comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Օրերս Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը, աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Դավթյանը հյուրընկալվեցին Արցախի ձյուդոիստների և մարզասերների կողմից։

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին, Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ, Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։ 

Պարգևատրվել է Արմո Ծատուրյանը

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի՝  2018թ. նոյեմբերի 19-ի թիվ 225 հրամանի համաձայն, գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և բացառիկ ներդրման համար Արմո Մարդիի Ծատուրյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝  ՙԳյուղատնտեսական նվաճումների համար՚ ոսկե մեդալով։ 

ԱԴՐԲԵՋԱՆԸ` ԴԱՐՁՅԱԼ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ

Արցախի Հանրապետության ղեկավար Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա նյարդայնության նոր ալիք է հարուցել Անդրկովկասում մեր արևելյան հարևանների մոտ: Պարզվում է` այդ այցը Բաքվին կարող է ստիպել վերանայել Փարիզի հետ իր հարաբերությունները:

Հայացք Ստեփանակերտից

Արցախցի գրող և հրապարակախոս Աշոտ Բեգլարյանն այս դեմարշը գնահատում է որպես հերթական ծաղրանկարային ժեստ Բաքվի ռեժիմի կողմից, որի համար խիստ անձեռնտու է միջազգային հանրության մոտ Արցախի մասին օբյեկտիվ պատկերացման ձևավորումը:

Հանդիպումներ Լոս Անջելեսում հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս

Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: 

Subscribe to this RSS feed