comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 21 Սեպտեմբերի 2018
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 21 Սեպտեմբերի 2018

ՇՈՇԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Վերջին օրերին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը դարձել է հանրության  ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ըստ  մամուլում տեղ գտած տեղեկատվության` սեպտեմբերի 14-ին ԱՀ զինկոմիսար Մխիթար Ավշարյանի որդին` Հարութ Ավշարյանը ԱԱԾ մի քանի ծառայողների հետ Շոշ գյուղում ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Սողոմոն Մելքոնյանին:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱՌԸ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է

Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի  դահլիճում  օրերս նշվեց բանաստեղծ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դասախոս Արկադի Թովմասյանի ծննդյան 70-ամյակը։ 

Նախագահ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Հայաստանի Հանրապետության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական երկու 

պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է <<Եռաբլուր>> պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:

 

 

 

Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Արտաքին  քաղաքականության ու այդ ոլորտում Հայաստանի և Արցախի  փոխգործակցության  հարցերն էին քննարկվել Արցախի ղեկավարության՝ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։

Մեդիափորձագետ. Ադրբեջանական քարոզչությունն ամբողջությամբ ուղղված է ՀՀ ներքաղաքական խնդիրներին

Այսօր  Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական պատերազմն ու քարոզչությունն   ամբողջությամբ  ուղղված  են   Հայաստանի   ներքաղաքական   խնդիրներին։  

Subscribe to this RSS feed