comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Tue, 25 Jun 2019 09:16:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՀ ՀԱՆԴԲՈԼԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՎԱՃԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25675-2 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25675-2 Նոյեմբերի վերջին Երևանում…

Մասնակցել են Երևանի ՙԵՊՀ՚, ՙՀԱՊՀ՚, ՙՉարբախ՚, ինչպես նաև ՙԱրցախ՚, ՙԳավառ՚, ՙԳորբանով Ալավերդի՚ և ՙՎանաձոր՚ թիմերը։ Արցախի հավաքականի կազմում ընդգրկված էին նաև ԱՀ ՊԲ-ում ծառայող մարզիկները, որոնց մարզիչը Մխիթար Ավշառյանն է, իսկ ընդհանուր հավաքականի մարզիչներն են` Վալերի Քոչարյանը, Վարդգես Մխիթարյանը և Հրանտ Շեկյանը։  

Հայաստանյան առաջնությունն անց է կացվել երկու ենթախմբերով։ Մարզիչ Վալերի Քոչարյանի տեղեկատվությամբ՝ առաջին ենթախմբում մրցել են ՙԱրցախ՚, ՙՎանաձոր՚, ՙՉարբախ՚, ՙՀԱՊՀ՚, իսկ երկրորդում՝ ՙԵՊՀ՚, ՙԳորբանով Ալավերդի՚ և ՙԳավառ՚ թիմերը։ Համաձայն առաջնության կանոնակարգի` 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պայքարել են նաև եզրափակչում։ Արցախի հավաքականն առաջին փուլում հաղթեց ՙԵՊՀ՚-ին, իսկ եզրափակչում թեժ մրցապայքարի արդյունքում զիջեց ՙՎանաձոր՚ թիմին և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով մեդալների, հավաստագրերի։ 

Առաջնության մասնակցությանն աջակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ՊԲ հրամանատարությունը և Արցախի հանդբոլի ֆեդերացիան։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Tue, 27 Nov 2018 12:46:51 +0000
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25678-2018-11-28-06-51-06 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25678-2018-11-28-06-51-06 Նոյեմբերի 27-ին Հովիկ…

Նիստում քննարկվել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով քաղաքապետարանի պահպանման ծախսը, նշել է որ այն գալիք տարում կազմելու է 294մլն 455հազ դրամ: 2019թ-ի պետական դոտացիայից համայնքի բյուջեին է փոխանցվելու 1 մլրդ 825մլն դրամ, ինչը 45 մլն դրամով ավել է 2018թ-ի ցուցանիշից:

Բյուջեի ավելացումը քաղաքապետը պայմանավորեց հիմնականում նորակառույց Ազատամարտիկների զբոսայգու սպասարկման համար ավելացած հաստիքներով:

Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանի փոխանցմամբ, 2019-ին կկազմի 165 մլն 137 հազար դրամ, ինչը 7մլն դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից՝ կապված քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բնականոն բարձրացմամբ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանին տրամադրվող դտացիան կկազմի 166մլն 237 հազ դրամ:

Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի խոսքով՝ շրջվարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է  124մլն 534հազ դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 194մլն 031հազ դրամ:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեով շրջվարչակազմի պահպանման համար նախատեսված գումարը կկազմի 159մլն 195հազ դրամ: Համայնքներին կտրամադրվի 252մլն 204հազ դրամ դոտացիա:

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 149մլն 984հազ դրամ: Վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի խոսքով՝ շրջանի համայնքներին պետական բյուջեից կհատկացվի 144 մլն 075հազ դրամ:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ՝ վարչակազմի պահպանման ծախսը 2019թ-ին կկազմի 113 մլն 792հազ դրամ, համայնքներին կտրամադրվի 51մլն 016հազ դոտացիա:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 265մլն 857հազ դրամ: Վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի խոսքով պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 284 մլն 234հազ դրամ դոտացիա:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ 2019թ-ին վարչակազմի պահպանման ծախսը նախատեսված է 122մլն 314հազ դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 122մլն 291հազ դրամ:

Շրջվարչակազմերի ղեկավարները պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ կապիտալ շինարարությանը, բակերի բարեկարգմանը, շենքերի տանիքների վերանորոգմանը, աղբահանությանը, գույքահարկի գանձմանը, անասնաբուժական կայանների գործունեությանը վերաբերող հարցերին:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 564մլն 392հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ աճել է 6մլն 762հազ դրամ՝ պայմանավորված աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ՝ գալիք տարում խորհրդարանի ծախսը կկազմի 606մլն 639հազ դրամ, 2018թ-ի 601մլն 337հազարի փոխարեն: Աճը պայմանավորված է պետական ծառայողների գործակիցների բնականոն աճի, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով ժամանակավոր աշխատողի վարձատրման հոդվածի փոփոխությամբ:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԱրայիկ Լազարյանի խոսքով՝ 2019թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 362մլն 923հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա ծախսերի համեմատ նվազել է 14մլն 500հազ դրամով: Նվազումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի նվազմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը նախատեսվում է 587մլն 25հազ, ինչը 2018-ի համեմատ 1,7 տոկոսով ավել է:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաղորդմամբ 2019-ին դատախազության ծախսը կկազմի 510մլն 567 հազ դրամ՝ ընթացիկ տարվա 503մլն 323հազ-ի փոխարեն:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 353մլն 259հազ դրամ, ինչը 0,7 տոկոսով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ծախսը՝ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ այն կկազմի  143մլն 880 հազ դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով 1մլն 52հազ դրամով:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝  գալիք տարի աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի  47մլն 452հազ դրամ:

Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2019թ-ի ծախսը պլանավորվել է 103մլն 357հազ դրամ, ընթացիկ տարվա 102մլն 153հազ-ի փոխարեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսը՝ համաձայն հանձնաժողովի նախգահի տեղակալ Եղիշե Արզումանյանի, գալիք տարի կկազմի  149մլն դրամ:

Նոյեմբերի 30-ին բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

]]>
Պաշտոնական Tue, 27 Nov 2018 06:49:09 +0000
Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25677-2018-11-28-06-45-50 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25677-2018-11-28-06-45-50 Արցախի Հանրապետության Ազգային…

Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ: Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգը կհամալրվի պարտադիր քննարկման ենթակա մի քանի հարցերով. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակումը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 27 Nov 2018 06:45:00 +0000
Պետնախարարը բնապահպանական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25676-2018-11-28-06-41-31 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25676-2018-11-28-06-41-31 Արցախի Հանրապետության պետական…

 Պետական նախարարը կարևորել է նախարարության դերը շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության իրականացման գործում՝ նշելով, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ մեծանում է բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների և ռիսկերի գնահատման ու կառավարման անհրաժեշտությունը: Նա մասնավորապես թվարկել է հիդրոէներգետիկայի, անտառտնտեսության, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ուղղությունները՝ ընդգծելով դրանցում գերատեսչության կողմից վերահսկողական և այլ գործառույթների իրականացման արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես են եկել նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվել են նախարարության տարեկան գործունեության ծրագրերում ընդգրված ջրային ռեսուրսների կառավարման, երկրաբանական նոր ուսումնասիրությունների և դրանց արդյունքների, կենդանական աշխարհի պահպանության և մի շարք այլ անելիքներ: Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային հարցերին:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ բացի տարեկան ծրագրերից անհրաժեշտ է ներդնել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրեր, որոնք ավելի տեսանելի ու կանխատեսելի կդարձնեն ոլորտի զարգացումը:

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 27 Nov 2018 06:40:50 +0000
Հանդիպումներ Մոսկվայում մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25674-2018-11-27-05-48-03 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25674-2018-11-27-05-48-03 Նոյեմբերի 24-26-ը Արցախի…

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման եւ շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 27 Nov 2018 05:47:23 +0000