comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 11 Մարտի 2019 http://artsakhtert.com Mon, 24 Jun 2019 23:41:00 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26246-2019-03-12-19-26-25 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26246-2019-03-12-19-26-25 Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
2019թ. մարտի 12-ին…

Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվեց Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվեց, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին եւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, միեւնույն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժեքության ու արդյունավետության ապահովման համար Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության հարցը մնում է արդիական»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարեւոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տեւական ու ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացում»,-նշեց Բակո Սահակյանը։
Համատեղ նիստի շրջանակներում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Կարեւորվեց խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 12 Mar 2019 19:25:18 +0000
Մայր տաճար Ստեփանակերտում http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26245-2019-03-12-16-51-25 http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26245-2019-03-12-16-51-25 Մայր տաճար Ստեփանակերտում
]]>
arturcom1@gmail.com (Super User) Տեսանյութեր Tue, 12 Mar 2019 16:51:02 +0000
Նիկոլ Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26244-2019-03-12-16-48-40 http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26244-2019-03-12-16-48-40 Նիկոլ Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում
]]>
arturcom1@gmail.com (Super User) Տեսանյութեր Tue, 12 Mar 2019 16:48:12 +0000
2018թ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26242-2019-03-12-16-35-49 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26242-2019-03-12-16-35-49 2018թ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը մարտի 12-ին ԶԼՄ-ներին ներկայացրեց հանրապետության 2018թ. սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։

Նախքան ցուցանիշներին անդրադառնալը Մ. Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սոցիալական ծանր բեռի պատճառով պետության սակավ միջոցներն ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը։
Այդքանով հանդերձ, վարվող քաղաքականության արդյունքում ԱՀ տնտեսության մեջ 2018թ. հաջողվել է ունենալ տնտեսական աճի 11,9% ցուցանիշ։ 2018թ. դեկտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 111,8%, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին (աճողական), 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 112,1%։ Համախառն ներքին արդյունքը 2018թ. կազմել է 310.2 մլրդ դրամ՝ 2017թ. 272.1 մլրդ դրամի փոխարեն։ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 111,9%, ինդեքս-դեֆլյատորը` 101,9 % (2017թ.` համապատասխանաբար 115,6 %-ի և 102,5%-ի փոխարեն): 2018թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 2103.3 հազ. դրամ, 4354.7 ԱՄՆ դոլար, կամ 3685.3 Եվրո` 2017թ. 1855.9 հազ. դրամի, կամ 3844.7 ԱՄՆ դոլարի և 3403.8 Եվրոյի դիմաց: ԱՎԾ նախագահը պարզաբանեց, որ այս ցուցանիշը գերազանցել է ՀՀ-ի համապատասխան ցուցանիշն ու տարիների ընթացքում հաջողվել է զարգացում ունենալ ՀՆԱ-ի առումով, որովհետև նախկինում (2007թ.) այն կազմում էր հայաստանյան ցուցանիշի 57-58%-ը։ Արձանագրված ՀՆԱ-ի 11,9% հավելաճի տեմպի 5,1%-ն ապահովել են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 1,6%-ը` պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական սպասարկման, 1,3%-ը` շինարարության և 1,2 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտները։ Մ. Մինասյանն անդրադարձավ նաև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, կապի, սպառողական շուկայի, դրամաշրջանառության, ժողովրդագրության, արտաքին առևտրի, գների ընդհանուր վիճակագրական տվյալներին։
Բանախոսի պարզաբանմամբ՝ տարիներ շարունակ ԱՀ տնտեսության մեջ գերակշռող և բավականին մեծ կշիռ են ունեցել արդյունաբերությունը, և այսօր էլ գերիշխող է հանքագործության և բաց հանքերի շահագործման ոլորտը։ 2018թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 125 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել 124.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է արդյունաբերական արտադրանքի իրացվելիության բարձր ցուցանիշ՝ 99,8%։ Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2017թ. նկատմամբ կազմել է 129,3%, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման մեջ` 134,7%, մշակող արդյունաբերությունում` 129,4%, էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարման ոլորտում` 112,9%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 90,8%: Ստեփանակերտի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 28,4%-ը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինը Մարտակերտի շրջանինն է՝ 58,4%:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2018թ. փաստացի գներով կազմել է 74.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2017-ի համեմատ, համադրելի գներով, նվազել է 3,9 %-ով՝ պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի մոտ 8% նվազմամբ։ Աճել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ու բանջարեղենի, նվազել՝ կարտոֆիլի ու բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները: Նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ 41,4%-ով աճել է խոզերի, 19,2%-ով` ոչխարների ու այծերի, 7,7%-ով` թռչունների քանակը, 0,5 %-ով նվազել ԽԵԱ-ի գլխաքանակը:
2018թ. հանրապետությունում իրականացվել է 52.5 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 11,5 %-ով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88%-ը: Շինարարության 40,8%-ը կատարվել է կազմակերպությունների, 45,1%-ը` պետական բյուջեի, 5,7%-ը` այլ միջոցների, 3%-ը՝ մարդասիրական օգնության, 4,3%-ը` բնակչության միջոցների հաշվին: Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ 2018թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1031.7 հազ. տոննա, որը 2017թ. նկատմամբ աճել է 21,8%-ով: Աճել են նաև բեռնաշրջանառությունների, ուղևորափոխադրումների, ուղևորաշրջանառությունների տրանսպորտային ծավալները։
Իսկ սպառողական շուկան 2018թ. կազմել է 188 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64,3%-ը բաժին է ընկել առևտրաշրջանառությանը, 35,7%-ը՝ ծառայություններին: Հանրապետությունում 2018թ. դեկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունն ԱՀ վիճակագրական ծառայության պետը պայմանավորեց համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: Դիտարկվող ժամանակահատվածում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 161.2 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,7%-ով, ընդ որում, պետական հատվածում այն կազմել է 159.6հազ. դրամ, ոչ պետական հատվածում՝ 164.5հազ. դրամ:
Ժողովրդագրական տվյալներով՝ 2018թ. հանրապետությունում ծնվել է 2328 երեխա. նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը նվազել է 8-ով, կամ 0,3%-ով։ Հաշվետու շրջանում մահացել է 1185 մարդ. մահացածների թիվը նվազել է 53-ով, կամ 4,3 %-ով, արդյունքում բնական աճը կազմել է 1143 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1 %-ով, կամ 45-ով: 2018թ. հանրապետությունում գրանցվել են 899 ամուսնություն և 204 ամուսնալուծություն: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 62-ով, կամ 6,5%-ով, ամուսնալուծությունները` 23-ով, կամ 10,1%-ով: Նոր կազմավորվող 100 ամուսնական զույգին բաժին է ընկել ամուսնալուծության 23 դեպք` նախորդ տարվա 24-ի փոխարեն:
Վերջում Մ. Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացման վրա ազդող բացասական գործոններին, առկա ռիսկերին, անշարժ գույքի շուկայի ապահովագրության գործընթացի զարգացմանը, աղքատության ցուցանիշի այս տարվա տվյալներին, ներքին և արտաքին միգրացիայի, ապրանքատեսակների, մասնավորապես` ալյուրի և ցորենի ներկրման, գործազրկության և այլ առանձին ոլորտների ցուցանիշների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 12 Mar 2019 16:35:01 +0000
ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26247-2019-03-13-14-37-59 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26247-2019-03-13-14-37-59 ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանին
Մարտի 12-ին, Արցախի…

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 12 Mar 2019 14:35:06 +0000
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26241-2019-03-12-11-35-16 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26241-2019-03-12-11-35-16 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 12-ի ժամը…

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

                                                          

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 12 Mar 2019 11:34:07 +0000
ԳԵՏԱՎԱՆ. ԿՅԱՆՔԸ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26240-2019-03-12-10-03-35 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26240-2019-03-12-10-03-35 ԳԵՏԱՎԱՆ. ԿՅԱՆՔԸ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Գետավանը արցախյան այն գյուղերից է, որտեղ կյանքը մի տեսակ քաղաքային ընթացք ունի, նման տպավորությունը թերևս պայմանավորված է գյուղով անցնող Հյուսիս-հարավ մայրուղով ու Շահումյան-Մարտակերտ խաչմերուկում գտնվելու պարագայով: ՙՄեր գյուղը Մարտակերտի դարպասն է՚,-սիրում են հիշեցնել գետավանցիները:

Համայնքի բնակիչների մի մասն այստեղ է տեղափոխվել հարևան համայնքներից, քանի որ Գետավանում հնուց ի վեր փայտամշակման արտադրամաս է գործել: Մայրուղու փայլուն, դեռևս աննշան իսկ անբարեկարգություն չհանդուրժող ասֆալտը նաև գյուղինն է, կենտրոնում նորակառույց համայնքային կենտրոնն է, կրպակների ու խանութների, նաև կայանված մեքենաների առատությունն է աչքի զարնվում ու ճանապարհի երկու կողմերում ընթացող շինարարությունը: Գյուղական ավանդական անշտապ առօրյայի միակ վկայությունը հեռու ծառերի տակ կապված ձին է, փորձում ենք նկարել. ՙԿնկարեք, բա ինչ, գիտեք` շա՞տ ձի կա մեր գյուղում,- ասում է տարեց մարդը: - Լսվա՞ծ բան է, երկու ձի պահող կա գյուղում, մեքենա առնողներ՝ ինչքան ուզես, ժամանակին ձին էր գյուղացի տղամարդու հավատարիմ ընկերը, հիմա ի՞նչ ձի պահել, ի՞նչ ձի պայտել, անպատվաբեր բան է՚,-չգիտես` դժգոհում, թե առաջադեմ իր գյուղով հպարտանում է նա:
Եվ, սակայն, գյուղացին այստեղ իր գործով է զբաղված, գրեթե ամեն ընտանիք իր նախընտրած զբաղմունքն ունի` բանջարանոց, մեղվի փեթակներ, ինքնաթոր օղի, և այդ ամենը՝ հենց տեղում իրացնելու հնարավորություն. շուկան եկել է գյուղ: Անասնապահությունը, սակայն, տարիների հետ հետընթաց է ապրում` կաթնամթերք ավելի շատ սպառում են, քան արտադրում: Ըստ համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանի, համայնքի տարածքը կազմում է 854 հա: Համայնքային հողերում ընդունված է հիմնականում եգիպտացորեն մշակել: Վերջին երկու տարում գյուղում 16 երեխա է ծնվել: Գետավանում բնակվում է 107 ընտանիք, 400 մարդ: Ներկայում նախադպրոցական տարիքի 60 երեխա կա գյուղում: Վերջին տարիներին` կապված մայրուղու շահագործման հետ, գյուղում նկատելի աշխուժություն կա: Բնակչության մի մասն աշխատում է համայնքում տեղակայված տարբեր օբյեկտներում: Համայնքում կամ մոտակայքում գործում են մի քանի ընկերություններ` ՙԱռաքել՚, ՙԲեյզ Մեթըլս՚, ՙԳետավան հէկ՚ և այլն: Համայնքում երկու զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տներ են կառուցվում: ՙՀայաստան՚ համահայկականի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված երկհարկանի համայնքային կենտրոնն անցած տարում է հանձնվել շահագործման, մինչ այդ գյուղապետարանը դպրոցի երկու սենյակներում էր օթևանել: Այժմ ոչ միայն գյուղապետարանն է տեղակայվել նորակառույց շենքում, այլև գյուղի ակումբը, գրադարանը, հանդիսությունների սրահն ու համակարգչային սենյակը:
Մենք Գետավանում էինք նախորդ տարվա աշխատանքների մասին համայնքապետի ներկայացրած հաշվետվության առիթով: Համայնքապետը շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին նաև առավել հրատապ խնդիրներն է ներկայացնում. հիմնականում երիտասարդ ընտանիքներով հարուստ գյուղում ընդգծված է բնակարանային խնդիրը: Բացի այդ, Հաթերք տանող կամուրջն է վերանորոգման ենթակա, նոր հիվանդանոցի, դպրոցի և մանկապարտեզի կառուցման անհրաժեշտությունն է հասունացել: Շրջվարչակազմի ղեկավարը համայնքի բնակիչներին ներկայացնում է վերջին նորությունը` կապված հիփոթեքային վարկավորման` գյուղաբնակ ընտանիքներին հասցեագրված բարեփոխումների հետ: Ըստ հանրապետության նախագահի 2017-20թթ. ծրագրում ներառված դրույթների` բոլոր այն ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն ծննդավայրում հիմքից նոր տուն կառուցել, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալ: Դրա հետ մեկտեղ շարունակվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Նախնական տվյալներով` յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 18-20 մլն դրամ գումար կազմող վարկ, կան արդեն տների պատրաստ նախագծեր, որոնք ներկայացվելու են պոտենցիալ վարկառուներին: Բացի այդ, գյուղում բնակարան գնելու դեպքում ևս նոր մոտեցումներ են առաջարկվելու: Հուլիսի 1-ից նորություններ կլինեն նաև գյուղաջակցության հիմնադրամի վարկավորման ծրագրերում, եթե նախկինում վարկն ընթացքավորելու պարտադիր պայման էր գրավի առարկա ունենալը, ապա այժմ ինքնավարկավորման սկզբունքն է գործելու: Շրջվարչակազմում արդեն կազմավորվել է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հաշվառում և ցուցակագրում: Ինչ վերաբերում է գյուղի գազիֆիկացմանը, ապա շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում նախատեսված են քննարկումներ ոչ միայն ՙԱրցախգազ՚, այլև ՙԱրցախէներգո՚ ընկերությունների հետ` լուծելու գազատարի, ինչպես նաև գյուղում հոսանքի թույլ լարման խնդիրները: Ըստ Ա. Զաքարյանի` գյուղի երիտասարդությունը վճռականորեն է տրամադրված, որոշել են` եթե գյուղը չգազիֆիկացվի` չեն թողնելու գազատարը հասնի անհատ սեփականատիրոջ գազալցակայան: Նաև շեշտում է` սահմանին բռնկված վերջին պատերազմի օրերին գյուղից զինապարտության տարիքի 50 տղամարդ է դիրքեր հասել: Գետավանի տարեց բնակիչներից Ս. Մարտիրոսյանի մտահոգությունը գյուղի լքված ու տիրազուրկ տներն են: Նրա խոսքով` անգամ հայրական տան նկատմամբ գույքային իրավունք ձեռքբերելու համար գյուղի բնակիչը ստիպված է հասնել շրջկենտրոն, զանազան պաշտոնական` դատական ատյանների, կադաստրի կոմիտեի, նոտարի և այլ դռներ բախել` սեփականության իրավունքը հաստատելու համար: Նախկին մանկավարժի համոզմամբ` այդ ամենն ավելորդ փաստաթղթային քաշքշուկներ են, որոնք նաև նյութական զգալի ծախսերի հետ են կապված, այնինչ, տեղում հարցը շատ արագ կարող է լուծել համայնքապետը` մեկ որոշմամբ: Շրջվարչակազմի ղեկավարն այլ մոտեցում առաջարկեց: Քանի որ կիսավեր, երկար տարիներ լքված ու վերանորոգման կարիք ունեցող տներ շատ կան Արցախի գյուղական բնակավայրերում, որոշվել է նման տներն ընդգրկել համայնքային բալանսում ու ավագանու որոշմամբ տրամադրել բնակարանի կարիք ունեցող բնակիչներին` եռամյա ժամկետում կառուցապատման իրավունքով:
Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները բարձրացրին նաև համեմատաբար նոր թաղամասի ոռոգման ջրի հետ կապված խնդիրը, շրջվարչակազմի ղեկավարը տեղում խոստացավ մոտակայքում գտնվող աղբյուրից ջուրը ջրամբար հասցնելու համար խողովակներ տրամադրել: Կլուծվի նաև գյուղում բանկոմատ ունենալու հարցը: Համայնքային կենտրոնի կառուցումը ՙՀայաստան՚ համահայկականի միակ ծրագիրը չէ, նախատեսվում էր Գետավանում նաև նոր դպրոց ու մանկապարտեզ կառուցել, այդ աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում: Նախորդ տարում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին տնօրենն էր անձամբ հայտարարել, որ Գետավանի համար Հիմնադրամը հատուկ ծրագրեր ունի և համայնքային կենտրոնին կհետևի նոր հիվանդանոցի կառուցումը, որը կիրականացվի ԱՀ կառավարության հետ համատեղ, սակայն հայտարարությանը գործնական քայլեր չեն հետևել: Տեղամասային հիվանդանոցի անձնակազմը տարիներ ի վեր սպասում է նոր շենքի կառուցմանը: Նախկին ռազմական բժիշկ Գևորգ Ալոյանը հիվանդանոցի վարիչն է: Մեր բժիշկն ու մեր փրկիչը. այսպես ներկայացրեց նրան մեզ հիվանդանոց հասցնող գետավանցի երիտասարդը, ով համոզված է, որ նման մասնագետ մայրաքաղաքում էլ չի գտնվի: Իսկ հիվանդանոցի պայմաններն իսկապես աննախանձելի են` խարխուլ պատեր, թափվող առաստաղ, անշուք հիվանդասենյակներ։ Ոչ միայն շենքային պայմաններն են վատ, հիվանդանոցը չունի արդիական սարքավորումներ, ունի մասնագետների պակաս: Տեղամասային հիվանդանոցը նաև շրջակա ինը գյուղերն է սպասարկում, ավելի քան 3000 երեխաներ այստեղ են պատվաստումներ ստանում: Ըստ բուժանձնակազմի` օրվա ընթացքում ավելի քան 20 դիմող է լինում: Օրեցօր ավելի է զգացվում շտապօգնության կայան ստեղծելու անհրաժեշտությունը: Տեղամասային բուժհաստատության թերապևտիկ, մանկաբուժական ու գինեկոլոգիական բաժինները միայն մեծ վերապահումներով կարելի է այդպես կոչել, իրականում դրանք փոքրիկ, անհարմար սենյակներ են, որտեղ և՜ հիվանդի զննում է իրականացվում, և՜ բուժում նշանակվում: Գ. Ալոյանը, որպես փորձառու մասնագետ, նաև վիրաբուժական ոչ մեծ միջամտություններ է իրականացնում:
Գետավանում կան լուծելի այլ խնդիրներ ևս, սակայն երբ հեռավոր որևէ գյուղում շինարարություն ու նորակառույց տուն ես տեսնում, լավատեսորեն ես լցվում համայնքի ապագայի հանդեպ: Լավատես է նաև համայնքապետ Ա. Զաքարյանը, ով գյուղի ապագայի սեփական տեսլականն ունի` ծնելիության լավ ցուցանիշ, մեխանիկական աճի ապահովում (դա արդեն իսկ նկատվում է. անգամ ՌԴ-ից կան ծննդավայր վերադառնալ ցանկացողներ) և կյանքի որակի բարելավում, իսկ այդտեղ, ըստ նրա, արդեն ամենից առաջ նախաձեռնողականություն պետք է ցուցաբերեն համայնքի բնակիչները` աշխատելով, արարելով ու առաջարկելով գյուղի զարգացման համար սեփական բիզնես-ծրագրեր:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 12 Mar 2019 09:59:17 +0000
ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ՝ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՅԱՑՔՈՎ... http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26239-2019-03-12-09-55-20 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26239-2019-03-12-09-55-20 ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԸ՝ ԹՌՈՒՑԻԿ ՀԱՅԱՑՔՈՎ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մատաղիսում տարիներ առաջ ՙխարիսխ ձգած՚ ձկնաբուծարանի մասին շատ է խոսվել ու գրվել, իսկ թե իրականում ինչպես են գործերն ընթանում, փորձեցինք պարզել առաջին ձեռքից։

ՙԳոլդենֆիշ-Կ՚ ՍՊԸ տեղամասի պետ Արեն Ուլուբաբյանից տեղեկացանք, որ ձկնաբուծարանը հիմնադրվել է 2013 թվականին։ Եկամտի մասին խոսելը դեռ վաղ է, գրեթե վեց տարի է այստեղ միայն ներդրումներ են կատարվում։ Արտադրանքի սպասում են 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին։ Սև խավիարի համար աճեցվող ՙՕսետրինա՚ (թառափ) ձկնատեսակը նախատեսված է արտաքին շուկայի համար։ Նախնական հաշվարկներով` դրանք եկամտի մեծ աղբյուր կարող են հանդիսանալ։ Ինչպես նախատեսված էր, գործն ընթանում է իր հունով։ Թանկարժեք ձկների համար ստեղծված են լավագույն պայմաններ, ջուրը շատ մաքուր է, այնպես որ՝ ստանալու են էկոլոգիապես մաքուր արտադրանք։
Ապրիլյան պատերազմի օրերին ձկնաբուծարանը մեծ վնասներ է կրել։ Տարածքի վրա բազմաթիվ հրթիռներ են ընկել, բայց կարճ ժամանակաընթացքում ձկնաբուծարանի բնականոն ընթացքը վերականգնվել է։ Այստեղ ընդամենը ութ հոգի է աշխատում, աշխատանքային ճակատը ծավալուն չէ, աշխատողներից շատ մեծ ջանքեր չեն պահանջվում, փորձն ու ուշադրությունը կարևոր են։ Եթե արված ներդրումներն արդարացնեն իրենց և բարեհաջող ավարտ ունենան, ընկերության պատասխանատուները մտադիր են ընդլայնել ծրագիրը։ Առայժմ երկու տեսակի ՙՕսետրինա՚ են աճեցնում՝ ՙՌուսական՚ և ՙՍիբիրյան՚, հետագայում չի բացառվում, որ տեսականին հարստանա։
Աշխատողների համար ստեղծված են բավարար պայմաններ, տեղում նրանց համար անվճար սնունդ է կազմակերպվում, աշխատավարձից էլ չեն դժգոհում, և շատերի պես աշխատողներն էլ անհամբերությամբ սպասում են իրենց կատարածի արդյունքին։ Մայրացուների համար նախատեսվում է նոր` ավելի մեծ ջրամբարներ կառուցել։
Տեղամասի պետ Արեն Ուլուբաբյանը բարձրագույն անասնաբուժական կրթություն ունի, իսկ երկրորդ մասնագիտությամբ պատմաբան է, սակայն, որքան իրեն հիշում է, ծառայության մեջ է եղել, հիմա էլ իր երկրի բարեկեցությանն է փորձում ծառայել նույն նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։
Նրա հաշվարկներով` ամեն ինչ լավ կլինի, սպառողներ ինչքան ասես կան, եվրոպական շուկան արդեն գտնված է (նախնական պայմանավորվածություն ունեն), մնում է գործը վերջնական տեսքի բերել...
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Tue, 12 Mar 2019 09:53:09 +0000
Հանդիպում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26238-2019-03-12-09-31-07 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26238-2019-03-12-09-31-07 Հանդիպում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերին: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը եւ ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին եւ պատշաճ կերպով իրականացումը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 12 Mar 2019 09:29:50 +0000