[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018

ՄԵԿ ՕՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետությունից ժամանած, տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի լրագրողների թույլատրվեց աշխատանքային մեկ օր լինել առաջնագծում, շփվել դիրքապահների հետ ու անձամբ ծանոթանալ նրանց ծառայողական պայմաններին։

Աբխազիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

ՖՈՒԱԴՆ ԱՐՇԱՎԱՆՔԻ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ, կամ` ԻՆՉՈ՞Ւ ՓԱՐԻԶԸ

Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանքի վաճառքի նկատմամբ սահմանված բազմամյա արգելքը, այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքներին: Հուլիսի 10-ին նման բարձրագոչ նորությամբ հանդես եկան ադրբեջանական ԶԼՄ-ները։ Որպես սկզբնաղբյուր մատնանշվում էր AzeriDefence կայքը, որն իր հերթին հղում էր անում ռազմական անանուն աղբյուրին։

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Հուլիսի 23-ին երկօրյա այցով Արցախում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` գերատեսչության մի խումբ պատասխանատուների հետ։ Նրանք հյուրընկալվել են գործընկեր կառույցի՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության վարչության հետ համատեղ իրականացվեց ՙԱրցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիները՚ հետազոտական ծրագիրը։

ՑՈՐԵՆԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ցորենը հնագույն մշակաբույս է, մարդն այն  սկսել է օգտագործել 7 հազար տարի առաջ, իսկ նրանից հաց թխել՝ 4 հազար տարի առաջ։ Այն մեր օրգանիզմի ամենաանհրաժեշտ և օգտակար բույսն է: Ցորենը մի ուրիշ առավելություն էլ ունի. միակ մշակովի բույսն է, որն աճում և բերք է տալիս բոլոր մայրցամաքներում։

Subscribe to this RSS feed