comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Mon, 16 Sep 2019 00:23:44 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍՔՆ ԱՐՎԵՍՏ Է...՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25581-2018-11-13-13-04-46 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25581-2018-11-13-13-04-46 Ամերիկաբնակ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ,…

 

Երիտասարդ  գրողների, ուսանողների  հետ ծանոթություն, նոր գրքեր գրչընկերներից, այցեր Արցախի պատմական վայրեր. ահա սա է ոգևորում  և  ամեն անգամ  այստեղ  բերում Հովսեփ Նալբանդյանին։ 

Ամեն տարի նա Արցախ այցելում  է նոր գրքերով, ծրագրերով ու  մտահղացումներով։ 

Այս անգամ, Հովսեփ Նալբանդյանի վերջին երկու գրքերի արցախյան շնորհանդեսից  բացի, մտավորականն  Արցախի գրական ընտանիքի և գրասերների հետ  նշել է  իր ծննդյան 60-ամյակը։

Հովսեփ Նալբանդյանի գրական  վաստակը ներառում են 200-ից ավելի վերլուծական, մանկավարժական, հրապարակախոսական  հոդվածներ,    ինչպես նաև  20 անուն  գիրք։ ՀՀ Գիտության ազգային ակադեմիայի արևմտահայերենի և հայերենի բաժանմունքի անդամ է  2013թ.-ից։ Բազմազբաղ հասարակական ու գրական  գործունեությանը զուգահեռ, շուրջ  29 տարի հայոց լեզու և գրականություն է դասավանդել  Սփյուռքի հայկական տարբեր վարժարաններում, տարբեր երկրներում` Հալեպ, Ալեքսանդրիա և Լոս Անջելես։ Եղել է Հալեպի Մեսրոպեան ազգային վարժարանի տնօրենը։ Ներկայում Հովսեփ Նալբանդյանը դասավանդում է Լոս Անջելեսի  ՙՄաշտոց՚  քոլեջում  և  Բեվերլի Հիլզի միջազգային լեզվաբանական ինստիտուտում։ 

Հայրենիքից դուրս բնակվող   հային հայ պահելը մեր ազգի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն է: Հենց այդ գործին է նվիրված նաև ԱՄՆ-ում բնակվող  մտավորական ու  հասարակական գործիչ  Հովսեփ Նալբանդյանը։   Շուրջ  40 տարի է, ինչ զբաղվում  է  ազգային  հասարակական գործունեությամբ, հայ մշակույթի, հայոց լեզվի պահպանման ու զարգացման  հիմնախնդիրներով։

-Պրն Նալբանդյան, Դուք դասախոսություններով եք հանդես գալիս նաև  Արցախի   բուհերում, ի՞նչ են տալիս նման դասախոսությունները և  ի՞նչ նմանություններ ու տարբերություններ  են նկատելի հայաստանյան  և ամերիկյան Ձեր լսարանների միջև։

-Դասախոսությունները շատ կարևոր են այն առումով,  որ   մեր երիտասարդները   գիտելիքներ են ձեռքբերում  արևելահայերենի և արևմտահայերենի փոխկապակցության, սփյուռքի մասին։ Բացի այդ, դասախոսությունների շրջանակում,  իհարկե, առիթը բաց չեմ թողնում անդրադառնալու գրքի ու գրականության արժևորմանն ու կարևորությանը։

Այնտեղ` Ամերիկայում, երբ հրավիրվում եմ որևէ քոլեջ, և պետք է նյութը մատուցեմ հայերեն, որպես կանոն,  լսարանում լինում են հիմնականում  հայ ուսանողներ, ովքեր լավ չեն տիրապետում հայերենին, և ստիպված եմ լինում նյութը  ներկայացնել նաև անգլերենով։ Գալով այստեղ,   մեծ գոհունակությամբ եմ դասախոսում, հատկապես երբ  գիտեմ նստարանի պատանուն, երիտասարդին առավել ընկալելի են հայերեն դասախոսությունները։     Արցախի բուհերում իմ դասախոսություններն  անհամեմատելի են.  այնպիսի ջերմ  ու մտերմիկ կապ է ստեղծվում,  որ դժվարությամբ ենք  հրաժեշտ տալիս։  Ի դեպ,  այս   անգամ   դասախոսություններն ընդմիջում էինք ազգային, հայրենասիրական երգերով,  որոնք առավել անմիջական մթնոլորտ էին ստեղծում՝ նյութը թեթև մատուցելու և ընկալելի դարձնելու  համար։ Այդ ոգևորությունն է ինձ ստիպում շարունակ ստեղծագործել և  Սփյուռքում  լծվել հայապահպանության  գործին։

- Ձեր գործունեության ողջ ընթացքում հայրենիքի թեման, հայության խնդիրները մշտապես  ուղեկցում են Ձեզ։ Ինչպիսի՞ն եք համարում  ժամանակակից   սերնդի  կապը ազգային ու  մշակութային արժեքների հետ:

- Եթե ապրում ես հայրենիքից դուրս, օտար միջավայրում  և չես տիրապետում հայերենին, ապա  այդ  թերացումն օտարամոլություն, արմատների նկատմամբ անտարբերություն, ազգային ինքնության   համար մեծ վտանգ է՝ դրանից բխող բոլոր մեծուփոքր  խնդիրներով։   Հատկապես երբ   տարեցտարի սփյուռքում փակվում են հայկական դպրոցներ ու վարժարաններ, կրթօջախներ։ Այստեղ ամենակարևորը լեզվի հարցն է և տարածում գտած անտարբերությունը հայ գրականության հանդեպ։   Եթե որպես հայ  չես տիրապետում  մայրենի  լեզվին, ապա ինչպե՞ս կարող ես հավատարիմ մնալ ազգային արժեքներին։   Համոզմունք ունեմ, որ մաքուր հայերեն խոսելն  արվեստ է։  Հայրենիքից դուրս ապրող երիտասարդներին կոչ  կանեի  վերադառնալ ազգային արմատներին, շփվել, ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանն ու ընթացքին։ Սակայն միաժամանակ  դրան նպաստող  պետական-ռազմավարական ծրագիր է պակասում։  

-Ձեր հովանավորությամբ տպագրվում են նաև երիտասարդ ստեղծագործողների ու գիտնականների  գրքեր։ Արցախցի ստեղծագործողները նույնպես բացառություն չեն։   Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հեղինակներին։

-Հայ գրականությունը պետք է ապրի ու թևածի, և եթե   ես ունեմ հնարավորություն, ապա անվերապահ  պիտի    աջակցեմ ստեղծագործողին, որպեսզի  իր ասելիքով ներկայանա։  Տարվա կտրվածքով  մեկ կամ երկու գրքի հրատարակությանն եմ հասցնում մեկենաս լինել։  Չեմ սպասում, որ ինձ դիմեն  կամ  խնդրեն։  Եթե տեղեկանում եմ, որ շնորհալի գրիչ ունեցող  գրողը  ցանկանում է  գիրք հրատարակել, բայց  նյութական  հնարավորություն չունի,   հոժարակամ աջակցում եմ։

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 

 

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Tue, 13 Nov 2018 13:03:43 +0000
ՎԱՐՊԵՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25582-2018-11-13-13-05-55 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25582-2018-11-13-13-05-55 Դիլիջանի երկրագիտական թանգարանի…

Եվ ոչ միայն Դիլիջանում. նրա անունը դուրս է եկել Հայաստանի սահմաններից, քանզի այստեղ ոտք դնող ամեն մի զբոսաշրջիկ անպայման այցելում է վարպետ Աշոտի ստեղծած այս գողտրիկ անկյունը, որն, իրավամբ, կարելի է անվանել ՙթանգարան՝ բաց երկնքի տակ՚։ Իսկ զբոսաշրջիկների  պակաս Դիլիջանը չունի. աշխարհի տարբեր ծագերից՝ հայ թե՜ օտարազգի, ահել թե՜ ջահել՝ գալիս են ըմբոշխնելու, վայելելու նրա հրաշակերտ բնությունն ու մաքուր օդը:  Իսկ Դիլիջանի ջո՛ւրը. ինչպես մեր բոլորիս կողմից սիրված արտիստ Մհեր Մկրտչյանն է ասում հայտնի ֆիլմում, այն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում... 

Վարպետ Աշոտի համար հայրենի բնաշխարհը ոգեշնչման աղբյուր է։ Նրա տուն-արվեստանոցում ծառ ու ծաղկի, քար ու հողի հավերժական խորհուրդն է թագավորում։ Ա. Բաբայանի խոսքով՝ հայրենի բնության յուրաքանչյուր մասնիկ իր համար յուրահատուկ խորհուրդ ունի, փայտի ոչ մի ոստ անգամ ավելորդ չէ նրա համար. ամեն բան կենդանի է, առարկայական և ստեղծագործելու համար անսահմանափակ հնարավորություններ է բացում։ 

Ա. Բաբայանը ծնվել և մեծացել է Դիլիջանում։ Դժվարությամբ է շփվում մարդկանց հետ, հարցազրույցներ տալ չի սիրում, բայց երբ զգում է, որ դիմացինն, իրոք, հետաքրքրված է իր գործունեությամբ, պատրաստ է զրուցել, ներկայանալ, կիսվել։ Երբ իմացավ Արցախից ենք՝ հարցրեց. բա ժենգյալով հացն ո՞ւր է… 

Ա. Բաբայանի ստեղծած յուրաքանչյուր գործ յուրահատուկ իմաստ ունի, իսկ երբ ինքն է պատմում դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին՝ պարզապես պատրաստ ես ժամերով լսել։ ՙՋինի ականջը՚ գործի մասին, օրինակ, ասում է. կարող ես դրամ գցել, ականջին շշնջալ քո ցանկությունը… իսկ իրականանալու հավանականությունը մեծ է։ Ծանոթ հեքիաթի գեղեցկուհի Վասիլիսայի տնակի մասին հեղինակն ասում է, որ այն տխուր և չամուսնացած աղջիկների համար է, որ գան, նստեն ու սպասեն սպիտակաթույր ձիերով իրենց ասպետներին։    

Վարպետ Աշոտը նաև երաժշտության իսկական գիտակ է։ Նրա տանը մշտապես ռադիոյի ձայնն է լսվում, որի հնչյուններն առանձնահատուկ ներդաշնակություն են հաղորդում միջավայրին։ Իսկ ամենից շատ նա սիրում է լսել Արթուր Մեսչյանի ստեղծագործությունները։  

Արդեն 19 տարի է՝ Ա. Բաբայանը զբաղվում է փայտագործությամբ։ ՙՈրդուս խոստացել էի՝ հենց թոռնիկ  ունենամ՝ սկսելու եմ այս գործը, և այդպես էլ արեցի,-ասում է նա։- Գաղափարներս շա՛տ-շատ են։ Էս սարքած գործերս մտահղացումներից մեկ տոկոսն էլ չեն կազմում։ Տարածքն է փոքր, ամեն ինչ իրար գլխի է, կատարածդ գործը նորմալ ցուցադրել հնարավոր չէ՚։ 

Հմուտ վարպետն իր գործերը պատրաստում է ծառերի արմատներից։ Նրա փայտե քանդակների մի մասը զարդարում է Դիլիջանի փողոցները, ինչը մեծ շուք է տալիս քաղաքին, գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նրա գործերը պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 

Հրաժեշտին խոստացա Արցախից ժենգյալով հաց և տնական գինի ուղարկել իրեն։ Բայց, խոսքս չավարտած, նա իսկույն վրա տվեց՝ միայն ժենգյալով հաց, գինի չեմ խմում, ընդհանրապես չեմ օգտագործում…Հետո միայն՝ փոքր-ինչ ուշ, տաքսու վարորդի պատմածից իմացա, որ դրա համար պատճառներ կային, որ Վարպետը խոր վիշտ ունի սրտում պահած…

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Սոցիալական Tue, 13 Nov 2018 13:03:40 +0000
ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՏԵՍԱՐԺԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25580-2018-11-13-13-00-10 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25580-2018-11-13-13-00-10 Ասկերանի բերդը նախորդ…

Մեր օրերում արդեն կարեւորվում են նրա պատմական արժեքն ու զբոսաշրջային ներուժը: Հուշարձանն ավելի քան 300 տարվա պատմություն ունի, սակայն անխնամ էր, անհրապույր, զբոսաշրջիկների այցելությունների համար՝ ոչ հարմար: Ազատամարտի տարիներին նաեւ մասնակի վնասներ էին հասցրել արկակոծումները. պարիսպներին եւ աշտարակներին ճեղքեր էին ավելացել, անգամ փլվածքներ կային: Վերականգնման ծրագիրն սկսվեց 2016թ.-ին: 2017-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի աջակողմյան հատվածն արդեն բաց էր զբոսաշրջիկների համար: Պարսպի այդ հատվածը ոչ միայն վերականգնվել, վերանորոգվել էր, այլեւ զբոսաշրջիկների այցերի համար ավելի հարմարավետ էր դարձել, հրակնատների վերանորոգված հարթակները համալրվել էին մետաղե բազրիքներով եւ աստիճաններով:

2018-ին մեկնարկեց վերականգնման աշխատանքների երկրորդ փուլը: Շինարարներին տեսնելու համար պետք է ճանապարհից դուրս գալ, հաղթահարել փոքրիկ վերելքն ու մոտենալ Մայրաբերդի մատույցներին: ՙՄայրաբերդի տարածքն ենք վերանորոգում՝ չորս աշտարակներն ու դրանք միմյանց կապող պարիսպները,- մանրամասնում է աշխատանքներն իրականացնող ՙԳարդեն՚ ՍՊԸ աշխղեկ Արման Գաբրիելյանը:- Աշխատանքների մեծ մասը, կարելի է ասել, ավարտել ենք: Հույս ունենք՝ կկարողանանք սահմանված ժամկետներում տեղավորվել՚:

Մայրաբերդի` դեռ չնորոգված հատվածները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե հուշարձանն ինչ վիճակում էր մինչեւ աշխատանքների մեկնարկը: Վերականգնված հատվածներում պատկերը միանգամայն այլ է: ՙՎերեւի հատվածն է մնում վերականգնենք` պատերի վերին մասը: Թեքահարթակներն ենք ամրացրել: Դրանք ամբողջությամբ սալապատվելու են՚,- իրազեկում է վերականգնող վարպետներից Հարութ Սարգսյանը: Խորհրդային տարիներին ավելացված կցակառույցները քանդվել են: Պարսպի ճեղքերն են փակվում, քանդված հատվածները վերականգնվում: Շաղախի համար ոչ միայն ցեմենտ, այլեւ կիր է օգտագործվում: Որպես շինանյութ էլ ծառայում են պարիսպներից թափված եւ շրջակա տարածքից հավաքված քարերը: 

Մայրաբերդի վերականգնված հատվածը Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի աջ կողմում է: Վերականգնվող հատվածը վերեւում է` շրջապատված չորս աշտարակներով: Երկու հատվածները կապող կիսավեր պարսպաշարը հուշում է, որ վերականգնման առնվազն մեկ փուլ դեռ առջեւում է: Պատկան մարմնում հաստատում են՝ վերականգնողական ծրագիրը շարունակվելու է: ՙԵրրորդ փուլում` 2018-2020թթ., նախատեսում ենք վերականգնել միջնաբերդից աջ ու ահյակ ձգվող պարսպաշարերը: Նաեւ լրացուցիչ հնարավորություններ կլինեն այցելուների համար՚,- մանրամասնում է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Այս պահին դեռ չեն շտապում գնահատել՝ ինչ արդյունք է ապահովել Ասկերանի բերդի ճանապարհամերձ հատվածի վերանորոգումը: ՙԱյս դեպքում դիտարկումը միայն մոտավոր է: Տեսնում ենք, որ, այո՜, այցելուներն ավելանում են: Սակայն այս փուլում նույնիսկ չենք էլ ակնկալում, թե այս վիճակում հուշարձանը կարող է զբոսաշրջիկին, ասենք, կես ժամից ավելի պահել,- նշում է Արտակ Գրիգորյանը:- Գալիս են, շրջում վերանորոգված հատվածներով, գուցե նաեւ լուսանկարվում եւ շարունակում իրենց ճանապարհը՚: Հուշարձանի զբոսաշրջային ներուժը լիարժեք օգտագործելու ծրագրերը վերականգնման երրորդ փուլի մի մասն են դառնալու: Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է Ասկերանի բերդի տարածքում զբոսաշրջիկների համար լրացուցիչ հետաքրքրություններ ապահովել, ասենք՝ հուշանվերների վաճառքի կետ կամ մեկ այլ հնարավորություն: Նաեւ կամուրջներ են նախատեսվում, որոնք Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վրայով կկապեն բերդի աջակողմյան ու ձախակողմյան հատվածները: Իսկ Միջնաբերդում թանգարան է գործելու: Թե ինչ ուղղվածության՝ դեռ քննարկումների փուլում է: Ասկերանի բերդի վերականգնումն առայժմ բացառապես պետական բյուջեի հատկացումներով է իրականացվում: Պատասխանատուները հույս ունեն երրորդ փուլի համար նաեւ մասնավոր հատվածից միջոցներ ներգրավել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

]]>
Սոցիալական Tue, 13 Nov 2018 12:58:16 +0000
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25579-2018-11-13-12-50-36 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25579-2018-11-13-12-50-36 Նախագահ Բակո Սահակյանը…

«Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»٫ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»٫ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին»٫ «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»٫ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»٫ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»٫ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»٫ «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»٫ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»٫ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»٫ «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»٫ «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»٫ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»٫ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»٫ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 13 Nov 2018 12:49:58 +0000
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25584-2018-11-14-12-47-58 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25584-2018-11-14-12-47-58 Նոյմբերի 13-ին Արցախի…

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը վերստին նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 13 Nov 2018 12:45:08 +0000
ՙԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25578-2018-11-13-08-06-27 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25578-2018-11-13-08-06-27 ՙԱԱ՚-ի հարցերին պատասխանում…

 -Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ-ի հեռացած դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Այս տեսակետը Դուք փոխանցե՞լ եք միջնորդներին, դրա շուրջ եղե՞լ է, արդյոք, մտքերի փոխանակում։

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ  Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։ 

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։ 

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը  տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում  հակամարտության էությունը։  

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը, կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

-Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

-Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։ 

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ 

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։ 

-Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ փոխգործակցության հեռանկարի առումով։ Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ինչ-որ նոր զարգացում հնարավո՞ր է արդյոք Արցախ-Իրան հարաբերություններում։

-Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

-Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։ 

-Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը  դասվում է ՙկոշտ ուժի՚ տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև ՙփափուկ ուժի՚ տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

]]>
Քաղաքական Tue, 13 Nov 2018 08:04:22 +0000
ԱԺ հերթական նիստում կընտրվի Հաշվեքննիչ պալատի նոր անդամ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25577-2018-11-13-07-54-05 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25577-2018-11-13-07-54-05 Նոյեմբերի 13-ին տեղի…

 Հանձնաժողովը քննակել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության կողմից առաջադրված Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն  Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 13 Nov 2018 07:52:21 +0000
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25576-2018-11-13-07-33-19 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25576-2018-11-13-07-33-19 Արցախի Հանրապետության Նախագահ…

 Ըստ նույն որոշման՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանին:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 13 Nov 2018 07:32:26 +0000