկ տալ դրա զարգացմանը։ Դրա համար առաջարկում եմ  ըստ տեղամասի միավորել հողատերերին և ստեղծել կամավոր  ընկերություններ, հիմնել խաղողի այգիներ և արտադրության մեջ արմատավորել կապալային վարձատրության սիստեմը և խրախուսման ու պարգևատրման մեթոդները։  Այդ միավորումը հնարավորություն կունենա կառուցելու իր ծածկոցն ու ճաշարանը, կունենա իր մեքենատրակտորային  պարկը և աշխատանքները կկազմակերպի  անհատական կամ խմբային կարգով։ Իմ կարծիքով, հողը պետք է տալ նրան, ով ի վիճակի է այն մշակել: Գյուղացուն հողը  տվել են ձրի, և եթե նա չի մշակում իր վարելահողն ու  չի օգտագործում արոտավայրը, անհրաժեշտ է վերցնել այդ հողը և տալ նրան, ով  մշակում է։ 

Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա ցանկալի է, որ պետության միջամտությամբ համայնքներում կառուցվեն անասնապահական շենքեր, բնակելի  տներ անասնապահների համար, մշակեն ու կարգի բերվեն տնտեսության հարակից և ամառային արոտավայրերը, վերականգնվեն նաև  կաթնամթերման կետերը, ավելացվի բարձրացվի արտադրանքի որակն ու քանակը։ 

Քանի որ մեր բնաշխարհը հարուստ է կրաքարով, անհրաժեշտ է զարգացնել ու ընդլայնել կրի արտադրությունը: 

Համայնքներում կարգուկանոն պիտի հաստատվի,  բոլորը պիտի հետևեն օրենքին, իսկ խախտման դեպքում ենթարկվեն պատասխանատվության։ 

Ես գտնում եմ, որ կառավարությունը չպետք է հրաժարվի խոշոր ձեռնարկությունների (խաղողի մթերման կետ, կաթի վերամշակման կետ, ՀԷԿ և այլն) տնօրինելուց, որպեսզի եկած շահույթն օգտագործվի ընդհանուր նպատակների համար։ 

 

Երվանդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գյուղատնտես

 

 

 

]]>
Տնտեսական Mon, 12 Nov 2018 12:30:09 +0000
ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25570-2018-11-12-12-22-28 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25570-2018-11-12-12-22-28 Նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի…

Նախաձեռնությունը պատկանում էր ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ հասարակական կազմակերպությանը, որի անդամների ջանքերով կազմակերպված՝ ՙԱրցախի գիտության ներկան և ապագան՚ կլոր սեղանին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Արցախի գիտական կենտրոնի ղեկավարությունն ու գիտխորհրդի անդամները, երիտասարդ գիտնականներ, Արցախում գործող բուհերի ռեկտորներ, ուսանողներ։ Միջոցառման նպատակն էր բացահայտել գիտությամբ զբաղվող երիտասարդների հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները, երիտասարդ գիտնականների ներուժն ուղղորդել պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետությունում գիտության զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներին։ԱԵԳՄՄ  նախագահ Ավետիք Հարությունյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց գիտության նվիրյալներին, մաղթեց փայլուն գաղափարներ, հայրենիքին անմնացորդ նվիրվելու կարողություն և այդ գաղափարները կյանքի կոչելու նպատակասլացություն ու պայմաններ։ ՙԱվելորդ է ասել, թե գիտությունն ինչ նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ մարդկության զարգացման և նրան նետված մարտահրավերներին դիմակայելու գործում։ Համաշխարհային գիտության մեջ որոշակի նպաստ են բերել նաև հայ գիտնականները, որոնց հայտնագործությունների և առաջարկած տեսությունների վրա են հիմնված ժամանակակից մի շարք տեխնոլոգիաներ և տեսություններ՚,-ասաց Ա. Հարությունյանը։

Կլոր սեղանի մասնակիցները նախ լսեցին կազմակերպության անդամ Անուշ Դոլուխանյանի զեկուցումը՝ Արցախում երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների ուղղությամբ կատարված հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Արցախում գիտությամբ զբաղվող երիտասարդների գործունեության հիմնախնդրային դաշտը պայմանավորվում է գործոններով, որոնք, որպես կանոն, պետական քաղաքականության հետևանք են։ Սակայն վերոնշյալի խմբագրումն ու հրատապ լուծումը տեսականորեն հնարավոր չէ՝ պայմանավորված նաև գիտությանն առաջադրվող պահանջների առանձնահատկությամբ։ Այն ժամանակի ընթացքում կարող է իրականություն դառնալ քաղաքական կամքի դրսևորման պայմաններում՝ բացառապես համապատասխան մեխանիզմների մշակմամբ և ներդրմամբ։ ՙՀամաշխարհային և տարածաշրջանային ներկայիս զարգացումների պայմաններում Արցախի Հանրապետությունը հասարակական-քաղաքական ասպեկտում սեփական ինտելեկտուալ պոտենցիալն իրացնելու օբյեկտիվ պահանջներ է առաջ քաշում՝ արդի մարտահրավերներին դիմակայելու համար առաջադրելով ինտելեկտուալ ռեսուրսի համակենտրոնացում՚,-ասաց զեկուցողը։ 

Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում գիտահետազոտական կենտրոնի (ուղեղային կենտրոն) ստեղծման անհրաժեշտության, երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների, գիտական միջոցառումների ֆինանսավորման, սարքերի ձեռքբերման, գիտական ստեղծագործությունների հրատարակման նպատակով հիմնադրամի ստեղծման, երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման, գիտահետազոտական դրամաշնորհների համար հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման, արտասահմանյան գրախոսվող գիտական պարբերականներում հոդվածների տպագրության խթանման և խրախուսման, միջազգային համագործակցության ակտիվացման ու միջազգային գիտական միջոցառումներին արցախցի մասնագետների մասնակցության ապահովման մասին հարցերը։ 

ՙԳիտությամբ զբաղվելու և դրական արդյունք ստանալու ամենակարևոր նախապայմանը ազատությունն է։ Եթե առանձնասենյակում նստած պաշտոնյան է որոշում, թե ինչ պիտի անի գիտնականը, արժե՞ զբաղվել այս կամ այն թեմայի հետազոտությամբ՝ նման պարագայում դրական արդյունք և զարգացում սպասելն անկարելի է՚,-ասաց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։ 

Կլոր սեղանի արդյունքների ամփոփման ժամանակ կարևորվեցին գիտական հիմնադրամի ստեղծման գաղափարը, գիտահետազոտական աշխատանքներին հատկացվող դրամաշնորհների ավելացումը։ ՙՄենք մեզ համար որպես կարգախոս ընտրել ենք գիտության միջոցով Արցախը դրսում ճանաչելի դարձնելը, և այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր կան արված։ Արցախի երիտասարդ գիտնականների ներկայացուցիչները մասնակցել են միջազգային տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների։ Ցանկալի է, որ նման միջոցառումների մասնակցությանը մեծ տեղ տրվի, ինչը կխթանի մեր նպատակների իրականացմանը՚,- ասաց Ավետիք Հարությունյանը։  

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 12 Nov 2018 12:20:22 +0000
ՙԳՐՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՎ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԵՐԿՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25567-2018-11-12-11-56-50 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25567-2018-11-12-11-56-50 Նոյեմբերի 10-ին ՙԳրիգոր…

Ողջույնի խոսքում  համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ կրթությունը, կրթական համակարգի զարգացումը մեր երկրի, մեր երկրամասի համար ռազմավարական նշանակություն ունի։ Հեռավար լսարանի ստեղծումը, համագործակցությունը Մոսկվայի, Կալիֆոռնիայի Գլենդելի և արտասահմանյան այլ առաջատար համալսարանների հետ, Արցախի ուսանողությանը և դասախոսական կազմին, մասնավորապես` նարեկցիներին, հնարավորություն կտա շփվել աշխարհի հետ, ծանոթանալ կրթական համակարգի նորույթներին, զարգացումներին, մասնակցել դասընթացների աշխարհի ցանկացած կետի հետ։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, և հարկ է նշել, որ առաջին փորձերն անցել են հաջողությամբ։ 

Նույն օրը հեռավար կենտրոնում հետաքրքիր ձևաչափով անցավ գրող, հրապարակախոս Աշոտ Բեգլարյանի 50-ամյակին նվիրված միջոցառումը։ Գրողին ներկայացրեց և միջոցառումը վարեց Գրիգոր Նարեկացի համալսարանի ռուսաց լեզվի և գրականության դասախոս Ելենա Գրիգորյանը։ Հոբելյարը ծնվել է Ստեփանակերտում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ապա Երևանի պետական համալսարանը` ստանալով բանասերի մասնագիտություն։ Երեք տասնամյակից ավելի զբաղվել է լրագրությամբ, գրական, հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Ութ գեղարվեստական գրքի, ՙԱրցախյան օրագիր՚ վավերագրական ժողովածուի, բազմաթիվ հոդվածների, ակնարկների ու վերլուծությունների հեղինակ է։ Հրապարակախոսական գործերը  թարգմանվել են գրական և հասարակական-քաղաքական հրատարակությունների կողմից, տեղադրված են օտարալեզու շատ կայքերում։ Նրա վիպակները և պատմվածքները թարգմանվել են մի շարք լեզուներով։ Աշոտ Բեգլարյանը զբաղվում է նաև թարգմանությամբ, խմբագրել է տասնյակ գրքեր։ ՙՏունը, որ կրակում է՚ պատմվածքի հիման վրա նկարահանվել է կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ։  Գրական և ժուռնալիստական մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ 

Վերջերս ԱՀ նախագահի հրամանագրով Ա. Բեգլարյանն արժանացել է վաստակավոր ժուռնալիստի կոչման։ 

ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը հոբելյարի արձակը որակեց նուրբ, ճշմարտացի, կյանքոտ։ Նա ունի իր ձեռագիրը, իր ոճը։ Նրա գործերում զգալի է վավերագրական տարրը, որը լավագույնս բարձրացված է գեղարվեստի աստիճանի։ Արցախյան պատերազմի տարեգրության մեջ մեծ ներդրում ունի Բեգլարյանը, ով ռուսերեն լեզվով, ռուսերեն լեզվի հմայքով, ճշմարտացիությամբ, առաջին ձեռքից Շարժումը ներկայացնում է օտարազգի ընթերցողին։ Ա. Հակոբյանը հատուկ շեշտեց, որ հոբելյարն աչքի է ընկնում քաղաքացիական լավագույն հատկանիշներով։

Կենտրոնի հեռավար միջոցը հնարավորություն տվեց, որպեսզի հոբելյարի մտերիմ ընկեր, բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը Մոսկվայից ՙմասնակից լինի՚ միջոցառմանը. ՙԱրցախի հողը տաղանդներ է ծնում, նրանցից մեկն էլ Աշոտն է, ով կրում է այդ չքնաղ երկրամասի հպարտությունն ու արժանապատվությունը։ Նրա հետ  ծանոթության միջոցով ես տեսա, ճանաչեցի Արցախը, որ Աստծո ընտրյալ երկիրն է, երկիր, որ ինձ համար հարազատ վայր է դարձել՚,-ապա ռուս բանաստեղծը և քաղաքական գործիչը կարդաց Ա. Բեգլարյանին և Արցախին նվիրված իր ստեղծագործությունը։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր խոսքում նշեց, որ Ա. Բեգլարյանը գրում է ռուսերեն, բայց նրա արձակի բովանդակությունը ազգային է, քանի որ նա ապրում, ստեղծագործում է իր երկրում, իր հայրենիքում, ներկայացնում է իր երկրի կոլորիտը, հայկական աշխարհի կերպարների հոգեբանությունը։ Նրա յուրաքանչյուր պատմվածք մտերմիկ զրույց է ընթերցողի հետ։ 

Ազնվագույն մարդ, լավ ընկեր, հետաքրքիր արձակ,- հոբելյարին և նրա գործերն այսպես բնութագրեց ԱՀ գրողների միության անդամ, բլոգերների միջազգային ասոցիացիայի անդամ Ալբերտ Ոսկանյանը, ապա ավելացրեց, որ Աշոտն առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան պատերազմին,  անցել տառապանքի ուղիներով, մնացել լավատես, կենսահաստատ, սիրով դեպի շրջապատը, հայրենիքը։ 

Բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը խոսելով հեռավար կենտրոնի գիտական, գրական-մշակութային կապերի ստեղծման լայն հնարավորությունների մասին, անդրադարձան Ա. Բեգլարյանի մարդկային տեսակին, որպես բարի, ազնիվ, պատրաստակամ, նվիրված մարդ, ընկեր, գործընկեր։ Նշեցին, որ այն, ինչ գրում է, անցկացնում է իր սրտի միջով, հետևապես գրավում, հուզում է ընթերցողին։ Բեգլարյանի վերլուծական հոդվածները, որ տպագրվում են հանրապետությունից դուրս, ճանաչելի են դարձնում Արցախը։ 

Հոբելյարի արձակ գործերից հատվածներ կարդացին Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողուհիներ Արեգա Սահակյանը, Մելինե Շումանյանը:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 12 Nov 2018 11:54:51 +0000
ՃՇՄԱՐՏԱԼԵԶՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ԴԵՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25568-2018-11-12-12-02-13 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25568-2018-11-12-12-02-13 1972 թվականի գարնանը…

 Երևանում, Գրողների միությունում հարևան հանրապետություններից ժամանած գրողներին բարեկամաբար ընդունեցին Պ. Սևակը, Վ. Դավթյանը, Գ. Էմինը, Ս. Հարությունյանը, Ռ. Գևորգյանը և ուրիշներ։

Երեկոյան պետք է հանդես գայինք հեռուստատեսությամբ։ Առաջարկվեց այցելել աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին։ Հանդիպումը մեծ արվեստագետի հետ թևավորել էր բոլորին։ 92-ամյա հանճարը փառահեղ բազմած էր բազկաթոռին։ Նա ներկաներին զարմացրեց իր պայծառ հիշողությամբ։ Մեկ առ մեկ տվեց անվանի այն նկարիչների անունները, ում հետ հանդիպել էր։ 

Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո դուրս եկանք Վարպետի բնակարանից ու քայլեցինք Բաղրամյան պողոտայով դեպի Հաղթանակ կամուրջը։ Երբ հասանք այդ հրաշակերտ կառույցին, մեզ ավելի շատ գրավեց Զանգուի գարնանային խենթ շառաչը։ 

Իմ կողքին ադրբեջանցի բանաստեղծ Մամեդ Արազն էր։ Բաքվում հարևանությամբ էին մեր բնակելի շենքերը։ Իմ անմիջական օգնությամբ նա հայերենից թարգմանել էր Հ. Սահյանի ՙՈրոտանի եզերքին՚ բանաստեղծությունների շարքը։ 

Հիացմունքով դիտում էինք Զանգվի արևաշող ալիքները, երբ նա անսպասելի շուռ եկավ ու թուրքավարի ասաց. ՙՍոկրատ գարդաշ (եղբայր), գիտե՞ս, որ Զանգուն ադրբեջանական գետ է, ոչ թե հայկական՚։

Նրա այդ ցինիկ ՙհայտնագործությունից՚ ցնցված` ես հարցրի. ՙՄա՜մեդ, կատակո՞ւմ ես, թե լուրջ ես խոսում՚։ 

Նա վրա բերեց. ՙՈչ, չեմ կատակում, ճիշտ եմ ասում՚։ 

- Եվ դու հավատո՞ւմ ես այդ պոզավոր ստին,- դիմեցի նրան։ 

- Այո՜, հավատում եմ, որովհետև այդ սուտը մեր ապագա սերունդների համար է։ Թող գալիքում հայ սերունդներն ապացուցեն, որ Զանգուն հայերինն է, ոչ թե ադրբեջանցիներինը։

Ողջ երեկոյի ընթացքում ինձ հանգիստ չէր տալիս ազերի ոչ անհայտ այդ բանաստեղծի ՙհեռատեսությունը՚։ Հարևան հանրապետություններից հավաքվել էինք Երևանում` պոեզիայի երանգներով փառաբանելու հարևան ժողովուրդների բարեկամությունը, իսկ ադրբեջանցի բանաստեղծը ոչ միայն Զանգուն է համարում ազերական, այլև Հ. Սահյանի երգերի ակունք հայրենի Որոտանը, որին նվիրված շարքը թարգմանել էր ինքը։

Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտում ջախջախված ադրբեջանական հրոսակների ղեկավարները, չհաշտվելով իրենց խայտառակ պարտության հետ, նոր թափ հաղորդեցին հայատյացությանը։ 1999թ. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը երկրի կառավարիչներին ու վայ  գիտնականներին պատվիրեց հետևյալ ինքնամերկացնող կեղտոտ պատգամը. ՙՊետք է ստեղծել այնպիսի աշխատություններ, որոնցում մշտապես հետևողականորեն ապացուցվի, որ այն հողերը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը, պատկանում են Ադրբեջանին։ Մենք պետք է ճանապարհ բացենք գալիք սերունդների համար՚ (ՙԲակինսկի րաբոչի՚ թերթ, 11 փետրվարի)։ 

Հոր այս ՙմարգարեական խորհրդի՚ հավատարիմ զինվորյալը դարձավ որդին` Իլհամ Ալիևը, որը չի խորշում պատմությունը կեղծելու ու ստելու իր քաղաքականությունից` անընդմեջ հայտարարելով, որ հարկ եղած դեպքում զենքի ուժով ետ կվերցնի ոչ միայն Արցախը, այլև Երևանը։ 

Վերջին մի քանի տարվա ընթացքում տասնյակ ադրբեջանական վայ պատմաբաններ հրատարակել են 50-ից ավելի հաստափոր գրքեր` հակահայկական զառանցանքների հորջորջումով։ Պետք է պատասխանել նրանց ամենայն լրջությամբ ու խստությամբ։

Այդ ուղղությամբ խրախուսելի ու շնորհակալ գործ է կատարում պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ս.Վ. Դադայանը։ 2016-ին վաստակաշատ պատմաբանի հեղինակությամբ հրատարակվեց ՙԼեռնային Ղարաբաղի քաղաքական պատմության փաստեր և հերյուրանքներ (1918-1923)՚ աշխատությունը։ Ապա ընթերցողի սեղանին դրեց իր նոր, ստվարածավալ աշխատությունը` ՙԱրցախ-Ղարաբաղի քաղաքական պատմությունը Խամսայից մինչև ինքնավարություն... փաստեր և հերյուրանքներ՚ խորագրով։ 

Գիրքը հրատարակվել է Արցախի գիտական կենտրոնի գիտական խորհրդի ու  Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Է.Գ. Մինասյանը, գրախոսել են պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Վ.Ռ. Բալայանը, Ա.Խ. Հայրունին, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Դ.Կ. Բաբայանը։ 

Նման աշխատությունների կարիքը միշտ զգացվել է։ Տեղին է հիշել մեծանուն հայագետ Ջ.Ս. Կիրակոսյանի ՙԱռաջին համաշխարհային պատերազմը և Արևմտահայաստանը՚ (1967), ՙԵրիտթուրքերը պատմության դատաստանի առաջ՚ (1982), Լ.Ա. Բայրամյանի ՙԱրևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում՚ (1982), Ս.Կ. Պողոսյանի ՙԳոյատևման պայքարի քառուղիներում (1989) ուսումնասիրությունները, որոնք լայն արձագանք գտան աշխարհահռչակ հայ և օտար գիտնականների շրջանում։ Սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ Արցախ-Ղարաբաղի պատմությունը քիչ է լուսաբանվել հայագիտության ընդհանուր տեսադաշտում։ Այդ բացը գալիս են լրացնելու Ս. Դադայանի աշխատությունները, առանձնապես 2017-ին հրատարակված բազմաշերտ ուսումնասիրությունը։ Գրքի ներածականում հեղինակը նշում է ազերի-թուրք ՙպատմաբանների՚ կեղծիքի ու հերյուրանքների նպատակը։ Նրանք ձգտում են հիմնավորել իրենց հրեշավոր կեղծիքն ու սուտը: 

 Ծանոթանալով Ս. Դադայանի աշխատության մեջ ընդգծված ադրբեջանական զեղծարար պատմաբանների զառանցանքներին, հնարավոր չէ չհիշել հռչակավոր պատմաբան Ջոն Կիրակոսյանի` թուրքական արդի կառավարիչների զավթողական քաղաքականության հետևյալ դիպուկ բնութագիրը. ՙՆերկայիս Թուրքիայի պորտաբույծ վերնախավը` հողատեր-կալվածատերերը, կապիտալիստները, առևտրականները, պետական պաշտոնյաները, միլիտարիստ-զինվորականները, հեծած աշխատավոր ժողովրդի վզին, երկրում իրականացնելով հակաժողովրդական, հակադեմոկրատական քաղաքականություն, գործնականում ապացուցում են, որ իրենք երիտասարդ թուրքերի ավանդների հետևողական պաշտպաններն ու ժառանգորդներն են, թուրքիզմի դրոշակակիրները, ՙգորշ գայլերի՚ հարազատ զավակները՚ (Ջ. Կիրակոսյան, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, ՙՀայաստան՚ հրատ., 1982, էջ 3)։ 

Հռչակավոր գիտնականի այս բնութագրությունը ամբողջապես վերաբերում է մերօրյա Ադրբեջանի կառավարիչների ու վերնախավի վարած  քաղաքականությանը։ 

Իր աշխատության հինգ գլուխներում Ս. Դադայանն ադրբեջանական պատմաբանների սուտն ու կեղծիքը քննադատում է հենց իրենց մոգոնած փաստերի հիմամբ։ Նա հմուտ պատմաբանի ու քաղաքագետի կարողությամբ խարազանում է Ադրբեջանի մտավորականների համատեղ վայնասունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչպես նաև նրանց վայրենաբարո հավակնությունները Հայաստանի ու 2800-ամյա Երևան մայրաքաղաքի նկատմամբ։  

 Ս. Դադայանը փորձառու պատմաբանի հմտությամբ, հայկական, ռուսական և ադրբեջանական ավելի քան 230 աղբյուրների հիման վրա ստեղծել է, հիրավի, լայնահուն ուսումնասիրություն, որի Եզրակացության մեջ ընդհանրացված են  առանցքային այն հիմնախնդիրները, որոնք ունեն արդիական հնչողություն։  

Կարծում ենք, այս գործը կարիք ունի հրատարակել հայերեն և անգլերեն` ի լուր արդարամիտ ու ազնիվ պատմաբանների։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 12 Nov 2018 11:54:50 +0000
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՙԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ԵՐԳՈՒՄ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25566-2018-11-12-11-48-34 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25566-2018-11-12-11-48-34 Նոյեմբերի 11-ին Շուշիի…

Որ Արցախում կան ջազային երաժշտության բազմաթիվ սիրահարներ, մեկ անգամ ևս վկայեց լեփ-լեցուն դահլիճը: Ե՜վ նվագախումբը` հիմնադիր Տիգրան Լալայանի ղեկավարությամբ,  ջազային կոմպոզիցիայի թեթև, հմուտ կատարմամբ, և՜ վարող Սարինե Հայրիյանը` իր անկաշկանդ, անմիջական խոսքով, միանգամից դահլիճին հաղորդեցին այն մթնոլորտը, որ առաջանում է միայն այնտեղ, որտեղ հնչում է ջազը:

Ինչպես տեղեկացրեց վարողը, նոյեմբերի 7-ին Երևանում  մեկնարկել է  Երևան ջազ ֆեստ 2018-ը: Հայկական ջազի համար տարին հոբելյանական է, լրացավ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 80-ամյակը, այն  ձևավորվել է 1938 թվականին կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի ջանքերով:

Եվ քանի որ Ջազի հայկական ասոցիացիայի և Մեցցո փրոդաքշնի նախաձեռնությամբ, ինչպես և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Արցախն առաջին անգամ  ընդգրկվեց  Ջազ ֆեստի փառատոնային ծրագրում, արդյունքում ծնվեց այս հրաշալի համերգը: Բեմից հատուկ շնորհակալություն հայտնեցին համերգին ներկա ջազի հայկական ասոցիացիայի  նախագահ Կամո Մովսիսյանին: Ի դեպ, նույն կառույցի աջակցությամբ Արցախի ջազ-բենդն այս տարի առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու Ռոստովում կայանալիք  ջազ ֆեստին: Միանշանակ, դա մեծ պատիվ է ոչ միայն նվագախմբի, այլև Արցախի համար:

Երկու ժամ տևած համերգն անցավ մեկ ակնթարթի պես: Հնչեցին թե՜ դասական ջազային կոմպոզիցիաներ` հայտնի ջազային հիթեր, թե՜ հայ կոմպոզիտորների այս ոճում գրված երգեր և գործիքային ստեղծագործություններ: Վառ ելույթներով դահլիճին ջերմություն էին հաղորդում նվագախմբի մենակատարներ Տաթևիկ Բալայանը, Գոհար Ալեքսանյանը, Լիլիթ Ավանեսյանը, Մարատ Բալայանը, Երևանից հրավիրված շեփորահար Դավիթ Թադևոսյանը, դուդուկահար Վարազդատ Հովհաննիսյանը, կիթառահարներ Արեգ Օրդյանը, Ռոբերտ Սիմոնյանը: Եվ, անկասկած, այս հաջողությունը կյանքի կոչվեց Արցախի պետական ջազ-նվագախումբի ակտիվ գործունեության շնորհիվ, որի գեղարվեստական ղեկավարն է Ավետ Բադալյանը, ղեկավար-հիմնադիրը` Տիգրան Լալայանը:

Իսկ Սերգեյ Մանուկյանի կատարումները, անսպասելի իմպրովիզները հանդիսատեսների հետ անմիջական երաժշտական երկխոսություն էին: Եվ այն հարցին, թե որն է նրա երաժշտական վերելքի գաղտնիքը, երաժիշտը պարզ ու խորիմաստ պատասխանեց. ՙՊետք է շատ սիրել մարդկանց և երաժշտությունը՚:

Կարծում եմ, Սերգեյ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ ճեպազրույցն էլ ավելի կբացայտի նրա ներաշխարհը:

-Այս դահլիճում առաջին անգամ էիք երգում: 

-Ինձ դուր եկավ: Ես գոհ եմ: Լավ լսում էին, լավ արձագանքում: Պետք է ասեմ, որ հայկական լսարանը յուրահատուկ է:

-Ի՞նչն է յուրահատուկը:

-Նախ, հայերը շատ երաժշտական ժողովուրդ են: Մի ժողովուրդ, ով, իմ կարծիքով, ձգտում է աստվածային հասկացողության: Իսկ եթե ձգտում ես դեպի աստվածայինը, ուրեմն լավ ես հասկանում երաժշտությունը: Լավ հասկանում ես, լավ զգում, ուրեմն և կարող ես լավ կատարել:

-Պարոն Մանուկյան, Դուք բեմից ասացիք, որ պետք է սիրել մարդկանց, երաժշտությունը: Միայն այդ դեպքում կարող ես հասնել հաջողության: Իսկ Աստծո կա՞յծը:

-Դե, Աստծո կայծը հենց դրանում էլ կայանում է, երբ դու գտնվում ես սիրո վիճակում: Իսկ ո՞վ է Աստված: Աստված սեր է: Հենց դա է Աստծո կայծը:

-Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի վերելք: 

-Ե՜վ հեշտ էր, և՜ դժվար: Ամեն կերպ էլ լինում էր: Գիտեք, բոլոր դժվարությունները մարդու մեջ են թաքնված: Երբ դու պայքարում ես քո իսկ թերությունների հետ, հաղթահարում այն բարդույթները, որոնք քեզ խանգարում են հասկանալ, ընկալել աստվածայինը, երբ դրանք հաղթահարում ես, դրանք ուղեկցում են մարդուն ողջ կյանքում, և դու ի զորու ես լինում փոքր-ինչ մոտենալ աստվածայինին, կատարյալին:

-Ե՞րբ էր Ձեզ համար ավելի հեշտ երգելը` երիտասա՞րդ, թե՞ հասուն տարիքում:

-Գիտեք, այդպես չէի ասի: Պարզապես, փորձի հետ գալիս է այն, ինչ զգում ես բոլորովին ուրիշ կերպ: Չի կարող ինչ-որ բան չապրած մարդը հիանալի կատարել: Եթե չապրես, չես կարող լավ կատարել: Այո, փորձառության, հասունացման հետ մեկտեղ ավելի ու ավելի խորն ես զգում, ամբողջական ես տեսնում իրերը, ինչն, անշուշտ, արտացոլվում է քո կատարման մեջ:

-Իսկ հայկական ազգային երաժշտությունը տեղ ունի՞ Ձեր ստեղծագործության մեջ:

-Անշուշտ: Դա արտահայտվում է ինտոնացիաների մեջ: Ինչ էլ որ երգեմ` լինի դա բլյուզ, երգ, իմպրովիզացիա, բոլոր ինտոնացիաները հայեցի են: Դա մի անբացատրելի իրավիճակ է, երբ գիտակցությունից անկախ է ստացվում: Այո, կարելի է ասել, որ իմ հոգին հայերեն երգում է:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 12 Nov 2018 11:30:19 +0000
Խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25565-2019 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25565-2019 Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահն ընդգծել է, որ բյուջեն պետք է լինի իրատեսական, պահպանի իր ընդգծված սոցիալական ուղղվածությունն ու համաչափությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
Պաշտոնական Mon, 12 Nov 2018 10:35:49 +0000