[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 09 Նոյեմբերի 2018

Նախագահ Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին:

ՙՀՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ՚

ՙԱյս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր՝ հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են՚,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հակամարտ գոտու տարածաշրջան կատարած այցին։

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օրերս Ազատության հրապարակի մերձակայքում, Իսակով փողոցի սկզբնամասում տեղադրվել է ծովակալ Իսակովի հուշարձանը, որի հեղինակն է ճանաչված քանդակագործ, ԱՀ վաստակավոր նկարիչ, Եղիշեի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր, Ստեփանակերտի Պատվավոր քաղաքացի Ալբերտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: 

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքը գալիք տարի նոր մանկապարտեզ կունենա: Ներկայում լայն թափով ընթանում են նախադպրոցական հաստատության շինարարական աշխատանքները։ 

Հանդիպում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:

Subscribe to this RSS feed