[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018

ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒՆԵՆՔ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

Հուլիսի 24-ին Պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ¬լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը՝ նվիրված բանակային ուսումնական տարվա կիսամյակային արդյունքների ամփոփմանը։ 

Հանդիպումներ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների եւ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների եւ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ:

ՅՈԹԵՐՈՐԴԸ

Պատանդ վերցնելով հերթական ՙդիվերսանտին՚՝ Բաքուն այս անգամ էլ   լրջորեն հիմար դրության մեջ է հայտնվել

ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ` ՙԱՐՑԱԽԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚

Արցախի մարզական կյանքում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  հանդիսավոր պայմաններում ազդարարվեց նոր կառույցի` ՙԱրցախի մարզիկների միություն՚ (ԱՄՄ) հասարակական կազմակերպության հիմնադրումը: Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ-ՃԱՄԲԱՐԸ՝ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԻՈՍԻՖՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում` ականավոր գիտնական և մեծ հայրենասեր Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում, հուլիսի 21-ին` ակադեմիկոսի ծննդյան օրը, նրա  անունը կրող դպրոցի կանաչապատ, ընդարձակ բակում տեղի ունեցավ բնագիտական դպրոց-ճամբարի հանդիսավոր բացումը: 

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս օրերին Մայր հայրենիքում են Կանադայից և ԱՄՆ-ից ժամանած մոտ 20 երիտասարդներ, ովքեր հուլիսի 14-15-ին այցելեցին Քաշաթաղի շրջան։ Երիտասարդներին ուղեկցում են Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Աբովյանը, Կանադայի  Մոնրեալ քաղաքում գործող կանադահայոց առաջնորդարանի Օտտավայի Ս. Մեսրոպ եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը, ովքեր տարիներ շարունակ պահպանում են Սփյուռք-Մայր հայրենիք կապը և հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների ուղեկցել են հայրենիք։ 

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՅՑԸ. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը երեք օր`  հուլիսի 18-20-ը, իր հետ ժամանած հարազատների, բարեկամների հետ հյուրընկալվում էր Արցախում:

Subscribe to this RSS feed