comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Fri, 20 Sep 2019 11:10:09 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԲՅՈՒՋԵ 2019 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25689-2019 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25689-2019 ԱԺ-ն քննարկել է…

 

Աժ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների  նոյեմբերի 27-ի համատեղ  նիստն ընթացել է ընդհատումներով: Ընդմիջումից հետո    նիստում քննարկվել է  իշխանության պետական, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 564մլն 392հազ դրամ: Այն, 2018 թվականի  համեմատ աճել է 6մլն 762հազ դրամով` պայմանավորված աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի տեղեկատվությամբ՝ հաջորդ տարի  Արցախի խորհրդարանի ծախսը կկազմի 606մլն 639հազ դրամ` այս տարվա 601մլն 337հազար դրամի փոխարեն: Ավելացումը  պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձի  բնականոն աճով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով ժամանակավոր աշխատողի վարձատրման հոդվածի փոփոխությամբ:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը զեկուցեց, որ  2019թվականի  պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 362մլն 923հազ դրամ: Ընթացիկ տարվա ծախսերի համեմատ,  պայմանավորված  աշխատավարձի ֆոնդի նվազմամբ, այն կրճատվել է 14մլն 500հազ դրամով: 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը  այս տարվա համեմատ կաճի 1,7 տոկոսով. այն կկազմի   587մլն 25հազար դրամ:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաղորդմամբ 2019-ին դատախազության ծախսը կազմելու է  510մլն 567 հազ դրամ՝ ընթացիկ տարվա 503մլն 323հազարի փոխարեն:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը  353մլն 259հազ դրամ է,  ինչը 0,7 տոկոսով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից: Նիստի երկրորդ մասն ընթացավ անհամեմատ հանգիստ: 

***

Նիստի երրորդ հատվածը շարունակվել է Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ: Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ծախսը կկազմի  143մլն 880 հազ դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով 1մլն 52հազ դրամով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին  գալիք տարի  հատկացվելիք գումարը կկազմի  47մլն 452հազ դրամ, Քաղծառայության խորհրդինը` 103մլն 357հազ դրամ` ընթացիկ տարվա 102մլն 153հազ-ի փոխարեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսը գալիք տարի կկազմի  149մլն դրամ:

Բյուջեի քննարկումները  ԱԺ-ում կշարունակվեն  նոյեմբերի 30-ից:

  

***

 

ԱԺ հանձնաժողովներում ներկայացվեցին Տիմ մարմինների  բյուջեները

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեցին ՏԻՄ մարմինների գլխավոր ֆինանսական հաշվետվությունները՝ 2019թ. համար։ 

Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը զեկուցեց, որ մայրաքաղաքին նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 825 մլն դրամ։ Քաղաքապետարանին հատկացված բյուջեի մեծ մասը՝ 1 մլրդ 300 մլն դրամը աշխատավարձի ֆոնդն է, հիմնարկ-ձեռնարկությունների պահպանման ծախսը։ 

Ընթացիկ տարվա բյուջեի համեմատությամբ 45 մլն դրամ ավելացումը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում և` ՙՍանմաքրում-կանաչապատում՚ ընկերության բյուջեի՝ 18 մլն դրամ ավելացումով,  նորակառույց Ազատամարտիկների պուրակի պահպանման ծախսերով, ասֆալտապատ տարածքների ավելացմամբ և այլն։ 

Ավելացված գումարների մի մասն էլ   նախատեսված է կապիտալ շինարարության և  մասնակի վերանորոգումների համար։ Պատգամավորները Ս. Գրիգորյանից հետաքրքրվեցին Ստեփանակերտի փողոցների  ասֆալտապատման, վերջին շրջանում մայրաքաղաքի շենքերի արտաքին տեսքի բարելավման ծրագրերի մանրամասներով։ 

Քաղաքապետը նշեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ Ստեփանակերտը բարեկարգ և մաքուր ներկայացնելու համար, իսկ հիմնախնդիրները, որոնց մեծ մասին տեղյակ են նաև քաղաքապետարանում, չեն լուծվում  ֆինանսական  միջոցների սղության պատճառով։ Բարձրացվեց մայրաքաղաքի որոշ հատվածներում  կանգառների կառուցման անհրաժեշտության հարցը։  Պարզվեց, որ կանգառների համար հարմար տարածքների  մի մասը սեփականաշնորհված է և անհնար է դրանք օգտագործել: Խոսվեց Արեշ թաղամասի ենթակառուցվածքների մասին, որտեղ տրամադրվել են տարածքներ՝ առանձնատների կառուցման համար, բայց չեն ստեղծվել ենթակառուցվածքներ։ 

Գազամատակարարում չկա, էլեկտրաէներգիայի, ջրի, ճանապարհների հարցը լուծված է մասնակի։ Ս. Գրիգորյանը գտնում է, որ դրանց լուծումը ժամանակի հարց է, ամեն ինչ ավելի արագ կազմակերպելու համար միջոցներ չկան։

Խորհրդարանականները գտնում են, որ բյուջետային միջոցները ճիշտ բաշխելու խնդիր ևս կա, քանզի ստացվում է այնպես, որ Ստեփանակերտի համայնքին տրամադրված գումարներն անհամաչափ են   շրջանների համեմատությամբ:  Քննարկումների կազմակերպումն այս թեմայով հրատապ է,   կարծիք կա, որ անհրաժեշտ է տալ նաև օրենսդրական կարգավորում` ընդունելով համահարթեցման մասին օրենք։

Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, 2019-ին կկազմի 165 մլն 137 հազար դրամ, ինչը 7 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված  քաղծառայողների աշխատավարձերի  բարձրացմամբ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանին տրամադրվող դոտացիան կկազմի 166 մլն 237 հազ. դրամ, ինչն ավելի քան 2 մլն դրամով նվազել է՝ 2018թ. համեմատ։ 2019թ. աշխատավարձի  ֆոնդը 138 մլն 729 հազ. դրամ է։ Շրջանի համայնքների բյուջեների ծախսերը կազմում են 310 մլն դրամ։   

Հադրութի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է  124 մլն 534 հազ. դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 194 մլն 031 հազ. դրամ:

Բյուջեի եկամտային մասն ավելացվել է ավելի քան 3 մլն դրամով` պայմանավորված անշարժ և շարժական գույքի,  հետևաբար և` գույքահարկի ավելացմամբ։ 

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի տարեկան ծախսերը կազմում են 159 մլն դրամ, որից 127 մլն դրամն աշխատավարձի ֆոնդն է։ Բյուջեի սեփական եկամուտները 120,5 մլն դրամ են կազմելու, ինչը 8 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա եկամուտներից։ 2019 թվականի ծախսերը 372 մլն դրամ են կազմելու։ Համայնքներին կտրամադրվի 252 մլն 204 հազ. դրամ դոտացիա:

Շրջանն  արցախյան  երկու պատերազմներից առավելապես տուժած  շրջանն է, և այն վերականգնելու, բնակիչներին բնականոն կյանքի վերադարձնելու  խնդիրը  հասկանում են բոլորը: Պատահական չէ, որ շատերը  մտահոգ են առաջին հերթին  Թալիշի վերադարձի կազմակերպմամբ. որքանո՞վ է արդարացված այնտեղ ներդրված ծախսը, կլինե՞ն արդյոք վերադարձողներ. այս հարցի պատասխանը  պատգամավորներն ակնկալում են ստանալ վարչակազմի ղեկավարից։  Ի պատասխան նշվեց, որ բանավոր պայմանավորվածության համաձայն այնտեղ ևս  8 անհրաժեշտ բնակարանի կառուցումից հետո թալիշցիները վերադառնալու են։ 

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 149 մլն 984 հազ. դրամ: Համայնքային բյուջեի եկամտային մասը պլանավորվում է 188 մլն դրամի չափով։ Ծախսային մասը 2019թ. կկազմի 316 մլն դրամ։ Դոտացիայի չափը հաջորդ տարի նախատեսվում է 4 մլն դրամով նվազեցնել, հաշվի առնելով սեփական եկամուտների աճը։ 

Շուշիի շրջվարչակազմի պահպանման ծախսը 2019թ.-ին կկազմի 113 մլն 792 հազ. դրամ, համայնքներին կտրամադրվի 51 մլն դրամ  դոտացիա: Շուշիի  վարչակազմի բյուջեն, ըստ ղեկավարի, գրեթե անփոփոխ է, քանի որ  հաստիքացուցակում և այլ ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել։ Դժվարություններ են ծագում գույքահարկի հավաքագրման հետ, քանի որ առուվաճառքի ենթարկվող  շարժական գույքի գույքահարկը չի զրոյացվում նախկին տիրոջ կողմից, և 4-5 տարի շարունակ այդ  գույքահարկը հավաքագրել չի ստացվում։ 

Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 265 մլն 857 հազ. դրամ: Պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 284 մլն 234 հազ. դրամ դոտացիա:

Շահումյանի շրջանի պահպանման ծախսը նախատեսված է 122 մլն 314 հազ. դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 122 մլն 291 հազ. դրամ:

Շահումյանի շրջանում բնակարանային և կադրային լուրջ խնդիրներ կան: Ներկայումս շրջանում առկա է ուսուցչի թափուր 50 պաշտոն:  Կադրեր հրավիրելու գործընթացն արգելակվում է բնակարանային տարրական պայմանների բացակայության պատճառով: Արդյունքում` շահումյանցի երեխաները  թերի կրթություն են ստանում։ 

Քննարկված հարցերի մի մասը  պատգամավորները նախատեսում են բարձրացնել ԱԺ առաջիկա նիստում: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ 

 

 

 

]]>
Տնտեսական Wed, 28 Nov 2018 13:12:28 +0000
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ` ԳՈՎԱԶԴՆԵՐԸ, ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25688-2018-11-28-12-06-20 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25688-2018-11-28-12-06-20 Նոյեմբերի 23-ին ԱՀ…

Մասնակցում էին ՄԵՀԶ, արդարադատության նախարարությունների, դատախազության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, Արցախի հանրային հեռուսատառադիոընկերության ղեկավարությունը և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկվող թեման վերաբերում էր անհրաժեշտ վայրերում տեղադրված գովազդների և ցուցանակների համապատասխանությանը ՙԼեզվի մասին՚ ԱՀ  օրենքին: 

Մայրաքաղաքում առկա խախտումները ներկայացրեց ԿԳՍՆ լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը: Օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում տեսչությունն իրականացնում է տարեկան 150-200 ստուգայց, այնուամենայնիվ, Ստեփանակերտում խանութների վրա դեռևս շատ են օտարագիր ցուցանակները: Համաձայն ՙԼեզվի մասին՚, ՙԳովազդի մասին՚ ԱՀ օրենքների` գովազդը, ցուցանակը պետք է լինեն հայերեն:  Ըստ Ա. Ղուլյանի` ամբողջ խնդիրն այն է, որ գովազդի մասին օրենք Արցախի Հանրապետությունում կա, սակայն ցուցանակների վերաբերյալ օրենք մենք չունենք: Ստացվում է, որ  եթե արտաքին գովազդը վերահսկվում է համայնքի, տվյալ դեպքում` քաղաքապետարանի կողմից, ապա ցուցանակների տեղադրումն անվերահսկելի է և տուրք կամ տույժ չի նախատեսվում, ինչը խոսում է օրենքի անկատարություն մասին: Ցուցանակին ներկայացվող պահանջը միայն այն է, թե խանութի որ մասում պետք է  այն տեղադրված լինի և ինչ չափսի: 

Բանախոսն ուշադրություն հրավիրվեց  նաև այն հանգամանքի վրա, որ հստակեցված չեն ՙգովազդ՚ և ՙցուցանակ՚ հասկացությունները, այսինքն`  գովազդի և ցուցանակի միջև չկա սահմանազատում, դրանք միմյանցից չեն տարբերվում: Լինում են դեպքեր,  երբ խանութի ճակատին գրվածը պարզապես չի հասկացվում` գովազ՞դ է, թե՞ ցուցանակ, ինչպես օրինակ` Pizza Home, Happy Babby, Babby Li  և այլն: Թե ցուցանակը, թե գովազդը պետք  է լինեն հայերեն:  Հայերեն շարադրանքը կարող  է զուգորդվել այլ լեզվով, բայց այն պետք է միշտ գերակշռող լինի: Լեզվի տեսչության պետի կարծիքով` խնդիրն այստեղ ոչ միայն օրենքի խախտումն է, այլ նաև բարոյական վնասը, որ նման ցուցանակ-գովազդներով  հասցվում է հայ  մարդուն: 

ՙՀայերեն տառադարձմամբ օտար բառերը նաև ազդում են  հոգեբանության վրա, սրա վտանգները ևս մեծ են: Լեզվական քաղաքականությունը միայն Լեզվի տեսչության խնդիրը չէ, դրա համար պատասխանատու են  բոլորը: Մեր խնդիրն է`  եղած խախտումները վերացնելը,  կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը  լրատվամիջոցների, նաև համապատասխան կառույցների ներգրավմամբ՚-, ասաց  ԱՀ  կթրության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Շահագրգիռ կազմակերպությունները գործում են առանձին-առանձին, ինչը սպասված արդյունք չի տալիս: Եվ  քննարկման  նպատակն էլ հենց դա  էր` փորձել գտնել համագործակցության եզրեր, մշակել կանխարգելիչ համալիր ծրագրեր:   

Քննարկման մասնակիցները նույնպես տեսակետներ հայտնեցին` շեշտելով, որ համապատասխան իրավական ակտերը թերի են: Լեզվի տեսչության պետի կարծիքով` գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է պայմանագիր կնքեն գովազդատուի հետ, որի  կետերից  մեկն անպայման պետք է  լինի գրական հայերենի պահպանումը:  Առաջարկություններ եղան ՙԼեզվի մասին՚, ՙԳովազդի մասին՚ ԱՀ օրենքներում, ինչպես նաև ցուցանակը կարգավորող իրավական ակտի մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ: 

ԿԳՍ նախարարը տեղեկացրեց, որ սա տվյալ թեմայով առաջին համատեղ քննարկումն է, որը կլինի շարունակական: Շահագրգիռ կառույցներն իրենց իրավասությունների շրջանակում կուսումնասիրեն օրենքներն ու իրավական ակտերը և  առաջարկություններ կներկայացնեն, որպեսզի պատրաստվի օրինագիծ և համապատասխան ընթացք տրվի:

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Wed, 28 Nov 2018 12:04:28 +0000
ԿՐՔԵՐ՝ ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25686-2018-11-28-11-08-08 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25686-2018-11-28-11-08-08 Դատելով Մինսկում ադրբեջանա-բելառուսական…

ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ չստացած ապշերոնյան սուլթանը Բելառուսի իր պաշտոնակցի շուրթերից արժանացավ ՙռազմավարական հուսալի գործընկերոջ՚ կոչմանն ու ՙԵվրոպայի կենտրոնում Ադրբեջանի շահերի առաջմղմանը նպաստելու՚, ինչպես նաև ՙզենքի ու հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների ոլորտում փոխշահավետ երկկողմ համագործակցությունն՚ ակտիվորեն զարգացնելու խոստումներին։ Վերջին մասով ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի միջև։ Ալիևի խոսքով, ՙամենակարճ ժամկետում հուշագիրը կփոխակերպվի պայմանագրի` Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ ձեռք բերելու մասին՚։ Բելառուսական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը կարծում է, որ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը` կապված ՀԱՊԿ-ում որպես դիտորդ Բաքվին հրավիրելու գործընթացի` Երևանի կողմից արգելափակման հետ, Ալիևը կարող է գնալ ցուցադրական նպատակով լուրջ սպառազինություն ավելացնելու քայլին։ Խոսքը ՙՊոլոնեզ՚ համազարկային կրակի հրթիռային կայանների լրացուցիչ գնման (որի առաջին խմբաքանակի համար Ադրբեջանը ենթադրաբար վճարել է 160 մլն դոլար), ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոլոկացիայի և ՀՕՊ միջոցների մասին է։ Ալեսինը չի բացառում, որ Ադրբեջանին կհետաքրքրեն բելառուսական անօդաչու թռչող սարքերը. ՙՄինչև հիմա Բաքուն դրանք գնում էր Իսրայելից, սակայն այն դեպքից հետո, երբ Ադրբեջանն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքով խոցեց հայկական ավտոբուս, ինչի հետևանքով մի քանի մարդ էր մահացել, Իսրայելում բողոքի շարժում  բարձրացավ՚։ Հնարավոր է, հարց կբարձրանա նաև Ադրբեջանում համատեղ գործարաններում ծավալվող արտադրության հետագա աճի մասին։ Այնտեղ հավաքվում են МАЗ  6317 և МАЗ  5316 մարտական մեքենաներ։ Խոսակցություններ են ընթանում МЗКТ մեքենաներ հավաքելու մասին, բացառված չէ, որ այնտեղ կարտադրվեն և կենդանի ուժի ոչնչացման համար նախատեսված զենքեր (նռնականետեր, զենիթահրթիռային համալիրներ)։ Փորձագետի խոսքով, Ադրբեջանը մեծապես շահագրգռված է հավաքման արտադրամասերի ստեղծման և ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնոլոգիաներ գնելու հարցում. ՙԱդրբեջանն իր մոտ ցանկանում է կազմակերպել բարձր տեխնոլոգիաներով հագեցած արտադրություն և առևտուր անել հարևանների հետ։ Նավթը սպառվելու հատկություն ունի, իսկ տեխնոլոգիաները երկրների տեխնիկական ներուժի մասն են դառնում... Միանգամայն հնարավոր է՝ Ադրբեջանի տարածքում կստեղծվեն երկակի և ռազմական նշանակության ապրանքների ստեղծմանն ուղղված հավաքման արտադրություններ՚։

Իսկ ի՞նչ կստանա Մինսկը։  Ալիևի՝ Բելառուս կատարվելիք այցի նախաշեմին բելառուսական հայտնի բլոգեր և քաղաքագետ, Belarus Security Blog վերլուծական նախագծի համակարգող Անդրեյ Պորոտնիկովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. ՙՀամազարկային կրակի ՙՊոլոնեզ՚ հրթիռային համակարգը ստեղծվել է Բելառուսում` Ադրբեջանի փողերով՚։ Եթե դա ճշմարտություն է, ապա գուցե Բաքուն ֆինանսավորի Մինսկի կողմից ծրագրված` հրթիռային ռազմատեխնիկայի զարգացման, անօդաչու հարվածային ավիացիոն համալիրների սեգմենտի աճի, մարտավարական թեթև անօդաչու սարքերից ծանր հարվածային անօդաչու ավիացիոն համալիրներին անցնելու ուղղությամբ աշխատանքները, որոնք կարող են եթե չփոխարինել պիլոտավորվող ավիացիային, ապա զգալիորեն հզորացնել ավիացիոն խմբավորումը, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի զարգացումը, Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի խոսքով` նաև ՙհնարավոր է, այնպիսի զենքերի զարգացումը, որոնք հիմնված են ֆիզիկական նոր սկզբունքների վրա, մենք ունենք այդպիսի մշակումներ, ուստի առաջ կշարժվենք և այդ ուղղությամբ՚։ 

Բացառված չէ, որ Ադրբեջանը դարձյալ ֆինանսապես կաջակցի Բելառուսին։ Ճիշտ է, այս անգամ` ոչ Ռուսաստանից էներգակիրների ներկրման դիմաց պարտքերը մարելու հարցում։ Բելառուսական իշխանությունները դիմել են Ռուսաստանի կառավարությանը` 2019թ. 1 մլրդ դոլարի չափ պետական վարկ տրամադրելու խնդրանքով արտաքին պարտքի վերաֆինանսավորման համար, որի դիմաց վճարները հաջորդ տարի կկազմեն 3,6 մլրդ դոլար։ Մոսկվան կարծես չի հրաժարվում, բայց առաջարկում է վերաֆինանսավորել միայն 2019թ. հենց Ռուսաստանին հասցեագրված վճարները և պատրաստ է մոտ 630 մլն դոլարի չափ պետական վարկ տրամադրել միայն Ռուսաստանի հանդեպ ունեցած հիմնական պարտքի վերաֆինանսավորման համար։

Լուկաշենկոյի և Ալիևի առանձնազրույցի ժամանակ ինչ թեմաներ ասես կարող էին քննարկվել։ Հազիվ թե նրանք շրջանցեին դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ կայանալիք քննարկումների թեման։ Ինչպես 3 տարի առաջ, Մինսկը կփորձի հնարավոր և անհնար բոլոր միջոցներով իր համար ամրագրել այդ պաշտոնը՝ չխորշելով Հայաստանի նոր ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ անելուց, մասնավորապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարել էր, որ մտադիր է բացատրություն պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ով իրեն թույլ էր տվել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանին պատմել այն մասին, թե Աստանայում նոյեմբերի 8-ին ինչ էր քննարկվել փակ ռեժիմով ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը լուռ համաձայնողի դերում չի լինի։ ՙԿարծում եմ, միջազգային բոլոր գործընկերները պետք է հիշեն, որ Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ, որոնց նրանք սովոր են, այլևս չեն լինի։ Մենք լուռ համաձայնողի դերում չենք լինի՚,- ասել է նա` հավաստիացնելով, որ այս հարցերում Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են հսկել և պաշտպանել երկրի շահերը։ ՙԴրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ այդպես էլ կլինի՚,- ասել է Փաշինյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմիրիկովը փորձել է ինչ-որ կերպ հանդարտեցնել կրքերը, հատկապես շեշտելով, որ ՙորոշումն ամեն դեպքում կընդունվի զուտ ՀԱՊԿ 6 երկրների ձևաչափով՝ կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի շահերի հաշվառումով՚ և ԶԼՄ-ներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ՙտարբեր մեկնաբանություններում, որոնք չեն արտացոլում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ տեղի ունեցող գործընթացի իրականությունը՚։ Տարօրինակ կոչ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ում ոչ մեկն ընդհանրապես չարձագանքեց այն փաստին, որ կազմակերպության անդամներից մեկը մամուլից փակ քննարկումները ներկայացրել է մի երկրի ներկայացուցչի, որը դաշինքին չի անդամակցում։ Նրանք դա ընդունեցին որպես ինքնին հասկանալի մի բան...

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ

 

 

 

]]>
Քաղաքական Wed, 28 Nov 2018 11:05:12 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՎԱԳՐԳՌՈՒՄ Է. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25685-2018-11-28-11-02-55 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25685-2018-11-28-11-02-55 Արցախի նախագահի Մոսկվա…

 Սա բավական ստանդարտ ձեւակերպում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օգտագործել է նաեւ ԱՀ նախագահի Փարիզ եւ Լոս Անջելես կատարած այցերի կապակցությամբ, իսկ ահա շարունակությունը չափազանց ուշագրավ է։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայակոչում է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին ռուս-ադրբեջանական պայմանագիրը, որտեղ, պարզվում է, կա հետեւյալ ձեւակերպումը. ՙԿողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաեւ արգելում եւ կասեցնում են առանձին անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս կողմի պետական ինիքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ՚։ Ըստ երեւույթին, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նման իրավա-պայմանագրային հիմքեր չկան։

Այլապես Ադրբեջանը նաեւ պաշտոնական Փարիզին եւ Վաշինգտոնին կհիշեցներ այդ մասին։ Իսկ Ռուսաստանի պարագայում, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հասել է, իր պատկերացմամբ, այնպիսի իրավապայմանագրային պարտավորությունների ամրագրման, որոնք պետք է Ռուսաստանի տարածքում սահմանափակեն, եւ կասեցվեն նույնիսկ առանձին անձանց գործունեությունը, եթե այն ուղղված է Արցախին աջակցությանը կամ քարոզում է արցախահայության իրավունքները։ Մնում է սպասել ռուսական կողմի արձագանքին՝ պաշտոնական Մոսկվան Արցախի հարցը համարում է ՙանջատողական շարժու՞մ՚։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ձեւակերպվել է այն նպատակադրվածությամբ, որ ռուսական կողմի պատասխանում պետք է հիշատակում արվի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի մասին։

Կգնա՞ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ քայլին, թե՞ կհետեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների որդեգրած կեցվածքին եւ Ադրբեջանին կհորդորի փաստացի իրավիճակից չանել բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող եզրահանգումներ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

]]>
Քաղաքական Wed, 28 Nov 2018 11:00:52 +0000
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25683-2018-11-28-10-56-33 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25683-2018-11-28-10-56-33 Իր ավելի քան…

Մեր հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից շինարարական, կրթական, մշակութային ծրագրերի պաշտոնական մեկնարկը տրվել է 2002-ին, սակայն ամենևին էլ գաղտնիք չէ,  որ նրա չշեփորվող ներկայությունը կար դեռևս Շարժման ու Արցախյան պատերազմի դժվար տարիներին: 

Տեղեկանքի կարգով հիշեցնենք, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն ոչ առևտրային հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1906թ.: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

ՀԲԸՄ–ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերով նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են Միության ծրագրերին: Կառույցի մասնաճյուղերն այժմ գործում են աշխարհի 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ողջ աշխարհով: 

Հանրապետությունում իրականացված և նախատեսվող ծրագրերի շուրջ  մենք զրուցել ենք ՀԲԸՄ արցախյան ծրագրերի պատասխանատու Սասուն Բաղդասարյանի հետ: Նա կազմակերպության ծրագրերի համակարգողն է 2004թ.-ից՝ Ստեփանակերտի գրասենյակի հիմնադրումից ի վեր: Առայժմ չի լուծվել Հայ բարեգործականի` Ստեփանակերտում կենտրոնատեղի ունենալու հարցը, որի առկայությունը թույլ կտար մեկտեղել կազմակերպության առարկայական բոլոր ձեռնարկները:  

Խոսելով ամենակարևոր և հաջողված ծրագրերից` գրասենյակի ղեկավարն առանձնացրեց  Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը, որտեղ շուրջ 30 տների և մանկապարտեզի վերակառուցումն ավարտվել է շատ կարճ ժամանակում: Հետագայում այս ձեռնարկը վերածվեց Միության կողմից Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել  պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Ավելի ուշ Նորաշենում կառուցվեցին նաև բուժկետ ու դպրոց: Ըստ Ս. Բաղդասարյանի՝  ներկայում ՀԲԸՄ-ի՝ հիմնականում երիտասարդ ընտանիքների համար կառուցած 35 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բացի այդ, կառույցի միջոցներով Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար  ևս տներ են կառուցվել, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը, վերանորոգվել Ալեք Մանուկյան փողոցը։ 

Հայկական ամենախոշոր բարեգործական կազմակերպությունն իր ողջ ուշադրությունն Արցախին էր սևեռել նաև 2016-ի ապրիլի սկզբին` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների օրերին: ՀԲԸՄ-ն հանգանակություն է կազմակերպել սփյուռքի  կառույցների անդամների, բարեկամների միջոցով, անմիջապես օգնության ձեռք մեկնել զոհվածների ընտանիքներին, աջակցություն տրամադրել տեղահանվածներին, հոգացել նրանց մի մասի կեցության և սննդի հարցերը։ Կազմակերպության կողմից ձեռք են բերվել նաև բժշկական խնամքի, շտապօգնության սարքավորումներ։ 

Ս. Բաղդասարյանի տեղեկատվությամբ` ներկայում ՀԲԸՄ-ն Արցախում առավել շատ  կրթական ու մշակութային ծրագրերի է ձեռնամուխ: 2015թ. Ստեփանակերտում բացվեց ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ անվճար ուսում են ստանում 12-18 տարեկան հազարավոր երեխաներ։ Թերևս Միության`  համեստ ու անշահախնդիր բարեգործի կեցվածքն է պատճառը, որ Կենտրոնի կողմից ոչ այնքան հաճախ է հիշատակվում փաստը, որ ՙԹումոն՚ Ստեփանակերտում  իրականություն է դարձել և գոծում է Հայ բարեգործականի անմիջական մասնակցությամբ: 

ՙՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված` Ղարաբաղի կամերային նվագախումբն այսօր էլ հաջողությամբ ծավալում է իր գործունեությունը,-նշեց գրասենյակի ղեկավարը։ -Անցած տարիների ընթացքում նվագախումբը մեծապես նպաստել է դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճին։ Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբն այսօր ստանում է  արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ՚։

Հանրապետության աշխատանքային շուկան աշխուժացնելու նպատակ ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կառավարության աշխատակիցների վերապատրաստման`  2014-ին սկսված  ծրագիրը: Դասընթացները` նոր և ավելի հետևողական մոտեցմամբ շարունակվելու են գալիք տարում:   Շարունակվում է նաև ԱՀ կառավարության հետ համատեղ ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը, որն ստեղծվել է ՙՄեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային՚ ծրագրի հիմքի վրա:

Հայ բարեգործականը դեռ շատ անելիքներ ունի Արցախում: Շարունակելով իր ծրագրերը համապատասխանեցնել հանրապետության օրախնդիր հարցերին` ՀԲԸՄ-ն որոշել է նոր, երկարաժամկետ ծրագիր սկսել Արցախում: Այն այս անգամ նպատակ ունի մասնակիորեն լուծել շրջաններում ապրող կանանց զբաղվածության խնդիրն ու նպաստել արցախցի կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: 

Ս. Բաղդասարյանի տեղեկատվությամբ, վերջերս կազմակերպության ղեկավարությունը հանդիպել է պետնախարար Գ. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են մեկնարկելիք ծրագրի հետ կապված հարցեր: Պետնախարարը կարևոր ու պահանջված է համարել նման ծրագրի գործարկումը` պատրաստակամություն հայտնելով գործուն աջակցություն ցուցաբերել: 

Ըստ Ս. Բաղդասարյանի` Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված այս դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կանանց կօգնի կատարելագործվել զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով: ՙՀԲԸՄ կին ձեռներեցներ՚ ծրագիրը բաղկացած կլինի մի քանի  փուլից` դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Այն կօգնի մասնակիցներին ձեռք բերել բազմավեկտոր մտածելակերպ, բացահայտել նոր ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես-մոդել, որն անհրաժեշտ է բիզնես-գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Գրասենյակի ղեկավարի խոսքով` մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես-խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։ Դասընթացի բոլոր մասնակիցներին նաև հնարավորություն կտրվի փորձել դրամաշնորհ ստանալ: Ընտրությունը կկատարվի `հիմք ընդունելով տարբեր չափանիշներ, ինչպիսիք են բիզնես-գաղափարի հետագա զարգացման հնարավորությունները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։ 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

]]>
Սոցիալական Wed, 28 Nov 2018 10:54:44 +0000
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25682-2018-11-28-10-53-48 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25682-2018-11-28-10-53-48 ՙՍատար կանգնենք՚ բարեգործական…

Մտահղացումը ՙՍատար կանգնենք՚ ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Թարանյանինն էր։ Ծրագրի շրջանակներում Արցախ հրավիրվեցին Ա. Սահակյանի ծնողներ Խաչատուր և Գայանե Սահակյանները։ Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում կազմակերպվեց հանդիպում` նվիրված Ադամ Սահակյանի հիշատակին։ Ներկա էին հերոսի ծնողները, նշյալ կառույցների պատասխանատուներն ու ներկայացուցիչները։ 

Դպրոցի աշակերտները ռազմահայրենասիրական երգ ու պարով, արտասանություններով մեծարեցին ապրիլյան հերոսամարտում նահատակված Ադամ Սահակյանին, մյուս մարտիրոսներին։ Միջոցառմանը ներկա էին նաև նույն դպրոցի սան, ապրիլյան ընդհարումների ժամանակ իր կյանքը նվիրաբերած Դավիթ Գասպարյանի մայրն ու կինը։ Ներկաները մեկ անգամ ևս հիշեցին հայոց քաջարի զինվորների անձնուրաց պայքարն ու հաղթական դրվագները։ Ցավոք, զարկվեցին մեր հերոս տղաներից շատերը։ Նրանցից էր երևանցի Ադամ Սահակյանը, ով պարտադիր ժամկետային զինծառայության էր անցել 2015 թվականին։ Նա Երևանի պետական համալսարանի ուսանող էր։ Զորակոչվելով բանակ և ցուցաբերելով բարձր առաջադիմություն` ստացել էր սերժանտական կոչումը։ Ապրիլի 1-ի առավոտյան Ադամը բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում, տեղի էր ունեցել հակառակորդի հարձակումը։ Սերժանտն իր զինակից 7 ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչեց թշնամու դեմ՝ զգալի կորուստներ պատճառելով նրան։ Սահմանապահ զինվորներն անցան շրջանաձև պաշպանության և մինչև վերջ պայքարեցին, իսկ առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում հերոսի մահով նահատակվեց Ա. Սահակյանը։ Սերժանտի և նրա զինակից ընկերների մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է ընձեռել և կանգնեցնել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը։ 

Մեկ անգամ ևս վերհիշելով Ադամ Սահակյանի և քառօրյա պատերազմի մասնակիցների սխրանքը, միջոցառման կազմակերպիչները շեշտեցին, որ մեր դիրքերում կանգնած են տղաներ, ովքեր անվարան կարող են կրկնել Ադամի ու ընկերների սխրանքը:

Թիվ 7 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ հատկապես, դպրոցի աշակերտների հանդիպումը, շփումը մեր նահատակների հարազատների հետ: Օրհասական պահին, առանց վարանելու, իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների անավարտ երազանքները կշարունակի նոր սերունդը։

Հանդիպման ժամանակ դպրոցականները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Ա. Սահակյանի ծնողներին, հետաքրքրվել հերոսի նախասիրություններով։ Ադամի մայրը՝ Գ. Սահակյանն անչափ հուզված էր, որովհետև առաջին անգամ էր Արցախում և, ինչպես ինքը խոստովանեց, համոզված է, որ այս հողը սուրբ է. ՙՇատ վայրերում  եմ եղել, տարբեր երկրներում, բայց այսպիսի ապահովության զգացողություն, ինչպիսին զգացի Արցախում, երբևէ չեմ ունեցել։ Զգալով արցախցու հզորությունը, հասկացա, որ մենք անպարտելի ենք, և Արցախը միշտ կմնա անառիկ ու մեր նահատակ տղաների արյամբ ազատագրված ոչ մի թիզ հող չենք զիջի թշնամուն։ Հպարտ եմ, որ կա նման սերունդ, հպարտ եմ, որ Ադամի մայրն  եմ և, գտնվելով այստեղ, համոզվեցի, որ մենք հզոր ենք, ինչպես երբեք՚,- նշեց Գ. Սահակյանը։ Ի դեպ, այս վերջին տողերը Ադամի  մայրը գրել էր ուսանողական տարիներին՝ Արցախյան գոյամարտի ժամանակ հանձնարարված շարադրություններից մեկում: Հերոսի մասին հուշերով կիսվեց նաև հայրը՝ Խաչատուր Սահակյանը։ Որդին 6 տարեկանից հաճախում էր գեղարվեստական մարմնամարզության բաժին, պարապում էր գեղասահքով, պարապում էր արևելյան մարտարվեստ, հետո` նաև բռնցքամարտ։ Սովորել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Գերազանց տիրապետում էր անգլերենին, ռուսերենին։ Սիրում էր գծագրություն առարկան, դիտում էր հայրենասիրական ֆիլմեր, և ուզում էր ՊԲ-ում ծառայել տղամարդավարի, ամենահեռու սահմանամերձ դիրքերում։ Չնայած երիտասարդ տարիքին` նա ասում էր, որ մարդ պետք է այնպես ապրի, որ բոլորի համար էլ լավ լինի, թե չէ, ինչի է նման այն մարդը, ով աննպատակ ապրում է100 տարի։ Ծնողներին խնայում էր, չէր տեղեկացնում, որ դիրքեր է բարձրանում: Ա. Սահակյանը ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚, իսկ ՀՀ նախագահի կողմից` ՙԱրիություն՚ պետական մեդալներով։ Հերոսի հայրը վստահեցրեց, որ եթե հանկարծ հակառակորդը հոխորտա և կրկին գնա հերթական արկածախնդրության, ինքը Երևանից անմիջապես կմեկնի այդ նույն դիրքերը և կպայքարի որդու փոխարեն։ 

ԱԺ պատգամավոր, ՊԲ-ին առընթեր կանանց խորհրդի նախագահ Ռ. Դադայանն իր հերթին փաստեց, որ ոչ մի զինվորի կորուստ իզուր չի անցնում. ՙժողովուրդը, որ նման զավակներ է հայրենիքին պարգևել, հավերժ կապրի։ Խոնարհվում ենք բոլորի առջև, նաև նրանց, ովքեր այժմ էլ կանգնած են սահմանին և պաշտպանում են արյամբ ազատագրված հողը՚։ 

Նույն օրը Ա. Սահակյանի ծնողները եղան այն ամենաբարձր դիրքում, որտեղ անձնազոհաբար նահատակվել է իրենց զավակը։ Եվ հպարտորեն նայելով Արցախին, իրենց կոչը հղեցին ամբողջ աշխարհին, որ ինչքան էլ թշնամին զինվի, որքան էլ գերտերությունները զենք մատակարարեն հակառակորդին, միևնույն է, հայ ժողովուրդն ունի ամենամեծ ու ամենահզոր զենքը՝ դա հայի ոգին է, որ ոչնչով կոտրել հնարավոր չէ։ 

Նոյեմբերի 27-ին զորամասի շուրջ 60 նորակոչիկներ մկրտվեցին Շուշի քաղաքում, որոնցից շատերին որպես կնքահայր կանգնեց նաև Ադամ Սահակյանի հայրը։ 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

]]>
Սոցիալական Wed, 28 Nov 2018 10:52:23 +0000
ԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25681-2018-11-28-10-48-27 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25681-2018-11-28-10-48-27 Սոֆյա Սարգսյան։ Ծնվել…

1998-ին ընտանիքով տեղափոխվել է Արցախ։ 2001-ից աշխատում է ՙՍտեփանակերտ՚ թերթում, 2006-ից թերթի գլխավոր խմբագիրն է։ Հինգ գրքի հեղինակ է՝ ՙՄտորումներ՚, ՙԾիծաղափունջ՚, ՙԱնբասիր մրմունջներ՚, ՙԾաղկի անուն` մի բան էլ պակաս՚, ՙԵղե՞լ է, թե՞ չի եղել՚։ Վերջինիս շնորհանդեսը տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացի համալսարանի գիտական նիստերի և պոեզիայի դահլիճում, նոյեմբերի 23-ին։

ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ հանդիպումն Արցախի գրական ընտանիքի լավագույն գրիչներից մեկի հետ է, ով գրավում է ընթերցողին հետաքրքիր պատումներով, մանկական բանաստեղծություններով, երգիծական գործերով, ճամփորդական նոթերի ժանրի ստեղծագործություններով։ Ինչ վերաբերում է խնդրո առարկա գրքին, խոսուն վերնագիր ունի։ Առհասարակ յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ հեքիաթային ինչ-որ բան պիտի պարունակի, և Սոֆյայի գիրքն առանձնանում է հենց երևակայականի ու իրականի առինքնող համադրությամբ։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթն սկսեց` ժխտելով գրական միջավայրում շրջանառվող այն կարծիքը, որ իբր ինքը գովաբանում է բոլորին։ Գրականագետն այն կարծիքը հայտնեց, որ ինքն անտարբեր չի կարող գտնվել լույս տեսնող գրքերի, գրական գործընթացների նկատմամբ ու չի կարող լավը ՙջրի երես չհանել՚։ Ելույթ ունեցողը Սոֆյա Սարգսյանին դիտարկեց և՜ լրագրության, և՜ գրականության մեջ։ Ս. Սարգսյանը շարունակում է դասական պոեզիայի ավանդույթները։ Բանաստեղծությունները պարզ են, անպաճույճ, ներկայացանում է կնոջ ներաշխարհը, հարուստ բառապաշար ունի։ ՙԱշուն՚ բանաստեղծությունն առանձնանում է պատկերային մտածողությամբ։ Արձակի մեջ էլ գրքի հեղինակը տուրք է տալիս չափածոյին։ Ինչ վերաբերում է մանկական ստեղծագործություններին, ապա հեշտ չէ Գուրգեն Գաբրիելյանից հետո գրել  և ուշադրության արժանանալ։ Նոթագրության մեջ Սոֆյան հիանալի դիմանկարներ ու կերպարներ է ստեղծում։ Գրքի ազգագրական նշանակությունը ևս մեծ է։ Ապա բանախոսը հեղինակին խորհուրդ տվեց գնալ դեպի բանաստեղծության փիլիսոփայությունը, նաև բծախնդիր լինել ժողովածուի մեջ տեղ գտած գործերի ընտրության հարցում. նոր տարվան նվիրված մեկ բանաստեղծությունն էլ կարող էր բավարարել ընթերցողի հետաքրքրությունը։

Գրող, հարապարակախոս Կիմ Գաբրիելյանը նշեց, որ ինքը ծանոթ է Սոֆյայի ստեղծագործական ընթացքին, որ նա լրագրություն և գրական շրջան մտավ միանգամից, և հրատարակած վերջին գիրքը վկայում է ստեղծագործական աճի, առաջընթացի մասին։ Երգիծելու շնորհն օգնում է նրան կերպարներ ստեղծելու հարցում։ Գեղագետի աչք ունի, միայն պետք է ավելի շատ գեղարվեստականություն հաղորդի գրական գործերին։ 

Գրող, հրապարակախոս Նվարդ Ալեքսանյանն ամբողջացրեց Ս. Սարգսյանի ստեղծագործական դիմանկարը, ընդգծելով, որ նա  գրողական հավատամքի հետագծով իր հերոսներին առաջնորդում է դեպի լույսը։ Նրա գործերում կյանքի ժխտումը հավասարվում է կյանքի հաստատմանը, կերպարներից յուրաքանչյուրն անկրկնելի է իր հոգեկերտվածքով, կենսակերպով, աշխարհընկալմամբ։ Գրքի ՙԱշխարհի միջօրեականներով՚ բաժնում հեղինակն իր մտքի սլացքով ու դիտողունակությամբ ընթերցողին հաղորդակից է դարձրել  ուրիշ ժողովուրդների կյանքին` այդ ամենը համադրելով մեր ազգային նկարագրին։ Ճամփորդական  նոթերում առանձնանում է Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացությունը։ Կորուսյալ ՙէրգրի՚ ցավը փոխանցվում է ընթերցողին։ Երբեմն լրագրության ոճը խցկվում է  Ս. Սարգսյանի արձակի մեջ և խաթարում գեղարվեստականությունը։ 

Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն անդրադարձավ հեղինակի գրական ու մարդկային հավատամքին։ Գրքի  առանցքային թեման  անհատի ճակատագիրն է իր դրամատիկ  դրսևորումներով։ Պատումները բավականին հետաքրքիր են՝ ինչ-որ տեղ անսպասելի, անակնկալ հանգուցալուծումներով։ Գրքի դրական և բացասական հերոսներն իրական են և տիպական, որոշ գործեր իրապատում են։ Ս. Սարգսյանը գրականություն է բերում ոչ հեռավոր անցյալի մութ ու ցուրտ տարիների, պատերազմական օրերի իրականությունը, և այդ գործերը, անկախ գեղարվեստական արժեքից, արժեքավոր են նաև նրանով, որ ներկայացնում են մեր ազատամարտի տարեգրությունը։ 

ԱՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, բանաստեղծներ Զինաիդա Բալայանը, Սոնա Համբարձումյանը, Ծովինար Բաղդասարյանը ողջունեցին գրքի ծնունդը, գիրք, որտեղ հեղինակը ինքն է` իր ներաշխարհի համախումբ զգացումներով։ Հեղինակի բնապաշտությունն ու վերացարկված ներքին պոետականությունը մի առանձին երանգ են հաղորդում նկարագրվող դեպքերին,  մարդկանց փոխհարաբերություններին։ Ստեղծագործական ներկապնակը բազմերանգ է, ժանրային տարաբնույթ ընդգրկումներով, բնության ու միջավայրի մանրակրկիտ դիտարկումներով, այս ամենը միախառնված արվեստագետի երևակայական թռիչքի, հեքիաթայինի սուր զգացողության հետ։         

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Wed, 28 Nov 2018 10:47:51 +0000
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25680-2018-11-28-10-46-23 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25680-2018-11-28-10-46-23 Հայկական 89-րդ Թամանյան…

 Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Ս. Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է ՙԿարմիր զինվոր՚ հայերեն թերթը։ Դիվիզիան ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել ՙԹամանյան՚ անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ ՙՍևաստոպոլյան՚ անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին Բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար-ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ-ը` համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Մեծ Հայրենականում հազարավոր հայ  քաջորդիներ իրենց անունը ոսկե տառերով են գրել հաղթանակների հուշամատյանում։   Փառքով ու պատվով են վերադարձել, մի զգալի մասն էլ ընկել է դեպի հաղթանակ տանող ճանապարհին։ Հայրենական պատերազմում հայ ժողովուրդը պատվով դիմացավ քննությանը։ Պատերազմի ընթացքում հայ ռազմիկներին կարելի էր հանդիպել բոլոր ռազմաճակատներում։ Իսկ  Թամանյան դիվիզիայի փայլուն հաղթանակները նոր էջ են բացել հայ ռազմարվեստի պատմության մեջ։ Տարիներն անցնում են, բայց հերոսների գործը հիշվում է, իսկ նրանց փառքը չի մարում։ 

ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚ կարգախոսը ժամանակի ընթացքում փոփոխում է իր դրսևորումները,  սակայն անփոփոխ է մնում նրա էությունը։ 

ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների կազմակերպությունում այս օրերին  հաճելի եռուզեռ է։ Կազմակերպության նախագահ Սերգեյ Բարսեղյանը գրություններ է ուղարկում հանրապետության բոլոր շրջաններ`  ի հայտ բերելու և ճշտելու բոլոր այն անձանց անունները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել են Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային դիվիզիայում։ Առիթը Հայաստանի Հանրապետության 89-րդ Հայկական հրաձգային եռակի  շքանշանակիր, Թամանյան դիվիզիայի  վետերանների խորհրդի նախագահ Էդվարդ  Միրզոյանից ստացված նամակն է, ըստ որի` գալիք տարվա մայիս ամսին` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Սևաստոպոլ  քաղաքում նախատեսվում է Թամանյան դիվիզիայի վետերանների, նրանց ընտանիքի անդամների ու հարազատների հավաք-հանդիպում։ Միջոցառման շրջանակներում, որն իրականացվելու է տեղի հայ համայնքի ու տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, նախատեսվում են այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին, տարաբնույթ  այլ միջոցառումներ։ 

Ուղևորության բոլոր ծախսերը հոգալու են միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչները։ Սևաստոպոլ մեկնել ցանկացողներն անհրաժեշտ է, որ ունենան անձնագիր (ժամկետը  չանցած), համապատասխան վիզա։  Յուրաքանչյուր զոհվածի  ընտանիքից ուղևորությանը կարող են մասնակցել ընտանիքի երկու անդամ։  Եթե ցանկացողների քանակը մեծ լինի, ապա կհոգան նաև Ստեփանակերտից-Երևան տեղափոխման հարցերը։ 

Մինչ Ս. Բարսեղյանի առանձնասենյակում խոսում էինք իրադարձությանն առնչվող նախապատրաստական հարցերի շուրջ, ստացվեց առաջին արձագանքը, առաջին հայտը Մարտունու շրջանից էր։  Բոլոր նրանք, ովքեր կցանկանան  մասնակիցը լինել այդ մեծ ու աննախադեպ իրադարձությանը, ԼՂՀ պատերպազմի և աշխատանքի վետերանների հասարակական կազմակերպության  նախագահ Ս. Բարսեղյանը հորդորում ու խնդրում է դիմել ԼՂՀ ՊԱՎՀԿ  խորհրդին։  Վետերանների խորհրդի հասցեն է՝  ք. Ստեփանակերտ, Կնունյանցների փողոց, 32: Հեռախոսահամարներն են` ( 047) 94 02 56, ( 097) 24 53 93:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

]]>
Խճանկար Wed, 28 Nov 2018 10:45:39 +0000
ՙԱՐՄԱՏՆԵՐԻ՚ ՋԵՐՄ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25679-2018-11-28-10-43-22 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25679-2018-11-28-10-43-22 ՙԱրմատներ՚ արվեստի կենսակենտրոնն…

Ներկայացված էր երկու նկարչուհիների մոտ 20 աշխատանք: Հիշեցնենք. ՙԱրմատներում՚ մեկուկես տարվա գործունեության ընթացքում բարի ավանդույթ է ձևավորվել` պարբերաբար կազմակերպել արցախցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` դրանով իսկ լուծելով մի քանի խնդիրներ: Նախ` հարթակ տրամադրել նկարիչներին` ներկայացնելու աշխատանքները, օգնել նրանց գումար վաստակելու հարցում: Ապա` մի գավաթ սուրճի, թեյի շուրջ հաճախորդներին հնարավորություն տալ ծանոթանալ արվեստագետների ստեղծագործության հետ, անձամբ նրանց հետ, պատկերացում կազմել մշակույթի այս ոլորտի մասին:

Երիտասարդ նկարչուհիներին շնորհավորելու էին եկել Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, նկարչուհի Լիանա Քոչարյանը, նկարիչներ Արտակ Միրզոյանը, Սամվել Թավադյանը, Ռաֆայել Պետրոսյանը, սկսնակ նկարիչներ, պարզապես արվեստասեր մարդիկ: Մթնոլորտն ՙԱրմատներում՚, ինչպես միշտ, ջերմ ու անմիջական էր, հարազատների, բարի կամեցողների առկայությամբ: 

Միջոցառումն, ըստ ավանդույթի, բացեց Կենտրոնի մշակութային միջոցառումների պատասխանատու, լրագրողուհի Սարինե Հայրիյանը: Նա հանգամանալից ներկայացրեց երիտասարդ նկարչուհիների անցած ճանապարհը: Ինչու՞ միասին ներկայացվեցին նրանց աշխատանքները: Որովհետև, իր հարցին էլ պատասխանում է Սարինեն, նրանք կողք կողքի անցան իրենց ճանապարհը: Երկուսն էլ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտն են ավարտել, երկուսն էլ ՙէն գլխից՚ հմտանում էին Արցախում հայտնի նկարիչ Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում: Մինչ այսօր էլ, թեկուզ ուսուցիչն այլևս նրանց հետ չէ, շարունակում են աշխատել այնտեղ: Երկուսն էլ մասնակցել են արցախյան ցուցահանդեսներին: Արմինե Ավագիմյանը  2013-ին ունեցել է անհատական ցուցահանդես: Իսկ Մերի Մուսայելյանը 2017-ին մասնակցել է ՙԲազե՚  համահայկական մրցույթ-փառատոնին` ներկայացնելով Արցախը: 2017-ին երկուսն էլ մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, մրցույթների, փառատոների, սիմպոզիումների, որոնք կազմակերպվել են Արցախում, Հայաստանում, Վրաստանում: Բարեմաղթանքներ, սրտից բխած ջերմ խոսքեր ասացին Հովիկ Գասպարյանը, Յուրի Հովհաննիսյանը, միջոցառման պատվավոր հյուր, լուսահոգի նկարիչ Սամվել Գաբրիելյանի այրի Անժելա Գաբրիելյանը:

Կարծում ենք` նկարչուհիների հետ ճեպազրույցը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել երիտասարդ նկարչուհիների հայացքների, աշխարհընկալման մասին:

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

 

Արմինե ԱՎԱԳԻՄՅԱՆ, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի դասախոս:

-Արմինե, ասում են, կնոջ համար նկարչությունը ծանր գործ է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Դե, իհարկե: Մեր ուսուցիչը` Սամվել Գաբրիելյանը, զգուշացնում էր, որ կանանց համար դժվար է այս ոլորտում ինքնադրսևորվելը: Կարծում եմ` դա, իրոք, այդպես է: Ընդունված է, որ կանայք պետք է զբաղվեն տան հոգսերով…

-Պիտի ամուսնանան, երեխաներ, ընտանիք ունենան, տան օջախը պահեն-պահպանեն…

-Այո, բայց հուսով եմ, այդ խնդրի առջև ես չեմ կանգնի: Գեղանկարչությունն ինձ համար կենսաձև է դարձել, կյանքի իմաստ: Ես այն չեմ պատկերացնում առանց նկարչության:

-Իսկ կյանքի ընկերը կընդունի՞, արդյոք, նկարչուհի կնոջ կենսաձևը:

-Կարծում եմ, որ կհասկանա: Ընկերս ճարտարապետ է, ու դեռևս ոչ մի խնդիր չի եղել մեր մեջ այդ հարցում: Հուսով եմ` այսուհետ էլ չի լինի:

-Եվ, ասում են, նկարչի համար ամենադժվարն իր սեփական ոճը, ստեղծագործական ուղին գտնելն է:

-Համաձայն եմ: Դեռ սկսնակ նկարչուհի եմ, փնտրտուքների մեջ եմ: Ոչ, իմ ոճը դեռ չեմ գտել: Ընդհանրապես, ընդունված է համարել, որ նկարիչը մինչև 40 տարեկանը սովորում է, 40-60 տարեկանում ստեղծագործում: 60-ից հետո նոր կարող է համարվել նկարիչ:

-Երկար ու դժվար ճանապարհ է: Դուք կդառնա՞ք նկարիչ:

-Ես մեծ հույսեր ունեմ, որ այդպես էլ կլինի:

 

ՍԻՐՏՍ ԻՆՉ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է, 

ԱՅՆ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ

 

Մերի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար պետական քոլեջի դիզայնի և նկարչության դասատու:

-Մերի, ասում են` նկարչությունը կնոջ գործ չէ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:

-Կարծում եմ` դա աբսուրդ է: Արվեստը մարդու համար է ստեղծված: Ի՞նչ կապ ունի` տվյալ էակը տղամարդ է, թե կին: Կարծում եմ` կին լինելը, ՙթույլ՚ սեռին պատկանելիությունն ինձ երբեք չի խանգարի զբաղվել սիրած գործով:

-Իսկ գո՞ւցե դա ասվում է այն իմաստով, որ արվեստին պետք է նվիրվես ամբողջությամբ` մոռանալով ընտանիքդ, շատ այլ կարևոր բաներ:

-Հնարավոր է: Բայց մինչ այսօր խնդիրներ չեմ ունեցել:

-Պատկերացնո՞ւմ ես` այնպիսի ընկեր լինի քեզ, ով կհասկանա և կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

-Անշուշտ, ինձ համար դա սկզբունքային հարց է: Եթե ես ամուսնանամ, երեխաներ ունենամ, միևնույն է, ես պիտի միշտ նկարելու հնարավորություն ունենամ:

-Եթե պարտադրեն` մոռանաս նկարչությունը…

-Այդ դեպքում չեմ ամուսնանա…

-Մայրությունն անկրկնելի բերկրանք է, մեծ երջանկություն` կնոջ համար, և կինն այդ ճանապարհով պետք է անցնի:

-Համաձայն եմ: Բայց կարծում եմ` այս բոլոր խնդիրները կինը կարող է լուծել, եթե կարողանաս բացատրել, հասկացնել քո դիրքորոշումը: Ցանկացած նորմալ տղամարդ կհասկանա և կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

-Ասում են` ամենադժվարն արվեստագետի համար սեփական ուղին գտնելն է…

-Ինձ համար ամենածանրն այն էր, որ իմ անցնելիք ճանապարհի հենց սկզբում կորցրի իմ ուսուցչին: Երեք տարի է, որ նա մեզ հետ չէ: Բայց նրա բացակայությունը մինչ այսօր ես զգում եմ: Շատ ցավալի կորուստ էր: Դրա կողքին մնացած խնդիրները լուծելի են:

-Ինչպե՞ս եք կողմնորոշվում ներկապնակի գույների որոնումների, նկարչության մեջ գոյություն ունեցող ոճերի, ուղղությունների փնտրտուքների մեջ:

-Ճիշտն ասած, ես ինձ շրջանակների մեջ չեմ դնում: Ներկապնակի գույներ, ոճեր, ուղղություններ ինձ համար գոյություն չունեն: Պարզապես իմ սրտի, հոգու զգացածը հանձնում եմ ստվարաթղթին: Ինչքանով է հաջող ստացվում` չգիտեմ: Ուղղակի սիրտս ինչ թելադրում է, այն էլ նկարում եմ:

-Ի՞նչն է ոգևորում նկարելու:

-Տարբեր բաներ: Իմ ունկերում միշտ հնչում են ընկեր Սամվելի բառերը` քո ժամանակը անսահման չէ: Ինքը լինելով այդքան տաղանդավոր, հռչակավոր, միշտ ափսոսանքով էր ասում, որ դեռ այնքա՛ն բան ունի անելու: Վերջին խոսքը, որ նա ինձ ասել էր, հենց դա էր. ՙժամանակը անսահման չէ: Միշտ փորձիր անել ավելին, որովհետև կարող է գալ մի ժամանակ, որ էլ չհասցնես…՚: Ահա թե ինչու, եթե խնդիրներ, խոչընդոտներ են առաջանում, միշտ փորձում եմ, այնուամենայնիվ, անտեսել դրանք և չընդհատել գործս: Կապ չունի` օրվա որ ժամն է: Աշխատանքից հետո գալիս եմ արվեստանոց: Այո, ես և Արմինեն շարունակում ենք աշխատել Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում: Չեմ նայում ժամին` նկարում եմ այնքան, որքան զգում եմ, որ դեռ պետք է նկարեմ:

-Քո դժվար ճանապարհին` մեծ հաջողություններ:

-Շնորհակալություն:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Wed, 28 Nov 2018 10:37:48 +0000