comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 05 Նոյեմբերի 2018 http://artsakhtert.com Mon, 16 Sep 2019 13:59:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼՈՒ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25535-2018-11-06-12-22-05 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25535-2018-11-06-12-22-05 Ընթացիկ տարում Ստեփանակերտ…

Առ այսօր նշված գումարից այդ նպատակին օգտագործվել է 881 միլիոն 350 հազար դրամը: 

Ինչպես տեղեկացանք ԱՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ծրագրով մասնակի ասֆալտապատում է իրականացվել  Սարդարյան և Աբրահամյան փողոցներում: Բարեկարգվել և ասֆալտապատվել են Ադմ. Իսակով 4, 4ա, 4բ, Ս.Դավիթ 52, 54 և 56, Կնունյանցների 1, Մաշտոց 2, Վ.Սարգսյան 11, Մանուկյան 4, 4բ բազմաբնակարան շենքերի բակերն ու տարածքը: Բացի այդ, ՍտեփԳԷՍ փողոցի առաջին նրբանցքում իրականացվել է կրաքարով ծածկի բարեկարգում, իսկ Մ.Շահինյան ծայրամասային փողոցի երկայնքով հենապատ է կառուցվել.  բարեկարգման աշխատանքներն այստեղ կշարունակվեն հաջորդ տարի: 

Ասֆալտապատման և հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Վ.Վաղարշյան թաղամասի աջակողմյան հատվածի մի շարք փողոցներում և նրբանցքներում: Վաղարշյան և Նիկոլ Դուման փողոցների ստորգետնյա կապի խողովակաշարերը, դիտահորերը և մալուխները փոխարինվել են նորերով: 

Ներկայում մի շարք փողոցներում դեռևս ընթացքի մեջ են բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրը կշարունակվի նաև գալիք՝ 2019 թվականին: 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Խճանկար Tue, 06 Nov 2018 12:21:44 +0000
ՙՁՄԵՌ-2019՚ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25534-2019 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25534-2019 Ստեփանակերտի քաղաքապետարանում օրերս…

 Քաղաքային համայնքի պատասխանատուներից բացի խորհրդակցությանը մասնակցում էին նաև առանձին ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ։ 

Հանդիպմանը կարևորվել է 2019թ. բյուջեի (այդ թվում` համայնքային)  ձևավորման, մասնավորապես` եկամուտների և ծախսերի մասով ֆինանսական  փաստաթղթի վերջնական մշակման անհրաժեշտությունը: Շահագրգիռ խոսակցություն է ծավալվել նաև կապիտալ շինարարության ծրագրերի հստակեցման շուրջ, ընդգծվել առաջնահերթությունների և ոլորտային ուղղվածության պահանջների պահպանման խնդիրը:

Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ՙՁմեռ- 2019՚ բարեհաջող անցկացնելուն և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերը հաջողությամբ իրագործելուն: Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ընկերությունների ղեկավարներին մեկ անգամ ևս  պարտավորեցրել է  հատկապես տարվա այդ շրջանում բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և ապահովել քաղաքի բնակչության կենսական պահանջները:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

]]>
Խճանկար Tue, 06 Nov 2018 12:20:58 +0000
ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25533-2018-11-06-12-20-35 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25533-2018-11-06-12-20-35 Արցախի Հանրապետության առողջապահության…

Այն կատարել է մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյանը՝ Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ Կարեն Բազիյանի հետ միասին։

Բժիշկ մասնագետների հավաստմամբ՝ վիրահատական այս մեթոդը հիմք կդնի Արցախում լապարոսկոպիկ վիրահատությունների իրականացմանը և նոր հեռանկարներ կբացի մանկական վիրաբուժության հետագա առաջընթացի համար: Ժամանակակից վիրաբուժության մեջ փակ եղանակով վիրահատություն իրականացնելու տենդենց կա:  Ըստ վիրաբույժների՝  նման մեթոդը ոչ միայն աննշան վիրահատական կտրվածքների հետքեր է թողնում, այլև հնարավորություն է տալիս հիվանդին արագ վերականգնվելու, և արդյունքում՝ 1-2 օրից նա դուրս է գրվում հիվանդանոցից:

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

]]>
Սոցիալական Tue, 06 Nov 2018 12:20:11 +0000
Մարտավարական զորավարժություններ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25532-2018-11-06-12-18-46 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25532-2018-11-06-12-18-46 Այսօր ՊԲ կենտրոնական…

Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը: Չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի <<Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը>> թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 06 Nov 2018 12:18:05 +0000
Հաղորդագրություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25531-2018-11-06-12-15-40 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25531-2018-11-06-12-15-40 Նոյեմբերի 6-ի ժամը…

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 06 Nov 2018 12:12:21 +0000
ՏՐՎԵԼ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25530-2018-11-06-12-06-16 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25530-2018-11-06-12-06-16 ԱՀ առողջապահության նախարար…

 Նախարարը ծանոթացել է մարդասիրական օգնության կարգով ձեռք բերված բժշկական նշանակության ապրանքների պաշարներին: 

Այցի ժամանակ Ա. Բաղրյանը նաև ուսումնասիրել է ինչպես մարդասիրական, այնպես էլ կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղորայքի պահպանման պայմաններին, տվել համապատասխան ցուցումներ՝ վերջիններիս նպատակային օգտագործման ուղղությամբ:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

]]>
Խճանկար Tue, 06 Nov 2018 12:05:46 +0000
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացման կապակցությամբ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25529-2018-11-06-08-02-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25529-2018-11-06-08-02-30 Արցախի Հանրապետության արտաքին…

Անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։ Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

 

 

 

]]>
Պաշտոնական Tue, 06 Nov 2018 08:02:09 +0000