Items filtered by date: Ուրբաթ, 22 Հունիսի 2018

ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Վերջին   օրերին   Արցախում  տեղացած   կարկուտը, անձրևը    և  ուժեղ  քամին   վնաս  են  հասցրել  Ասկերանի, Հադրութի, Մարտունու  և   Քաշաթաղի  շրջանների  գյուղատնտեսական   նշանակության  մի   շարք   տարածքների:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

2018 թվականի առաջին կիսամյակում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընդունել է շուրջ 5000 տեղացի և օտարերկրյա այցելուների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3500-ի փոխարեն. այս մասին ասել է Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հունիսի 22-ին ներկայացրել են հրաժարականի դիմումներ։

ԴԱԴԻՎԱՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ

Հայաստանում իշխանափոխությունից հետո Բաքվում, ըստ երևույթին, սկսել են կիրառել ՙխռովկոտության՚ մարտավարությունը։

ԴԺԲԱԽՏ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ. ԹՈՒՐՔ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է ԲՈՒՐԴԵՆԻ ՎՐԱ ՆՐԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

 Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն` ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Քուրթուլուսի էլեկտրոնային նամակի թեման վերնագրված էր՝ ՙԵրբ CNN-ի Քրիս Քուոմոն և ՙհատկապես՚ Էնթոնի Բուրդենը օրինականցնում են ՌԱՍԻԶՄԸ՚։

Subscribe to this RSS feed