comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Tue, 25 Jun 2019 03:11:50 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25597-2018-11-15-14-31-28 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25597-2018-11-15-14-31-28 Նոյեմբերի 15-ին Շուշիի…

 Ցուցադրված էին 12 հեղինակների շուրջ 70 գեղարվեստական լուսանկարներ: Բացման արարողությանը ներկա էր ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ վատակավոր գործիչ, լուսանկարիչ, նախագծի գեղարվեստական ղեկավար Սամվել Սևադան, նախագծի ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանը, Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտի, Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողները, Շուշիի և Ստեփանակերտի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը բացեց ՙՇուշիի պետական թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Գասպարյանը, ով շնորհավորեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և ուսանողներին` Շուշիում առաջին անգամ ցուցադրվելու կապակցությամբ: Նա համառոտ պատմեց ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների մասին և խոսքը փոխանցեց Սամվել Սևադային` ավելի հանգամանալից այն ներկայցնելու համար: ՛՛Միրով և մեծ հուզմունքով մենք պատրաստվեցինք այս ցուցահանդեսին: Բերել ենք մոտ 70 աշխատանք` մի մասը ուսանողների, մյուսը` դասախոսների հեղինակությամբ: Ձգտել ենք մեր հնարավորությունների սահմաններում ներկայացնել մեր կյանքը` դրական ու բացասական կողմերով, մեր լավ ու վատով, այսինքն` ռեալիստական լուծումներով: Ինչքան մեզ դա հաջողվեց` թող դատի հանդիսատեսը՛՛,- խոստովանեց հանրահայտ լուսանկարիչըՆա տեղեկացրեց, որ ցուցհանդեսը կտևի մոտ մեկ ամիս,  հույս հայտնելով, որ այն կկարողանան դիտել ոչ միայն շուշեցիները, այլև հանրապետության այլ շրջաններում ապրող մարդիկ, հատկապես բարձր դասարանների դպրոցականները, ովքեր, տեսնելով, ծանոթանալով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներին, կարող են պատկերացում կազմել, իմանալ, որ Երևանի Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կա ֆակուլտետ, որտեղ ուսումնասիրվում է գեղարվեստական լուսանկարչությունն ու օպերատորական գործը, և, ցանկության դեպքում, գալ և սովորել այդ ֆակուլտետում: Նախագծի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ կազմակերպիչները նպատակ ունեն նման ցուցահանդեսներով շրջել ողջ Հայաստանով և Արցախով և որ այս ցուցահանդեսը թվով 4-րդն է: Ս. Սևադան ԱՀ ՄԵՀԶ նախարարությանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը աջակցելու համար:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լ. Հովհաննիսյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ղեկավարներին  Արցախում նման  ցուցահանդես կազմակերպելու համար: ՙԼուսանկարներից անկեղծություն ու անմիջականություն է հորդում: Դրանք համապատասխանում են խորագրին ու ցույց տալիս երիտասարդ լուսանկարիչների սերը հայրենիքի հանդեպ։ Դրանցում ամփոփված են մեր երկիրն ու այստեղ ապրող մարդիկ՝ իրական գույներով ու տրամադրություններով՚,-իր տպավորություններով կիսվեց նախարարը։

Նախարարը Լ. Հովհաննիսյանը նաև շնորհակալագրեր հանձնեց նախագծի ղեկավարներին` ցուցահանդեսը Արցախում կազմակերպելու համար, իսկ Լ. Գասպարյանը Շուշիի պատկերասրահի տնօրինության կողմից` ուսանողներին` ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հիշեցնենք` ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Thu, 15 Nov 2018 14:12:15 +0000
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25596-2018-11-15-12-34-04 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25596-2018-11-15-12-34-04 Արցախի Հանրապետության ազգային…

 Ողջունելով լրագրողներին՝ ԱՎԾ նախագահը կարևորեց հանրության հետ կապն ու այդ առումով երկրի տնտեսական ցուցանիշների վերաբերալ բնակչության իրազեկումը։  Ասվածն ավելի իրատեսական դարձնելու համար նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ արեց լինել ակտիվ և համագործակցել կառույցի հետ։ 

Մ. Մինասյանը նախ ներկայացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումները՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։  

Ծառայության ղեկավարի խոսքով՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերությունն է, մասնավորապես հանքարդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը։ Ըստ այդմ՝ նա ներկայացրեց տնտեսության զարգացումներն ըստ բնագավառների։ 

Թեմայի վերաբերյալ ամբողջական նյութը կարող եք կարդալ թերթի առաջիկա համարում։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Տնտեսական Thu, 15 Nov 2018 12:31:59 +0000
ԱրՊՀ և ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25595-2018-11-15-08-26-17 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25595-2018-11-15-08-26-17 Նոյեմբերի 14-ին Արցախի…

Խմբի մեջ էր նաև Մերձավոր Արևելքում ԱՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Նպատակը Հայկազյան համալսարանի կողմից հրատարակվող ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ի հերթական` 38-րդ հատորի շնորհանդեսն էր և երկու բուհերի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: 

Հյուրերին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա բարձր գնահատեց հայկազյան համալսարանի դերը, որը խթանում է հայապահպանման գործընթացը ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ Առաջավոր Ասիայում: Եվ պատահական չէ, որ իր  գոյության ավելի քան վեց տասնամյակների ընթացքում համալսարանի ուսանողների թիվը 43-ից հասել է շուրջ 700-ի: Մեծ նշանակություն ունի նրա հայագիտական հանդեսը, որտեղ տպագրվում են նաև արցախցի հեղինակներ:

ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ի գլխավոր խմբագիր և Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը ներկայացրեց հանդեսը և մասնավարապես` նրա նորահրատարակ 38-րդ հատորը: 

Ասաց, որ հանդեսի նպատակն է քաջալերել Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայ մտավորականների գործունեությունը, աջակցել նրանց: Հանդեսում լույս են տեսնում հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր, գրախոսականներ, կյանքից հեռացած հայագետներին նվիրված մահախոսականներ: Հատորում ամփոփված է 40 հոդված: 

Խմբագրապետի խոսքով` ձգտում են հանդեսն ուժեղացնել ոչ միայն բովանդակությամբ, այլև ընդարձակել նրա աշխարհագրական սահմանները` ներառելով նաև  Արցախն ու Ջավախքը, Բրազիլիայից մինչև Հնդկաստան, մինչև ծայրագույն արևելք  և կոչ արեց մտավորականներին ակտիվորեն աշխատակցել հանդեսին: ՙԵկեք հայագիտությունը համահայկական երկնակամարում տեսնենք՚,-ասաց նա:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով հայկազյանների այցելությունն Արցախի մայր բուհ, ասաց, որ այն առիթ կդառնա ԱրՊՀ-ի հետ գործնական կապերի ստեղծման և համագործակցության ակտիվացման: Նախարարը բարձր գնահատեց  Հայկազյան կրթական հաստատության դերը հայ ինքնության, հայագիտութան պահպանման ու զարգացման հարցում.  ՙՇատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ հայ Սփյուռքը, եթե չլինեին այն նվիրյալները, որոնք ստեղծեցին հայկական դպրոցներ, վարժարաններ,  հայկական պարբերականներ: Հայկազյանը բոլոր այդ տարիներին հավատարիմ է մնացել իր առաքելությանը ու նաև` ՙՀայկազյան հայագիտական հանդես՚-ը, որը հայ մտքի արգասիքն է՚: Նախարարն էլ միացավ Ա. Դաքեսյանի հորդորին` հանդեսում ավելի շատ տեսնել հոդվածներ Արցախից, որովհետև այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար կարևոր է մեկտեղել հայ գիտական միտքը, որում մեծ դերակատարություն ունի հայագիտական հանդեսը: 

Նույն բարեմաղթանքով ողջունեցին նաև ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արցախցի հեղինակ Տեր Ներսես քահանա Ասրյանը: 

ԱրՊՀ պրոֆեսորներ Սոկրատ Խանյանն ու Լավրենտ Ղալայանն իրենց ելույթներում  բարձր գնահատեցին համալսարանի հայկականության պահպանման ձգտումը և նրա գրադարանին նվիրեցին իրենց գրքերից: 

Համալսարանի նախագահ  Փոլ Հայդոսթյանը, համառոտ ներկայացնելով հաստատության անցած ուղին, ասաց, որ 1955-1989թթ. այն եղել է քոլեջ, 1990-1996թթ` համալսարանական քոլեջ, իսկ 1996-ից` Լիբանանի կառավարութայն որոշմամբ ստացել է համալսարանի կարգավիճակ: Հիմնադրման օրվանից նրա գլխավոր նպատակը հայ ուսուցիչներ պատրաստելն է Լիբանանի և Մերձավոր Արևելքի հայկական գաղութների համար: Մանկավարժությունից զատ համալսարանի ուղղություններից են բիզնեսը և գիտությունները:

Այստեղ ուսանում են ոչ միայն հայ, այլև օտարազգի ուսանողներ: Վերջին տարիներին Հայկազյանի կապերն  ամրապնդվել են տարբեր երկրների համալսարանների հետ: Արցախի պետական համալսարանի հետ վաղուց են համագործակցում,  բայց այս այցի ընթացքում պաշտոնապես կհաստատեն այն: 

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ միասին կազմել են համագործակցության ուղղությունները: Դրանք են` համատեղ գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների,  մշակութային միջոցառումների կազմակերպում և անցկացում, գիտահետազոտական նախագծերի նախապատրաստում և իրագործում, գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների հրապարակումների, ուսումնական նյութերի փոխանակում, առաջնային տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների ներդրման փորձի փոխանակում, և որ  շատ կարևոր է` դասախոսների, երիտասարդ գիտնականների և ուսանողների  փոխանակում:

Փոլ Հայդոսթյանը հավելեց, որ նույն օրը համագործակցության հուշագիր են ստորագրել նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի  նախարարության աշխատակիցներն օգտվեն Հայկազյանի հնարավորություններից, այնտեղ մեկամսյա կամ չորսամսյա ժամկետով փորձառություն անցնեն: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Thu, 15 Nov 2018 08:23:23 +0000
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25600-2018-11-16-06-38-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25600-2018-11-16-06-38-30 Արցախի Հանրապետության Ազգային…

 «Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», - նշված է շնորհավորական նամակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի անդամ և Արցախի բարեկամ մի խումբ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրենկ Փալոունը, Դեյվիդ Վալադեոն, Ջեկի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Աննա Էշուն, Ջուդի Չուն, Ադամ Շիֆը և Թուլսի Գեբբըրդը: Ընտրությունների արդյունքում Կոնգրեսի անդամ է ընտրվել նաև հայկական արմատներով Էնթոնի Բրինդիսին:

 

 

 

]]>
Պաշտոնական Thu, 15 Nov 2018 06:37:49 +0000
Հանդիպում Փարիզում Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25593-2018-11-15-05-48-25 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25593-2018-11-15-05-48-25 Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:

 

 

 

]]>
Պաշտոնական Thu, 15 Nov 2018 05:42:38 +0000
Հանդիպում ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ Փարիզում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25592-2018-11-15-05-40-52 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25592-2018-11-15-05-40-52 Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար:

 

 

 

]]>
Պաշտոնական Thu, 15 Nov 2018 05:39:40 +0000