[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 05 Հուլիսի 2018

Նախագահ Սահակյանը ներկայացրել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նոր նախարարին

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՕՐԵՆՔՆԵՐ

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է ՙՀավաքների ազատության մասին՚, ՙԱրտակարգ դրության մասին՚  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին՚,

ԿԸՀ-ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Հուլիսի 3-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել էր արտահերթ նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: 

ԹԱԼԻՇ. ՕՋԱԽԻ ԾՈՒԽԸ

Ապրիլյան քառօրյա պատերազմից կրկին ավերվեց Թալիշը՝ Արցախի հյուսիսային դարպասը։ Գյուղ, որի ակունքները հասնում են մինչև քարե դար, գյուղ, որի բնակիչները հպարտանում են մինչև 18-19-րդ դար հասած հայկական պետականության վերջին բեկորներով՝ Մելիք Բեգլարյանների իշխանական տոհմով, որի մի ներկայացուցչի՝ Թալիշ բեկի անունով 1808թ. գյուղը կոչվել է։

ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՈՐ ՊՈԵԶԻԱ ՄՏԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԴՌՆՈՎ

Հունիսի վերջին տասնօրյակում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական հանդիսություն, որը բացեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ հոբելյարը ժամանակակից հայ գրականության լավագույն դեմքերից է, թարգմանվել է տարբեր լեզուներով, կրթական¬գրական կյանքի հրաշալի կազմակերպիչ է։ 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Հուլիսի 3-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն իր հրաժարականի հաջորդ օրը հրավիրեց  մամուլի ասուլիս, ինչը, նրա խոսքով, միտված էր վերջին 10 տարվա պետական պաշտոնում գրանցած արդյունքների ամփոփմանը:

Պետնախարար Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 4-ին այցելել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատրյանին։

Subscribe to this RSS feed