comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 http://artsakhtert.com Mon, 14 Oct 2019 07:50:39 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՚ ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԺ-Ն ԿԸՆԴՈՒՆԻ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25927-2019-01-18-16-40-58 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25927-2019-01-18-16-40-58 ՙՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՚ ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԺ-Ն ԿԸՆԴՈՒՆԻ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՀՀ վարչապետի աշխատակազմի…

Ինչպես տեղեկացնում է ՙԱրմենպրես՚-ը, լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը, ներկայացնելով ՙԼռությունը կարող է դառնալ նոր ցեղասպանության պատճառ՚ բաց նամակը, ասաց, որ դա ուղղված էր միջազգային հանրությանը և ստորագրված էր միջազգային ճանաչում ունեցող ավելի քան 130 իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների, գրողների կողմից։

ՙԼռությունը կարող է դառնալ նոր ցեղասպանության պատճառ՚. այս խոսքերը մենք վերցրել ենք բաց նամակից, որը տպագրվել է 1990 թվականի հուլիսին` Բաքվի ջարդերից հետո մի քանի ամիս անց։ Փաստորեն սա առաջին փաստաթղթերից մեկն է, որում Բաքվում տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն։ Ցավոք, մինչ օրս այդ որակավորումը և գնահատականը չի տրվել` անցել է արդեն 29 տարի և որևէ մի կառույցի կամ պետության կողմից` նույնիսկ Հայաստանի կողմից, այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն։ Ես մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ լրանա Բաքվում հայերի ցեղասպանության արդեն 30 տարին, մեր նորընտիր խորհրդարանը կընդունի այդպիսի փաստաթուղթ՚,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով հունվարի 13-ից-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդերի մասին՝ նա ասաց, որ պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը սկսվել է անմիջապես Սումգայիթի ջարդերից հետո։
ՙ1988 թվականի ապրիլին Ադրբեջանը հասկացավ, որ որևէ պատիժ Սումգայիթի ցեղասպանության համար չի կրելու և, նույնիսկ Խորհրդային Միության կազմի մեջ լինելով, անցավ ակնհայտ հակահայկական քաղաքականության։ Սկսած ապրիլ-մայիսից Բաքվի հայերին զանգվածաբար հեռացնում էին աշխատանքից, նրանց վիրավորում էին հանրային վայրերում` խանութներում, երթուղայիններում, հիմնարկներում հայերին փաստաթղթեր չէին տրամադրում, ինչպես նաև սպառնում էին և հարձակվում բնակարանների վրա։ Ստեղծվել էր մի վիճակ, երբ Բաքվի հայերի 250-հազարանոց համայնքը, որն ուներ փառավոր մի պատմություն և լի էր փայլուն անուններով, հայտնվեց դժոխքում, և միակ ճանապարհն այդ թակարդից դուրս գալու համար Բաքուն լքելն էր։ Եվ արդեն 1988 և 1989 թվականներին հայկական համայնքի հիմնական մասը լքել էր Բաքուն՚,- նշեց Գրիգորյանը։
ՙՍովորական ցեղասպանություն՚ նախագծի ղեկավարը հավելեց, որ Խորհրդային Միության 1989 թվականի թերթերից մեկը գրել էր, որ Բաքվում այդ տարվա ընթացքում ՙաննկատ՚ սպանվել էր 60-ից ավելի հայ , ընդ որում՝ սպանվում էին ամենադաժան ձևերով։
ՙ1990 թվականի հունվարին Բաքվում արդեն մնացել էր ընդամենը 30-35 հազար հայ։ Դա հիմնականում ծեր, հաշմանդամ և հիվանդ մարդիկ էին, ովքեր չէին կարող լքել քաղաքը, խառը ամուսնության անդամներ նույնպես կային։ Եվ հենց այդ մարդիկ մնացին այն դաժանագույն իրադարձություների կիզակետում, որը դարձավ Բաքվի հայկական համայնքի վերացման պատճառը։ Մեկ շաբաթվա ընթացքում հայերը դաժանաբար սպանվում էին, տանջամահ էին արվում, կողոպտվում էին, ողջ-ողջ այրվում էին, պատշգամբներից նետվում էին ցած։ Այս ամենն ուղղակի ակնհայտ և բաց կերպով էր կատարվում՚,- ընդգծեց Գրիգորյանը։
ՙՍովորական ցեղասպանություն՚ նախագծի ղեկավարի խոսքով՝ այդ փաստերը հիմնված են սակավաթիվ այն փաստաթղթերի վրա, որոնք առկա են Բաքվի հայերի հարցով և որոնք հավաքել էին նախագծի շրջանակներում։
ՙՀանդիպել ենք Բաքվի բազմաթիվ հայերի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մենք ունենք մոտ 150 տեսագրված հարցազրույց, և ամեն պատմություն մի ճակատագիր է՝ իր յուրահատկությամբ. ամբողջովին նրանք կազմել են հրեշավոր այդ հանցագործության մասին պատկերը՚,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ այդ գործողությունը, որը սկսվել էր դեռ 1988 թվականին Սումգայիթում, Ադրբեջանում կազմակերպված էր պետական մակարդակով։ Դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր։
ՙՄասնավորապես՝ կազմվել էր քաղաքի մանրամասն քարտեզը, որտեղ նշված էին հայերով խիտ բնակեցված վայրերը, հեռուստատեսությամբ սկսվել էր բացահայտ հակահայկական քարոզչություն, որին մասնակցում էին Ադրբեջանի մտավորականության շատ ու շատ ներկայացուցիչներ։ Իրավապահ մարմինները որևէ բան չեն ձեռնարկել, որպեսզի կանգնեցնեն անկարգությունները։ Նույնիսկ եթե քրեական գործեր էին հարուցվում, ապա դրանք ֆորմալ բնույթ էին կրում, և որևէ հանցագործ չի կրել իր պատիժը։ Բժիշկները տալիս էին կեղծ վկայականներ, թե իբր սպանված մարդը մահացել է բնական ճանապարհով։ Հանրահավաքների ժամանակ անձինք պահում էին Սումգայիթի դահիճների նկարները և հիմնական կարգախոսներն էին՝ ՙմահ հայերին, փառք Սումգայիթի հերոսներին՚,- եզրափակեց Գրիգորյանը։

 

1990 թվականի հունվարի 13-19-ը տեղի են ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին։ 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են։ 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 18 Jan 2019 16:37:32 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25926-2019-01-18-16-36-08 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25926-2019-01-18-16-36-08 Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ…

 

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։ Տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Թբիլիսիում վրաերթի են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացի մի խումբ բանվորներ, որոնք աշխատում էին շինարարությունում։ Կարճ ժամանակ անց, իհարկե, լուրը ենթարկվեց քարոզչական խմբագրման՝ իբր այդ մարդիկ Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիներ են։ Հնարքի իմաստը պարզ է. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին տարիներին երկրում ստեղծվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր, եւ այդ համատեքստում պաշտոնական քարոզչությունը պետք է փորձի հերքել իրողությունը, որ մարդիկ զանգվածաբար արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եւ այլ երկրներ։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ մախաթը պարկում չես թաքցնի։
Օրերս Ղազախստանի հեռուստաընկերություններից մեկը հաղորդում է տարածել Ակթաու քաղաքում իրենց գոյությունը քարշ տվող ադրբեջանցիների մասին։ Այդ մարդիկ Ղազախստան են մեկնել արտագնա աշխատանքի եւ զբաղված են եղել Ակթաուի շինարարական կազմակերպություններից մեկում։ Ակթաուի քաղաքապետարանը, ինչպես հաղորդման մեջ է ասված, չի կարողացել ժամանակին ֆինանսավորել շինարարական կազմակերպությանը, որը խրվել է պարտքերի մեջ։ Շինարարական աշխատանքներում զբաղված են հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք արդեն երրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել։
Դատելով այն տեղեկատվությունից, որ նրանց արտաքսել են վագոն-տնակներից, կարելի է եզրակացնել, որ շինարարական կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, եւ աշխատակիցներն ու բանվորները մատնվել են պարապուրդի։ Ըստ ղազախական հեռուստաալիքի՝ եկամուտներից եւ բնակության վայրից զրկված ադրբեջանցիների համար սպառվել է նաեւ աշխատանքային վիզայի ժամկետը, եւ նրանք կարող են պարզապես արտաքսվել Ղազախստանից։ Ինչպես ասել է ադրբեջանցի բանվորներից մեկը՝ մարդիկ ապաստան են գտել ծանոթների մոտ եւ հույս չունեն, թե կստանան իրենց հասանելիք գումարները եւ կկարողանան մեկնել Ադրբեջան։
Ղազախստանում Ադրբեջանի դեսպանությունը որեւէ կերպ չի միջամտել իր երկրի քաղաքացիներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում, ոչ մի օգնություն չի ցուցաբերել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանի մոտ մեկուկես միլիոն քաղաքացի արտագնա աշխատանքի է Ռուսաստանում։ Թուրքիայում ադրբեջանցի աշխատանքային միգրանտների մասին վիճակագրական տեղեկություններ չեն հրապարակվում։ Մամուլում երբեմն ակնարկներ են հանդիպում, որ Նախիջեւանի աշխատունակ բնակչության մեծ մասն օրվա ապրուստը վաստակում է Թուրքիայում։ Վերջին հրապարակումները փաստում են, որ ադրբեջանցի աշխատանքային միգրանտների տարածման աշխարհագրությունը բավականին լայն է։
Փաստորեն, նախկին խորհրդային տարածքի տնտեսապես քիչ թե շատ գրավիչ երկրներում կան ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ։ Դա վկայում է, որ հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի եւ սոցիալ-տնտեսական կայունության մասին Ադրբեջանի նախագահի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Իրականություն է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ սոցիալական բեւեռացման երկիր, որտեղ պետական բյուրոկրատիան եւ տնտեսական օլիգարխիան ծաղկում են, իսկ միլիոնավոր մարդիկ՝ մատնվում թշվառության։


Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 18 Jan 2019 16:35:11 +0000
ԹՈՒՐՔԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25925-2019-01-18-16-32-18 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25925-2019-01-18-16-32-18 ԹՈՒՐՔԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
Ըստ ԱՄՆ Հոլոքոստի…

 Վաղ նախազգուշացման ծրագիրը հայտարարել է, որ ՙցեղասպանությունները երբեք ինքնաբուխ չեն, դրանց միշտ նախորդում են մի շարք վաղ ահազանգման նշաններ։ Եթե այդ նշանները հայտնաբերվեն, դրանց պատճառները կարող են վերացվել՝ կանխելով աղետալի առաջընթացի հնարավորությունը՚։

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի հիմնադրման կանոնադրության մեջ, որը գրել է Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը, ասվում է, որ ՙմիայն անցյալի սխալներից սովորելու գիտակցված, ջանադիր փորձը կարող է կանխել դրանց կրկնությունը ցանկացած ռասայական, կրոնական, էթնիկական կամ ազգային խմբի նկատմամբ։ Եթե որևէ հուշահամալիր չի արձագանքում ապագայի դեպքերին, նույնպես ոտնահարում է անցյալի հիշողությունը՚։
Թուրքիայի կողմից կրկին ցեղասպանություն իրականացնելու բարձր ռիսկը հիմնված է նրա անցյալի և ներկայիս գործողությունների վրա։ Թուրքական կառավարությունը ոչ միայն մեկ դար առաջ է իրագործել ցեղասպանություն հայերի, ասորիների և հույների դեմ, այլև շարունակում է զանգվածային սպանություններ կատարել իր փոքրամասնություն հանդիսացող քրդերի դեմ։ Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ Թուրքիայի ղեկավարները ժխտում են զանգվածային սպանությունների պատմությունը և անամոթաբար մնում են չապաշխարած, ինչը հանգեցնում է մարդկության դեմ նոր հանցագործությունների կատարման...
Թուրքիայի ցեղասպանական ռիսկը թերագնահատված է, քանի որ ուսումնասիրությունը ներառում է միայն երկրի ներսում կատարված զանգվածային սպանությունները, բացառելով միջպետական հակամարտության զոհերին։ Քանի որ Թուրքիան ներգրավված է Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ լայնածավալ զինված հարձակումներում և սպառնում է ընդլայնել ռազմական գործողությունները Հյուսիսային Սիրիայում, ապա զանգվածային հանցագործությունների կատարման ռիսկը շատ ավելի բարձր է, քան նշված է ուսումնասիրության մեջ։
Վաղ նախազգուշացման ծրագրում բացատրվում է, որ 2016թ. Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը բարձրացրել է զանգվածային սպանությունների հնարավորությունը։ Ավելի քան 100 հազար զինվորական և քաղաքացիական աշխատողներ հեռացվել են, իսկ տասնյակ հազարավորներ բանտարկվել, շատերը՝ առանց դատավարության։ ՙԱյլ [թուրքական ցեղասպանության] ռիսկի գործոնները ներառում են մարդկանց շարժման ազատության բացակայությունը, երկրի անոկրատիկ վարչակարգի տեսակը [բռնատիրական և ժողովրդավարական հատկանիշների խառնուրդ], մեծ բնակչությունը, զանգվածային սպանությունների պատմությունը և շարունակվող հակամարտությունը կառավարության ու քուրդ ապստամբների միջև՚։
Թուրք լրագրողը բանտարկվել է ճշմարտությունն ասելու համար,
Ստամբուլի դատարանը թուրք լրագրող Փելին Ունքերին դատապարտել է 13,5 ամսվա ազատազրկման, նրան մեղադրելով երկրի նախկին վարչապետին և նրա երկու որդիներին զրպարտելու մեջ։ 2018թ., հունվարի 8-ին նա նաև տուգանվել է 1615 դոլարով։
Ունքերը հոդված էր գրել թուրքական ՙՋումհուրիեթ՚ թերթում, բացահայտելով, որ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու նրա երկու որդիներն ունեն հինգ նավային ընկերություններ Մալթայում։ Երկու տարի վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո, Յըլդըրըմը դարձավ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ։ Նա ներկայումս Ստամբուլի քաղաքապետի թեկնածու է նախագահ Էրդողանի ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության կողմից։
Յըլդըրըմի ընտանիքի ընկերությունների սեփականությունը Մալթայում բացահայտվել է ՙԴրախտի փաստաթղթեր՚-ի (Paradise Papers) կողմից և տպագրվել է աշխարհի տարբեր թերթերում։ Ինչպես ես տեղեկացրել էի 2017թ. հունիսին գրած իմ հոդվածում, Յըլդըրըմի ընտանիքին են պատկանում 140 միլիոն դոլար արժողությամբ հետևյալ նավային ու այլ օտարերկրյա ունեցվածք.
-18 նավ (հոլանդական կոնգլոմերատներ՝ մասամբ կամ ամբողջությամբ սեփականացված).
-1 նավ (Նիդեռլանդների Անթիլյան ընկերություն).
-4 մալթական ընկերություն.
-7 սեփականություն Նիդեռլանդներում.
-8 նավ Նիդեռլանդներում.
-3 նավ Մալթայում։
Տարօրինակ է, որ Յըլդիրիմի ունեցվածքի բացահայտման համար Փելին Ունքերը միակ պատժված լրագրողն է։ Ունքերը հայտարարել է, որ բողոքարկելու է անարդար դատավճիռը, քանի որ Յըլդըրիմը դատարանում ընդունել է, որ օֆշորային տուրքերից ազատ գոտում գտնվող այդ ընկերությունները պատկանում են իրեն։ 2017թ. նոյեմբերին նախկին վարչապետը և նրա որդիները դատի էին տվել Ունքերին, նրան մեղադրելով ՙպետական պաշտոնյային վիրավորելու և զրպարտելու մեջ՚։
Անկախ լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տնօրեն Ջերարդ Ռայլը դատապարտել է Ունքերի պատժումը որպես ՙևս մեկ խայտառակ հարձակում խոսքի ազատության վրա Թուրքիայում՚։ Ռայլն ավելացրել է. ՙդատավճիռն անտեսել է ՙԴրախտի փաստաթղթեր՚-ի հետաքննության ճշմարտությունը և կարող է ճնշիչ ազդեցություն ունենալ Թուրքիայում մնացած մամուլի չնչին ազատության վրա։ Այս անարդար դատավճիռը կայացվել է արդարացի և ճշմարիտ լրագրությունը լռեցնելու համար։ Ուրիշ ոչինչ։ ICIJ-ը ողջունում է Փելին Ունքերի հետաքննության մասին խիզախ և ճշմարիտ հաշվետվությունը և դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնակալ իշխանության ներքո լրագրողական ազատության այս վերջին հարձակումը՚։
ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպության 2018թ. Աշխարհի ազատ մամուլի ինդեքսում Թուրքիան 180 երկրների շարքում գրավել է 157-րդ տեղը։ Այդ կազմակերպությունը Թուրքիային բնութագրել է որպես ՙաշխարհի ամենամեծ բանտը պրոֆեսիոնալ լրագրողների համար՚։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի 
հրատարակիչ և խմբագիր

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 18 Jan 2019 16:30:36 +0000
2019-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25924-2019 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25924-2019 2019-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Ինչ ուղերձներ հնչեցին…

Համատեղ հայտարարություն են տարածել նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնական Ստեփանակերտի գնահատականը՝ զգուշավոր լավատեսական է:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չորրորդ անգամ հանդիպեցին: Ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ստեփանակերտում ամենից առաջ հանդիպումների բուն փաստն են կարեւորում: ՙՀստակ ընդգծվել է խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովման կարեւորությունը: Սա շատ լավ է՚,- գնահատում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Քննարկված հարցերի մասին Երեւանի եւ Բաքվի արտգործնախարարությունների հաղորդագրությունները համընկնում են: Դրանցից չի տարբերվում նաեւ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը: Ըստ այդմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: ՙԱյստեղ կարեւոր է ընդգծել՝ պատրաստել խաղաղության եւ ոչ թե վերջնական կարգավորման: Կարգավորումը հնարավոր է պատկերացնել միայն այն դեպքում, երբ կողմերն արդեն պատրաստ կլինեն խաղաղության: Իսկ Ադրբեջանի դեպքում դա ավելի երկար ժամանակ է պահանջելու, որովհետեւ արդեն 30 տարի այդ պետությունը հայատյացությունը հասցրել է պետական գաղափարախոսության մակարդակի՚,- հիմնավորում է Դավիթ Բաբայանը: Դրան ավելացրած՝ Դավիթ Բաբայանը չի հավատում, թե Բաքուն իսկապես խաղաղության է պատրաստվում: Նրա գործողություններն ու հայտարարությունները ճիշտ հակառակն են հուշում: ՙՀայտարարությունները պետք է նաեւ զուգահեռ քայլերով ամրապնդվեն: Մենք դա չենք տեսնում,- ակնհայտն է մատնացույց անում Դավիթ Բաբայանը:- Անգամ այն դեպքում, երբ ասում են, որ պատրաստ են խաղաղ կարգավորման, Ադրբեջանի ներկայացուցիչները միշտ էլ շեշտում են, որ չեն պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս՚:
Համաձաձայն համանախագահների հայտարարության՝ հանդիպումների ընթացքում արտգործնախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները: Արտգործնախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաեւ բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը: Համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարեւորությունը եւս: Դավիթ Բաբայանը հիշեցնում է՝ ժամանակին Ստեփանակերտն էլ նման առաջարկ արել էր, բայց անարդյունք. խոսքը Սարսանգի ջրերը համատեղ օգտագործելու առաջարկի մասին է, որը տարիներ առաջ հնչել էր Ստեփանակերտից:
Հանդիպումը Փարիզում է անցել եւ որպես ընդունող կողմ ու ԵԱՀԿ համանախագահ երկիր՝ Ֆրանսիայի ընդգծված ներկայացվածությամբ: Բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ քննարկել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան: Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ դա մեկ եւս անգամ ապացուցում է հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձեւաչափի կենսունակությունը:
Համանախագահները հայտարարել են, որ ծրագրում են հանդիպել երկու երկրների ղեկավարներին: Փարիզյան հանդիպման արդյունքներից մեկն էլ Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստման մասին պայմանավորվածությունն է: Ժամկետներ դեռ չեն նշվում: Մինչ այդ՝ արտգործնախարարները կշարունակեն շփումները: Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ հերթական հանդիպումը կլինի առաջիկա ամիսներին, Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է՝ հանդիպումը կլինի փետրվարին:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 18 Jan 2019 11:45:25 +0000
ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՅԴ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25923-33 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25923-33 ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է  ՀՅԴ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Հունվարի 16-ին Ստեփանակերտում…

Բացումը տեղի է ունեցել ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։ Բացման նիստին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հրավիրյալներ։
Հնչել են ԱՀ, ՀՀ պետական օրհներգերը եւ ՀՅԴ քայլերգը։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ ժողովը կայանում է երկու հատկանշական զուգակցությամբ։ ՙՆախ ՀՅԴ հերթական ընդհանուր Ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում եւ ապա` Դաշնակցության 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամն է, որ տեղի է ունենում ազատագրված Արցախում։ Երկու առումներով ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաեւ արդյունքը, որդեգրած քաղաքական գիծն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող՚,- ասել է Դավիթ Իշխանյանը՝ հույս հայտնելով, որ Դաշնակցության հերթական ժողովն իր ավարտին կունենա ամրության և վճռականության նոր նիշ, որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական ուղեգիծ, որով կերաշխավորվեն մեր զույգ պետությունների ներքին ամրությունը եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը։
Պաշտոնական նիստի ընթացքում Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որում Նախագահը բարձր է գնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության վերականգնման, պաշտպանության, կայացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման գործում եւ հույս հայտնել, որ ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը հուսալի հիմք կհանդիսանան հաստատված ծրագրերի եւ ՀՅԴ հետագա գործունեության իրականացման համար։
Օրհնանքի խոսքով ներկաներին ողջունել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա որոշ զուգահեռներ է անցկացրել. ՙՁեր 33-րդ ընդհանուր ժողովն է, մեր խորհրդարանի անդամների թիվն էլ է 33, Քրիստոսը 33 տարի ապրեց, հունվարի 14-ին սբ Հովհաննես Մկրտչի ծծնդյան օրն էր. նա 33 տարեկանում նահատակվեց։ Ահա Ձեզ 33 թվի հետ կապված չորս հետաքրքիր զուգահեռներ, սա էլ երեւի պատահական չէ եւ սա լավ նշան է։
Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել։ Նահատակներ է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել։ Շատ շնորհակալ եմ, որ սփյուռքի ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել, հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայոց ազգային նիստուկացը պահել։ Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ ու առաջ տանել։ Ունեք Ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության եւ քաղաքական ասպարեզում, նաեւ ներդրումների ոլորտում՚,- իր ելույթում նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
ՀՅԴ քաղաքական դիրքորոշումներն իր ելույթում ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նա նշել է, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի եւ ՀՅԴ համար. Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ, ապրիլյան քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, նոր Սահմանադրության ընդունում, վերջապես`ժողովրդական մեծ շարժում ու իշխանափոխություն։
Անդրադառնալով Արցախին՝ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է ՀՅԴ գերխնդիրը. ՙՄի քանի հարյուր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կյանքը տվել, մեզանից շատերն են իրենց առողջությունը վնասել: Արցախը եղել է մեր կյանքի իմաստը: Մեզանից շատերի համար սեփական կյանքը արդարացված է Արցախով: Հաջորդ սերունդներին թողել ենք ավելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետությունը: Պայքարը դեռ շարունակվում է, 30 տարի կռիվ է, ու կռիվը դեռ չի ավարտվել: Կռիվ թշնամու դեմ՝ մեր ազատագրածը հավերժացնելու համար, կռիվ աշխարհի դեմ Արցախի ազատագրման արդարացիությունն անընդհատ ապացուցելու համար, կռիվ մերոնց հետ՝ կռվից չհոգնելու, չտատանվելու, չշեղվելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատվելու նպատակ չհետապնդելու համար: Անցած 30 տարիներին թե՜ Արցախը՝ իբրև ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՜ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել՚։
Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է ներքին ու արտաքին մարտահրավերների, ՀՀ-ում կատարված իշխանափոխության մասին:
Ըստ նրա` այսօր վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա, որի համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ։ ՙԱռաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ, ինձանից սկսելն է։ Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ: Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք, վստահ եմ, այս ժողովում եւ կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը:
Պաշտոնական բացման նիստից հետո ժողովականներն ու հյուրերն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Եղբայրական գերեզմանոցում, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին։
Ընդհանուր ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունվարի 24-ը։ Այն կքննարկի Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները:
Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 18 Jan 2019 11:39:47 +0000
ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25922-2019-01-18-11-37-20 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25922-2019-01-18-11-37-20 ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ
2018 թվականին ԱՀ…

Այն ընդունվել է մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ, հաշվի առնելով շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների պահանջարկը՝ օրենքի հստակ տառով կարգավորելու կազմակերպությունների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև հարաբերությունները: Պարզաբանումների համար դիմեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լենա Սիմոնյանին:

Բաժնի պետի տեղեկատվությամբ՝ այդ օրենքի ընդունումը վաղուց հասունացել էր, և այդ պատճառով բաժնի կողմից օրենքի ընդունման առաջարկություն է ներկայացվել ԱՀ կառավարություն: Պատգամավորների խումբը՝ Արպատ Ավանեսյանի ղեկավարությամբ, առաջնորդվելով ոլորտի ռազմավարական նպատակադրությամբ, ձեռնամուխ են եղել ՀՀ-ի այդ օրենքի տեղայնացված նախագիծը դնել քվեարկման:
Օրենքն արդեն մտել է ուժի մեջ, սակայն յուրաքանչյուր համայնքում այն կկիրառվի ավագանու համապատասխան որոշումից հետո, որով կսահմանվեն տվյալ համայնքում գործող դրույքաչափերը՝ ելնելով ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններից: Համայնքների ավագանիները աղբահանության դրույքաչափերը կարող են սահմանել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: Աղբահանության վճարն էլ կհաշվարկվի դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից: Ընդունված օրենքով աղբահանության դրույքաչափի սահմանումը կարող է տատանվել 50 մինչև 400 ՀՀ դրամի միջակայքում, և այստեղ համայնքների ավագանիները իրավունք ունեն սահմանելու համայնքի համար հիմնավորված դրույքաչափեր:
Մեջբերենք օրենքով սահմանված հնարավորությունները, որոնք ներառված են 16-րդ հոդվածում:
- 1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչև չորս հարյուր ՀՀ դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ ՀՀ դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ.
2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն ՀՀ դրամ.
3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ ՀՀ դրամ.
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ դրամ.
5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:
3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` երեք հազար ՀՀ դրամ, կամ
2) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` տասը հազար ՀՀ դրամ:
4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ու աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը գործում կամ երկարաձգվում են, եթե դրույքաչափերը փոփոխման չեն ենթարկվել: Հակառակ դեպքում կնքվում են նոր պայմանագրեր:
Ի գիտություն է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կողմից 2018թ. դեկտեմբերի 6-ին Համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի որոշումը, ըստ որի բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվարկած անձանց քանակի, յուրաքանչյուր բնակչի համար գանձելով 120 դրամ:
Այսինքն՝ ավագանու որոշմամբ մայրաքաղաքում աղբահանության դրյուքաչափը բնակիչների համար փոփոխման չի ենթարկվել: Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը 1քառ.մ մակերեսի համար սահմանվել է 70 դրամ: Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայությունների համար` 25 դրամ: Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար` 7 դրամ: Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների համար` 3 դրամ: Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվել է ըստ ծավալի` 1խոր.մ համար 3000 դրամ, ըստ զանգվածի` 1 տոննայի համար 10000 դրամ: Ի դեպ, ասենք, որ համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Աղբահանության վճարի վճարումը սահմանված է մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար բաժանորդը վճարում է տույժ՝ վճարի գումարի 0,075 տոկոսի չափով:
Ըստ Լենա Սիմոնյանի` սույն օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան մեքենայացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, ինչը կխթանի ծառայությունների որակի բարձրացումը: Միևնույն ժամանակ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման պայմանների ստեղծմանը, ինչպես նաև` աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցմանը: Այն նաև հնարավորություն կտա կանոնակարգելու իրավական դաշտը, հստակեցնելու պետական ռազմավարությունը:


Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 18 Jan 2019 11:31:07 +0000
ՙԳԵՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿՈՏՐԻ...՚ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25921-2019-01-18-11-27-56 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/25921-2019-01-18-11-27-56 ՙԳԵՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿՈՏՐԻ...՚
Ներհամայնքային ճանապարհների հարցը…

Պետական ծրագրի շրջանակներում 2017 թվականից Թաղավարդում փողոցները սկսեցին սալապատվել, գյուղացիները չուրախացած՝ շինարարական աշխատանքները մնացին կիսատ։ Բնակիչներից Հրաչիկ Ջիվանյանն ասում է, որ անգամ տաքսու վարորդներն են հրաժարվում գալ Թաղավարդ. ՙՈր տաքսու վարորդին ասում ենք` մեզ տար Թաղավարդ, ասում է՝ ես այդ ճանապարհով չեմ գնա։ Մենք ինչ անենք։ Բայց խոստացել էին, որ Կարմիր Շուկայից մինչև մեր գյուղը կսալապատեն, 3 տարում 200 մետր ճանապարհ են առայժմ սալապատել՚։

Կիսատ մնացած շինաշխատանքներից հետո գյուղացիները նկատել են, որ սալապատման համար բերված աղյուսները փողոցներից անհետանում են։ Երկար-բարակ մտածելու փոխարեն հունվարի առաջին օրերին սկսեցին սեփական ուժերով շարունակել սալապատումը։ Կամավորները նորոգեցին ճանապարհների այն հատվածները, որոնք առավել դժվարանցանելի են։ Մեզ հետ զրույցում Ռուդիկ Բադասյանը նկատել է, որ շաբաթօրյակներին մասնակցել են բոլորը՝ դպրոցականներից մինչև տարեցները, որովհետև գյուղամիջյան ճանապարհները Թաղավարդի ամենացավոտ հարցն են։ Աջակցել են, ով ինչով կարող է. ՙՊատկերացրեք, եթե եղանակը մի քիչ փոխվում է, գյուղում մեքենաները երթևեկում են մեծ դժվարությամբ։ Հիմա, կարելի է ասել, համեմատաբար բարվոք վիճակում են ճանապարհները։ Մեզ ուրախացրել է, որ բոլորը փորձել են սեփական ներդրումն ունենալ վերանորոգման աշխատանքներին՚,- նշել է Բադասյանը։
Սալապատման աշխատանքները Թաղավարդում կազմակերպել են 4 խմբով՝ յուրաքանչյուրն իր անելիքն ունենալով գյուղի տարբեր թաղամասերում։ Հաճելի եռուզեռին արձագանքեցին Մարտունու շրջանի տարբեր համայնքներից՝ փորձելով աջակցել ժողովրդական նախաձեռնությանը։ Թոշակառու մանկավարժ Յուրա Բեգլարյանի խոսքով՝ հարևան Զարդանաշենից եկել ու մասնակցել են Թաղավարդի գլխավոր փողոցի բարեկարգման աշխատանքներին։ Սա այն ճանապարհն է, որից նաև զարդարաշենցիներն են օգտվում. ՙՄենք ունենք պատմական Վերին Թաղավարդ, որը կոչվում է Զարդանաշեն։ Այնտեղի երիտասարդները նույնպես մեզ հետ հավասար աշխատեցին ու նորոգեցին միջհամայնքային ճանապարհները։ Մեկը սեփական ավտոմեքենայով ավազ բերեց, մյուսը՝ քար։ Մի խոսքով՝ ով այդ պահին ինչով կարողանում, աջակցում էր՚։
Հատկանշական է, որ Թաղավարդում առաջին սալապատումը կատարվել է ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականին։ Այս մասին և՜ պատմական վկայություններ կան և՜ գյուղացիներն են տեղյակ։ Իսկ կիսատ մնացած սալապատման ծրագիրն ընթացիկ տարում կշարունակվի՝ մեզ հետ հեռախոսազրույցում նշել է համայնքի ղեկավար Լևոն Ալավերդյանը։

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 18 Jan 2019 11:24:41 +0000
ՀԵՌԱՑԱ, ՈՐ ՄՆԱՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25920-2019-01-18-11-17-40 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25920-2019-01-18-11-17-40 ՀԵՌԱՑԱ, ՈՐ ՄՆԱՄ
2006 թվականի օգոստոսի…

 Բայց բանը դրան չհասավ։ Նավահանգստի դարպասներին մոտենալիս ՙԿիլիկիան՚ հրահանգ ստացավ. ՙԴեպի խարսխակայան։ Սպասե՜ք լրացուցիչ տեղեկությունների՚։ Շուտով մենք իմացանք նման անսպասելի հրահանգի պատճառը։ Պարզվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այստեղ՝ Սոչիում, հաջորդաբար ընդունում էր ԱՊՀ երկրների պաշտոնատար անձանց։ Ծանոթ իրավիճակ էր։ Նույնը տեղի էր ունեցել ավելի վաղ` Սանկտ Պետերբուրգում, երբ Ռուսաստանի նախագահը հավաքել էր իր շուրջը ՙՄեծ ութնյակի՚ ղեկավարներին։ Եվ ահա Սոչիում կրկնվում էր նմանատիպ իրավիճակ։ Ինձ համար շատ ավելի կարևոր էր ավարտական գծում, նախևառաջ, ավանդույթի համաձայն, կապ հաստատել Սիլվայի և Սոսի հետ, ովքեր ամենից շատ ու ամենից հաճախակի էին կապի դուրս գալիս մեզ հետ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած ՙԵվրոպայի շուրջ՚ մեր ուղևորության ընթացքում։ 

Ոչինչ հնարավոր չէր անել։ Մենք կոփված մարդիկ ենք։ Մարզված։ Մենք լուռ անում ենք այն ամենը, ինչ մեզ ասվում է։ Քանզի վաղուց արդեն հաշտվել ենք այն ամենի հետ, ինչն անխուսափելի է։ Այնպես որ, մենք դանդաղ ընթանում էինք դեպի այն տակառը, որը մեզ հատկացրել էին կայանման համար։ Կարևորը, մեր սրտերում տոն էր։ Սակայն հենց այդ պահին ինձ զանգահարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Արդեն նրա ձայնից ես հասկացա, որ դժբախտություն է պատահել։ Լևոն Անանյանը ցավալի լուր հայտնեց. մահացել էր Սիլվա Կապուտիկյանը։ Ի վերջո, կարելի էր ասել, որ նրանք Սոսի հետ միասին թիմի անդամ էին։
Նավապետն անմիջապես հրաման տվեց իջեցնել բոլոր դրոշները։ Մինչ խարսխակայան հասնելը, մենք դեռ ժամանակ ունեինք։ Փչում էր հյուսիսային քամին՝ բերելով առավոտյան սառնություն։ Որքան դանդաղ էր ընթանում ՙԿիլիկիան՚, այնքան ուժեղ էր այն ճոճվում՝ նետվելով կողքից կողք։ Մեզ անընդմեջ զանգահարում էին ընկերներ, որոնք պետք է մեզ դիմավորեին նավահանգստում։ Նրանք հետաքրքրվում էին ուշացման պատճառով։ Ես բոլորին պատասխանում էի նույն բառերով. մենք այստեղ մենակ չենք։ Եվ իրոք, մոտենալով տակառին՝ մենք տեսանք մի զբոսանավ, որի վրա գեղեցիկ տառերով նշված էր գրանցման նավահանգիստը՝ ՙՍոչի՚։ Սոչիի մարզիկներն էին, ովքեր վերադարձել էին Վառնայի միջազգային մրցաշարից ոսկե մեդալներով։ Նրանց նույնպես սպասում էին հարազատներ և բարեկամներ, լրագրողներ։ Նրանց սպասում էր նվագախումբը։ Բայց արդեն երկրորդ օրն էր, որ նրանք կանգնած էին խարսխակայանում՝ սպասելով այդ նույն ՙլրացուցիչ տեղեկություններին՚։
Որոշեցի Սոչիում Հայաստանի հյուպատոսի միջոցով Երևան մեկնող չվերթի տոմս պատվիրել։ Պարզվեց, որ հաջորդ չվերթը միայն երեք օր հետո էր։ Այնուամենայնիվ, տոմսը պատվիրեցի։ Համենայն դեպս, ով գիտե, ինչ կլիներ։

Սկսեցի թերթել Սիլվայի բանաստեղծությունների ժողովածուն՝ նրա նվերը ՙԿիլիկիայի՚ անձնակազմին։ Երեք տարի առաջ նա իր մանր ձեռագրով արշավախմբին մաղթել էր իր ցանկությունները. ՙԹող ձեր երիտասարդ խելահեղությունը երիտասարդություն բերի մեր հինգհազարամյա ալեհեր ազգին և աշխարհին ցույց տա, որ մեր կիլիկյան նախնիների ոգին դեռ ապրում է մեր մեջ, որ մենք դեռ կապրենք, կստեղծագործենք և կյանքի կկոչենք մեր արդար ցանկությունները։ Բարի նավարկություն և շուտափույթ վերադարձ՚։
Ես հանկարծ հասկացա, թե ինչ պետք է անեի մեզ համար տխուր այս պահին։ Նախևառաջ անձնակազմի անունից պետք էր հրաժեշտի խոսք գրել։ Խոսք, որում կհիշատակվեր Սիլվայի հենց այդ մաղթանքը ՙշուտափույթ վերադարձի՚ մասին։ Եվ սկսեցի տպել գրամեքենայի վրա. ՙԵվ ահա մեր արշավի ավարտին, երբ մենք այդքան մոտ էինք տանը, երբ շուտով պիտի, ըստ ավանդույթի, անպայման այցելենիք մեր բարի հովանավորին, մեր իրական թալիսմանին... նա հանկարծ հեռանում է՚։
…Դուք կարող եք լինել Սիլվա Կապուտիկյանի նման բանաստեղծ, բայց, կրկնում եմ, չեք կարող դառնալ։ Նա մի տեսակ անհարմար էր զգում այն փաստից, որ շատ է գրում և կարծես արդարանում էր՝ ասելով. ՙԵս նման եմ սերմնացանի, ով մեծ քանակությամբ սերմ է ցանում, գիտակցելով, որ ոչ բոլորն են ծիլ տալու՚։ Նրա մեջ ամեն բան բանաստեղծական էր՝ նրա աչքերը, նրա ձայնը, նրա ժպիտը և նրա անունը։ Եվ մի բան էլ. Սիլվան Ղարաբաղի մեջ տեսնում էր ոչ այնքան այսօրյա Ղարաբաղը, որքան վաղվա Հայաստանը։
Խնդրեցի, որ նավապետն ինձ բերի Սիլվայի հատորյակը, որն ուղևորության առաջին օրվանից պահվում էր նավի վրա։ Բացեցի պատահական էջ։ Եվ այ քեզ բան, ասես Աստծո մատը խառը լիներ։ Բացվեց հենց այն էջը, որտեղ Սիլվան, ինչպես պարզվեց, վաղուց արդեն պատասխան էր տվել իմ հարցին՝ արդյոք նա հավատում է Աստծուն։ Չէ՞ որ շատերն ասում են. ՙԱստված իմ մեջ է՚։ Բայց նա դա արեց հմտորեն։ ՙՄայրը միայն մայր չէ, այլև տուն... Նա ինձ հետ էր տանը, իմ կողքին։ Հիմա նա իմ մեջ է, իմ հոգու մեջ...՚։ Ես կարդում էի բանաստեղծությունների հին ժողովածուն և տեսնում նրան իմ առջև՝ կենդանի։ Նա գիտեր, թե ինչ գիրք նվիրեր անձնակազմին։ Դրա մեջ շատ տողեր կային ծովի մասին, նույնիսկ օվկիանոսի մասին։ Հարցին, թե ՙՈրտե՞ղ է օվկիանոսը՚, նա պատասխանում է առանց մտածելու. ՙԱյն նավաստիների աչքերում է, նավաստիների աչքերում՝ մեծն օվկիանոսը՚։
Եվ որքան կարդում էի, այնքան համոզվում էի, որ Սիլվան թերևս աթեիստ չէր։ Պարզապես, նա առանձնահատուկ հարաբերություններ ուներ Աստծո հետ։ Ասես նա հաճախ Աստծո հետ պայմանագրեր էր կնքում՝ ամեն անգամ վախենալով խախտել դրանք։
Երեք անգամ ՙԿիլիկիայի՚ նավարկության հերթական փուլից առաջ անձնակազմն այցելել էր Սիլվային։ Եվ երկու անգամ էլ մենք նրան հյուրընկալել էինք անմիջապես հերթական փուլի ավարտից հետո։ Ես հաճախ հեռախոսով խոսում էի նրա հետ։ Վերջին անգամ զանգահարեցի նրա որդուն՝ իմ մեծ բարեկամ Արայիկ Շիրազին, և խնդրեցի նրան գնալ հիվանդանոց և կապ հաստատել իր մոր հետ, ով նախօրեին, բոլոր դժբախտություններից բացի, կոտրել էր ոտքը։ Շուտով Արայիկը զանգահարեց հիվանդասենյակից և հեռախոսը փոխանցեց մորը։ Դա իմ վերջին զրույցն էր Սիլվայի հետ։ Նա ասաց, որ ուշադիր հետևում է ՙԿիլիկիայի՚ ճանապարհորդությանը և անհամբերությամբ սպասում է անձնակազմի հետ հանդիպմանը։ Եվ հաղթահարելով ցավը՝ ավելացրեց. ՙԿարևորը, Աստված վկա, ես շրջեցի աշխարհով մեկ, հաճախ մտածելով, թե կոնկրետ որ ճանապարհը կլինի վերջինը ինձ համար։ Եվ դու գիտես, թե դա որ ճանապարհն է...՚։ Ես գիտեի, թե ինչ ճանապարհի մասին էր խոսքը։ Վերջին տարիներին, մահճակալին գամված, նա հաճախ էր հիշում այդ ճանապարհը։ 2002 թվականի ամռանը մենք միասին մեկնեցինք Արցախ։ Նա անսովոր եռանդով լի էր, հաճույքով հիշում էր Ղարաբաղ կատարած իր բազմաթիվ ուղևորությունների մանրամասները, հաճախակի ետ էր շրջվում, որ ինձ լավ լսեր։ Հանկարծ ես զգացի, որ նրա լեզուն կապ է ընկնում։ Մի պահ հետո նա ընդհատեց ինքն իրեն ասելով, որ ձեռքը կարծես թմրել է։ Մենք հասցրել էինք անցնել ճանապարհի մեկ քառորդը և արդեն մոտենում էինք Եղեգնաձորին։ Ես շտապ դարձա վարորդին և ասացի. ՙԱրագ և աննկատ շրջվեք և քշեք Երևան՚։
Գլխուղեղի կաթված էր։

Մեկ ամսից ավել նա բուժվում էր Բակունցի հիվանդանոցում։ Կարծես վիճակը բարելավվեց։ Սակայն դրանից հետո Սիլվան մնաց միայն տանը։ Առանց ճանապարհի։ Ժամանակ առ ժամանակ նա հիշում էր իր վերջին՝ հիվանդությունից առաջ անցած ճանապարհը։ Երբեմն, առողջ ձևանալով, նա դուրս էր գալիս՝ փայտը ձեռքին։ Ի միջի այլոց, փայտի մասին։ Մի անգամ, նենգորեն աչքերը կկոցելով, նա ասաց. ՙԳոնե սրանով ես հիշեցնում եմ վարպետին՚։ Միևնույն ժամանակ, նա ամեն անգամ կրկնում էր. ՙԵս բողոքելու պատճառ չունեմ, ես արդեն վերապրել եմ Ավետիք Իսահակյանին՚։
Կյանքում բախտս բերել է ընկերների հարցում, հատկապես մարտական։ Մասնավորապես, Սիլվային միշտ այդպես էի անվանում՝ ՙմարտական ընկեր՚։ Նա ընդունում էր դա։ Սիլվան ղարաբաղյան շարժման հերոսներից էր։ Քիչ մարդիկ գիտեին, որ նույնիսկ շարժման սկզբից (1988 թվականի փետրվարի 20) դեռ շատ առաջ նա երկու տասնամյակ շարունակ անխոնջ գրում էր ընդարձակ մեղադրական նամակներ, որոնք մենք թարգմանում էինք ռուսերեն և անգլերեն և ուղարկում բոլոր ատյաններով։ Ստեփանակերտում և Երևանում փետրվարյան հրաբխի ժայթքումից անմիջապես հետո, երբ հնարավորություն ունեցա հանդիպել ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի անդամ Ալեքսանդր Յակովլևին, իսկ հաջորդ օրը` գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, զանգահարեցի Սիլվային Մոսկվայից։
Չհաջողվեց գտնել նրան։ Զանգահարեցի կնոջս՝ Նելլիին, պատվիրեցի հանդիպել Սիլվային և ասել, որ պետք է շտապ թռչել Մոսկվա։ Ինչպես հետագայում իմացա, մարտական ընկերս նույնիսկ չէր հարցել՝ ՙԻնչո՞ւ՚։ Նա գիտեր՝ այդպես էր պետք։
Նա սիրում էր ՙզինվոր՚, ՙռազմիկ՚ բառերը։ Նա ասում էր, որ բանաստեղծը զինվոր է համարվում, քանի որ չի կասկածում հաղթանակին.

Դու՝ հայ բանաստեղծ, ի՞նչ էլ որ լինի,
Վերջին զինվո՞րն էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես...

Իհարկե, Սիլվան աշուղ էր, ով գտնվում էր ղարաբաղյան շարժման հերոսական սերունդ դաստիարակողների փառահեղ թվում։ Նրա հետ միշտ չէ և բոլորը չէ, որ ամեն հարցում համաձայնվում էին, այդ թվում՝ իր մարտական ընկերները։ Բայց դա չէր խանգարում մարտական բարեկամությանը։ Քանի որ մենք գիտեինք մեծն բանաստեղծի սկզբունքի մասին.

Թող էլ ո՜չ ոք ճիշտս ու շեղս չիմանար,
Չփորփրեր, գույնս ու ցեղս չիմանար.
Թողնեի՜ն ինձ՝ ինքս ինձ հետ ու երկնի,
Հեռանայի, ոչ ոք տեղս չիմանա՜ր։

Եվ հետո, անցնելով բոլոր իր ճանապարհները, չնայած ոչ մինչև վերջ, նա որոշեց հեռանալ։ Ինչո՞ւ։ Ո՞ւր։ Մեզ հասու չէ դա իմանալ։ Նա որոշեց այդպես։ Որոշեց և վերջ։ Չնայած չէր սիրում սեթևեթել։ Եվ շատ լավ գիտեր՝ ուր էլ գնար, միշտ մնալու է։ Մնալու է, ինչպես ինքն է գրել. ՙՄեզ հետ, մեր մեջ, մեր հոգիներում...՚։ Նա հեռացավ, որ մնա։


Զորի ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Jan 2019 11:14:06 +0000
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՄԱՏՅԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25919-2019-01-18-11-12-45 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25919-2019-01-18-11-12-45 ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՄԱՏՅԱՆ
1910 թվականին Հովհ.…

 Հանճարեղ գրողը միաժամանակ ուսուցիչներին ու կարող մարդկանց խորհուրդ է տվել, որ հավաքեն մեր հին մշակույթի ու կյանքի մնացորդները, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ է ունեցել և ինչ պիտի անի առաջիկայում։

Իրավիճակը փոխվեց միայն 1988 թվականին սկիզբ առած Հայոց ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ։ Հաջորդաբար հրատարակվեցին ազգագրական-պատմամշակութային ուսումնասիրություններ Արցախ աշխարհի հնագույն հայաթև բնակավայրերի մասին, որոնք կայծակնացայտ պատասխաններ են Ադրբեջանի կառավարիչների ու վայ-գիտնականների վայրահաչոցներին։
Հայոց Արցախի ազգագրության ստեղծման ու հրատարակման ծիծեռնակներ հանդիսացան 20-րդ դարի լավագույն ուսուցիչներից մեկի` պատմաբան-մանկավարժ Խորեն Ղազարյանի ՙԱղբուլաղ-Ակնաղբյուր՚ և ՙՏումի՚ գրքերը։ Ապա ընթերցողի սեղանին դրվեցին գյուղատնտես Փաշա Հակոբյանի ՙԴրմբոն՚, ականավոր մանկավարժ Նորայր Ավետիսյանի ՙՀաղորտի՚, Հայրենական մեծ պատերազմի վետերան Գրիգոր Վանյանի ՙԿոճողոտ գյուղի պատմությունը՚, գյուղատնտես Երվանդ Աբրահամյանի ՙՄեծ Թաղեր՚, նշանավոր մանկավարժ, հասարակական գործիչ Ալբերտ Խաչատրյանի ՙՇուշիի նշանավոր մարդիկ՚, ճանաչված ուսուցչուհի, կրթական գործի կազմակերպիչ Ֆլորա Բաղրամյանի ՙՎանք՚, բազմավաստակ ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի գրքաշարը Մարտակերտի շրջանի դպրոցական կյանքի վերաբերյալ և մշակութային այլ գործիչների աշխատություններ։
Եվ ահա, 2018-ին հայ ազգագրության գանձարանը հարստացավ մի նոր ստվարածավալ աշխատությամբ ռուսերեն` ՙԲանաձոր՚ խորագրով, որի հեղինակը բանաստեղծ, արձակագիր, նկարչուհի, ՀՀ և ԱՀ գրողների միությունների անդամ Սվետլանա Ղուլյանն (Ղուլունց) է։ Գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Կարդալով ու վերընթերցելով գիրքը` լիանում ու հիանում ես հեղինակի հայրենագիտության բազմաշերտայնությամբ և այն ընթերցողին մատուցելու գեղագիտական հմտությամբ։ Այն բացվում է համառոտ առաջաբանով` համեմված ժողովրդական կենսափիլիսոփայական թևավոր խտացումներով։ Եվ դա պատահական չէ, քանզի Սվետլանայի բանազուրյան արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Դա մի բնակավայր է, որը, դիմակայելով դարերի դաժան փորձություններին, այդ թվում և 1991 թվականի մայիսի 15-ին խորհրդային զորքերի ու ազերի-օմօնականների կազմակերպած հայաթափման քաղաքականության իրականացմանը, հասել են մեր օրերը։
Հարազատ գյուղի վերաբերյալ 130-ի հասնող արխիվային նյութերի ու ժամանակակից գրականության, ինչպես նաև նրա ամբողջ տարածքը թիզ առ թիզ ուսումնասիրելու շնորհիվ Սվետլանան սերունդներին է հանձնել հավերժախոս մի մատյան։
Պատմությունն սկսելով գյուղի աշխարհագրական դիրքի նկարագրությամբ` նա ներկայացնում է նրա սահմանները, աղբյուրները, ազգը, ցեղը, ազգանունը, բարբառը։ Ապա բերում է ասացվածքների, դարձվածքների, այլաբանությունների խոսուն օրինակներ։
Գրքի 32-րդ էջից սկսելով ՙՊատմական ակնարկ՚ բաժինը` հեղինակը կոնկրետ փաստերով նշում է Արցախի հայկական ծագումն ու անվան հոլովումը հայ և օտար պատմիչների երկերում, հաստատում նրա արյունակցական կապը մայր Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, մատնանշում Խամսայի մելիքությունների ձևավորումն ու պատմական առաքելությունը, Ավետարանների արցախյան օրինակները, կրոնական տոները, ծիսակատարությունները, Հայ Աղվանքի կաթողիկոսության մաքառումներն օտար զավթիչների դեմ, առնչությունները Հայոց կաթողիկոսության հետ, սղնախների ստեղծումը, զենքերի պատրաստումը, ռուսական կողմնորոշումը։ Փայլուն պատումներ են արցախյան գրականությանը, արվեստին, ճարտարապետությանը, քանդակագործությանը նվիրված էջերը, որոնցում ընդգծվում է նաև բանազուրցիների մասնակցությունը դրանց զարգացմանն ու հարստացմանը։
Սվետլանան չի մոռանում հնադարյան գյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի, որմնանկարչության, մանրանկարչության, ասեղնագործության, գորգագործության, ազգային տարազների, ոսկերչագործության և այլնի ներկայացումը։
Գրքում զգալի տեղ են գրավում արհեստագործությունը ներկայացնող էջերը։ Դրանք այն արհեստներն են, որոնց շնորհիվ հայ ժողովուրդն անվանվել է շինարար։
Աշխատության կեսից ավելին նվիրված է գյուղի 1920-1988 թվականների պատմությանը։ Այստեղ հեղինակն անժխտելի փաստերով ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարների երկդիմի քաղաքականությունը հայ ժողովրդի ու նրա անվանի զավակների նկատմամբ։
Սվետլանան օբյեկտիվորեն ներկայացնում է 1918-1919 թվականների քաղաքական-հասարակական իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։
Անդրադառնալով խորհրդային տարիների իրադարձություններին` գրքի հեղինակը ներկայացնում է գյուղի նորընթաց կյանքը, առանձին արձանագրությունների մեջբերումով նկարագրում Բանազուրը 1934-1940 թվականներին։
Մի առանձին բաժին է կազմում գյուղի դպրոցը ներկայացնող պատումը։
ՙՊատմական ակնարկ՚-ում Սվետլանան մտքի թևերով հասնում է Գրիգոր Լուսավորչի թոռան` Գրիգորիսի առաքելությանը, ապա նկարագրում Վաչագան Բարեպաշտի դպրոցաշինական գործը, ըստ եղած փաստաթղթերի ապացուցում, որ Բանազուրի դպրոցի պատմությունը գալիս է դարերի խորքից։ Ապա Հադրութի ազգագրական թանգարանի արխիվից բերում է այն ուսուցիչ-ուսուցչուհիների անունները, ովքեր խորհրդային առաջին տարիներից սկսած, նպաստել են գյուղական դպրոցի կայացմանը։ Առանձին էջերում բերված են դպրոցի դիրեկտորների անուններն ու լուսանկարները։
Գրքում մի հարուստ բաժին է 1941-1945 թվականների Հայրենական պատերազմին ընծայած պատումը։ Գյուղի 18-50 տարեկան բոլոր տղամարդիկ մասնակցել են պատերազմին, որոնցից 138-ը նահատակվել է հիտլերյան դեղին ժանտախտի դեմ մղված մարտերում։ Պատերազմին մասնակցել են նաև Բանազուրի 10 հերոս կանայք։
Սվետլանան չէր կարող չանդրադառնալ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին։ Նա հպարտության զգացումով է խոսում իր պապերի ու տատերի մասին, որոնց հիշատակը և ոգին թևածում են նորօրյա Բանազուրի երկնակամարում` ասես խրախուսելով իրենց թոռնուհուն, որ անմնացորդ նվիրումով ու հմտությամբ ստեղծել է այս մատյանը` դարերի հետ զրուցող ՙԲանազուր՚ խորագրով, գյուղ, որ եղել է, կա ու լինելու է արևի տակ գալիք բոլոր դարերում։


Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 18 Jan 2019 11:11:30 +0000
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25929-29 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25929-29 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ
Հ Ա Յ…

  1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքորոշման իրավունքը իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է  այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

կոչ է անում  միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ,

վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

18 հունվարի 2019թ.

ք. Ստեփանակերտ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 18 Jan 2019 09:41:30 +0000