comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 12 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 18 Aug 2019 05:13:25 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԻՄՔ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26661-2019-05-13-17-36-10 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26661-2019-05-13-17-36-10 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՓՆՏՐԵԼՈՒ ՀԻՄՔ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մա­յի­սի 12-ին լրա­ցավ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի), Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի կող­մից ստո­րագր­ված՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում Կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի լիա­կա­տար դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գիրն ու­ժի մեջ մտ­նե­լու 25 տա­րին: Այս փաս­տա­թուղթն ըն­դուն­վել է նա­խօ­րեին Բիշ­քե­քում ստո­րագր­ված ար­ձա­նագ­րու­թյան ար­դյուն­քում: Զի­նա­դա­դա­րի կնք­ման 25-ա­մյա­կի առ­թիվ Ստե­փա­նա­կեր­տում անց է կաց­վել խոր­հր­դա­ժո­ղով, ո­րին հրա­վիր­ված էին քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան, այդ թվում և՝ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պաշ­տո­նա­վա­րած գոր­ծիչ­ներ, փոր­ձա­գետ­ներ, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­ներ, պատ­գա­մա­վոր­ներ, լրագ­րող­ներ: Ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ա. Ղու­լյա­նը, արտ­գործ­նա­խա­րար Մ. Մա­յի­լյա­նը: Խոր­հր­դա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր նաև այդ տա­րի­նե­րին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, դես­պան Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը:

Մ. Մա­յի­լյա­նը ող­ջույ­նի իր խոս­քում նշեց, որ քա­ռորդ­դա­րյա հո­բե­լյա­նը լավ ա­ռիթ է այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով գնա­հա­տա­կան տա­լու այդ ի­րա­դար­ձու­թյա­նը, փոր­ձե­լու ամ­փո­փել ո­րոշ ար­դյունք­ներ, նա­խան­շել ա­նե­լիք­նե­րը հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման և ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման մեջ: Խոր­հր­դա­ժո­ղովն անց է կաց­վել ե­րեք նս­տաշր­ջա­նով, ե­լույթ­ներ են հն­չել հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման գոր­ծում խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան դե­րի վե­րա­բե­րյալ, խոս­վել է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման մեջ վե­րոն­շյալ հա­մա­ձայ­նագ­րի նշա­նա­կու­թյան մա­սին, ներ­կա­յաց­վել են 1994թ. մա­յի­սի 12-ի հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան աս­պեկտ­նե­րը:
Հրա­դա­դա­րի այս հա­մա­ձայ­նա­գիրն ա­ռայ­սօր շա­րու­նա­կում է մնալ միակ կարևոր ձեռք­բե­րու­մը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում, ո­րը, խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, հնա­րա­վոր է դար­ձել Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ջան­քե­րի շնոր­հիվ. ՌԴ-ն ա­ռա­ջի­նը ճա­նա­չեց Ար­ցա­խը՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րից մե­կը: Ա. Ղու­լյա­նը ե­լույ­թի իր խոս­քում նշեց, որ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան տա­րեգ­րու­թյան մեջ այս փաս­տաթղ­թի կարևո­րու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված դրա շուրջ խոր­հր­դա­ժո­ղով­նե­րի, քն­նար­կում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս վե­րագ­նա­հա­տե­լու պատ­մա­կան այդ կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյան դե­րը: ՙԱյն, որ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել հա­կա­մարտ կող­մե­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան, գոր­ծըն­թա­ցին մաս­նա­կից դի­վա­նա­գետ­նե­րի ու միջ­նորդ­նե­րի ջան­քե­րով և հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, որևէ կաս­կած չի հա­րու­ցում՚,-ա­սել է ԱԺ խոս­նա­կը:

ՙԱյս պրագ­մա­տիկ մո­տե­ցու­մը, ո­րը հե­տա­գա­յում իր ար­տա­ցո­լումն է գտել ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի փաս­տաթղ­թե­րում, թույլ է տվել հա­կա­մար­տու­թյան կող­մե­րից յու­րա­քան­չյու­րին բա­նակ­ցու­թյուն­նե­րում ան­մի­ջա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նել սե­փա­կան շա­հե­րը, ֆոր­մալ հար­ցե­րից ան­ցում կա­տա­րել դե­պի բո­վան­դա­կա­յին քն­նար­կում­ներ, ին­չի ար­դյուն­քում հնա­րա­վոր դար­ձավ ա­պա­հո­վել այս Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը՚,-աս­ված է հայ­տա­րա­րու­թյան մեջ:
Դժ­վար է գե­րագ­նա­հա­տել 1994թ. մա­յի­սի 12-ի ե­ռա­կողմ Հա­մա­ձայ­նագ­րի նշա­նա­կու­թյու­նը, ո­րը Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի միջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունքն էր: Հա­մա­ձայ­նա­գի­րը լա­վա­գույնս ա­պա­ցու­ցում է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ է Ար­ցա­խի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյու­նը: Այն հնա­րա­վո­րու­թյուն է տվել ամ­րապն­դել կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­ժամ­կետ դա­դա­րե­ցու­մը, ին­չը կա­րող էր ա­ղե­տա­լի հետևանք­ներ ու­նե­նալ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, և ա­մուր հիմք է դրել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան քա­ղա­քա­կան կար­գա­վո­րում փնտ­րե­լու հա­մար: Քա­ղա­քա­գետ Ս. Տա­րա­սո­վի խոս­քով, այս փաս­տաթղ­թի նշա­նա­կու­թյու­նը հենց դրա մեջ է կա­յա­նում, չնա­յած որ ե­ղել են հրա­դա­դա­րի խախտ­ման դեպ­քեր, Ապ­րի­լյան պա­տե­րազմ և այլն: Չնա­յած այ­սօր այդ Հա­մա­ձայ­նագ­րի վե­րա­բե­րյալ առ­կա կար­ծիք­նե­րը միան­շա­նակ չեն, այ­նուա­մե­նայ­նիվ, հենց դրա շնոր­հիվ է տա­րա­ծաշր­ջա­նում հաս­տատ­վել այս ոչ պա­տե­րազմ-ոչ խա­ղա­ղու­թյուն ի­րա­վի­ճա­կը: Լրագ­րող­նե­րի հետ հար­ցազ­րույ­ցում հար­ցին` թե՝ ին­չու՞ է Բա­քուն խու­սա­փում Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հան­դի­պու­մից, ռուս քա­ղա­քա­գետ Ս. Տա­րա­սո­վը պա­տաս­խա­նեց. ՙԵ­կեք ան­կեղծ լի­նենք՝ իսկ ո՞վ է Ար­ցա­խը դուրս թո­ղել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, Բա­քո՞ւն: Չէ որ հա­յե­րը: Ին­չու՞ պի­տի Բա­քուն ցան­կա­նա ար­ցախ­ցի­նե­րի վե­րա­դար­ձը բա­նակ­ցա­յին սե­ղան: Պետք է ա­վե­լի հա­մառ լի­նել: Ժա­մա­նա­կը ցույց է տվել, որ ե­թե Ղա­րա­բա­ղը մաս­նակ­ցեր՝ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կլի­ներ: Գու­ցե ո­րո­շա­կի պայ­ման­նե­րում Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյու­նը երբևէ կա­պա­հով­վի, չգի­տեմ: Այ­սօր փաստն այն է, որ նա չի մաս­նակ­ցում: Իսկ ա­ռանց Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան այդ հար­ցը լու­ծելն անհ­նար է՚,- եզ­րա­փա­կել է ռուս փոր­ձա­գե­տը: Ինչ­պե՞ս դուրս գալ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից: Ս. Տա­րա­սո­վը, կես լուրջ-կես կա­տակ նշեց, որ հար­ցի պա­տաս­խա­նը տվո­ղին պետք է ներ­կա­յաց­նել Նո­բե­լյան մր­ցա­նա­կի. անհ­րա­ժեշտ կլի­նի փոխ­զի­ջու­մա­յին լու­ծում, ո­րին կող­մե­րը պատ­րաստ չեն:

ՙԱդր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում կա­յուն խա­ղա­ղու­թյան պահ­պա­նումն այ­սօր ևս՝ 25 տա­րի անց, շա­րու­նա­կում է մնալ ար­դիա­կան: Կար­ծում ենք, որ այս նպա­տա­կին անհ­նար է հաս­նել ա­ռանց հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հու­սա­լի և վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման, ին­չը թույլ կտա բա­ցա­ռել եր­կու կող­մե­րից հա­րյու­րա­վոր մարդ­կանց կյան­քեր խլած 2016թ. ապ­րի­լյան լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կրկ­նու­թյու­նը: Հա­ջո­ղու­թյան գաղտ­նիքն ակն­հայտ է. վե­րա­կանգ­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի ե­ռա­կողմ ձևա­չա­փը, ինչ­պես ե­ղել է 1994 թվա­կա­նին, հետևո­ղա­կա­նո­րեն ամ­րապն­դել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, այդ թվում՝ 2016թ. Վիեն­նա­յում, Սանկտ Պե­տեր­բուր­գում և Ժնևում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման մի­ջո­ցով, ո­րոնք նա­խա­տե­սում են հրա­դա­դա­րի խախ­տում­նե­րի հե­տաքն­նու­թյան մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի և շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի դի­տարկ­ման հա­մա­կար­գե­րի ներդ­րում, ինչ­պես նաև ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի ընդ­լայ­նում՝ շփ­ման գծում ի­րա­վի­ճա­կի դի­տարկ­ման կա­րո­ղու­թյուն­ներն ա­վե­լաց­նե­լու նպա­տա­կով: Անհ­րա­ժեշտ է քա­ղա­քա­կան կամք դրսևո­րել 25 տա­րի ա­ռաջ հաս­տատ­ված հրա­դա­դա­րը լիար­ժեք, հա­մա­պար­փակ ու կա­յուն խա­ղա­ղու­թյան փո­խա­կեր­պե­լու հա­մար, ին­չը բխում է Հա­րա­վա­յին Կով­կա­սի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի կեն­սա­կան շա­հե­րից՚,-հայ­տա­րա­րել են խոր­հր­դա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը:
Ե­ռա­կողմ այդ հա­մա­ձայ­նագ­րի շնոր­հիվ է, որ ա­ռա­ջին ան­գամ ֆիքս­վեց շփ­ման գի­ծը, ին­չը խախտ­վեց Ապ­րի­լյան պա­տե­րազ­մով: ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, Վ. Հա­րու­թյու­նյա­նը գտ­նում է, որ այդ հար­ցը պետք է մտց­նել օ­րա­կարգ:
Հենց բա­նա­կի մար­տու­նա­կու­թյունն է, որ դի­վա­նա­գետ­նե­րին թույլ է տա­լիս շա­րու­նա­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պի­տի լի­նի նույն­քան ակ­տիվ և պատ­րաստ, ինչ­պես մար­տի դաշ­տում հայ­կա­կան բա­նա­կը. սա զին­վո­րա­կա­նի հա­մոզ­մունքն է:

Քա­ղա­քա­գետ Դ. Շահ­նա­զա­րյա­նը հա­մոզ­ված է, որ 1994թ. մա­յի­սի 12-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նա­գի­րը Ադր­բե­ջա­նը ստո­րագ­րել է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ճնշ­ման տակ, քա­նի որ այդ տա­րի­նե­րին հայ­կա­կան կող­մին հա­ջող­վել է հա­մադ­րել ռազ­մա­կան և դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն­նե­րը: ՙՀնա­րա­վո­րու­թյուն կար, որ հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը լի­նի երկ­կողմ՝ Ստե­փա­նա­կեր­տի և Բաք­վի միջև: Սա­կայն ա­ռանց Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան այդ փաս­տա­թուղ­թը կա­րող էր վտանգ­ներ պա­րու­նա­կել. այն, որ փաս­տա­թուղ­թը կար­ճատև կյանք կու­նե­նար և անհ­նար կլի­ներ դարձ­նել ԵԱՀԿ-ի փաս­տա­թուղթ ու դրա հի­ման վրա Բու­դա­պեշ­տյան գա­գաթ­նա­ժո­ղո­վում Ղա­րա­բա­ղը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված կողմ դարձ­նել: Մեր նպա­տա­կը հենց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հա­կա­մար­տու­թյան ու կար­գա­վոր­ման կողմ ճա­նա­չելն էր: Չա­փա­զանց կարևոր է ե­ղել այն օ­րա­կար­գը, ո­րը մենք ան­վա­նում ենք Վիեն­նա­յի, Սանկտ Պե­տեր­բուր­գի և Ժնևի օ­րա­կարգ: Ըստ էու­թյան, 2011թ.-ին Կա­զա­նի փաս­տաթղ­թի տա­պա­լու­մից հե­տո Մինս­կի խմ­բի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը ե­ղավ հա­կա­մար­տու­թյան կա­ռա­վա­րու­մը և վե­րահս­կու­մը, քա­նի որ ակն­հայտ էր, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րում լու­ծում չկա: Ի­րա­կա­նում խնդ­րի լու­ծու­մը ռազ­մա­քա­ղա­քա­կան է, և մենք պետք է նա­խա­ձեռ­նու­թյու­նը եր­բեք չզի­ջենք հա­կա­ռա­կոր­դին՚,-ա­սաց նա:
Քա­ղա­քա­գետ Ման­վել Սարգ­սյանն այն կար­ծի­քին է, որ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մով խախ­տե­լով 25 տա­րի ա­ռաջ ստո­րագր­ված այդ մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գի­րը, Ադր­բե­ջա­նը կաս­կա­ծի տակ է դնում 1994-2016թթ. ըն­թաց­քում քն­նարկ­ված, ձեռք­բեր­ված բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Հայ­կա­կան կող­մե­րը պի­տի շեշ­տադ­րում ա­նեին և ա­նեն այդ փաս­տի վրա՝ ել­նե­լով ի­րենց դի­վա­նա­գի­տա­կան շա­հե­րից: Նա գտ­նում է, որ հայ­կա­կան կող­մը մեկ խն­դիր ու­նի Ադր­բե­ջա­նի ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ քն­նար­կե­լու. Ադր­բե­ջա­նը պետք է վե­րա­կանգ­նի իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, որ ձեռք է բեր­վել 1994 թվա­կա­նին՝ այս հա­մա­ձայ­նագ­րով ու վե­րա­կանգ­նի շփ­ման գի­ծը: Հա­ջորդ խն­դիրն այդ խախտ­ման հա­մար գնա­հա­տա­կան պա­հան­ջելն է մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րից, այդ թվում և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից: ՙԱդր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի փոխ­վել. 25 տա­րի ա­ռաջ կորց­նե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը՝ այ­սօր­վա սահ­ման­նե­րով, նրանք պա­հել են Ի­րա­վուն­քը նրա հան­դեպ ու ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նում են ի­րենց ա­նե­լիք­նե­րի մա­սին: Կարևո­րը ի­րա­վուն­քը պա­հելն է, և Ադր­բե­ջա­նում դա լավ են հաս­կա­նում: Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը կարևոր, ֆուն­դա­մեն­տալ հաս­կա­ցու­թյուն է: Մենք՝ հայ­կա­կան կող­մը պետք է բա­նակ­ցու­թյուն­նե­րի գնանք միայն նրան այդ ի­րա­վուն­քից զր­կե­լու նպա­տա­կով, ո­րով­հետև հենց այդ ի­րա­վունքն է, որ Ադր­բե­ջա­նին ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս. այդ թվում և՝ զեն­քի կի­րառ­ման՚,-ա­սում է քա­ղա­քա­գե­տը: Քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Լ. Ա­լա­վեր­դյա­նը գտ­նում է, որ չկա Ղա­րա­բա­ղի հարց, կա պա­տաս­խան, որ ար­դեն տվել է Ար­ցա­խը: Կա Ադր­բե­ջա­նի հարց և այդ հար­ցը սպառ­նա­լիք է ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար: Հա­յաս­տա­նի խն­դի­րը Ար­ցա­խի պա­տաս­խա­նի պաշտ­պա­նու­թյունն է: Նա հա­մոզ­ված է, որ պետք է ճշ­տում­ներ կա­տար­վեն քա­ղա­քա­կան տեր­մի­նա­լո­գիա­յում, ձևա­կեր­պում­նե­րում, խոս­քի շր­ջա­նա­ռու­թյան մեջ, ո­րոնք աշ­խա­տում են Ադր­բե­ջա­նի օգ­տին: Այն, որ դի­վա­նա­գի­տա­կան սխալ­նե­րը շտ­կե­լու ժա­մա­նակն է, միայն Լ. Ա­լա­վեր­դյա­նի կար­ծի­քը չէ. փոր­ձա­գետ­նե­րից շա­տե­րը շեշ­տադ­րում ա­րե­ցին դրա վրա, նշե­լով, որ հայ­կա­կան կող­մե­րը չպետք է բաց թող­նեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 13 May 2019 17:25:17 +0000
ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՀԱՏՈՒԿ Է 19-ՐԴ ԴԱՐԻՆ, ՈՉ 21-ՐԴ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26660-19-21 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26660-19-21 ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՀԱՏՈՒԿ Է 19-ՐԴ ԴԱՐԻՆ, ՈՉ 21-ՐԴ
Մա­յի­սի 12-ին լրա­ցավ…

1994 թվա­կա­նի մա­յի­սի 9-ին պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել է Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Մա­մեդ­րա­ֆի Մա­մե­դո­վը, մա­յի­սի 10-ին՝ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սերժ Սարգ­սյա­նը, իսկ մա­յի­սի 11-ին՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նը։

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի նախ­կին հա­մա­նա­խա­գահ (1994-96թթ.) Վալ­դի­միր Կա­զի­մի­րո­վը NEWS.am-ին տված հար­ցազ­րույ­ցում ու­շագ­րավ ման­րա­մաս­ներ է պատ­մել այդ ա­մե­նի նա­խա­պատ­րաս­տու­թյան մա­սին:
ՙԱյդ ժա­մա­նակ ես գտն­վում էի Բաք­վում. մենք հան­դի­պել էինք Հեյ­դար Ա­լիե­ւի, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Մ. Մա­մե­դո­վի հետ եւ բա­նակ­ցում էին Ադր­բե­ջա­նի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մի­ջեւ հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լու շուրջ։ Վեր­ջերս ես հայտ­նա­բե­րել եմ այդ թղ­թե­րը, որ­րոնց վրա գր­ված էր ա­պա­գա հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տը՚,- նշել է նա։
Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վի խոս­քով՝ Հեյ­դար Ա­լիե­ւը ՙբնավ չէր ցան­կա­նում ստո­րագ­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ միեւ­նույն փաս­տաթղ­թի տակ եւ նույն օ­րը, ինչ­պես սո­վո­րա­բար ըն­դուն­ված է մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում՚։
ՙԵւ մենք պետք է գտ­նեինք այդ խո­չըն­դոտ­նե­րը շր­ջան­ցե­լու տար­բե­րակ­նե­րը։ Եւ այդ ժա­մա­նակ մենք ոչ ստան­դարտ ո­րո­շում կա­յաց­րինք. ցա­վոք, հա­մաշ­խար­հա­յին պրակ­տի­կա­յում այ­դօ­րի­նակ նա­խա­դե­պեր չէին ե­ղել։ Մենք ո­րո­շե­ցինք, որ հրա­դա­դա­րը կս­տո­րագր­վի տար­բեր թղ­թե­րի վրա՚,- հի­շում է Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը։
Դես­պա­նի խոս­քով՝ Բաք­վում Մա­մե­դո­վը ստո­րագ­րել էր այն պայ­ման­նե­րի տակ, ՙո­րոնք մենք շա­րադ­րել էինք՚ թղ­թի մեր է­ջի վրա, իսկ ներ­քե­ւում նշ­ված էին միայն եր­կու պաշ­տոն­ներ՝ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար եւ ա­ջից` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նա­կի հրա­մա­տար։ ՙԵս պետք է միայն կապ հաս­տա­տեի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ եւ ա­պա­հո­վեի ստո­րագ­րու­թյու­նը։ Նա­խա­պես ես ար­դեն հա­մա­ձայ­նեց­րել էի դա հե­ռա­խո­սա­զան­գի մի­ջո­ցով։ Այն ժա­մա­նակ դե­ռեւս գոր­ծում էր խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րա­կան կա­պը։ Ես Բաք­վից զան­գել եի Ստե­փա­նա­կերտ, հա­մա­ձայ­նեց­րել. ա­մեն ինչ պատ­րաստ էր։ Անհ­րա­ժեշտ էր միայն ստա­նալ ստո­րագ­րու­թյու­նը՚,- հի­շում է քա­ղա­քա­կան գոր­ծի­չը։
Սա­կայն հան­կար­ծակ Հեյ­դար Ա­լիեւն ա­սել է ի­րեն, որ պետք է զան­գել Ե­րե­ւան։ Ըստ նրա՝ եր­կար ժա­մա­նակ ին­քը փոր­ձել է հա­մո­զել Ա­լիե­ւին, որ դա ա­նօ­գուտ է, ՙոր Ե­րե­ւա­նը, Հա­յաս­տա­նը չի ցան­կա­նում դրան մաս­նա­կից լի­նել։ Ես ել­նում էի այն բա­նակ­ցու­թյուն­նե­րից, ո­րոնք տե­ղի էին ու­նե­ցել մինչ այդ Ե­րե­ւա­նի հետ։ Մեր կար­ծիք­նե­րը Ե­րե­ւա­նի հետ տար­բեր էին։ Մենք ա­պա­ցու­ցում էինք Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին եւ Հա­յաս­տա­նի մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, որ նրանք եւս հա­կա­մար­տու­թյան կողմ են, սա­կայն նրանք ա­մեն կերպ հեր­քում էին դա՝ ա­սես Հա­յաս­տանն ինչ-որ կերպ օգ­նում էր, սա­կայն ոչ ա­վե­լին՝ կար­ծես չէր մաս­նակ­ցում հա­կա­մար­տու­թյա­նը։ Այդ իսկ պատ­ճա­ռով ես վս­տահ էի, որ Հա­յաս­տա­նը չի ստո­րագ­րի՚։
Հեյ­դար Ա­լիեւն այն­պի­սի հա­մա­ռու­թյամբ էր խնդ­րում ինձ այդ մա­սին, որ ես, ի վեր­ջո, Բաք­վից զան­գա­հա­րե­ցի Ե­րե­ւան՝ Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նին, ո­րը վա­րում էր ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը վե­րա­բե­րող գոր­ծե­րը, եւ Շա­հեն Կա­րա­մա­նու­կյա­նին, ո­րը Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի օգ­նա­կանն էր։ Այ­նու­հե­տեւ սպա­սում էինք Ե­րե­ւա­նի պա­տաս­խա­նին։ Շուրջ մե­կու­կես ժամ անց հն­չեց Ե­րե­ւա­նից զան­գը, եւ Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը հայտ­նեց ինձ, որ Հա­յաս­տա­նը նույն­պես հա­մա­ձայն է ստո­րագ­րել՚։

Նա ըն­դգ­ծում է, որ իր հա­մար դա անս­պա­սե­լի էր. ՙՀեյ­դար Ա­լիե­ւը ճիշտ էր, որ պն­դել էր ստո­րագ­րու­մը։ Եւ այդ ժա­մա­նակ ես ստիպ­ված էի տպ­ված պաշ­տոն­նե­րի մոտ ձե­ռագ­րով ա­վե­լաց­նել ՙՀա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար՚ պաշ­տո­նը։ Այ­նու­հե­տեւ, երբ ար­դեն ա­մեն ինչ ա­վատր­ված էր Բաք­վում, ես մեկ­նե­ցի Մոսկ­վա։ Զան­գա­հա­րե­ցի Ե­րե­ւան եւ Ստե­փա­նա­կերտ, որ նրանք ֆաք­սի մի­ջո­ցով ինձ ու­ղար­կեին ար­դեն ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը՚,- ա­վե­լաց­րել է նա։
Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը պատ­մել է, որ անս­պա­սե­լիո­րեն Ե­րե­ւա­նից ու­ղարկ­վել էին Սերժ Սարգ­սյա­նի կող­մից ար­ված ուղ­ղում­նե­րը։ Նրա խոս­քով՝ հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տից հե­ռաց­վել էր եր­կու ար­տա­հայ­տու­թյուն, ո­րոն­ցից մե­կը վե­րա­բե­րում էր ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին։
ՙՈր­պես բա­րի կամ­քի դր­սե­ւո­րում՝ մենք ցան­կա­նում էինք նշել Մինս­կի խմ­բի մաս­նակ­ցու­թյունն այդ հրա­դա­դա­րին։ Սա­կայն Սերժ Սարգ­սյանն ա­ռա­ջար­կել էր հե­ռաց­նել այդ ար­տա­հայ­տու­թյու­նը։ Այդ ըն­թաց­քում անս­պա­սե­լիո­րեն ադր­բե­ջան­ցի­նե­րը ա­րա­գո­րեն հա­մա­ձայ­նե­ցին, եւ այդ­կերպ տեքս­տը ստո­րագր­վեց՝ Սարգ­սյա­նի ա­ռա­ջար­կած փո­փո­խու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով։ Եւ մա­յի­սի 10-ին Ե­րե­ւա­նից Սերժ Սարգ­սյա­նը ֆաք­սով ու­ղար­կեց ինձ տեքս­տը, իսկ մա­յի­սի 11-ին Սամ­վել Բա­բա­յանն ու­ղար­կեց իր ստո­րագ­րա­ծը Ստե­փա­նա­կեր­տից։ Մեկ այլ թուղթ, ո­րը ստո­րագր­վել էր Մա­մե­դո­վի կող­մից, ես բե­րել էի ինձ հետ Բաք­վից։ Բո­լոր թղ­թե­րը դր­վել էին միա­սին, քա­նի որ դրանց բո­վան­դա­կու­թյու­նը ամ­բող­ջո­վին նույ­նա­կան էր։ Իսկ ցան­կա­ցած հա­մա­ձայ­նագ­րի էու­թյու­նը պար­տա­վո­րու­թյուն­ներն են։ Պար­տա­վո­րու­թյուն­նե­րը միան­ման էին։ Այդ­պի­սով, չնա­յած ե­րեք տար­բեր թղ­թե­րի վրա, բայց եւ կնք­վել էր հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րի մի­ջեւ հա­մա­ձայ­նա­գի­րը՚,- ըն­դգ­ծեց քա­ղա­քա­կան գոր­ծի­չը։
Նրա կար­ծի­քով՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը կա­րող է լիար­ժեք հա­մար­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան դեպ­քում։
ՙԵս չեմ նշի իմ կար­ծի­քը ներ­կա­յիս միջ­նորդ­նե­րի, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րի վե­րա­բե­րյալ, սա­կայն կար­ծում եմ, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը լիար­ժեք կհա­մար­վեր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան դեպ­քում։ Ին­չու՞։ Ո­րով­հե­տեւ հա­կա­մար­տու­թյան էու­թյու­նը հենց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շելն է, եւ դա ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան ո­րո­շելն ար­դեն 21-րդ դար չէ, այլ մո­տա­վո­րա­պես 19-րդ դար։ Հե­տե­ւա­բար անհ­րա­ժեշտ է, ի­հար­կե, հեն­վել ԵԱՀԿ-ի փաս­տաթղ­թե­րի վրա՚,- ա­սաց Վլա­դի­միր Կա­զի­մի­րո­վը։
Ըստ նրա՝ 1994 թվա­կա­նին Բու­դա­պեշ­տում ԵԱՀԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վի ժա­մա­նակ խոս­քը միան­շա­նակ վե­րա­բե­րում էր հա­կա­մար­տող բո­լոր կող­մե­րին։
ՙՀի­շա­տակ­վել են ոչ թե եր­կու կող­մե­րը, այլ նշ­վել է հենց ՙբո­լո­րը՚ բա­ռը, եւ հա­տուկ չեն շեշ­տադր­վել ոչ Հա­յաս­տա­նը, ոչ Ադր­բե­ջա­նը։ Դրա հի­ման վրա այդ ժա­մա­նակ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ Լաս­լո Կո­վա­չը՝ Հուն­գա­րիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը, 95-ի մար­տին հրա­վիր­ված ԵԱՀԿ ղե­կա­վար խոր­հր­դի նիս­տի ըն­թաց­քում հայ­տա­րա­րել էր, որ այդ հա­կա­մար­տու­թյան շր­ջա­նա­կում նա հաս­տա­տել է ԵԱՀԿ-ի ո­րո­շու­մը, որ այդ հա­կա­մար­տու­թյան մեջ մաս­նակ­ցում են եր­կու պե­տու­թյուն­նե­րը՝ նկա­տի ու­նե­նա­լով ԵԱՀԿ ան­դամ եր­կու պե­տու­թյուն­նե­րը, ինչ­պես նաեւ՝ եր­րորդ կող­մը (չա­կերտ­նե­րի մեջ)՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, ընդ ո­րում՝ մաս­նակ­ցում են այդ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րում՚,- նշեց ռուս դի­վա­նա­գե­տը։
Քա­ղա­քա­կան գործ­չի խոս­քով՝ այ­նու­հե­տեւ ստաց­վեց այն­պես, որ միջ­նոր­դա­կան ձե­ւա­չա­փը` ՙՄինս­կի խումբն իր ծրագ­րե­րը եւ փաս­տաթղ­թե­րը չու­ներ։ Նրանք ստիպ­ված էին վերց­նել մեր փաս­տաթղ­թե­րը, եւ այ­նու­հե­տեւ միջ­նոր­դու­թյու­նը ստան­նձ­նեց Մինս­կի խում­բը։ Ռու­սաս­տա­նը դիտ­վում էր որ­պես Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում՚։
Նա հի­շեց­րեց, որ մին­չեւ 1997-ի ապ­րի­լը բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­նում էին հա­կա­մար­տու­թյան ե­րեք կող­մե­րի մի­ջեւ. ՙՈ­րե­ւէ երկ­կողմ ձե­ւա­չափ հաս­տա­տե­լու մա­սին ԵԱՀԿ-ի բարձ­րա­գույն մար­մին­նե­րի այլ ո­րո­շում­ներ պար­զա­պես չկան եւ չեն ե­ղել՚։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 13 May 2019 17:10:00 +0000
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐԱՑՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26659-2019-05-13-17-10-55 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26659-2019-05-13-17-10-55 Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ապ­րի­լի 30-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը հրա­վի­րել է կա­ռա­վա­րու­թյան նիստ։ Պաշ­տո­նա­պես այն նվիր­ված էր երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կին՝ ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կի ար­դյունք­նե­րով։ Կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ա­վար­տին, սա­կայն, Ա­լիե­ւը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել ԼՂ կար­գա­վոր­ման հար­ցով։ Ըստ այդմ, Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը փո­փո­խու­թյան չի են­թարկ­վել, եւ ՙհար­ցը պետք է լուծ­վի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՚։ Ա­լիեւն ա­սել է, որ Ադր­բե­ջա­նի մո­տե­ցու­մը ՙնույ­նա­կան է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի դիր­քո­րոշ­մա­նը՚։ Միա­ժա­մա­նակ նա ա­սել է, որ այդ դիր­քո­րո­շու­մը պաշտ­պա­նե­լու հա­մար ՙհարկ է հե­տայ­սու եւս ամ­րապն­դել տն­տե­սու­թյու­նը եւ հզո­րաց­նել բա­նա­կը՚։

Վեր­ջին շեշ­տադ­րու­մը կա­րե­ւոր է մա­յի­սի մե­կին մեկ­նար­կած թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։ Ա­ռա­ջին ան­գամ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում տե­ղի են ու­նե­նում Թուր­քիա­յի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ՝ զրա­հա­տեխ­նի­կա­յի, օ­դու­ժի եւ հրե­տա­նա­յին հա­մա­կար­գե­րի ներգ­րավ­մամբ։ ՙԱտ­լաս՚ քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Էլ­խան Շաի­նօղ­լուն խոս­տո­վա­նում է, որ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ՙնպա­տակն է հայ­կա­կան կող­մին եր­կյուղ ներ­շն­չել՚։ Նրա կար­ծի­քով՝ Հա­յաս­տա­նը պետք է ՙհա­մոզ­ված լի­նի, որ խնդ­րի չկար­գա­վոր­ման դեպ­քում բախ­վե­լու թուրք-ադր­բե­ջա­նա­կան միաս­նա­կան ու­ժին՚։ Ադր­բե­ջա­նում, ըստ ե­րե­ւույ­թին, հա­սու­նա­նում է թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յան ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան գի­տակ­ցու­մը։ Խան­գա­րողն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Ռու­սաս­տա­նի հնա­րա­վոր ար­ձա­գան­քի հան­գա­մանքն է։
Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, թուրք-ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյունն այս ուղ­ղու­թյամբ ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ ար­դեն իսկ տա­նում է՝ Ռու­սաս­տա­նին հա­մո­զե­լու, որ Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յա­նի առ­կա­յու­թյու­նը չի սպառ­նում տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան շա­հե­րին։ ՙԱտ­լա­սի՚ տնօ­րե­նի գնա­հատ­մամբ՝ ներ­կա­յումս ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բարձր մա­կար­դա­կի վրա են, եւ Ռու­սաս­տա­նը ՙպատ­ճառ չու­նի ան­հան­գս­տա­նա­լու Ադր­բե­ջա­նում թուր­քա­կան ռազ­մա­հե­նա­կա­յան ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րից՚։ Այս տե­սա­կե­տը հն­չում է այն ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յում է գտն­վում Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը եւ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում եր­կու եր­կր­նե­րի զին­ված ու­ժե­րի հե­տա­գա ին­տեգր­ման հար­ցի շուրջ։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վել, որ մոտ ժա­մա­նակ­ներս Ադր­բե­ջա­նը կփոր­ձար­կի ՙսե­փա­կան ար­տադ­րու­թյան՚ լա­զե­րա­յին ուղ­ղորդ­մամբ ա­ռա­ջին ա­վիա­ռում­բը։ Ըստ հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի, դա թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ նա­խա­գիծ է։ Լա­զե­րա­յին ուղ­ղորդ­ման սար­քա­վո­րում­նե­րը սո­վո­րա­կան, ընդ ո­րում՝ խոր­հր­դա­յին ար­տադ­րու­թյան, ա­վիա­ռում­բի վրա տե­ղադ­րում է թուր­քա­կան կող­մը եւ այ­նու­հե­տեւ մա­տա­կա­րա­րում Ադր­բե­ջա­նին։ Թուր­քիան Ադր­բե­ջա­նին է մա­տա­կա­րա­րել սե­փա­կան ար­տադ­րու­թյան հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ ՙՔա­սիր­գա՚ կոչ­վող կա­յանք­ներ, ո­րոնք ար­տադր­վել են խոր­հր­դա-ռու­սա­կան ՙՍմեր­չի՚ տեխ­նո­լո­գիա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 13 May 2019 16:59:36 +0000
ԿԱՏԱՐՎԱԾԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26658-2019-05-13-16-55-29 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26658-2019-05-13-16-55-29 ԿԱՏԱՐՎԱԾԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ
Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

2018 թվա­կա­նը շի­նա­րա­րու­թյան ա­ռու­մով Մար­տու­նու շր­ջա­նի հա­մար խոս­տում­նա­լից էր. շր­ջա­նի մի շարք հա­մայն­քե­րում ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ և ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար­նե­րի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են կր­թամ­շա­կու­թա­յին մի շարք կարևոր օ­ջախ­ներ, բա­րե­կարգ­վել հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան փո­ղոց­ներ։ Ո­րոշ աշ­խա­տանք­ներ էլ ի­րա­կա­նաց­վել են հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րի մի­ջոց­նե­րով։

Շրջ­կենտ­րո­նի Ա. Ար­զու­մա­նյան, Մ. Մաշ­տո­ցի, Պ. Սևա­կի, Ն. Ստե­փա­նյան փո­ղոց­նե­րում ի­րա­կա­նաց­վել են սա­լա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Ըն­թաց­քի մեջ է Սա­յաթ-Նո­վա­յի փո­ղո­ցի սա­լա­պա­տու­մը։ Ընդ­հա­նուր սա­լա­պատ­վել է 9703 քառ. մետր տա­րածք։
Աս­ֆալ­տա­պատ­վել են Ա. Ար­զու­մա­նյան, Լ.Պետ­րո­սյան, Մ. Մո­սի­յան փո­ղոց­նե­րի ո­րոշ հատ­ված­ներ, թիվ 2 ման­կա­պար­տեզ տա­նող ճա­նա­պար­հը և ման­կա­պար­տե­զի շր­ջա­կա տա­րած­քը։ Ըն­թաց­քի մեջ է կենտ­րո­նա­կան եր­կու փո­ղոց­նե­րի աս­ֆալ­տա­պա­տու­մը։
Վե­րա­նո­րոգ­վել է թիվ 2 ման­կա­պար­տե­զի շեն­քը։ Թիվ 1 դպ­րո­ցում կա­ռուց­վել է մար­զաս­րահ։
Շա­րու­նակ­վել է ֆուտ­բո­լի քա­ղա­քա­յին մար­զա­դաշ­տի կա­ռու­ցու­մը, որն այս տա­րի կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Շա­րու­նակ­վել է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի և նոր բնա­կե­լի թա­ղա­մա­սի կա­ռու­ցու­մը։
Նա­խորդ չորս տա­րի­նե­րի հա­մե­մատ 2018թ. բա­վա­կան մեծ աճ է գրանց­վել հա­սա­րա­կա­կան նոր օ­բյեկտ­նե­րի և բնա­կե­լի տնե­րի կա­ռուց­ման ո­լոր­տում։
Ճար­տա­րում հա­մայն­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 281 քառ. մետր, Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի կող­մից` 9622 քառ. մետր ճա­նա­պարհ։ Սկս­վել է բազ­մա­ֆունկ­ցիո­նալ մար­զա­դաշ­տի կա­ռու­ցու­մը, որն ըն­թա­ցիկ տա­րում կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Շա­րու­նակ­վում են բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րը. նրա ֆի­նան­սա­վոր­մամբ նո­րոգ­վում, անհ­րա­ժեշտ գույ­քով ա­պա­հով­վում են Ճար­տա­րում գոր­ծող դպ­րոց­նե­րը։ Ա­վար­տա­կան փու­լում է Մ. Գրի­գո­րյա­նի ան­վան փո­ղո­ցի սա­լա­պա­տու­մը։ Գյու­նե թա­ղա­մա­սի գե­րեզ­մա­նո­ցի բա­րե­կար­գու­մը կա­տար­վում է բա­րե­րար Էդ. Գրի­գո­րյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ։
Մեկ այլ բա­րե­րա­րի` Կա­րո Աս­րու­մյա­նի կող­մից սկս­վել են Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի հու­շար­ձա­նի և շր­ջա­կա տա­րած­քի վե­րա­նո­րո­գումն ու բա­րե­կար­գու­մը, ին­չը նա­խա­տես­ված է ա­վար­տին հասց­նել այս տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում։ Ճա­նա­պարհ­նե­րի սա­լա­պատ­ման հա­մար քա­րե խո­րա­նար­դիկ­նե­րը մա­տա­կա­րար­վում են կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Ան­ցած տա­րում ա­վարտ­վել և օծ­վել է Ճար­տա­րի Ս. Վար­դան ե­կե­ղե­ցին։
Գյուղ­նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ փոր­վել է խոր­քա­յին հոր, ո­րը նա­խա­տես­ված է ո­րոշ խա­ղո­ղայ­գի­նե­րի ո­ռոգ­ման հա­մար։ Շու­տով կսկս­վի ջրա­տար խո­ղո­վա­կա­շա­րե­րի մոն­տա­ժու­մը։
Ի­րա­կա­նաց­վել են գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րո­գում և բա­րե­կար­գում, հա­մայն­քի կո­յու­ղու վե­րա­նո­րո­գում և դի­տա­հո­րի պատ­րաս­տում։
Նոր­շե­նում 2018թ. ստեղծ­վել է հա­մայն­քի զար­գաց­ման բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ։ Պե­տու­թյան և հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է գյու­ղա­մի­ջյան 1243 քառ. մետր ճա­նա­պար­հա­հատ­ված։

Հա­ցի հա­մայն­քում հա­յաս­տա­նաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի Նել­սոն Սարգ­սյա­նի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են բուժ­կե­տը, հան­դի­սու­թյուն­նե­րի տու­նը։ Վեր­ջինս ա­պա­հով­վել է ջրա­մա­տա­կա­րար­մամբ, ձեռք է բեր­վել սպասք։
Շա­հա­գործ­ման են հան­ձն­վել Բեր­դա­շեն-Ե­միշ­ճան 4կմ-ոց ճա­նա­պար­հը, Ե­միշ­ճան-Խա­ներ 1,6կմ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը և 2կմ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։
Շա­հա­գործ­ման են հան­ձն­վել Խա­ներ-Ե­միշ­ճան 2,2կմ ջրագ­ծի խո­ղո­վա­կա­շա­րը և հա­մայն­քի 40 տոն­նա տա­րո­ղու­թյամբ ջրամ­բա­րը։ Շա­րու­նակ­վում է բազ­մա­զա­վակ մեկ ըն­տա­նի­քի հա­մար բնա­կա­րա­նի կա­ռու­ցու­մը։
Մուշ­կա­պատ հա­մայն­քում պե­տա­կան մի­ջոց­նե­րով խճա­պատ­վել է գյուղ տա­նող մոտ 5կմ-ոց ճա­նա­պար­հը։ Վե­րա­նո­րոգ­վել է գյու­ղի աղ­բյու­րի մոտ գտն­վող փոքր ջրամ­բա­րը և 600մ եր­կա­րու­թյամբ ջրա­գիծ անց­կաց­վել, ո­րով ջու­րը հասց­վում է հիմ­նա­կան ջրամ­բար։
Հա­ղոր­տի հա­մայն­քում մա­յիս ամ­սին սկս­վել և ըն­թա­նում են գյու­ղի ա­կում­բի հիմ­նա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ֆի­նան­սա­վո­րում է Շվե­դիա­յի հայ հա­մայն­քը։ Ար­մատ­նե­րով հա­ղոր­տե­ցի, ա­մե­րի­կաբ­նակ Ար­մեն Հայ­րա­պե­տյա­նը, Ար­փի­նե Մար­տի­րո­սյա­նը և Գրի­գոր Հա­րու­թյու­նյանն ա­նում են ա­մեն հնա­րա­վո­րը հա­մայն­քը զար­գաց­նե­լու հա­մար:
Հեր­հեր հա­մայն­քում 2018թ. ի­րա­կա­նաց­վել է 1560 քառ.մետր սա­լա­պա­տում: Բան­վո­րա­կան ու­ժի աշ­խա­տա­վար­ձը ֆի­նան­սա­վոր­վել է բա­րե­րար Վո­լո­դյա Ա­վա­գյա­նի կող­մից։ Ծո­վա­տե­ղում գյու­ղա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել են հա­մայն­քի ղե­կա­վա­րի կա­բի­նետն ու բուժ­կե­տը։ Ա­վար­տա­կան փու­լում է հան­դի­սու­թյուն­նե­րի տան կա­ռու­ցու­մը, որն ի­րա­կա­նաց­վում է ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար Համ­լետ Վա­չե­նան­ցի մի­ջոց­նե­րով։ Խեր­խա­նում հա­մայն­քի ու­ժե­րով բա­րե­կարգ­վել է գյու­ղա­մի­ջյան 500 քառ.մ ճա­նա­պար­հա­հատ­ված։ Կա­ղար­ծիում պե­տա­կան մի­ջոց­նե­րով բա­րե­կարգ­վել է 152 քառ.մ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։
Վա­րան­դա հա­մայն­քում բա­րե­կարգ­վել է 100 քառ.մ ճա­նա­պարհ՝ շրջ­վար­չա­կազ­մի ա­ջակ­ցու­թյամբ։ Կոլ­խո­զա­շե­նում Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով կա­ռուց­վել է գյու­ղի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան և կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս Մ. Պար­սե­ղո­վի ան­վան տուն-թան­գա­րա­նը։ Վեր­ջինս հա­մալր­վել է նաև նոր գույ­քով ու ցու­ցան­մուշ­նե­րով։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան և Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 3700 քառ.մ-ից ա­վե­լի հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ: Գյու­ղա­մի­ջյան ՙԳյու­նե թաղ՚ տա­նող ճա­նա­պարհն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է շրջ­վար­չա­կազ­մի, պե­տա­կան մի­ջոց­նե­րով` կա­ռուց­վել կա­մուրջ, ո­րը հա­մայն­քի բնակ­չու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն է տվել վե­րին և ներ­քին թա­ղե­րի միջև ստեղ­ծել տրանս­պոր­տա­յին կապ։
Մաճ­կա­լա­շե­նում սա­լա­պատ­վել է 150 քառ.մետր, Սո­սում` 3441 քառ.մետր ճա­նա­պարհ: Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել նաև հան­դի­սու­թյուն­նե­րի տան շեն­քում՝ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը տրա­մադ­րել է սա­լիկ­ներ և ցե­մենտ, իսկ մնա­ցած ծախ­սե­րը կա­տար­վել են Ա. Դա­դա­սյա­նի մի­ջոց­նե­րով։
Կար­միր Շու­կա հա­մայն­քում ղե­կա­վար Սամ­վել Հա­կոբ­ջա­նյա­նի անձ­նա­կան մի­ջոց­նե­րով աշ­խա­տանք­ներ են տար­վել ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ: Քեր­թում ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ-ի կող­մից բա­րե­կարգ­վել են ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ներ։ Բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ գյու­ղի Կո­մի­տաս Հա­կո­բյա­նի ան­վան դպ­րո­ցա­կան շեն­քի մի մա­սը հիմ­նա­նո­րոգ­վել է և կծա­ռա­յի որ­պես ման­կա­պար­տե­զի շենք, գտն­վում է ա­վար­տա­կան փու­լում։ Բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով դպ­րո­ցում հիմ­նա­նո­րոգ­վել են մար­զա­դահ­լի­ճը՝ հան­դեր­ձա­րան­նե­րով, կա­հա­վոր­վել նոր գույ­քով, ֆի­զի­կա­յի կա­բի­նե­տը՝ ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով։ Սարգ­սա­շե­նում հա­մայն­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 200 քառ.մ գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ։ Խնու­շի­նա­կում Հայ­կա­կան գյու­ղե­րի զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով սա­լա­պատ­վել է 11438 քառ.մետր ճա­նա­պարհ։ ԱՀ գյուղ­նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րով ըն­թա­նում է աղ­բյու­րի վե­րա­նո­րո­գու­մը։ Սրանք այն հիմ­նա­կան գոր­ծերն են, ո­րոնք կա­տար­վել են նա­խորդ տա­րում, աշ­խա­տանք­նե­րի ո­րոշ մասն էլ ըն­թաց­քի մեջ է:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 13 May 2019 16:44:31 +0000
ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ՝ ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26657-2019-05-13-16-43-29 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26657-2019-05-13-16-43-29 ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ՝  ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ՀԲԸ-ում խրա­խուս­վե­ցին մի խումբ բու­ժաշ­խա­տող­ներ
Մա­յի­սյան ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քի վա­րիչ, ա­նես­թե­զիո­լոգ-ռեա­նի­մա­տո­լոգ Լևոն Հայ­րա­պե­տյա­նի ջան­քե­րով ու նա­խա­ձեռ­նու­թյամբ բուժ­հաս­տա­տու­թյան կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում կա­յա­ցավ հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռում. ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` հեր­թա­կան ան­գամ ա­ռող­ջա­պա­հա­կան բնա­գա­վա­ռում ու­նե­ցած ա­վան­դի ու բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի հա­մար մե­ծար­վե­ցին և պարգևատր­վե­ցին մի խումբ բու­ժաշ­խա­տող­ներ։

Մի­ջո­ցառ­մանն անդ­րա­դարձ ե­ղավ մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րին, ար­ժան­վույնս գնա­հատ­վե­ցին Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րը, ով­քեր սե­փա­կան ա­րյան գնով պայ­քա­րե­ցին ֆա­շիզ­մի դեմ։ Շուրջ 600 հա­զար հա­յոր­դի­նե­րից զոհ­վել է ա­վե­լի քան 200 հա­զա­րը, իսկ նրանց ժա­ռան­գորդ­նե­րը, շա­րու­նա­կե­լով ի­րենց հայ­րե­րի հե­րո­սա­կան ա­վան­դույթ­նե­րը, ոչ պա­կաս քա­ջու­թյամբ մար­տն­չե­ցին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, ա­զա­տագ­րե­ցին բեր­դա­քա­ղաք Շու­շին, հա­յոց հի­նա­վուրց ո­րոշ տա­րածք­ներ: Ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին այդ հաղ­թա­նակ­նե­րը կյան­քի գնով կեր­տած քա­ջոր­դի­նե­րի ան­մար հի­շա­տա­կը։
ՙՄա­յի­սի 9-ն Ար­ցա­խում նաև մեր կեր­տած նո­րօ­րյա պատ­մու­թյունն է, ո­րով­հետև 27 տա­րի ա­ռաջ հայ­կա­կան զին­ված ու­ժերն ա­զա­տագ­րե­ցին հի­նա­վուրց Շու­շին, ո­րով մենք կր­կին վե­րա­հաս­տա­տե­ցինք, որ մեր հո­ղե­րը երբևէ չենք զի­ջի, իսկ ՊԲ կազ­մա­վոր­մամբ տեր կանգ­նե­ցինք մեր սահ­ման­նե­րին՚,-նշեց Լ. Հայ­րա­պե­տյա­նը։
Ար­ցա­խյան գո­յա­մար­տում ի­րենց ու­րույն ներդ­րումն ու­նե­ցան նաև ո­լոր­տի մեծ թվով բու­ժաշ­խա­տող­ներ։ Ե­ռա­տո­նի կա­պակ­ցու­թյամբ ներ­կա­նե­րին շնոր­հա­վո­րեց ՀԲԿ տնօ­րեն Կա­րեն Բա­զյա­նը՝ մաղ­թե­լով խա­ղա­ղու­թյուն, բեղմ­նա­վոր աշ­խա­տանք։ Հան­դի­սա­վոր մի­ջո­ցա­ռումն ու­ղեկց­վում էր Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի կենտ­րո­նի եր­գիչ­նե­րի ե­րաժշ­տա­կան հա­մար­նե­րով։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ՀԲԿ-ի 47 բու­ժաշ­խա­տող­ներ, այդ թվում` թո­շա­կա­ռու­ներ, հո­բե­լյար­ներ, վաս­տա­կա­վոր բժիշկ­ներ, ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի, հու­շան­վեր­նե­րի, ծաղ­կեփն­ջե­րի։ Շնոր­հա­վո­րան­քի ու շնոր­հա­կա­լու­թյան խոս­քեր հն­չե­ցին ԱՀ բու­ժաշ­խա­տող­նե­րի ճյու­ղա­յին արհ­միու­թյան նա­խա­գահ Լա­րի­սա Պետ­րո­սյա­նի, թե­րապևտ Լյուդ­մի­լա Գրի­գո­րյա­նի և այ­լոց կող­մից։
Լ. Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ Ե­ռա­տոնն իր հա­մար ա­մե­նա­թանկ տո­նե­րից մեկն է, նույ­նիսկ ա­ռա­վել, քան Նոր տա­րին, ո­րով­հետև մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի շնոր­հիվ է, որ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել կր­կին ար­ցախ­ցու կյան­քը փո­խադ­րել բնա­կան հուն: Իսկ Շու­շիի հաղ­թա­նակն անգ­նա­հա­տե­լի է։ ՙԼի­նե­լով ար­տերկ­րում, սփյուռ­քա­հայ հա­մայ­նք­նե­րից մե­կի ղե­կա­վարն ինձ խնդ­րել էր, որ երբ վե­րա­դառ­նամ Ար­ցախ, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեմ ողջ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, որ վե­րա­կանգ­նել է ազ­գի պա­տի­վը։ Որ գո­տեպ­նդ­վել և ե­լել է պայ­քա­րի ու հա­յու­թյանն ա­զա­տել զո­հի բար­դույ­թից՚,-նշեց թե­րապևտը։ Լ. Գրի­գո­րյա­նը հոր­դո­րեց եր­բեք չմո­ռա­նալ մեր հե­րոս­նե­րից և ոչ մե­կին, ո­րով­հետև զին­վո­րը մա­հա­նում է եր­կու ան­գամ. մեկ ան­գամ մար­տի դաշ­տում, մեկ ան­գամ էլ երբ մո­ռա­նում են նրան։ ՙՁգ­տենք ոչ ո­քի չմո­ռա­նալ ու մեր եր­կի­րը պա­հել-պահ­պա­նել աչ­քի լույ­սի պես՚. սա կոչ-պատ­գամ էր ոչ միայն ապ­րող­նե­րիս, այլև գա­լիք սե­րունդ­նե­րին:
;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 13 May 2019 16:36:03 +0000
ՍՊԱ­ՍԱՐ­ԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26656-2019-05-13-16-17-03 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26656-2019-05-13-16-17-03 ՍՊԱ­ՍԱՐ­ԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի բնակ­չու­թյան բժշ­կա­կան սպա­սար­կումն ի­րա­կա­նաց­նում է շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մը։ Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Գո­հար Հա­կոբ­ջա­նյա­նից ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով այ­ցե­լե­ցինք հի­վան­դա­նոց։

Հի­վան­դա­սե­նյա­կից հի­վան­դա­սե­նյակ փու­թա­ցող բժշ­կու­հին հըն­թացս հրա­հանգ­ներ էր տա­լիս, հար­ցեր լու­ծում ու, չնա­յած գոհ չէ հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­նե­րից, բայց ան­չափ գոհ է իր կո­լեկ­տի­վից։ Կո­լեկ­տիվ, որ մի թիմ դար­ձած` շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը սպա­սար­կում է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։ Կո­լեկ­տի­վի ան­դամ­նե­րը ոչ միայն բա­րյա­ցա­կամ են, այլև ի­րենց գոր­ծի գի­տակ և ան­տր­տունջ աշ­խա­տում են տար­րա­կան պայ­ման­նե­րից զուրկ հի­վան­դա­նո­ցում։ Ու ինչ­քան էլ հի­վանդ­նե­րի հոսքն ա­ռատ լի­նի` բո­ղո­քել, դժ­գո­հել չկա: Հի­պոկ­րա­տի երդ­վյալ­նե­րը լավ գի­տեն ի­րենց ա­ռա­քե­լու­թյան կարևո­րու­թյու­նը, դերն ու ար­ժե­քը։ Տնօ­րե­նի կար­ծի­քով` ճեր­մակ խա­լա­թա­վոր­նե­րի իր ՙբա­նա­կը՚ ար­ժա­նի է ա­վե­լի լավ պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լու, վա­ղուց, շա՛տ վա­ղուց, հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց­նե­րը հրա­ժեշտ են տվել փայ­տե վա­ռա­րան­նե­րին, իսկ ի­րենց մոտ դեռ ծուխ ու մուր է, հա­ճախ էլ այն­քան ցուրտ (պա­տե­րից ջուր է կա­թում), որ ստիպ­ված են լի­նում հի­վանդ­նե­րին զն­նել վե­րար­կուով։ Այս­տեղ՝ հի­վան­դա­նո­ցում, վա­ղուց ար­դեն խոս­տում­նե­րին չեն հա­վա­տում, քա­նի տա­րի է խոս­տա­նում են, որ հա­ջորդ տա­րի նոր շեն­քում են աշ­խա­տե­լու, բայց սայ­լը տե­ղից այդ­պես էլ չի շարժ­վում։ Հի­մա 2020 թվա­կա­նից էլ ար­դեն սպա­սե­լիք չու­նեն։ Կո­լեկ­տիվն ա­ռա­վել շատ չի ըն­դու­նում այն կար­ծի­քը, որ շր­ջա­նը մայ­րա­քա­ղա­քին մոտ է, ա­սել է թե` հի­վանդ­նե­րը կա­րող են այն­տեղ լիար­ժեք բու­ժում ստա­նալ, բայց չէ՞ որ հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նոցն ու պո­լիկ­լի­նի­կա­ներն աշ­խա­տում են գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ։ Շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում վս­տահ են, որ ի­րենք կա­րող են Ստե­փա­նա­կեր­տի բուժ­հիմ­նարկ­նե­րի լար­վա­ծու­թյան մի մասն ի­րենց վրա վերց­նել, ե­թե ու­նե­նան ա­նա­լի­զա­տոր­ներ, ուլտ­րա­ձայ­նա­յին հե­տա­զո­տու­թյան ու ռենտ­գեն սար­քա­վո­րում­ներ։ Գ. Հա­կոբ­ջա­նյա­նի գլ­խա­վո­րած բուժ­միա­վո­րումն սպա­սար­կում է շուրջ 4 հա­զար ե­րե­խա­նե­րի, ու­նեն նեղ մաս­նա­գետ­ներ և անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող 15-մահ­ճա­կա­լա­նոց հի­վան­դա­սե­նյակ­ներ: Մեկ այլ հան­գա­մանք ևս. ոչ բո­լոր բժիշկ­ներն են ցան­կա­նում մշ­տա­պես լի­նել ամ­բու­լա­տոր բժշ­կի կար­գա­վի­ճա­կում։ Ե­րե­խա­նե­րի, նո­րա­կո­չիկ­նե­րի սպա­սար­կում, հաշ­վառ­ման կանգ­նած շուրջ 300 շա­քա­րա­յին դիա­բե­տով հի­վանդ ու­նեն, պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք, գյու­ղա­կան այ­ցեր՝ տա­րե­կան եր­կու ան­գամ, շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում բուժ­քույ­րե­րի աշ­խա­տան­քի ստու­գում ու օգ­նու­թյան ցու­ցա­բե­րում: Ե­թե հս­տակ մո­տե­ցում չլի­նի, բար­ձի­թո­ղի վի­ճա­կը ոչ մի լավ բան չի խոս­տա­նում:

ՙՄի­ջան­ցք­նե­րը սառն են, խո­նավ, գնա­լով շեն­քը վթա­րա­յին է դառ­նում՚,-ա­սում է գլ­խա­վոր բժշ­կու­հին։ Տի­կին Հա­կոբ­ջա­նյա­նը վս­տահ է իր թի­մի ար­հես­տա­վար­ժու­թյան մեջ և ա­մա­չում է, որ չի կա­րող նրանց հա­մար աշ­խա­տե­լու նվա­զա­գույն պայ­ման­ներ ա­պա­հո­վել։ Ի­հար­կե, ա­ռաջ­նա­հեր­թը հան­րա­պե­տա­կանն է, ու­ռուց­քա­բա­նա­կանն է, ծնն­դա­տունն է, դրա­նում ոչ ոք չի կաս­կա­ծում, պար­զա­պես ի­րենց հեր­թը շատ է ու­շա­նում, իսկ շենքն օր օ­րի նոր խն­դիր­ներ է բե­րում, դի­մա­կա­յե­լը դարձ­նում անհ­նա­րին։ Իսկ բժիշկ­նե­րը հույ­սով ու հա­վա­տով սպա­սում են, որ մի օր ի­րենց էլ են հի­շե­լու, ի­րենք էլ հի­վանդ­նե­րին սպա­սար­կե­լու են բաց ճա­կա­տով։ Հաշ­վառ­ման կանգ­նած հա­րյուր հղի ու­նեն, ման­կա­բարձ-գի­նե­կո­լո­գի հա­վաստ­մամբ, հղի­նե­րի մեծ մա­սը խն­դիր­ներ ու­նեն, հա­մա­րյա նոր­մալ, ոչ ախ­տա­բա­նա­կան ըն­թաց­քով հղի­ներն հազ­վա­դեպ են լի­նում։ Ինչ վե­րա­բե­րում է վա­րակ­նե­րին ու սուր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րին, շրջ­կենտ­րո­նում ու շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րում ի­րա­կա­նաց­վում են ա­մե­նօ­րյա մո­նի­տո­րինգ­ներ, օ­րի­նակ, վեր­ջերս Նո­րա­գյու­ղի դպ­րո­ցում սուր շն­չա­ռա­կան վա­րա­կի բազ­մա­թիվ դեպ­քեր են գրանց­վել, ման­կա­բույժն այ­ցե­լել է և, տե­ղում կա­տա­րե­լով ըն­դու­նե­լու­թյուն, նշա­նա­կում­ներ է կա­տա­րել։ Օ­րեր ա­ռաջ նույն պատ­կե­րը Հա­րավ գյու­ղում էր և կր­կին այ­ցե­լու­թյուն ու հս­կո­ղու­թյուն տե­ղում։
Մի շարք հի­վան­դու­թյուն­նե­րի գծով սիմպ­տո­մա­տիկ բու­ժում­ներ են կա­տար­վում տե­ղա­մա­սա­յին բժիշկ­նե­րի կող­մից։ Ա­ռա­ջին տե­ղում սիրտ-ա­նո­թա­յին հի­վան­դու­թյուն­ներն են, ա­պա ի­շե­միան, իսկ եր­րորդ տե­ղում` ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյուն­նե­րը։
Հի­վան­դա­նոցն ընդ­հա­նուր պրո­ֆի­լի է, առ­կա են նեղ մաս­նա­գի­տա­կան կա­բի­նետ­ներ, տե­ղա­մա­սա­յին թե­րապևտներ, ման­կա­բույժ­ներ ու նեղ մաս­նա­գետ­ներ։ Նեղ մաս­նա­գետ­նե­րից ու­նեն էն­դոկ­րի­նո­լոգ, ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ, վի­րա­բույժ, նյար­դա­բան, գաստ­րոէն­տե­րո­լոգ, քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան։
Գ. Հա­կոբ­ջա­նյա­նը կողմ­նա­կից չէ այն ի­րո­ղու­թյա­նը, որ ա­մեն ինչ կենտ­րո­նաց­վում է մայ­րա­քա­ղա­քում, կենտ­րո­նը պի­տի բեռ­նա­թափ­վի, շր­ջան­նե­րը պի­տի աշ­խու­ժա­նան բո­լոր ա­ռում­նե­րով՝ մշա­կու­թա­յին, բժշ­կա­կան և այլն, չէ՞ որ դա նաև աշ­խա­տա­տե­ղեր է ա­պա­հո­վում: Ար­ցա­խը միայն Ստե­փա­նա­կեր­տը չէ։ Ա­մեն ինչ մի կե­տում կենտ­րո­նաց­նե­լը ճիշտ չէ, մա­նա­վանդ ար­ցախ­ցի­նե­րիս պա­րա­գա­յում։
Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին Գ. Հա­կոբ­ջա­նյա­նի թիմն ա­ռանց նկու­ղի ի­րա­կա­նաց­րել է հեր­թա­պա­հու­թյուն, ոչ ոք չի բա­ցա­կա­յել։ Պի­տի խրա­խուս­վեն շր­ջա­նում աշ­խա­տե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րը, այլ ոչ թե ան­տես­վեն ու երկ­րորդ և եր­րորդ պլան մղ­վեն։ Նրանք ողջ կո­լեկ­տի­վով ու­զում են ապ­րել ու գոր­ծել շր­ջա­նում. ի­րենց նպաս­տը բե­րել վար­չա­տա­րած­քա­յին այս միա­վո­րի բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան լիար­ժեք ա­պա­հով­մա­նը։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 13 May 2019 16:02:32 +0000
ԱՆ­ԽՈՆՋ ԶԵՂ­ԾԱ­ՐԱՐՆ ՈՒ ԳՐԱ­ԳՈ­ՂԸ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26655-2019-05-13-15-59-25 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26655-2019-05-13-15-59-25 ԱՆ­ԽՈՆՋ ԶԵՂ­ԾԱ­ՐԱՐՆ ՈՒ ԳՐԱ­ԳՈ­ՂԸ
Վա­լե­րի ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ

 Մի քա­նի տա­րի ա­ռաջ նկա­տե­ցի ու­շագ­րավ մի փաստ. նախ­կի­նում հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րիցս ամ­բող­ջա­կան հատ­ված­ներ է ար­տագ­րում և որ­պես սե­փա­կան մտ­քի ար­գա­սիք մա­տու­ցում ոմն Իլ­գար Նիֆ­տա­լիևը, ով ներ­կա­յա­նում է որ­պես պատ­մու­թյան գծով փի­լի­սո­փա­յու­թյան դոկ­տոր, Ադր­բե­ջա­նի ԳԱԱ Ա. Բա­քի­խա­նո­վի ան­վան պատ­մու­թյան ինս­տի­տու­տի ա­ռա­ջա­տար գի­տաշ­խա­տող։ Ակն­հայտ ա­պա­տե­ղե­կատ­վա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող, վերջ չու­նե­ցող ՙՊատ­մա­կան պրիզ­մա՚ խո­րագ­րի ներ­քո ու ինտ­րիգ պա­րու­նա­կող այլևայլ վեր­նագ­րե­րի տակ ադր­բե­ջա­նա­կան ռե­սուրս­նե­րը քա­ղա­քա­կան կեղ­տոտ նպա­տակ­նե­րով տա­րա­ծում են բա­ցա­հայտ հե­րյու­րանք­ներ, զեղ­ծա­րա­րու­թյուն­ներ, կեղծ պատ­մա­կան բնույ­թի երևա­կա­յու­թյուն­ներ։

Կանգ առ­նենք Ի. Նիֆ­տա­լիևի աշ­խա­տու­թյուն­նե­րից մե­կի՝ ՙXX դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րը. Հայ ազ­գայ­նա­կան­ներն ընդ­դեմ յու­րա­յին­նե­րի՚ վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծի վրա (կա­րե­լի է գտ­նել news.day.az, memo.ru, kaspiy.az և այլ կայ­քե­րում)։ Մեր­կա­պա­րա­նոց չգտն­վե­լու հա­մար կձգ­տեմ ստորև ներ­կա­յաց­նել գրա­գո­ղու­թյան ան­հեր­քե­լի ա­պա­ցույց­ներ։
Սկ­սեմ 2008թ. ՙՄիայն ան­ցյա­լը կար­գա­վո­րե­լով կա­րե­լի է կա­ռու­ցել ա­պա­գան՚ խո­րագ­րով իմ հոդ­վա­ծից վերց­ված հատ­վա­ծից: Ե­թե կևոր­կո­վյան 1975թ. մար­տի 21-ի տխ­րահռ­չակ պլե­նու­մի մա­սին իմ հոդ­վա­ծում գր­ված է` ՙԶե­կույ­ցի սկզ­բում անդ­րա­դառ­նա­լով սո­վո­րա­կան և կու­սակ­ցա­կան նման ժո­ղով­նե­րի հա­մար տրա­ֆա­րե­տա­յին հար­ցե­րին, Բ. Կևոր­կովն ան­ցավ հիմ­նա­կան թե­մա­յին՝ ՙբուր­ժուա­կան ազ­գայ­նա­մո­լու­թյան ու ազ­գա­յին ե­սա­սի­րու­թյան մանր­բուր­ժուա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի, սնա­պար­ծու­թյան, բա­ցա­ռի­կու­թյան, պար­փակ­վա­ծու­թյան դեմ բան­վոր դա­սա­կար­գի՚ պայ­քա­րին, ա­պա Նիֆ­տա­լիևը չորս տա­րի անց ՙստեղ­ծա­գոր­ծա­կան՚ մո­տե­ցում ցու­ցա­բե­րեց՝ բո­լո­րո­վին ան­հա­րիր (ան­գամ կա­սեի՝ տխ­մար ձևով ա­վե­լաց­նե­լով ՙիր՚ բա­ռը ՙզե­կույ­ցի՚ բա­ռից ա­ռաջ (ու­րի­շի զե­կույց­ներ ըն­դուն­ված չէր կար­դալ, ա­ռա­վել ևս կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի պլե­նու­մի ժա­մա­նակ, ան­գամ ԽՄԿԿ Կենտ­կո­մի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի զե­կույ­ցը), իսկ ՙսո­վո­րա­կան և կու­սակ­ցա­կան նման ժո­ղով­նե­րի հա­մար տրա­ֆա­րե­տա­յին՚ ար­տա­հայ­տու­թյու­նը պար­զա­պես վե­րա­փո­խեց ՙըն­թա­ցիկ հար­ցե­րի՚։ Իմ կազ­մած ու օգ­տա­գոր­ծած հետևյալ նա­խա­դա­սու­թյու­նը՝ ՙ...ո­րոշ ե­րի­տա­սարդ­նե­րի տրա­մադ­րել այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կա­տար­ման, ո­րոնք վնաս են հասց­նում խոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյա­նը՚ և ար­ձա­նագ­րե­լով, որ ՙԲաղ­դա­սա­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուղղ­վա­ծու­թյու­նը հա­մընկ­նում է ար­տա­սահ­մա­նյան դաշ­նակ­ցա­կան կենտ­րոն­նե­րի գա­ղա­փա­րա­կան-քա­ղա­քա­կան դրույթ­նե­րի, իմ­պե­րիա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան հար­ցե­րով ծա­ռա­յու­թյուն­նե­րի նպա­տակ­նե­րի հետ՚, բա­նա­խո­սը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց ՙսկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ ազ­գայ­նա­կան մնա­ցուկ­նե­րի ցան­կա­ցած, ան­գամ ա­մե­նաչն­չին դրսևո­րում­նե­րին…՚, Նիֆ­տա­լիևը, միտ­ված լի­նե­լով քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան, ա­ռանց փոքր-ինչ վա­րա­նե­լու, ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­րեց որ­պես ՙա­ռան­ձին ան­ձանց կող­մից ար­ված փորձ՝ հայ ե­րի­տա­սար­դու­թյա­նը տրա­մադ­րե­լու այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք վնաս են հասց­նում ՙխոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյա­նը՚, ՙար­ձա­նագ­րե­լով, որ նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մընկ­նում են ար­տա­սահ­մա­նյան դաշ­նակ­ցա­կան կենտ­րոն­նե­րի գա­ղա­փա­րա­կան-քա­ղա­քա­կան դրույթ­նե­րի, իմ­պե­րիա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան հար­ցե­րով ծա­ռա­յու­թյուն­նե­րի նպա­տակ­նե­րի հետ՚։ Կևոր­կո­վը, ինչ­պես երևում է վե­րը շա­րադր­վա­ծից, խո­սում էր կոնկ­րետ ան­ձի՝ Բաղ­դա­սա­րյա­նի, ՙԲաղ­դա­սա­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՚ ուղղ­վա­ծու­թյան և ըն­դա­մե­նը ՙո­րոշ ե­րի­տա­սարդ­նե­րի՚ մա­սին, իսկ Նիֆ­տա­լիևը խո­սում է ՙա­ռան­ձին ան­ձանց՚ և ՙհայ ե­րի­տա­սար­դու­թյան՚ փոր­ձի մա­սին, բնա­կա­նա­բար, իմ կող­մից օգ­տա­գործ­ված ՙհա­մընկ­նում է՚ բա­յը հոգ­նա­կիում Նիֆ­տա­լիևի մոտ դար­ձավ ՙհա­մընկ­նում են՚։ Ադր­բե­ջան­ցի ՙպատ­մա­բա­նին՚ շատ գի­տե­լիք­ներ պետք չեն իմ կող­մից օգ­տա­գործ­ված ՙբա­նա­խո­սը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց ՙսկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ՚ ար­տա­հայ­տու­թյու­նը հետևյալ կերպ փո­խե­լու հա­մար` ՙՄարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը կո­մու­նիստ­նե­րին կոչ ա­րեց սկզ­բուն­քա­յին հա­կա­հար­ված տալ...՚։

Ըստ երևույ­թին, Նիֆ­տա­լիևը, ով գործ­նա­կա­նում յու­րաց­րել է խոր­հր­դա­յին հայտ­նի ֆիլ­մից ՙձեռ­քե­րի ճարպ­կու­թյուն և ոչ մի խար­դա­խու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, քիչ չի աշ­խա­տել հետևյալ նա­խա­դա­սու­թյունս յու­րո­վի խմ­բագ­րե­լու հա­մար` ՙՀա­յե­րին դա­տա­պար­տե­լով 1967թ. հու­լի­սին Ար­շադ Մա­մե­դո­վի ա­վա­զա­կախմ­բի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու հա­մար, զե­կու­ցո­ղը չհի­շա­տա­կեց ա­վա­զա­կախմ­բի ի­րա­կա­նաց­րած վայ­րագ սպա­նու­թյուն­նե­րի մա­սին (այդ թվում` Մար­տու­նու շր­ջա­նի Կա­րա­քենդ գյու­ղից Բ. Մով­սի­սյա­նի 10-ա­մյա որ­դու սպա­նու­թյան ու նրա դիա­կը ծաղ­րան­քի են­թար­կե­լու փաս­տը), բայց հի­շեց 1971թ. Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ տե­ղի ու­նե­ցած նռ­նա­կի պայ­թյու­նը։ Ի­րեն լրի­վու­թյամբ մատ­նող ՙգի­տու­թյուն­նե­րի՚ գրա­գո­ղի մոտ այս նա­խա­դա­սու­թյու­նը թեթև ձեռ­նա­ծու­թյան ար­դյուն­քում վե­րած­վեց հետևյա­լի՝ ՙՀա­յե­րին դա­տա­պար­տե­լով 1967թ. հու­լի­սին Ար­շադ Մա­մե­դո­վի հետ հաշ­վե­հար­դար տես­նե­լու հա­մար, զե­կու­ցո­ղը հի­շա­տա­կեց և Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ 1971թ. տե­ղի ու­նե­ցած նռ­նա­կի պայ­թյու­նը՚։ Նիֆ­տա­լիևը չհաս­կա­ցավ ակն­հայ­տը՝ այս­տեղ զուտ իմ մեկ­նա­բա­նումն էր տեղ գտել Կևոր­կո­վի կող­մից աս­վա­ծի վե­րա­բե­րյալ, վեր­ջի­նիս զե­կույ­ցում այս մա­սով զե­կույ­ցի 14-րդ է­ջում բո­լո­րո­վին այլ բան է աս­վում. ՙԴա և՜ 1967թ. հու­լի­սին ք. Ստե­փա­նա­կեր­տում բաց դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյունն է, ո­րի հիմ­քը ազ­գայ­նա­կան զգաց­մունք­նե­րի ա­ղա­վաղ­ված դրսևո­րումն էր։ Դա և՜ մար­տա­կան նռ­նա­կի պայ­թյունն էր՝ ի­րա­կա­նաց­ված հան­ցա­գործ­նե­րի կող­մից 1971թ. Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցի մոտ, որ­տեղ ապ­րում էին հան­րա­պե­տու­թյան հարևան շր­ջան­նե­րից մի խումբ դա­սա­խոս­ներ՚ (ՙհան­ցա­գոր­ծու­թյուն՚, ինչ­պես և ՙհան­ցա­գործ­ներ՚ բա­ռեզ­րե­րը դա­տա­պարտ­ման ի­մաստ են են­թադ­րում, դա էր պատ­ճա­ռը, որ իմ տեքս­տում օգ­տա­գործ­ված է ՙդա­տա­պար­տեց՚ բա­ռը - Վ.Ղ)։ Բնա­կա­նա­բար, որ­պես հայ` ծա­նոթ լի­նե­լով այս դեպ­քե­րի նա­խա­պատ­մու­թյա­նը, ես հա­մա­ձայն չէի Կևոր­կո­վի այն կար­ծի­քին, որ 1967թ. հու­լի­սին ՙհան­ցա­գոր­ծու­թյուն՚ էր տեղ գտել, և տե­ղի ու­նե­ցածն ան­վա­նե­ցի ՙհաշ­վե­հար­դար՚։ Ճիշտ ինչ­պես և այն ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր հյու­րա­նո­ցի մոտ ՙմար­տա­կան՚ նռ­նակ էին պայ­թեց­րել ՙհարևան շր­ջան­նե­րից՚ ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի` չափն ան­ցած ու լկ­տիա­ցած դա­սա­խոս­նե­րին խել­քի բե­րե­լու նպա­տա­կով, իմ ըն­կալ­մամբ, բնա­կա­նա­բար, ՙհան­ցա­գործ­ներ՚ չէին։ Կար­ծում եմ, ա­վե­լորդ է ա­պա­ցու­ցել Բաք­վի այս հե­ղի­նա­կի` փաս­տե­րը մի­տում­նա­վոր կեղ­ծե­լու շար­ժա­ռիթ­ներն ու պատ­ճառ­նե­րը. դա հաշ­վե­հար­դար էր ոչ թե ՙան­մեղ՚ Ար­շադ Մա­մե­դո­վի դեմ, և ոչ էլ նրա ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան պատ­ճա­ռով, ինչ­պես կա­րող է թվալ ա­նի­րա­զեկ մարդ­կանց, այլ հենց հաշ­վե­հար­դար բազ­մա­թիվ ծանր հան­ցանք­ներ, այդ թվում 10-ա­մյա Նել­սո­նի վայ­րագ սպա­նու­թյունն ու նրա դիա­կի ծաղ­րումն ի­րա­կա­նաց­րած ա­վա­զա­կախմ­բի դեմ։

Ի դեպ, 1976թ. հու­լի­սյան դեպ­քե­րը մեծ մա­սամբ ման­րա­մասն ծրագր­ված էին Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան կող­մից և հե­տա­գա­յում օգ­տա­գործ­վե­ցին զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, ա­հա­բեկ­չու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, ինչ­պես նաև ինք­նա­վար մար­զի հա­յե­րի` Հայ­կա­կան ԽՍՀ-ի հետ վե­րա­միա­վոր­ման հա­մար 1960-ա­կան թթ. շարժ­ման ղե­կա­վար­նե­րին, մտա­վո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին վտա­րե­լու, այդ շար­ժու­մը ճն­շե­լու (այդ մա­սին գրել էի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում) նպա­տակ­նե­րով։
Հի­շա­տա­կե­լով հայ գրող­ներ Լ.Հու­րուն­ցի և Ս. Կա­պու­տի­կյա­նի՝ Մոսկ­վա­յին դի­մե­լու մա­սին, Բաք­վի այս պատ­մու­թյուն մո­գո­նո­ղը դար­ձյալ ստում է և կա­տա­րյալ բան­դա­գու­շանք հրամց­նում` ՙԱ­մե­նից շա­տը նրանց ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վո­րեց այն, որ Կևոր­կո­վը 1915թ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի 60-ա­մյա տա­րե­լի­ցի նա­խօ­րեին, անդ­րա­դառ­նա­լով ՙայս­պես կոչ­ված, հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան՚ թե­մա­յին, դա­տա­պար­տել է Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթ փա­շա­յի սպա­նու­թյան հա­մար։ Այս թե­մա­յի շուրջ Կևոր­կովն ա­սել էր բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. ՙՄի քա­նի տա­րի ա­ռաջ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում ե­րի­տա­սար­դու­թյան մի ո­րոշ զանգ­վա­ծի շր­ջա­նում ա­պօ­րի­նի տա­րած­վել էր Սո­ղո­մոն Թեհ­լյա­րյա­նի դա­տա­վա­րու­թյան մա­սին մի նյութ, ի դեպ, տպագր­ված մար­զա­յին դա­տա­խա­զու­թյան գրա­մե­քե­նա­յով՝ նրա նախ­կին ղե­կա­վար­նե­րի քթի տակ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված Սո­ղո­մոն Թեհ­լյա­րյա­նի ան­ձի հան­դեպ նման հե­տաք­րք­րու­թյու­նը։ Պարզ­վում է՝ նրա­նով, որ նա, լի­նե­լով դաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ, Բեռ­լի­նում կրա­կեց ե­րիտ­թուր­քե­րի շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Թա­լեաթ փա­շա­յի վրա, ով հայտ­նի էր դա­րաս­կզ­բին Թուր­քիա­յում հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ ի­րա­կա­նաց­րած իր ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­նե­րով, և դա­տա­րա­նը նրան՝ Թեհ­լյա­րյա­նին, ար­դա­րաց­րեց։ Այժմ խոս­քը Թա­լեաթ փա­շա­յի մա­սին չէ, քա­նի որ ոչ մե­կի մոտ կաս­կած չի ա­ռա­ջա­նում, որ նա խոր­շե­լի անձ­նա­վո­րու­թյուն է՝ բո­լոր ա­ռում­նե­րով։ Սա­կայն ե­կեք փոր­ձենք պար­զել՝ որ­քա­նով էին ի­րա­վա­չափ այն ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ով­քեր, ըստ էու­թյան, դար­ձան դաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի ՙհե­րո­սու­թյան՚ ջա­տա­գով­նե­րը... (զե­կույ­ցի 22-րդ է­ջը)՚։ Ի՞նչ թաքն­ված ի­մաստ են պա­րու­նա­կում այս նա­խա­դա­սու­թյուն­նե­րը։ Ինչ­պես երևում է աս­վա­ծից՝ նախ, Կևոր­կո­վը Թեհ­լե­րյա­նի (Նիֆ­տա­լիևի մոտ) ազ­գա­նու­նը հի­շա­տա­կեց որ­պես Թեհ­լյա­րյան և չդա­տա­պար­տեց նրա կող­մից Թա­լեա­թի սպա­նու­թյու­նը, ա­վե­լին, ու­նե­նա­լով ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն, կարևոր հա­մա­րեց և ըն­դգ­ծեց՝ ՙդա­տա­րա­նը նրան` Թեհ­լյա­րյա­նին ար­դա­րաց­րեց՚, ին­չից զե­կու­ցո­ղը, երևում է, գոհ էր, երկ­րորդ՝ Նիֆ­տա­լիևի նման չօգ­տա­գոր­ծեց ՙայս­պես կոչ­ված հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, այլ հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, գտն­վե­լով Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան և Պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեի վե­րահս­կո­ղու­թյան տակ, Կևոր­կո­վը հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյունն ան­վա­նեց ՙԹուր­քիա­յի հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­ներ՚, եր­րորդ՝ Թա­լեա­թին Կևոր­կո­վը հա­մա­րեց ՙե­րիտ­թուր­քե­րի շարժ­ման ա­ռաջ­նորդ­նե­րից՚ մե­կը՝ խոր­շե­լի ՙբո­լոր ա­ռում­նե­րով՚, հայտ­նի ՙիր ա­րյու­նա­լի բռ­նաճն­շում­նե­րով՚, ին­չով, իմ պատ­կե­րաց­մամբ, տրա­մա­բա­նո­րեն, ի­րա­վա­բա­նո­րեն ու գա­ղա­փա­րա­պես հիմ­նա­վո­րում էր նման դա­հիճ­նե­րի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման օ­րի­նա­չափ անհ­րա­ժեշ­տու­թյունն ու ան­խու­սա­փե­լիու­թյու­նը, չոր­րորդ՝ կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան և պլե­նու­մի օ­րա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում Կևոր­կո­վը դեմ ար­տա­հայտ­վեց միայն ՙդաշ­նակ­ցա­կան ա­հա­բե­կիչ­նե­րի՚ հե­րո­սաց­մա­նը (թեև Թեհ­լե­րյա­նը դաշ­նակ­ցա­կան չէր - Վ.Ղ. ), ին­չը չի բա­ցա­ռում, որ 1980 թվա­կա­նից հե­տո, ե­թե ոչ կե­րու­խում­նե­րի ժա­մա­նակ, որ­տեղ շր­ջա­պա­տից ինչ-որ մե­կը կմատ­ներ նրան, ա­պա ա­ռան­ձին, թթի օ­ղով խմում էր Թեհ­լե­րյա­նի, Շի­րա­կյա­նի, Թոռ­լա­կյա­նի, Մել­քու­մո­վի և այլ հայ վրի­ժա­ռու­նե­րի կե­նա­ցը։
Այս­տեղ ա­կա­մա­յից հի­շում ես ՙԻն­չը թույ­լատր­ված է Յու­պի­տե­րին, թույ­լատր­ված չէ ե­զին՚ թևա­վոր խոս­քը։ Որ­պես հայ, ես կա­րող էի ինձ թույլ տալ ՙպար­զել, թե որ­քա­նով էին ի­րա­վա­չափ այն ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը...՚ կևոր­կո­վյան ար­տա­հայ­տու­թյու­նը ներ­կա­յաց­նել որ­պես ՙդա­տա­պար­տեց ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի դա­տա­վա­րու­թյան մա­սին նյու­թե­րի տա­րա­ծու­մը՚։ Իմ այդ մեղ­քի հա­մար պատ­րաստ եմ հրա­պա­րա­կավ մե­ղա գալ Աստ­ծո ա­ռաջ: Մի՞­թե դա նշա­նա­կում է, որ պատ­մու­թյան Բաք­վի այս ձեռ­նա­ծուին թույ­լատր­ված է կեղ­ծել, օգ­տա­գոր­ծե­լով իմ կի­րա­ռած ՙդա­տա­պար­տեց՚ բա­ռը, խե­ղա­թյու­րել ի­մաս­տը, և ու­րի­շի ար­տա­հայ­տու­թյու­նը դարձ­նել ՙդա­տա­պար­տեց Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սպա­նու­թյան հա­մար...՚։
Միան­գա­մայն հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով Նիֆ­տա­լիևը լռու­թյամբ շր­ջան­ցեց իմ կող­մից քո­ղա­զերծ­ված փաս­տե­րի խե­ղա­թյու­րում­նե­րի ու հայ­կա­կան Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյան նկատ­մամբ ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քի մա­սին նույն Կևոր­կո­վի զե­կույ­ցում տեղ գտած հատ­ված­նե­րը։ Հատ­կան­շա­կան է, որ Նիֆ­տա­լիևը որևէ այլ մեջ­բե­րում կամ հատ­ված չներ­կա­յաց­րեց, բա­ցի իմ կող­մից օգ­տա­գործ­ված­նե­րից, չանդ­րա­դար­ձավ իմ ու­շադ­րու­թյու­նից դուրս մնա­ցած Կևոր­կո­վի` մեկ ժամ 40 րո­պե տևած զե­կույ­ցի այլ հատ­ված­նե­րին, ինչ­պես նաև պլե­նու­մի ո­րոշ մաս­նա­կից­նե­րի ե­լույթ­նե­րին, ո­րոնք պա­րու­նա­կում էին Կևոր­կո­վին ու ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը հա­ճո­յաց­նե­լու մղում­նե­րից թե­լադր­ված, հպա­տա­կու­թյուն են­թադ­րող շո­ղո­քոր­թու­թյուն­ներ։ Ե­թե դրանց մա­սին ի­մա­նար ՙպատ­մու­թյան դոկ­տո­րը՚, ա­պա ան­պայ­ման կօգ­տա­գոր­ծեր ու կտա­րա­ծեր հա­մա­ցան­ցում։ Սա խո­սում է մի բա­նի մա­սին. նա չէր ըն­թեր­ցել զե­կույ­ցը թեր­թում (այն տպագր­ված էր հա­յե­րեն, ուս­տի Նիֆ­տա­լիևը ո­չինչ չէր հաս­կա­նա), ար­խի­վի կրկ­նօ­րի­նակ­նե­րում չէր փնտ­րել զե­կույ­ցի բնօ­րի­նա­կը։ Կար­ծում եմ, վե­րը ներ­կա­յաց­ված ա­պա­ցույց­ներն ան­հեր­քե­լիո­րեն ի ցույց են դնում հե­ղի­նա­կի կող­մից թե­մա­յի նյու­թա­կան բա­զա­յի չի­մա­ցու­թյու­նը, փաս­տե­րի մի­տում­նա­վոր խե­ղա­թյու­րում­նե­րը, բա­ցա­հայտ կեղ­ծիքն ու ա­պաշ­նորհ գրա­գո­ղու­թյու­նը։

 

Ոչ պա­կաս ա­պաշ­նորհ ու ստա­հոդ են ներ­կա­յա­նում նաև Նիֆ­տա­լիևի մյուս դր­վագ­ներն այն մա­սին, որ Բ. Կևոր­կո­վը ՙծնն­դով Շե­մա­խիից էր՚, կամ` ՙ...ի­րա­կա­նաց­վե­ցին և այլ կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ղե­կա­վա­րու­թյան կազ­մում, որ­տեղ մարզ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար նշա­նա­կե­ցին ռու­սազ­գի պաշ­տո­նյա­յի, իսկ մարզ­խոր­հր­դի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ՝ ադր­բե­ջան­ցու՚։ Սա կա­տա­րյալ սուտ է, քա­նի որ Կևոր­կո­վի գա­լուց ա­ռաջ կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի երկ­րորդ քար­տու­ղար­նե­րը ռուս էին՝ Աբ­րա­մո­վը, Կոստ­րյու­լի­նը և Վո­լո­դի­նը՝ նույն ին­քը, ով մար­զի Պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տեի բաժ­նի պետ Բիստ­րո­վի հետ միա­սին մարզ­վում էր ատր­ճա­նա­կով` կրա­կե­լով 13-րդ դա­րի վա­նա­կան հա­մա­լի­րի` Գան­ձա­սա­րի զար­դա­քան­դակ­նե­րի վրա ։ Մարզ­խոր­հր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կալ­ներն էին ադր­բե­ջան­ցի­ներ Բեգ­լյա­րո­վը, Աս­կեր­խա­նո­վը և այլն։ Նույն­քան ստա­հոդ են և Նիֆ­տա­լիևի, ինչ­պես նաև հարևան այլ հե­ղի­նակ­նե­րի ե­լույթ­ներն ընդ­դեմ Մ. Շա­հի­նյա­նի, Ս. Կա­պու­տի­կյա­նի, Անդ­րա­նի­կի և այլն։
Ամ­բող­ջո­վին կեղծ­ված ու ան­հե­թեթ է Ի. Նիֆ­տա­լիևը լու­սա­բա­նել նաև Հայ­կա­կան ԽՍՀ-ից ադր­բե­ջան­ցի­նե­րի տե­ղա­հան­ման հար­ցը՝ ԽՍՀՄ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի 1947թ. դեկ­տեմ­բե­րի 23-ի` ՙԿոլ­տն­տե­սա­կան­նե­րին և ադր­բե­ջան­ցի այլ բնա­կիչ­նե­րին Հայ­կա­կան ԽՍՀ-ից Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Քուռ-Ա­րաք­սի հար­թա­վայ­րում բնա­կեց­նե­լու մա­սին՚ հրա­մա­նագ­րի հի­ման վրա։ (Իլ­գար Նիֆ­տա­լիև՝ ՙՊատ­մա­կան պրիզ­մա՚,1948-1953թթ., ՙՀա­յաս­տա­նից ադր­բե­ջան­ցի­նե­րի տե­ղա­հան­ման մա­սին ան­հայտ փաս­տեր՚, 16 հու­լիս, 2014թ.)։ Միու­թե­նա­կան կենտ­րո­նի այս հրա­մա­նա­գիրն Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար Մ. Բա­գի­րո­վի կող­մից օգ­տա­գործ­վեց տար­բեր նպա­տակ­նե­րով, այդ թվում ԼՂԻՄ-ում ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կը հօ­գուտ ադր­բե­ջան­ցի­նե­րի փո­խե­լու հա­մար։ Նիֆ­տա­լիևը գրում է. ՙՀան­րա­պե­տու­թյան վե­րաբ­նա­կեց­ման վար­չու­թյան՝ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դին հաս­ցեագր­ված դի­մում­նե­րում կա­րե­լի է հան­դի­պել վե­րաբ­նա­կիչ­նե­րի բազ­մա­թիվ բո­ղոք­նե­րի՝ կապ­ված բնա­կա­րա­նա­յին և մշա­կու­թա­կեն­ցա­ղա­յին ծանր պայ­ման­նե­րի հետ։ Այս­պես, 1948թ. օ­գոս­տո­սին ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջան տե­ղա­փոխ­վեց 131 ըն­տա­նիք (570 մարդ)։ Սա­կայն վե­րաբ­նա­կիչ­նե­րը հայ­տն­վե­ցին ինք­նա­վար մար­զի չա­փա­զանց ծանր պայ­ման­նե­րում, որ­տեղ նրանց ա­մենևին էլ գր­կա­բաց չըն­դու­նե­ցին։ Մար­զի ղե­կա­վա­րու­թյունն ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց այս ազ­դան­շան­նե­րին, ինչ­պես նաև վե­րաբ­նա­կիչ­նե­րի բո­ղոք­նե­րին՝ կապ­ված նրանց կեն­ցա­ղա­յին ծանր պայ­ման­նե­րի հետ։ Շր­ջա­նա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը չէին ա­պա­հո­վում վե­րաբ­նա­կիչ­նե­րին հաս­նող նպաստ­նե­րի ու թո­շակ­նե­րի վճա­րու­մը։ Վե­րաբ­նա­կիչ­նե­րի կր­թու­թյան ու մշա­կու­թա­յին սպա­սարկ­ման հար­ցերն էլ կար­գա­վոր­ված չէին՚։ Նախ­կի­նում ես ար­դեն պա­տաս­խա­նել էի ադր­բե­ջան­ցի մեկ այլ պատ­մա­բան Դ. Հա­սան­լիի՝ այս հար­ցի վե­րա­բե­րյալ ստե­րին, չկրկ­նեմ, միայն ներ­կա­յաց­նեմ հետևյա­լը. ՙտե­ղա­հան­ման՚ մա­սին ողջ սու­տը հերք­վում է ՙՀայ­կա­կան ԽՍՀ-ից ադր­բե­ջան­ցի վե­րաբ­նա­կիչ­նե­րին ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջա­նում տե­ղա­վո­րե­լու մա­սին՚ 1949թ. հուն­վա­րի 15-ի տե­ղե­կագ­րի առ­կա­յու­թյամբ, որն ստո­րագ­րել էր կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի 2-րդ քար­տու­ղար Աբ­րա­մո­վի հանձ­նա­րա­կա­կա­նով ստեղծ­ված ին­տեր­նա­ցիո­նալ կազ­մով հանձ­նա­ժո­ղո­վը (պահ­պան­վել է ԼՂՀ պե­տար­խի­վում)։ Պարզ­վում է` վե­րաբ­նա­կեց­ման ար­դեն ա­ռա­ջին փու­լում Բա­գի­րո­վը խո­րա­ման­կու­թյամբ կա­րո­ղա­ցավ Ղա­րա­բա­ղում, Քուռ-Ա­րաք­սի հար­թա­վայ­րի հետ ոչ մի կապ չու­նե­ցող վայ­րե­րում տե­ղա­վո­րել ա­ռա­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րին՝ ՙ148թ. օ­գոս­տո­սին Հայ­կա­կան ԽՍՀ-ից ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջա­նում վե­րաբ­նա­կեց­վեց ընդ­հա­նուր առ­մամբ 131 տն­տե­սու­թյուն՝ 570 հո­գուց բաղ­կա­ցած։ Նրան­ցից 86 տն­տե­սու­թյուն՝ 355 հո­գի, բնա­կեց­վեց Գի­շի գյու­ղում, 25 տն­տե­սու­թյուն` 120 հո­գի` Խնու­շի­նակ գյու­ղում, 82 հո­գա­նոց 17 տն­տե­սու­թյուն` Գյու­նե Ճար­տար գյու­ղում և 13 հո­գա­նոց 3 տն­տե­սու­թյուն` Մու­ղան­լու գյու­ղում՚։ Ին­չո՞ւ ադր­բե­ջա­նա­կան Մու­ղան­լու գյու­ղում վե­րաբ­նա­կեց­վեց ըն­դա­մե­նը 3 տն­տե­սու­թյուն (13 հո­գի), իսկ հայ­կա­կան Գի­շի, Գյու­նե Ճար­տար և Խնու­շի­նակ գյու­ղե­րում զգա­լիո­րեն ա­վե­լի շատ՝ 557 մարդ։ Ակն­հայտ է՝ ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը փո­խե­լու, հե­տա­գա­յում այս գյու­ղե­րը հա­յա­թա­փե­լու նկա­տա­ռում­նե­րով։ Բա­գի­րո­վին հա­ջող­վեց ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­նել և Ստե­փա­նա­կեր­տից ոչ հե­ռու գտն­վող հայ­կա­կան այլ գյու­ղեր՝ Դաշ­բու­լաղ, Կրկ­ժան, Ջա­մի­լու և այլն, զարկ տալ դրանց ադր­բե­ջա­նա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցին՚ (Վա­լե­րի Ղա­զա­րյան՝ ՙԱր­դյո՞ք ադր­բե­ջան­ցի­նե­րի բռ­նա­գաղթ տե­ղի է ու­նե­ցել...՚)։
Դժ­վար չէ նկա­տել, որ 1949թ. հուն­վա­րի 15-ի վե­րը նշ­ված տե­ղե­կագ­րի մա­սին ես հի­շա­տա­կե­ցի Նիֆ­տա­լիևից ա­վե­լի քան մեկ տա­րի ա­ռաջ։ Ըստ երևույ­թին, պատ­մու­թյան ադր­բե­ջան­ցի զեղ­ծա­րար­նե­րի ա­վագ սերն­դի՝ բու­նիա­թով­նե­րի, գե­յուշևնե­րի, քո­չար­լի­նե­րի ջան­քերն ա­պար­դյուն չէին և նրանց կող­քին հայ­տն­վե­ցին ՙար­ժա­նի՚ հետ­նորդ­ներ։
Վեր­ջերս ի հայտ ե­կավ տե­ղե­կատ­վու­թյուն առ այն, որ Ադր­բե­ջա­նում խո­րա­պես կու­սում­նա­սիր­վի փոք­րա­թիվ ազ­գու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը։ Ըն­դուն­վել է ո­րո­շում Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի պատ­մու­թյան ինս­տի­տու­տում կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու մա­սին։ Այս տե­ղե­կատ­վու­թյան տակ ֆեյս­բու­քում ինչ-որ մեկն ակ­նար­կեց հարևան­նե­րի կող­մից պատ­մու­թյու­նը հո­րի­նե­լու մա­սին, իսկ իմ կող­մից հարգ­ված ադր­բե­ջան­ցի գրող ու քա­ղա­քա­կան ներ­գաղ­թյալ Զեյ­նալ Իբ­րա­հի­մո­վը, ով քա­ջա­ծա­նոթ է Ադր­բե­ջա­նի ի­րո­ղու­թյուն­նե­րին, մեկ­նա­բա­նել է. ՙԵ­թե միայն հո­րի­նեի՛ն։ Նրանք, բա­ցի այդ, գո­ղա­նում են՚։
Տե­ղին է աս­ված, ա­վե­լաց­նե­լու ո­չինչ չի մնում...

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Mon, 13 May 2019 15:56:19 +0000
ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ՇԵՆԱՆՈՒՄ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26654-2019-05-13-15-53-08 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26654-2019-05-13-15-53-08 ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ՇԵՆԱՆՈՒՄ ԵՆ
Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Լրա­ցավ տխ­րահռ­չակ ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան 28-րդ տա­րին, գոր­ծո­ղու­թյուն, ո­րը Հադ­րու­թի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վեց մա­յի­սի 14-16-ը ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ, ու­ղեկ­ցե­լով թա­լա­նով, ջար­դե­րով ու բռ­նի տե­ղա­հա­նու­թյամբ։ Շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի 14 գյու­ղեր են­թարկ­վե­ցին բռ­նի տե­ղա­հան­ման։ Ի­րենց բնա­կա­վայ­րե­րը թո­ղե­ցին շուրջ 1500 բնա­կիչ­ներ, 677 մաս­նա­վոր տն­տե­սու­թյուն հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց։

Ար­փա­գե­տիկ գյու­ղում թուրք ա­զեր­նե­րը սրի մատ­նե­ցին գյու­ղի վեր­ջին 7 խա­ղաղ բնա­կիչ­նե­րին։ Տե­ղա­հան­ման հետևան­քով այդ գյու­ղե­րից ա­զեր­նե­րը տա­րան 1300 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր, շուրջ 2500 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ, հիմ­նա­հա­տակ ա­վեր­վեց 700 բնա­կե­լի տուն, ար­տադ­րա­կան նշա­նա­կու­թյան տաս­նյակ օ­բյեկտ­ներ, 8 դպ­րո­ցա­կան շենք, մշա­կույ­թի 10 օ­բյեկտ, ե­կե­ղե­ցի­ներ, 1 տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց, հա­սա­րա­կա­կան սնն­դի, կեն­ցա­ղա­յին սպա­սարկ­ման տաս­նյակ օ­բյեկտ­ներ, է­լեկտ­րա­կան, կա­պի գծեր, ջրա­տար ցան­ցեր։

Հրա­դա­դա­րից հե­տո սկս­վե­ցին շե­նա­նալ բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղե­րի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը։ 14 գյու­ղե­րից 12-ում վե­րաբ­նա­կեց­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­վե­ցին։ Կա­ռուց­վե­ցին շուրջ 250 բնա­կե­լի տներ, ո­րոնց կա­ռու­ցու­մը և վե­րա­նո­րո­գու­մը շա­րու­նակ­վում են։ Դպ­րո­ցա­կան նոր շեն­քեր են կա­ռուց­վել Բա­նա­ձոր, Ա­ռա­քել, Խան­ձա­ձոր, Արևշատ, Ծամ­ձոր հա­մայ­նք­նե­րում և Հայ­կա­վան վե­րաբ­նա­կեց­վող գյու­ղում։ Հիմ­նա­նո­րոգ­վել են Հին Թա­ղե­րի և Խծա­բեր­դի դպ­րո­ցա­կան շեն­քե­րը, կա­ռուց­վել բուժ­ման­կա­բար­ձա­կան կե­տեր։ Վե­րը նշ­ված հա­մայ­նք­նե­րում լու­ծում են ստա­ցել ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հետ կապ­ված բո­լոր խն­դիր­նե­րը։ Բո­լոր գյու­ղերն է­լեկտ­րի­ֆի­կաց­վել են, լու­ծում է ստա­ցել բնակ­չու­թյան ջրա­մա­տա­կա­րա­րու­մը։ Բռ­նա­գաղ­թից 28 տա­րի հե­տո այդ գյու­ղե­րում լուծ­վել են մի շարք սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ։ Հաշ­վի առ­նե­լով այդ գյու­ղե­րի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյու­նը, որ­պես սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից մի շարք ծրագ­րեր է մշակ­վել այդ գյու­ղե­րի զար­գաց­ման, ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։ Այդ ծրագ­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տվել ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել առ­կա բնատն­տե­սա­կան նե­րու­ժը, աս­տի­ճա­նա­բար վե­րաց­նել բռ­նա­տե­ղա­հան­ման հետևանք­նե­րը, հաղ­թա­հա­րել սահ­մա­նա­մերձ, լեռ­նա­յին և բար­ձր­լեռ­նա­յին գո­տու յու­րաց­ման ան­հա­մա­մաս­նու­թյուն­նե­րը` հա­մե­մա­տած հար­թա­վայ­րա­յին տա­րա­ծաշր­ջան­նե­րի հետ։ Այդ աշ­խա­տանք­ներն ա­վե­լի տե­սա­նե­լի են 2005 թվա­կա­նին նոր կազ­մա­վոր­ված Ա­ռա­ջա­մուղ հա­մայն­քում, որ­տեղ կա­ռուց­վել են 30 բնա­կե­լի տներ, դպ­րո­ցա­կան և վար­չա­կան շեն­քեր։ 2019թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում բնակ­չու­թյան թի­վը կազ­մում է 1266 մարդ, տն­տե­սու­թյուն­նե­րի թի­վը 345։ Հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը ա­նաս­նա­պա­հու­թյունն և հո­ղա­գոր­ծու­թյունն է։ Այդ­տեղ առ­կա հո­ղա­հան­դակ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս զար­գաց­նե­լու թե՜ ա­նաս­նա­պա­հու­թյունն և թե՜ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ար­տադ­րու­թյու­նը։ Ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում առ­կա են 1593 գլուխ ԽԵԱ, 754 գլուխ ՄԵԱ, 634 գլուխ խոզ, 4561 թև թռ­չուն, 162 մեղ­վաըն­տա­նիք։ Ցու­ցա­նիշ­նե­րը տե­սա­նե­լի են նաև հո­ղա­գոր­ծու­թյան բնա­գա­վա­ռում։
Բռ­նա­գաղ­թի են­թարկ­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը հա­վա­տով են լց­ված ա­պա­գա­յի հան­դեպ և ի­րենց աշ­խա­տան­քով շե­նաց­նում են գյու­ղե­րը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 13 May 2019 15:51:04 +0000
Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26653-2019-05-13-14-51-58 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26653-2019-05-13-14-51-58 Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 13 May 2019 14:51:06 +0000
«Ժենգյալով հացի երկրորդ փառատոն» http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26651-2019-05-13-11-27-22 http://artsakhtert.com/arm/index.php/component/k2/item/26651-2019-05-13-11-27-22 «Ժենգյալով հացի երկրորդ փառատոն»
Հաթերքում կայացել է…

 Մայիսի 11-ին «էկոտուրիզմն Արցախում» խմբի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոն:

Փառատոնին ներկայացված էր շուրջ  120  տաղավար։ Արցախի յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայացվել է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ եւ արհեստավարժ մասնակիցներով: Արցախի տարբեր վայրերից  Հաթերք ժամանած սննդի   ասպարեզում մասնագիտացված մարդիկ   հյուրերին  ծանոթացրել  են  ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղտնիքներին։ ժենգյալով  հացից բացի,  ներկայացվել  և   վաճառքի  են  հանվել   այլ  արտադրատեսակներ: 

Փառատոնը ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, արտասանություններով։

Փառատոնի ժամանակ, Հադրութի շրջանի խումբը,  թխել է նաեւ աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ 3 մետր 3 սանտիմետր երկարությամբ։

Անցած տարի, Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը, 2 մետր   83   սմ էր․,  որը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տեսանյութեր Mon, 13 May 2019 11:23:26 +0000