comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 http://artsakhtert.com Sun, 18 Aug 2019 04:46:30 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի Հանրապետության Նախագահն ստորագրել է օրենքներ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26579-2019-05-03-21-36-03 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26579-2019-05-03-21-36-03 Արցախի Հանրապետության Նախագահ…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 03 May 2019 21:35:47 +0000 ԵՎ­ՐՈ­ՊԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՒՄ Է ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26578-2019-05-03-17-33-21 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26578-2019-05-03-17-33-21 ԵՎ­ՐՈ­ՊԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆՈՒՄ Է ՄԱՐ­ԴՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Հա­յաս­տա­նի և Եվ­րա­միու­թյան միջև Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վեց 2017թ. նո­յեմ­բե­րի 24-ին, Բրյու­սե­լում՝ Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում։ Փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րել էին ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բան­դյա­նը և Եվ­րա­միու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նին։ Վեր­ջինս իր ե­լույ­թում նշել էր, որ սա իր տե­սա­կի մեջ ա­ռա­ջին հա­մա­ձայ­նա­գիրն է, ո­րը Եվ­րա­միու­թյու­նը կն­քում է Եվ­րա­սիա­կան միու­թյան ան­դամ պե­տու­թյան հետ։ ԵՄ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան պա­տաս­խա­նա­տուն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը դի­տար­կել է եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում՝ ըն­դգ­ծե­լով, որ այդ հա­մա­ձայ­նա­գի­րը նաև ա­ջակ­ցում է ղա­րա­բա­ղյան խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի և նոր­մե­րի հի­ման վրա։ 

Փաս­տաթղ­թի տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ եր­կու կող­մե­րը, ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ընդ­հա­նուր հանձ­նա­ռու­թյունն ըն­դգ­ծե­լով, ի­րենց հար­գանքն են ար­տա­հայ­տել մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ։
Ե­թե Եվ­րո­պան Հա­յաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հա­մար ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ կապ­ված խն­դիր չէր տես­նում, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։ Նրանց միջև ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման ժամ­կե­տի մա­սին առ այ­սօր հս­տակ ո­չինչ չի հա­ղորդ­վում։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը վեր­ջերս հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց առ այն, որ մա­յի­սի 13-ին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րում չի ակն­կալ­վում։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը կշա­րու­նակ­վեն։
Հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հար­ցում ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կա­նին սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել, ին­չի մա­սին են վկա­յում այդ երկ­րից ոչ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը։ Իսկ ա­վե­լի վաղ Իս­լա­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նում Ադր­բե­ջա­նի նախ­կին դես­պան Ա­րիֆ Մա­մե­դովն ի­րա­զե­կել էր, որ Ադր­բե­ջա­նի և Եվ­րա­միու­թյան միջև ստո­րագր­վե­լիք ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի բո­վան­դա­կու­թյու­նը շա­րու­նա­կում են գաղտ­նի պա­հել, քա­նի որ փաս­տաթղ­թում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը չի նշ­վում որ­պես Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մաս։
Նախ­կին դես­պա­նը վկա­յա­կո­չել է Վրաս­տա­նի, Ուկ­րաի­նա­յի և Մոլ­դո­վա­յի հետ ԵՄ-ի ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րե­րը, ո­րոն­ցում այդ եր­կր­նե­րից ան­ջատ­ված տա­րածք­նե­րը ճա­նաչ­վել են նրանց ան­բա­ժա­նե­լի մա­սեր։
Հա­մա­ձայ­նագ­րի շուրջ Բաք­վում ծա­վալ­ված հան­րա­յին քն­նար­կում­նե­րի մա­սին պար­բե­րա­բար տե­ղե­կու­թյուն­ներ է հրա­պա­րա­կել ՙԹու­րան՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը՝ ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լով ընդ­դի­մու­թյան դիր­քո­րոշ­ման վրա. փաս­տա­թուղ­թը պետք է ստո­րագր­վի քաղ­բան­տար­կյալ­նե­րին ա­զատ ար­ձա­կե­լուց հե­տո, երբ ա­պա­հով­ված կլի­նեն մա­մու­լի և հան­րա­հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյու­նը, դա­տա­րան­նե­րի ան­կա­խու­թյու­նը, չի ար­գե­լա­փակ­վի քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։
REAL-ի ա­ռաջ­նորդ Իլ­գար Մա­մե­դո­վը հա­մոզ­մունք էր հայտ­նել, որ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյունն ի վի­ճա­կի չէ ԵՄ-ի հետ ստո­րագ­րել հա­մա­ձայ­նա­գիր, ո­րում ար­տա­հայտ­ված կլի­նեն ժո­ղովր­դի շա­հե­րը։ Այն կա­րող է ստո­րագ­րել նոր իշ­խա­նու­թյու­նը։
Հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ըն­դուն­վել է բա­նաձև, ո­րում աս­վում է, որ Ադր­բե­ջա­նի և ԵՄ-ի միջև ստո­րագր­վե­լիք հա­մա­ձայ­նագ­րում պետք է ար­տա­ցոլ­ված լի­նեն եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րը, մար­դու հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­նե­րը։
Ու­շագ­րա­վը, թերևս, այն է, որ ադր­բե­ջա­նա­կան ոչ պաշ­տո­նա­կան կայ­քերն ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում Ադր­բե­ջան-Եվ­րա­միու­թյուն ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նագ­րի շուրջ տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման պատ­ճառ են հա­մա­րում ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը։ Չհա­մա­ձայ­նեց­ված հար­ցե­րից մե­կը ղա­րա­բա­ղյան խն­դիրն է։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն գտ­նում է, որ հա­մա­ձայ­նագ­րում պար­տա­դիր կեր­պով տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին կետ պետք է մտց­վի։ Վկա­յա­կո­չե­լով Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի և Մոլ­դո­վա­յի հետ Եվ­րա­միու­թյան ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րե­րը՝ Ադր­բե­ջա­նը ԵՄ-ին մե­ղադ­րում է եր­կա­կի ստան­դարտ­ներ կի­րա­ռե­լու մեջ։
Ի՞նչ է ստաց­վում։ Փաս­տո­րեն, Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում Եվ­րա­միու­թյու­նը, որ­պես ու­ժա­յին կենտ­րոն, ա­ռաջ է տա­նում իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ հիմք ըն­դու­նե­լով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ իր ու­նե­ցած հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ըստ ԵՄ-ի՝ Ուկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի և Մոլ­դո­վա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը խախտ­վել է Ռու­սաս­տա­նի մեղ­քով, որն Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ծրագ­րում նե­րառ­ված չէ և չի մաս­նակ­ցում եվ­րո­պա­կան ին­տեգր­մա­նը։ Իսկ Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը ծրագ­րում նե­րառ­ված պե­տու­թյուն­ներ են, և այս դեպ­քում հա­կա­դիր ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի պայ­քա­րի խն­դիր չկա։ Կա մի փաստ. եվ­րաին­տեգր­ման ա­ռու­մով Բա­քուն զգա­լիո­րեն հետ է մնում Երևա­նից, և այդ պատ­ճա­ռով էլ Հա­յաս­տա­նը ԵՄ-ի հետ հա­մա­ձայ­նա­գիրն ստո­րագ­րել է եր­կու տա­րի ա­ռաջ։
Հայ­կա­կան կող­մի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, երբ խոս­քը վե­րա­բե­րում է ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը և Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րին, Եվ­րո­պան իր քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­ռաջ է տա­նում՝ ան­տե­սե­լով հենց այդ ի­րա­վունք­նե­րը։ Աս­վա­ծը հիմ­նա­վո­րե­լու հա­մար մատ­նան­շենք ապ­րի­լի 11-ին Ստ­րաս­բուր­գում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Թոր­բյորն Յագ­լան­դի հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լի­սը։ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րին հարց է ուղղ­վել ԵԽ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րի հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ, հա­մա­ձայն ո­րի՝ հանձ­նա­կա­տա­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նի այ­ցե­լել ՙգորշ գո­տի­ներ՚։ Ի պա­տաս­խան` Յագ­լանդն ա­սել էր, որ ի­րենք չեն կա­րող մշ­տա­դի­տար­կում ի­րա­կա­նաց­նել այդ գո­տի­նե­րում, քա­նի որ դրանք եվ­րո­պա­կան տա­րածք չեն։ Նրա խոս­քով՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն այդ­պի­սի գորշ գո­տի է հան­դի­սա­նում, և իր ա­ռա­ջարկն է՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րին նման գո­տի­ներ այ­ցե­լե­լու ման­դատ և ի­րա­վունք տալ։ Դրա հա­մար էլ, Թոր­բյոր­նի կար­ծի­քով, եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը պետք է հան­դես գան քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյամբ։
Պարզ հետևու­թյուն ա­նենք. Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը, լի­նե­լով մար­դու ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նող մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց, ի­րա­կա­նում քա­ղա­քա­կա­նաց­նում է այդ ի­րա­վունք­նե­րը։ Նրա հա­մար ըն­դու­նե­լի են բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գի դեմ պայ­քա­րող ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դա­վար­նե­րի պա­հանջ­նե­րը, բայց ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ղիով զար­գա­ցող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հետ ուղ­ղա­կի շփում­ներն անհ­նար են։ Մա­նա­վանդ որ՝ խոս­քը մար­դա­սի­րա­կան և ոչ թե քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում կա­տար­վե­լիք աշ­խա­տան­քի մա­սին է։
Ար­ցա­խը գորշ գո­տի հայ­տա­րա­րե­լով՝ Յագ­լան­դը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, բայց խն­դի­րը բար­դեց եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի վրա՝ նրանց կող­մից հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չեց­նե­լու ակ­նարկ ա­նե­լով։ Հս­տակ ի­մա­նա­լով, որ այդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը չեն պատ­րաստ­վում հան­դես գալ նման բո­վան­դա­կու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։


 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 03 May 2019 17:29:27 +0000
ԱԼԻԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26577-2019-05-03-17-27-15 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26577-2019-05-03-17-27-15 ԱԼԻԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ան­ցած շա­բա­թաս­կզ­բին Վրաս­տա­նի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին այ­ցե­լել է վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման, հան­դի­պել սահ­մա­նա­պահ զո­րա­մա­սի ծա­ռա­յող­նե­րի հետ եւ ա­րել կա­րե­ւոր հայ­տա­րա­րու­թյուն, որ կող­մե­րը պետք է ա­մենա­մոտ ա­պա­գա­յում կար­գա­վո­րեն սահ­մա­նա­զատ­ման եւ ճշ­տո­րոշ­ման հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը։

Վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նագ­ծի ա­վե­լի քան մեկ եր­րորդ հատ­վա­ծը շա­րու­նա­կում է մնալ վե­ճի ա­ռար­կա, թեեւ բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­նում են ար­դեն քա­ռորդ դար։ Վրաս­տա­նում, ե­րե­ւում է, դժ­գոհ են ի­րա­վի­ճա­կից եւ փոր­ձում են հնա­րա­վո­րինս ա­րագ կար­գա­վո­րել խն­դիր­նե­րը։ Ադր­բե­ջա­նը, մինչ­դեռ, ա­մեն ան­գամ խու­սա­փո­ղա­կան կեց­վածք է ցու­ցա­բե­րում։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև Զու­րա­բիշ­վի­լիի ա­ռա­ջար­կին այդ երկ­րի ԱԳՆ պա­տաս­խա­նը, որ­տեղ կոնկ­րետ քայ­լե­րի մա­սին ոչ մի խոսք չկա, փո­խա­րե­նը գե­րակշ­ռում են ընդ­հա­նուր, ո­չինչ չա­սող ձե­ւա­կեր­պում­նե­րը։ Բայց Ադր­բե­ջա­նը դրա­նով չի բա­վա­րար­վել։ Վրա­ցա­կան մա­մուլն ա­հա­զան­գում է, որ սահ­մա­նա­յին այդ տե­ղա­մաս նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լիի այ­ցից հե­տո ադր­բե­ջա­նա­կան կող­մը Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լիր տա­նող ճա­նա­պարհ­ներն ար­գե­լա­փա­կել է վրա­ցի հա­վա­տա­ցյալ­նե­րի, ուխ­տագ­նաց­նե­րի եւ զբո­սաշր­ջիկ­նե­րի առ­ջեւ։ Խոս­քը վաղ միջ­նա­դա­րյան քա­րան­ձա­վա­յին վա­նա­կան հա­մա­լի­րի մա­սին է, որն Ադր­բե­ջա­նում հա­մա­րում են ՙաղ­վա­նա­կան մշա­կույ­թի կո­թող՚։
Մի քա­նի տա­րի ա­ռաջ այդ հո­ղի վրա վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սուր լար­վա­ծու­թյուն էր ա­ռա­ջա­ցել։ Տե­ւա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայ­նել էր, որ­պես­զի Վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րում նշա­նա­կի հո­գե­ւոր ներ­կա­յա­ցու­ցիչ։ Խն­դի­րը կար­ծես թե կար­գա­վոր­ված էր, վրա­ցի հա­վա­տա­ցյալ­նե­րը եւ զբո­սաշր­ջիկ­նե­րը կա­րո­ղա­նում էին մուտք գոր­ծել վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րածք։ Բայց վեր­ջին օ­րե­րին ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը կր­կին խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծում։ Ինչ­պես ա­սել է Դա­վիթ Գա­րե­ջիի հա­մա­լի­րի վա­նա­հայր Կի­րիո­նը, ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը փա­կել են ճա­նա­պարհ­նե­րը։ Հա­վա­տա­ցյալ­նե­րի շր­ջա­նում ար­ձա­նագր­վել են բո­ղո­քի ակ­ցիա­ներ։
Վրաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին խն­դի­րը բարձ­րաց­րել է Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի առ­ջեւ։ Հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել Վրաս­տա­նի ԱԳՆ-ն, ին­չին ադր­բե­ջա­նա­կան կող­մը տվել է ստան­դարտ պա­տաս­խան. Բա­քուն շա­հագր­գռ­ված է միջ­պե­տա­կան սահ­մա­նա­զատ­ման եւ ճշ­տո­րոշ­ման հար­ցը բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով լու­ծե­լու հար­ցում եւ պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում նպաս­տե­լու ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մա­նը։ Խն­դիրն այն է, որ խոր­հր­դա­յին վար­չա­կան բա­ժան­ման հի­ման վրա Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րը մի մա­սով գտն­վում էր Վրաս­տա­նի, մյու­սով՝ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում։
Ներ­կա­յումս Վրաս­տա­նը պն­դում է, որ վա­նա­կան հա­մա­լիրն ամ­բող­ջու­թյամբ պետք է գտն­վի իր տա­րած­քում։ Ադր­բե­ջա­նը գտ­նում է, որ ՙաղ­վա­նա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը պատ­կա­նում է՚ ի­րեն։ Հա­մա­ձայ­նու­թյան հնա­րա­վո­րու­թյունն, այս­պի­սով, խիստ կաս­կա­ծե­լի է։ Ադր­բե­ջա­նի հետ Վրաս­տանն ու­նի նաեւ սահ­մա­նա­յին այլ վեճ։ Բանն այն է, որ 1992թ. ադր­բե­ջա­նա­կան կող­մը Մառ­նեու­լիի շր­ջա­նում ա­կա­նա­պա­տել է շուրջ 25 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րածք՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե կա ՙՀա­յաս­տա­նից հար­ձակ­ման վտանգ՚։ Ի­րա­կա­նում դա վրա­ցա­կան տա­րածք է, որ­տեղ, սա­կայն, ա­ռայ­սօր տնօ­րի­նու­թյուն են ա­նում ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րը։ Խն­դի­րը ոչ մի կերպ չի կար­գա­վոր­վում։ Դա վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այն հատ­վա­ծում է, ո­րը մոտ է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։
Ադր­բե­ջա­նը պատ­ճա­ռա­բա­նում է, որ այդ հատ­վա­ծը կա­րող են օգ­տա­գոր­ծել հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը եւ անս­պա­սե­լի հայ­տն­վել ի­րենց թի­կուն­քում։ Փաս­տա­ցի Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նի տա­րած­քի մի մա­սը պա­հում է օ­կու­պա­ցիա­յի տակ եւ ոչ մի կերպ չի հա­մա­ձայ­նում այն վե­րա­դարձ­նել օ­րի­նա­կան տի­րո­ջը։ Իսկ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վկա­յում է, որ վրաց-ադր­բե­ջա­նա­կան միջ­պե­տա­կան սահ­մա­նա­զատ­ման հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րը դեռ եր­կար են շա­րու­նակ­վե­լու։
Տպա­վո­րու­թյուն կա, որ Ադր­բե­ջանն այդ վա­նա­կան հա­մա­լի­րը փոր­ձում է նե­րա­ռել իր սահ­ման­նե­րում՝ հե­տապն­դե­լով տն­տե­սա­կան շահ։ Թբի­լի­սիից 60 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող այդ հա­մա­լի­րը վրա­ցա­կան ինք­նու­թյան հնա­գույն նմուշ­նե­րից մեկն է, հա­մար­վում է սր­բա­վայր եւ այ­ցե­լու­նե­րի պա­կաս չի ու­նե­նում։ Ե­թե այն նե­րառ­վի Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, ա­պա զբո­սաշր­ջու­թյու­նից այդ եր­կի­րը կա­րող է շո­շա­փե­լի ե­կա­մուտ­ներ ստա­նալ։ Ի­հար­կե, Վրաս­տա­նը փոր­ձե­լու է մին­չեւ վերջ պաշտ­պա­նել իր ի­րա­վունք­նե­րը։ Նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լիի այ­ցը վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի այդ հատ­ված բա­վա­կան խոր­հր­դան­շա­կան էր։ Ա­ռար­կա­յա­կան էր Ա­լիե­ւի պա­տաս­խա­նը՝ Դա­վիթ Գա­րե­ջի վա­նա­կան հա­մա­լի­րի ար­գե­լա­փակ­ման տես­քով։ Հարցն, այս­պի­սով, հաս­նում է իր բարձ­րա­կե­տին։ Ի՞նչ հան­գու­ցա­լու­ծում կլի­նի։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 03 May 2019 17:26:17 +0000
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26576-2019-05-03-17-24-57 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26576-2019-05-03-17-24-57 ԱՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
 Մա­յի­սի 3-ին Ար­ցա­խի…

 ԱԺ նա­խա­գա­հի փո­խանց­մամբ՝ ՙԱԺ կա­նո­նա­կարգ՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի 37-րդ հոդ­վա­ծի 5-րդ մա­սի հա­մա­ձայն՝ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կող­մից ներ­կա­յաց­վել է նաև հար­ցի քն­նարկ­ման հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի մա­սին Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րոշ­ման նա­խա­գիծ՝ հաշ­վի առ­նե­լով ար­տա­հերթ նիս­տի օ­րա­կար­գում ընդգրկված օ­րեն­քի նա­խա­գի­ծը եր­կու ըն­թերց­մամբ քն­նար­կե­լու հան­գա­ման­քը։

Հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի մա­սին Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րոշ­ման նա­խագ­ծին հա­վա­նու­թյուն տա­լուց հե­տո, ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նի ներ­կա­յաց­մամբ խոր­հր­դա­րա­նը քն­նար­կել է ՙՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րի ա­ռա­ջադ­րու­մը պայ­մա­նա­վոր­ված է 2018թ-ի դեկ­տեմ­բե­րի 20-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ըն­դեր­քի մա­սին օ­րենս­գր­քում և 2019թ-ի մար­տի 27-ին ՙԲնա­պահ­պա­նա­կան և բնօգ­տա­գործ­ման վճար­նե­րի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րով։
Նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վում է 3 մլրդ դրա­մով ա­վե­լաց­նել 2019թ-ի պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ՙՀար­կա­յին ե­կա­մուտ­ներ՚ և ՙՊե­տա­կան տուր­քեր՚ ե­կամ­տա­տե­սա­կը և նույն չա­փով ա­վե­լաց­նել 2019թ-ին պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրա­գի­րը։
Գլ­խա­դա­սա­յին՝ ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո տե­ղի է ու­նե­ցել մտ­քե­րի փո­խա­նա­կու­թյուն, ո­րի ըն­թաց­քում ե­լույթ­ներ են ուն­ցել Հայկ Խա­նու­մյա­նը, Ար­թուր Թով­մա­սյա­նը, Ա­լյո­շա Գաբ­րիե­լյա­նը, Հո­վիկ Ջի­վա­նյա­նը և Է­դուարդ Ա­ղա­բե­կյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով ե­լույթ­նե­րում պատ­գա­մա­վոր­նե­րի հն­չեց­րած հար­ցե­րին ու մտա­հո­գու­թյուն­նե­րին՝ ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը եզ­րա­փա­կիչ ե­լույ­թում նշել է, որ հար­ցի քն­նարկ­ման հա­տուկ ըն­թա­ցա­կար­գը պայ­մա­նա­վոր­ված է նախևա­ռաջ կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ժամ­կետ­նե­րով և պայ­ման­նե­րով։ Ար­ձա­գան­քե­լով գու­մա­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին ուղ­ղե­լու պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րին՝ պետ­նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ մի­ջոց­ներ են հատ­կաց­վե­լու նաև Քար­վա­ճառ-Սոթք ճա­նա­պար­հի կա­ռուց­մա­նը և գյու­ղե­րը մայ­րու­ղուն կա­պե­լու ո­րոշ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ինչ­պես նաև հա­կա­կարկ­տա­յին շար­ժա­կան կա­յան­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գնա­հա­տե­լուց հե­տո դրանց ներ­դր­մա­նը։
Անց­նե­լով քվեար­կու­թյա­նը՝ խոր­հր­դա­րա­նը 25 կողմ և 4 ձեռն­պահ ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նել է ՙՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը։
Հա­տուկ ըն­թա­ցա­կար­գի հա­մա­ձայն՝ նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­վե­լու դեպ­քում մինչև երկ­րորդ ըն­թեր­ցում, դրա վե­րա­բե­րյալ գրա­վոր ա­ռա­ջարկ­ներ և գլ­խա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար նա­խա­տես­վում է առն­վազն ե­րե­քա­կան ժամ։ Հար­ցի երկ­րորդ ըն­թերց­մամբ քն­նար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն։

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 03 May 2019 17:19:18 +0000
ՀԱ­ՅԱԶ­ԳԻ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԲՌ­ՆԻ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՄԱ­ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆՈՒՄ ԵՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ Ո­ՐԱԿ­ՄԱ­ՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26575-2019-05-03-17-15-42 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26575-2019-05-03-17-15-42 ՀԱ­ՅԱԶ­ԳԻ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ  ԲՌ­ՆԻ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՄԱ­ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆՈՒՄ ԵՆ  ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ Ո­ՐԱԿ­ՄԱ­ՆԸ
 Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Հարցազրույց Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների
Արցախի միության նախագահ Սարասար ՍԱՐՅԱՆԻ հետ

-Պա­րոն Սա­րյան, տա­րի­ներ ի վեր մեր թեր­թը հա­մա­գոր­ծակ­ցում է ձեր կազ­մա­կեր­պու­թյան հետ։ Մենք պար­բե­րա­բար լու­սա­բա­նում ենք կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, բարձ­րաց­նում օ­րախն­դիր հար­ցեր։ Ե­կեք մեր ըն­թեր­ցո­ղին հի­շեց­նենք` որ­քա՞ն ժա­մա­նակ եք ղե­կա­վա­րում փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, որն այժմ կոչ­վում է Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղթ­ված հայ փախս­տա­կան­նե­րի Ար­ցա­խի միու­թյուն, և ին­չո՞ւ ա­վե­լի քան 30 տա­րի ա­ռաջ բարձ­րաց­ված հար­ցե­րը մինչ օրս չեն կորց­րել ի­րենց հրա­տա­պու­թյու­նը։
-Սկ­սենք նրա­նից, որ ճա­կա­տա­գիրն այն­պես տնօ­րի­նեց, որ այ­սօր­վա փախս­տա­կան­ներս ծն­վե­ցինք տար­բեր վայ­րե­րում։ Ա­մեն ինչ սկս­վեց 1988թ. փետր­վա­րին, երբ ԼՂԻՄ-ի հայ­կա­կան բնակ­չու­թյան` ինք­նու­րույ­նու­թյան և ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք տրա­մադ­րե­լու խա­ղաղ պա­հանջ­նե­րին Ադր­բե­ջա­նը հա­կադ­րեց կո­պիտ ուժ և ան­գամ խն­դի­րը քն­նար­կե­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյուն։ Ա­վե­լին՝ 1988թ. փետր­վա­րի 26-29-ը, Սում­գա­յի­թում կազ­մա­կերպ­վե­ցին հա­յազ­գի բնակ­չու­թյան ա­րյու­նա­լի ջարդն ու հա­զա­րա­վոր մարդ­կանց բռ­նա­գաղ­թը, մար­դիկ, ով­քեր ոչ միայն ապ­րում էին այդ քա­ղա­քում, այլև ա­մե­նաուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել նրա շի­նա­րա­րու­թյա­նը։ Այս հան­ցա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րից Ադր­բե­ջա­նում սկիզբ ա­ռավ այն քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման նոր փու­լը, ո­րը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից ո­րակ­վում է որ­պես էթ­նիկ մաքր­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ադր­բե­ջա­նի ողջ տա­րած­քով մեկ ա­վե­լի քան 500-հա­զա­րա­նոց հայ­կա­կան բնակ­չու­թյան դեմ սկս­վե­ցին հի­րա­վի բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ 1990թ. հուն­վա­րի 13-ից Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղա­քում սկս­վեց հա­յե­րի զանգ­վա­ծա­յին ջար­դը, ին­չի ար­դյուն­քում նրանք ամ­բող­ջո­վին վտար­վե­ցին Բաք­վից։
Այդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շրջ­կենտ­րոն­նե­րի փո­ղոց­նե­րը հե­ղեղ­ված էին ան­տուն փախս­տա­կան­նե­րով։ Մար­դիկ գի­շե­րում էին փո­ղոց­նե­րում, ան­ծա­նոթ ըն­տա­նիք­նե­րում։ Այն ժա­մա­նակ դեռ խոր­հր­դա­յին մար­մին­նե­րը շատ ա­րագ ար­ձա­գան­քե­ցին այս ի­րա­վի­ճա­կին ու սկ­սե­ցին հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փախս­տա­կան­նե­րին բնա­կեց­նել հան­րա­կա­ցա­րան­նե­րում, ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, տար­բեր հիմ­նարկ­նե­րում, իսկ Շու­շիից ու Բեր­ձո­րից փախս­տա­կան­նե­րի մի հոծ խմ­բի բնա­կեց­րին Ստե­փա­նա­կեր­տի ՙՂա­րա­բաղ՚ հյու­րա­նո­ցում։ Այդ շր­ջա­նում փախս­տա­կան­նե­րին հո­ղա­տա­րածք­ներ էին բա­ժա­նում, նրան­ցից ո­մանք վար­կեր ստա­ցան բնա­կե­լի տան շի­նա­րա­րու­թյան հա­մար։ Շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ՙԽար­կով­ստ­րո­յը՚, սկ­սե­ցին բնա­կա­րան­ներ կա­ռու­ցել Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սում, կո­շի­կի ֆաբ­րի­կա­յի շր­ջա­նում, Հա­սա­նա­բա­դում, Մար­տա­կեր­տում, այլ վայ­րե­րում։ Դա իս­կա­պես մար­դա­սի­րա­կան մո­տե­ցում էր, ո­րը հե­տա­գա­յում ու­նե­ցավ և իր բա­ցա­սա­կան անդ­րա­դար­ձը։ Բայց` այդ մա­սին հե­տո։
Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում փախս­տա­կան­նե­րի թվից ստեղծ­վեց ա­վե­լի քան 10 հո­գուց բաղ­կա­ցած նա­խա­ձեռ­նող խումբ, որն ստանձ­նեց փախս­տա­կան­նե­րին տե­ղա­վո­րե­լու, նրանց ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­նե­րով մա­տա­կա­րա­րե­լու և նման հար­ցե­րով զբաղ­վող ա­ռա­քե­լու­թյուն։ Այլ խոս­քով, կա­րե­լի է ա­սել, փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ձևա­վոր­վել է 1988-89թթ., այ­սինքն` Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ար­շա­լույ­սին: Այն ստեղծ­վեց հան­պատ­րաս­տից՝ ել­նե­լով ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րից։ Բա­րեն­պաստ հան­գա­մանք էր նաև այն, որ բռ­նա­գաղ­թած և Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ ե­կած­նե­րի մեծ մասն ու­նեին ղա­րա­բա­ղյան ար­մատ­ներ, նշա­նա­կում է և բա­րե­կամ­ներ ու­նեին այս­տեղ։ 1989թ. քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քում բաց­վեց Փախս­տա­կան­նե­րի կո­մի­տեն, ո­րի ղե­կա­վար ըն­տր­վեց Կի­րո­վա­բա­դից փախս­տա­կան Լևոն Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը։
Ֆի­նան­սա­կան և նյու­թա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հետ կապ­ված բո­լոր ո­րո­շում­ներն ըն­դուն­վում էին կո­լե­գիալ ձևով` աշ­խա­տա­կից­նե­րի և նա­խա­ձեռ­նող խմ­բի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քվեար­կու­թյան ճա­նա­պար­հով։ Այդ կո­մի­տեում աշ­խա­տում էի որ­պես գոր­ծա­վար և շա­րու­նա­կում էի մնալ նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ։
Մեծ աշ­խա­տանք ենք տա­րել քա­րոզ­չա­կան-քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյամբ. շփ­վում էինք օ­տա­րերկ­րա­ցի լրագ­րող­նե­րի հետ, նրանց հետ շր­ջում փախս­տա­կան­նե­րով ա­ռա­վել խիտ բնա­կեց­ված վայ­րե­րով, գրում էինք հոդ­ված­ներ, մի­ջազ­գա­յին այլևայլ ա­տյան­ներ էինք ու­ղար­կում տար­բեր փաս­տաթղ­թեր, նյու­թեր, այդ թվում` լու­սան­կար­ներ և փախս­տա­կան­նե­րի հետ հար­ցազ­րույց­ներ։ Փոր­ձում էինք կազ­մա­կեր­պել նախ­կին բնա­կու­թյան վայ­րից մեր ու­նեց­ված­քի տե­ղա­փո­խու­մը։ Բազ­միցս օգ­նու­թյան հա­մար դի­մել ենք մեր կա­ռա­վա­րող մար­մին­նե­րին և Ար­կա­դի Վոլս­կու գլ­խա­վո­րած Հա­տուկ կո­մի­տեի ղե­կա­վա­րու­թյա­նը։
Այդ շր­ջա­նը կա­րե­լի է ան­վա­նել մեր գոր­ծու­նեու­թյան սկիզ­բը, երբ, հա­կա­ռակ ծանր ի­րա­վի­ճա­կին, կա­րո­ղա­ցանք գո­նե ինչ-որ բա­նով օգ­նել փախս­տա­կան­նե­րին։
Իմ ա­ջակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց Փախս­տա­կան­նե­րի կո­մի­տեն, ո­րը ղե­կա­վա­րում էր Յու­րի Դա­նիե­լյա­նը, իսկ մեր խում­բը կոչ­վում էր քաղ­գործ­կո­մին կից վե­րաբ­նա­կիչ­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի բա­ժին։ Նշ­ված կա­ռույց­նե­րը ևս ո­րո­շա­կի աշ­խա­տանք կա­տա­րե­ցին այս ուղ­ղու­թյամբ։ Այս ա­մե­նը տևեց մինչև ակ­տիվ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկիզ­բը։
1991թ. վեր­ջին վե­րաբ­նա­կիչ­նե­րի հար­ցե­րով մեր բա­ժի­նը փակ­վեց և, ինչ­պես ա­սում են՝ ՙբո­լո­րը մեկ­նե­ցին ճա­կատ՚։
Պա­տե­րազ­մից հե­տո նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ­նե­րը, ով­քեր որ մնա­ցել էին, շա­րու­նա­կե­ցին աշ­խա­տան­քը։ Իսկ Թե­րի Դևի­սի՝ հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լե­լուց և փախս­տա­կան­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց հե­տո մենք ակ­տի­վաց­րինք մեր գոր­ծու­նեու­թյու­նը։ 2004թ. օ­գոս­տո­սին պաշ­տո­նա­պես գրանց­վեց ԼՂՀ փախս­տա­կան­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։ ԼՂՀ բո­լոր շր­ջան­նե­րից փախս­տա­կան­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ընդ­հա­նուր ժո­ղո­վում միա­ձայն ինձ ընտ­րե­ցին կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ։
-Ե­թե չեմ սխալ­վում, հենց այդ տա­րում ըն­դուն­վեց ՙՓախս­տա­կան­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը։ Ա­սա­ցեք, խնդ­րեմ, այդ օ­րեն­քի ըն­դու­նումն ի՞նչ տվեց փախս­տա­կան­նե­րին։
-Ա­յո, այն ժա­մա­նակ մեզ հա­ջող­վեց նա­խա­ձեռ­նել փախս­տա­կան­նե­րի մա­սին օ­րեն­քի ըն­դու­նու­մը։ Օ­րեն­քը, ըստ էու­թյան, պաշտ­պա­նում է Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած փախս­տա­կան­նե­րի ի­րա­վունք­նե­րը։ Այն ըն­դու­նե­լուց հե­տո պե­տու­թյու­նը կա­րո­ղա­ցավ փախս­տա­կան­նե­րին ոչ մեծ փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րել` ու­նեց­ված­քի տե­ղա­փոխ­ման, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վնա­սի դի­մաց։ Խոս­տո­վա­նենք, գու­մա­րը չն­չին էր, բայց դա էլ մի բան էր։ Միա­ժա­մա­նակ նշ­ված օգ­նու­թյու­նը, դժ­բախ­տա­բար, ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի վրա չէր տա­րած­վում։

-Ձեր կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­պեր ո՞ւ­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­ման­ման կա­ռույց­նե­րի հետ։ Ե­թե ա­յո, ին­չո՞վ է դա ար­տա­հայտ­վում։
-Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք հա­յաս­տա­նյան բազ­մա­թիվ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Է­լեո­նո­րա Ա­սատ­րյա­նի ղե­կա­վա­րած` Փախս­տա­կան­նե­րի ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ցան­ցի հետ։ Կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը մեր նա­խա­ձեռ­նող խմ­բի հետ հա­մա­տեղ հա­վա­քել են փաս­տա­բա­նա­կան ծա­վա­լուն նյութ Ադր­բե­ջա­նի կող­մից մեզ հասց­ված վնա­սի վե­րա­բե­րյալ։ Այդ նյութն ընդ­հան­րաց­վել և ու­ղարկ­վել է մի­ջազ­գա­յին շատ ա­տյան­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` Փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով ՄԱԿ-ի Գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի վար­չու­թյուն։ Մենք բազ­միցս հան­դի­պում­ներ ենք ու­նե­ցել ինչ­պես Հա­յաս­տա­նի ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, այն­պես էլ ար­տա­սահ­մա­նյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, օ­տա­րերկ­րյա լրագ­րող­նե­րի հետ։ Հիմ­նա­կա­նում բարձ­րաց­վել են մեզ մոտ, ի տար­բե­րու­թյուն ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րի, մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի, հու­մա­նի­տար օգ­նու­թյան բա­ցա­կա­յու­թյա­նը, մեր նախ­կին բնա­կու­թյան վայ­րե­րում թո­ղած ու­նեց­ված­քին և նմա­նա­տիպ այլ խն­դիր­նե­րին առ­նչ­վող հար­ցեր։
-Ան­ցած ամ­սին Դուք հան­դի­պե­ցիք ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չա­կի հետ։ Ին­չի՞ մա­սին էր զրույ­ցը, և, ի՞նչ եք կար­ծում՝ Ձեր, իսկ Ձեզ հետ մեկ­տեղ և Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի ձայ­նը լս­վե՞լ է։
-Ա­յո, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Սլո­վա­կիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մի­րոս­լավ Լայ­չա­կին ներ­կա­յաց­րե­ցի Ար­ցա­խում հայ փախս­տա­կան­նե­րի դրու­թյու­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րում են մինչև 30 հա­զար հայ փախս­տա­կան­ներ, ով­քեր զրկ­ված են մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյու­նից և օգ­նու­թյու­նից, այդ թվում և ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով, ո­րոնք խո­չըն­դո­տում են մի­ջազ­գա­յին մաս­նա­գի­տաց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից Ար­ցախ կա­տար­վե­լիք այ­ցե­րին։ Նշե­ցի, որ դա խտ­րա­կա­նու­թյուն է և փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի բա­ցա­հայտ խախ­տում։ Պատ­մե­ցի փախս­տա­կան­նե­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կի մա­սին, նրանց ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լով այն հան­գա­ման­քին, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն փախս­տա­կան­նե­րի հար­ցը դի­տար­կում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ շա­հե­լու հա­մա­տեքս­տում, և վեր­ջում ԵԱՀԿ գրո­ծող նա­խա­գա­հին ա­ռա­ջար­կե­ցի տե­ղում ծա­նո­թա­նալ Ար­ցա­խում հայ փախս­տա­կան­նե­րի կյան­քի պայ­ման­նե­րին։
-Որ­քա­նով հայտ­նի է մեզ, վեր­ջերս ե­ղել եք Ֆրան­սիա­յում...
-Ա­յո, Ֆրան­կո­ֆո­նիա­յի շր­ջա­նակ­նե­րում ինձ հրա­վի­րել էին մաս­նակ­ցե­լու 20-րդ դա­րի ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րին նվիր­ված մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին, որ­տեղ պատ­մե­ցի 1991թ. Բաք­վի ջար­դե­րի մա­սին, ներ­կա­յաց­րե­ցի ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյուն­նե­րը և փոր­ձե­ցի ներ­կա­նե­րին փաս­տե­րով հա­մո­զել, որ հա­յազ­գի բնակ­չու­թյան դեմ Ադր­բե­ջա­նի բո­լոր բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ցե­ղաս­պա­նու­թյուն ո­րակ­մա­նը։
Հան­դի­պում­ներ էին կազ­մա­կերպ­վել սփյուռ­քաբ­նակ հա­յե­րի, ինչ­պես նաև Ար­ցախ այ­ցե­լած ֆրան­սիա­ցի­նե­րի հետ։
-Այ­սօր­վա դրու­թյամբ ո­րո՞նք են փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը։
-Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած­նե­րի գլ­խա­վոր խն­դի­րը մնում է նրանց մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճա­կի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Այլ խոս­քով, ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րը զրկ­ված են կար­գա­վի­ճա­կից, ո­րից օգտ­վում են այլ փախս­տա­կան­ներ, մաս­նա­վո­րա­պես, Ադր­բե­ջա­նում, և ո­րը նրանց մեծ ար­տո­նու­թյուն­ներ է տա­լիս։

Մեզ հա­մար ոչ պա­կաս կարևոր երկ­րորդ խն­դի­րը բնա­կա­րա­նա­յին հարցն է։ Հա­կա­ռակ նրան, որ սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ ու­նեն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գրե­թե բո­լոր բնա­կիչ­նե­րը, փախս­տա­կան­ներն ա­ռա­վել վատ­թար դրու­թյան մեջ են...
-Կնե­րեք, որ ընդ­հա­տում եմ, այդ կա­պակ­ցու­թյամբ ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեիք բնա­կա­րան ձեռք բե­րե­լու նպա­տա­կով փախս­տա­կան­նե­րին 10 տո­կոս կան­խավ­ճա­րով հի­պո­թե­քա­յին վարկ տրա­մադ­րե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը։ Նշեմ, որ մեզ մոտ՝ խմ­բագ­րու­թյուն, գա­լիս էին փախս­տա­կան­ներ, ով­քեր ի­րենց դժ­գո­հու­թյունն էին հայտ­նում այդ կա­պակ­ցու­թյամբ, նրան­ցից շա­տե­րը վճա­րու­նակ չեն։
Բա­ցի այդ, մինչ այդ փախս­տա­կան­նե­րին բնա­կա­րան ձեռք բե­րե­լու հա­մար հի­պո­թե­քա­յին վարկ էին տրա­մադ­րում ա­ռանց կան­խավ­ճա­րի: Ստաց­վում է` փախս­տա­կան­նե­րի մի մա­սը (ով հասց­րել է) կա­րո­ղա­ցել է օգտ­վել քիչ թե շատ մատ­չե­լի հի­պո­թե­քից (ե­թե հի­պո­թեքն ընդ­հան­րա­պես կա­րող է մատ­չե­լի լի­նել), իսկ մյուս մա­սը (ով չի հասց­րել) պետք է կան­խի­կով վճա­րի 10 տո­կոս կան­խավ­ճա­րը: Չե՞ք կար­ծում, որ սա ար­դա­րա­ցի չէ:
-Ա­յո, տե­ղյակ եմ։ Փախս­տա­կա­նի հա­մար այդ 10 տո­կոսն էլ էա­կան գու­մար է, ան­գամ 2-3 մի­լիոն դրամ կան­խիկ վճա­րելն այս խմ­բի մարդ­կանց հա­մար ի­րա­տե­սա­կան չէ: Բայց, ե­թե ան­կեղծ լի­նենք, նույ­նիսկ ա­ռանց 10 տո­կոս կան­խավ­ճա­րի էլ խն­դի­րը չի լուծ­վում։ Հի­պո­թե­քը տրա­մադ­րում են բան­կե­րը, իսկ նրանք չեն աշ­խա­տում անվ­ճա­րու­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ։ Փախս­տա­կան­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն էլ հենց այդ­պի­սին է։ Փախս­տա­կան­ներն ա­պա­հով­ված չեն աշ­խա­տան­քով, նրան­ցից շա­տերն ար­դեն թո­շա­կա­յին տա­րի­քում են։ Ստեղծ­ված պայ­ման­նե­րում կա­րող է օգ­նել նպա­տա­կաուղղ­ված բա­րե­գոր­ծու­թյու­նը կամ մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լը։ Մե­ծա­պես կօգ­ներ մեզ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը։ Յուր ժա­մա­նակ ՄԱԿ-ի գծով Հա­յաս­տա­նում շատ փախս­տա­կան­ներ, ան­գամ Գո­րի­սում, բնա­կա­րան­ներ են ստա­ցել։
Շատ կցան­կա­նա­յինք, որ պե­տու­թյան կող­մից նա­խանշ­ված ծրագ­րերն ու­նե­նան ի­րենց շա­րու­նա­կու­թյու­նը։ 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 03 May 2019 17:04:49 +0000
ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26574-2019-05-03-16-42-15 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26574-2019-05-03-16-42-15 ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻՆ
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Բա­նաս­տեղծ, լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը ծն­վել է 1934-ի մա­յի­սի 1-ին, Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն գյու­ղում։ Ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ Բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը ստա­ցել է հե­ռա­կա, ա­վար­տել է Բաք­վի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի լեզ­վագ­րա­կան բա­ժի­նը։ Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան մար­զա­յին գրա­դա­րա­նից, ա­պա աշ­խա­տել ժողս­տեղ­ծա­գոր­ծու­թյան մար­զա­յին տա­նը, Ստե­փա­նա­կեր­տի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում։ Շուրջ քա­ռորդ դար լրագ­րո­ղա­կան աշ­խա­տանք է կա­տա­րել ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում։ Մաս­նա­գի­տու­թյամբ և աշ­խա­տան­քի բե­րու­մով ե­ղել է Ար­ցա­խի գրե­թե բո­լոր բնա­կա­վայ­րե­րում, ծա­նո­թա­ցել պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րին։ Զբաղ­վել է նաև բա­նա­հա­վա­քու­թյամբ։ Կյան­քի վեր­ջին եր­կու տաս­նա­մյա­կում աշ­խա­տել է ԼՂՀ գրող­նե­րի միու­թյու­նում` որ­պես գրա­կան ֆոն­դի տնօ­րեն, ա­պա ՙԱր­ցախ՚ հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն, ՙՊը­լը Պու­ղի՚ եր­գի­ծա­կան հան­դե­սի գլ­խա­վոր խմ­բա­գիր։ 20-ից ա­վե­լի գր­քի հե­ղի­նակ է։ Նրա գրա­կան վաս­տա­կը, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը բարձր է գնա­հատ­վել. ՙՈս­կե գրիչ՚ մր­ցա­նակ, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­մե­դալ, ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ մե­դալ, ՙՄով­սես Խո­րե­նա­ցի՚ մե­դալ, ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան Ե­ղի­շեի ան­վան մր­ցա­նակ­ներ։ Ար­ցա­խյան շարժ­ման նվի­րյալ էր, սա­ֆո­նո­վյան շր­ջա­նում են­թարկ­վել է տնա­յին կա­լան­քի և տու­գան­քի։ Գրի­չը բե­ղուն էր, կա­րող էր դեռ շատ գոր­ծեր ստեղ­ծել, բայց ար­դեն 10 տա­րի է գր­չի մշա­կը, լավ ար­ցախ­ցին հա­վեր­ժի ճամ­փորդ է։ 

Ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րի­նյա­նը նրան բնու­թագ­րել է այս­պես. ՙԻնչ-որ տա­րե­րա­յին սկիզբ ու­նի Բեգ­լա­րյա­նի պոե­տա­կան նկա­րա­գի­րը. են­թա­գի­տակ­ցա­կանն այն­քան ինք­նա­բավ է, որ կար­ծես օ­տար­վում է բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, քան­զի կա բա­ցար­ձակ մի ե­զերք, որ ա­վե­լի ի­մաս­տա­վոր է, քան բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Այդ ե­զերքն Ար­ցա­խա­վանն է` որ­պես գա­ղա­փար, որ­պես գե­ղա­գի­տա­կան ի­դեալ և որ­պես տիե­զե­րա­կան ա­րար­չու­թյուն՚։

Լրա­ցավ գրո­ղի 85-ա­մյա­կը։ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյու­նից հա­րա­զատ­նե­րի հետ այ­ցե­լե­ցին գե­րեզ­մա­նա­տուն, հի­շա­տա­կի տուրք մա­տու­ցե­ցին։ Գրո­ղի մա­սին խոսք ա­սա­ցին ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նը, ա­մե­րի­կա­հայ գրող, ման­կա­վարժ Հով­սեփ Նալ­բան­դյա­նը, բա­նաս­տեղծ Սոկ­րատ Խա­նյա­նը, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յա­նը, գրո­ղի այ­րին՝ Վա­րյա Բեգ­լա­րյա­նը։ Փոք­րիկ Ա­րամն ար­տա­սա­նեց պա­պի­կի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից։ Հենց այս օ­րե­րին լույս էր տե­սել Հր. Բեգ­լա­րյա­նի ՙԱր­ցախ¬Նա­մե՚ (Հու­շա­պա­տում) գիր­քը, որն ա­վագ որ­դին` Գա­գիկ Բեգ­լա­րյա­նը մա­կագ­րեց հա­վաք­ված­նե­րին։
Գա­գիկ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ.¬Ինձ հա­մար և՜ դժ­վար, և՜ հեշտ է խո­սել հորս՝ բա­նաս­տեղծ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի մա­սին։ Հեշտ է, քա­նի որ ես նրան խո­րա­պես ճա­նա­չում եմ, քա­նի որ ես նրան, այս­պես ա­սած, եր­կար տա­րի­ներ ՙու­ղեկ­ցել եմ՚ նրա ան­ցած բա­նաս­տեղ­ծա­կան ճա­նա­պար­հին, նրա հա­սա­րա­կա­կան¬քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Ինձ բախտ է վի­ճակ­վել ան­դա­մակ­ցել նույն հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը` Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյա­նը, նրա հետ միա­սին մաս­նակ­ցել գրա­կան¬մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, կիս­վել ենք ոչ միայն նրա գրած բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի, այլև շա­տու­շատ գրա­կան հար­ցե­րի շուրջ։ Պա­տա­հա­կան չէր նաև այն, որ նրա կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ և մա­հից հե­տո կազ­մել եմ նրա ժո­ղո­վա­ծու­նե­րը, ի մի եմ բե­րել ար­խի­վը։ Ի­մի­ջիայ­լոց, 10-հա­տո­րյա­կով նրա գրա­կան ժա­ռան­գու­թյան լույսըն­ծա­յու­մը ե­ղել է իմ գա­ղա­փա­րը։
Ինձ հա­մար դժ­վար է նաև խո­սել մի մտա­վո­րա­կա­նի, ան­հա­տի մա­սին, ով ոչ միայն իմ հայ­րը` կեն­սա­բա­նա­կան ծնողն է ե­ղել, այլև իմ և մեր ըն­տա­նի­քում մե­ծա­ցած քույ­րեղ­բայր­նե­րիս դաս­տիա­րա­կը:
Իմ ա­ռա­ջին դի­տար­կու­մը գու­ցե լի­նի այն, որ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը միշտ նույն մարդն է ե­ղել, որ­տեղ էլ ու­զում է լի­նի, տա­նը՝ ըն­տա­նի­քում, աշ­խա­տան­քի մեջ, մարդ­կանց հետ շփում­նե­րում. միշտ ան­կեղծ, բա­րու­թյամբ ու սի­րով լի, բայց նաև հա­խուռն խառն­ված­քով, իր հայտ­նի բա­նաս­տեղ­ծու­թյան բա­ռե­րով՝ ՙշան­թուկ­րակ՚։ Տա­նը լի­ներ թե դր­սում, կա­րող էր զայ­րա­նալ մեզ՝ ե­րե­խա­նե­րիս (նաև երբ մեծ էինք) վրա, րո­պե­ներ անց՝ սի­րա­շա­հել, ոնց որ խա­ղաղ եր­կին­քը փո­թոր­կից հե­տո։ Ին­քը մինչև վերջ մնաց նույ­նը՝ բա­րի, խա­ղա­ղա­սեր, սր­տա­ցավ, զգա­յուն, հա­խուռն ու փո­թոր­կոտ։
Հայրս հե­տաքր­քիր մարդ էր թե՜ ըն­տա­նի­քում, և թե՜ դր­սում (ի­հար­կե, նաև ու­րիշ­նե­րի վկա­յու­թյամբ): Ման­կու­թյու­նից ես ան­մո­ռաց հու­շեր ու­նեմ. սի­րում էր ե­րե­խա­նե­րիս հա­մար հե­քիաթ­ներ պատ­մել, եր­բեմն էլ փոք­րիկ բե­մադ­րու­թյուն­ներ սար­քել։ Դրան­ցից թե­կուզ մե­կը. տա­նը խա­ղում էինք ՙՉա­րի վեր­ջը՚։ Ին­քը դե­րա­բաշ­խում կա­տա­րեց, մայրս մայր¬կկուն էր, ին­քը՝ Աղ­վե­սը, ե­րե­խա­ներս` կկու­նե­րը։ Զա­վեշ­տա­կան, բայց մեզ՝ ե­րե­խա­նե­րիս հա­մար թե ինչ հրճ­վանք էր, անհ­նար է նկա­րագ­րել. մայրս ՙկկու­նե­րի հետ՚ բարձ­րա­ցել էր պա­հա­րա­նի վրա, որ­տե­ղից ՙաղ­վե­սի՚ պա­հան­ջով մեկ¬մեկ ցած էր գցում մեզ...
Հայրս սի­րում էր ու­րա­խա­նալ, քե­ֆեր կազ­մա­կեր­պել և՜ ըն­տա­նի­քում, և՜ ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տում։ Բան­ջա­րա­նոց-այ­գի ու­նեինք քա­ղա­քա­մերձ տա­րած­քում, որ­տեղ նա սի­րում էր հյու­րեր ըն­դու­նել, քե­ֆեր կազ­մա­կեր­պել։ Օ­ղա­կաձև հրա­պա­րա­կում հան­րա­հա­վաք­ներ էին ըն­թա­նում, Երևա­նից ե­կած ռա­դիոլ­րագ­րո­ղը հորս գր­չա­կից ըն­կեր­նե­րի հետ այ­գում էր, հար­ցազ­րույց­ներ էր վերց­նում, իսկ մի քա­նի օր անց լսում ենք հա­ղոր­դու­մը, ո­րը հե­տո հու­մո­րի, կա­տակ­նե­րի ա­ռիթ դար­ձավ. լրագ­րո­ղը ռե­պոր­տա­ժը սկ­սել էր այս­պես. ՙԻսկ այժմ մենք գտն­վում ենք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գրող­նե­րի միու­թյան ա­մա­ռա­նո­ցում՚...
Երբ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը (1981 թվա­կանն էր) գյու­ղում տուն կա­ռու­ցեց, և՜ նրա, և՜ մեզ հա­մար կյան­քը մի նոր ի­մաստ ստա­ցավ. հայ­րա­կան տու­նը գրե­թե ա­վեր­ված խր­ճիթ էր, պա­պա­կան տան քա­րե­րով ա­ռա­ջին հար­կը սար­քեց, հայ­րա­կան տնից 50 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, այն վայ­րում, այն թթայ­գում, ուր ան­ցել է նրա ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյու­նը։ Այդ տա­նը հյու­րըն­կալ­վում էինք ըն­տա­նի­քով, թոռ­նե­րով, ըն­կեր­նե­րով, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րով։ Սի­րում էր ե­րե­խա­նե­րին ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել... Տու­նը կա­ռու­ցե­լուց հե­տո մշ­տա­պես այ­ցե­լում էր, և նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեջ մի նոր շունչ մտավ։
Հի­շում եմ, երբ դեռ տու­նը չկար, հայրս ինձ հետ քա­նի ան­գամ է պա­տա­հել, ամ­ռա­նը գի­շե­րել ենք թթե­նի­նե­րի տակ, աղ­բյու­րի մոտ...Բնու­թյան սի­րա­հար էր, մենք էլ նույն ո­գով ենք դաս­տիա­րակ­վել։

Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի պաշ­տա­մուն­քը ե­ղել է Ար­ցա­խը, հա­յոց հո­ղը։ Նա ինչ տե­սել է` հող, ջուր, մարդ, բնու­թյուն, այդ ա­մե­նը բա­նաս­տեղ­ծու­թյուն է դարձրել, նա կար­ծես թե ոչ թե հո­րի­նել, այլ տե­սածն է նկա­րագ­րել: Պա­տա­հա­կան չէր, որ Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը, ում հետ մտեր­մու­թյուն էր ա­րել, նրա մա­սին գրել է` ՙազ­նիվ, ար­դար, ար­ցա­խա­յին, հո­ղե­ղեն էու­թյուն...՚։ Հայրս ե­ղել է երկ­րա­մա­սի գրե­թե բո­լոր սր­բա­վայ­րե­րում, հնա­վայ­րե­րում, ե­կե­ղե­ցի­նե­րում, Ստե­փա­նա­կեր­տի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին հիմ­նար­կը հարս­տաց­րել է նոր ցու­ցան­մուշ­նե­րով։ Նա մա­մու­լում հան­դես էր գա­լիս հայ­րե­նա­գի­տա­կան հոդ­ված­նե­րով, ո­րոնք ար­ժա­նա­նում էին պատ­մու­թյամբ, հնա­գի­տու­թյամբ զբաղ­վող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը։
Ար­ցա­խյան շար­ժու­մը Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի հա­մար սկս­վել էր ա­վե­լի վաղ։ 1997-ին Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի` նրան գրած նա­մա­կում այս­պի­սի տո­ղեր կան. ՙԵր­բեք չմո­ռա­նաս, որ մենք 40 տա­րի ա­ռաջ ենք սկ­սել մեր հայ­կա­կան հայ­րե­նա­սի­րա­կան աշ­խա­տան­քը՚։ Նա միշտ ե­ղել է հան­րա­հա­վաք­նե­րի, ցույ­ցե­րի ա­ռա­ջին շար­քում: Ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նի պա­րետ Սա­ֆո­նո­վը տար­բեր ժա­մա­նակ­նե­րում չորս հրա­ման է տվել` տնա­յին կա­լանք, տու­գանք, բան­տար­կու­թյուն։ Նրա միջ­նոր­դու­թյամբ, ջան­քե­րով հայ­րե­նի գյու­ղում կա­ռուց­վեց դպ­րո­ցի երկ­հար­կա­նի շեն­քը։ Դպ­րոցն այ­սօր կրում է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ա­նու­նը։ Գյու­ղում խմե­լու ջրի խն­դիր կար, հար­ցը բարձ­րաց­րեց և այն լուծ­վեց։
Ա­սե­լիք շատ կա, գու­ցե մի օր ամ­բող­ջաց­նեմ հու­շերս։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 03 May 2019 16:40:17 +0000
ԼԱՎ ԸՆ­ԿԵ­ՐՈՋՆ ՈՒ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ՍԻՐ­ՏԸ ՆՎԻ­ՐՈՂ.... http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26573-2019-05-03-16-33-44 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26573-2019-05-03-16-33-44 ԼԱՎ ԸՆ­ԿԵ­ՐՈՋՆ ՈՒ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ՍԻՐ­ՏԸ ՆՎԻ­ՐՈՂ....
Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր
ԼՂՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Հայ քնա­րեր­գու­թյու­նը զար­գաց­ման ու հարս­տաց­ման հա­զա­րա­մյակ­նե­րի ճա­նա­պարհ է ան­ցել` ա­ռաս­պե­լա­կան ՙՎա­հագ­նի ծնուն­դը՚ վի­պեր­գից մինչև մե­րօ­րյա բազ­մե­րանգ պոե­զիան, ո­րի շեր­տե­րում ա­ռանձ­նա­կի շո­ղե­րով է փայ­լում հայ­րե­նա­պա­տու­մը։ Ուս­տի գո­հու­նա­կու­թյամբ կա­րող ենք մատ­նան­շել, որ հա­յոց հայ­րե­նա­պա­տու­մը զար­գաց­ման տար­բեր փու­լե­րի ծաղ­կե­փունջ է` գա­ղա­փա­րա­հու­զա­կան խոր­քա­յին բո­վան­դա­կու­թյամբ ու գե­ղար­վես­տա­կան բարձր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով։ Եվ հա­ճե­լի է ըն­դգ­ծել, որ այ­սօր հա­մա­հայ­կա­կան գրա­կա­նու­թյան հա­մա­պատ­կե­րին նկատ­վում է նաև ար­ցա­խյան գե­ղար­վես­տա­կան խոս­քը, ո­րի նոր ըն­թաց­քը շո­շա­փե­լի դար­ձավ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րի­նե­րից սկ­սած։ Ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, այս դեպ­քում ևս գրա­կա­նու­թյու­նը զին­վո­րագր­վեց հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան սր­բա­զան գոր­ծին։ Պա­տա­հա­կան չէ մեր ան­վա­նի գրա­կա­նա­գետ­նե­րի կար­ծիքն այն մա­սին, որ նո­րա­գույն շր­ջա­նի հայ գրա­կա­նու­թյան ան­կա­խու­թյան փուլն սկս­վում է Ար­ցա­խյան գո­յա­մար­տից։ ն էր, երբ պոե­զիա­յի հիմ­նա­կան պա­թո­սը ՙկո­մու­նիզմ կա­ռու­ցող սո­վե­տա­կան մար­դու՚ քրտ­նա­ջան աշ­խա­տանքն ու նվի­րումն էր ընդ­հա­նուր գոր­ծին։ Հենց այդ հա­մա­տա­րած աղ­մու­կի մեջ էր, որ Ար­ցա­խում հն­չեց Հրա­չյա­յի քնա­րա­կան եր­գը` մեր լեռ­նե­րից սկիզբ առ­նող,

Հպար­տու­թյամբ ու կա­րո­տի շո­յող զգա­ցու­մով նշենք, որ մեր մար­տա­շունչ պոե­զիա­յի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ ա­նու­րա­նա­լի է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի վաս­տա­կը։ Բա­նաս­տեղծ, ո­րի սե­րը հայ­րե­նի ե­զեր­քի հան­դեպ սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Նրա հայ­րե­նա­սի­րա­կան եր­գը հն­չում է որ­պես խոհ ու խոր­հուրդ` միտ­ված ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րին։
Աձ­նա­վո­րե­լով հող հայ­րե­նին` Հր. Բեգ­լա­րյա­նը հա­րատևե­լու ա­մե­նա­զո­րեղ ու­ժը տես­նում է հո­ղի մեջ։ Նա մայր հո­ղի նվի­րյալ խն­կար­կուն է, նրա մշակն ու տե­րը։
Դեռևս իր ՙԿա­մուրջ՚ անդ­րա­նիկ գր­քում Հր. Բեգ­լա­րյա­նը լուրջ քնա­րեր­գուի հայտ էր ներ­կա­յաց­րել։ Դա մի ժա­մա­նա­կաշր­ջան էր, երբ պոե­զիա­յի հիմ­նա­կան պա­թո­սը ՙկո­մու­նիզմ կա­ռու­ցող սո­վե­տա­կան մար­դու՚ քրտ­նա­ջան աշ­խա­տանքն ու նվի­րումն էր ընդ­հա­նուր գոր­ծին։ Հենց այդ հա­մա­տա­րած աղ­մու­կի մեջ էր, որ Ար­ցա­խում հն­չեց Հրա­չյա­յի քնա­րա­կան եր­գը` մեր լեռ­նե­րից սկիզբ առ­նող, գար­նա­նա­յին հո­վի պես շո­յող ու քն­քույշ, մեր դաշ­տե­րի ծաղ­կուն­քի պես բու­րող ու հմա­յիչ։ Լի­նե­լով բնու­թյան գի­տակ ու նվի­րյալ` նա գե­ղար­վես­տո­րեն պատ­կե­րեց բնու­թյան ու մար­դու փո­խա­դարձ կապն ու միաս­նու­թյու­նը։ Հրա­չյա­յի եր­գե­րում Մռով սա­րը հե­րոս ար­ցախ­ցու այ­լա­բա­նու­թյունն է, աղ­բյու­րը` հո­ղի մշա­կի ո­գե­ղե­նու­թյան կար­կա­չը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ Լեռն ու նրա Տերն ապ­րում են ի­րար գր­կում։ Այդ զգա­ցու­մով էլ հենց նա բա­ցա­կան­չում է. ՙԱր­ծիվ­նե­րը միշտ բար­ձունք են սի­րում՚։
Հր. Բեգ­լա­րյա­նի հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րում ներ­կա­յաց­ված են մեր ժո­ղովր­դի ո­գու ամ­րու­թյունն ու վե­հու­թյու­նը, դա­րե­րի քմա­հա­ճույք­նե­րի հան­դեպ նրա նվա­ճած հաղ­թա­նա­կը, գրին ու եր­գին ա­պա­վի­նե­լու նրա ի­մաս­տու­թյու­նը, հա­վեր­ժու­թյան հետ քա­րե­րի լեզ­վով խո­սե­լու ան­զու­գա­կան հմ­տու­թյու­նը։ Այս բա­րե­մաս­նու­թյուն­նե­րը պատ­կեր­ված են բա­նաս­տեղ­ծա­կան ան­մի­ջա­կա­նու­թյամբ և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան զգա­ցու­մով։ Հր. Բեգ­լա­րյա­նի եր­գե­րում Ար­ցա­խը հայ ժո­ղովր­դի ա­րար­չա­գործ ո­գու ու հրա­շա­գործ ձեռ­քի առ­հա­վատ­չյան է, ո­րը խո­սում է հա­յոց լեզ­վով, հայ­կա­կան վա­վե­րագ­րու­թյամբ։ Ինչ­պես ըն­դգ­ծում է նա, ՙԱյս­տեղ ա­մեն քար Քա­րե մա­տյան է, Քա­րե պատ­մու­թյուն, Որ գրել են մեր խե­լոք պա­պե­րը՚։
Բա­նաս­տեղ­ծը հպար­տա­նում է ար­ցախ­ցու աշ­խա­տա­սի­րու­թյամբ, հյու­րա­սի­րու­թյամբ, բա­րու­թյամբ, խի­զա­խու­թյամբ։ Նրա քնա­րա­կան հե­րո­սը, ի լուր աշ­խար­հի, հայ­տա­րա­րում է.


Մեր այս խաչ­քար քա­րե­րի,
Խաչ­ված, խաչ­բառ քա­րե­րի,
Հո­գու բար­բառ քա­րե­րի,
…Մեկ էլ բո­լոր դա­րե­րի
Հա­մար ենք կռ­վել։


Հր. Բեգ­լա­րյա­նի եր­գե­րում ժո­ղովր­դի և հայ­րե­նի­քի պատ­կե­րը միա­ձույլ են։ Նրա հո­գու խոր­քե­րում Ա­մա­րա­սի և Գան­ձա­սա­րի զան­գերն են հն­չում, նրա սր­տի վրա են քան­դակ­ված մաշ­տո­ցյան գրե­րը։
Լի­նե­լով Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ակ­տիվ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը` Հր. Բեգ­լա­րյա­նը փա­ռա­բա­նեց ար­ցախ­ցի­նե­րի ար­դար պայ­քա­րը հա­նուն ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման և ան­կախ ու ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քի։ Իր ժո­ղովր­դի դա­րա­վոր ե­րա­զան­քի գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը դար­ձան նրա ՙՀրաշք եր­կիր իմ Ղա­րա­բաղ՚, ՙԱր­ցախն` Ա­վա­րայր՚ գր­քե­րը և վեր­ջա­պես ՙԱր­ցախ-Նա­մե՚ խո­րագ­րով եր­կե­րի տաս­հա­տո­րյա­կը։
Նրան հա­ջող­վեց լու­սար­ձա­կի տակ դնել մեր ժո­ղովր­դի բնա­վո­րու­թյան հրա­շա­լի գծե­րը, բա­ցա­հայ­տել այն ա­ռեղծ­վա­ծը, թե ինչ­պես է նա դի­մա­կա­յել պատ­մու­թյան ար­հա­վիրք­նե­րին ու այ­սօր էլ շա­րու­նա­կում է հե­րո­սա­կան իր ու­ղին` մար­տն­չե­լով ա­մեն կար­գի բռ­նու­թյան դեմ։
Հր. Բեգ­լա­րյա­նի ան­հան­գիստ ո­գին ու աստ­վա­ծա­տուր ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­ղան­դը դա­րե­րին նվի­րե­ցին ՙՂա­րա­բաղ­ցին՚ բյու­րե­ղյա եր­գը, ո­րը կոմ­պո­զի­տոր Ալ. Հե­քի­մյա­նի ե­րաժշ­տու­թյամբ դար­ձել է աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան հո­գե­պա­րար և թևա­վո­րող ու­ղեր­ձը բո­լոր ազ­նիվ ու ար­դա­րա­միտ մարդ­կանց։ Եվ այդ խոս­քը տեղ է հաս­նում, թա­փան­ցում ազ­նիվ սր­տե­րի խոր­քը, քան­զի Հրա­չյա­յի այդ եր­գի քնա­րա­կան հե­րո­սը հենց ինքն է` որ­պես ար­դա­րա­միտ ու ար­դա­րա­դատ, լավ ըն­կե­րոջն ու ժո­ղովր­դին սիր­տը նվի­րող ան­մո­ռա­նա­լի ան­հա­տա­կա­նու­թյուն։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 03 May 2019 16:27:50 +0000
ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱ­ՐԸ ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ­ՆԵԼ ԿԵՆ­ՑԱՂ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26572-2019-05-03-16-25-56 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26572-2019-05-03-16-25-56 ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱ­ՐԸ ՎԵ­ՐԱ­ԴԱՐՁ­ՆԵԼ ԿԵՆ­ՑԱՂ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ապ­րի­լի 10-ից Ար­ցա­խի ՙՏնջ­րե՚ ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի խում­բը` Մա­նուկ Հա­րու­թյու­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, ի­րա­կա­նաց­նում է կարևոր ու հե­տաքր­քիր ծրա­գիր: Ըստ ծրագ­րի նա­խա­տես­վում է հա­մերգ­ներ կազ­մա­կեր­պել թե՜ մայ­րա­քա­ղա­քի և թե՜ շր­ջան­նե­րի այն հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար, որ­տեղ դա­սա­վանդ­վում է ազ­գա­յին երգ ու պար ա­ռար­կան: Խում­բը հասց­րել է հա­մերգ­ներ տալ մի քա­նի գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում` Ա­ռա­ջա­ձո­րի, Վան­քի, Պա­տա­րա­յի, Այ­գես­տա­նի: Ծրագ­րի նպա­տակն է քա­րո­զել ազ­գա­յին երգն ու պա­րը, հա­սա­րա­կու­թյան լայն շր­ջա­նում վե­րա­կանգ­նել այն և, ի վեր­ջո, վե­րա­դարձ­նել կեն­ցաղ, որ­տեղ և հա­զա­րա­մյակ­ներ ա­ռաջ ստեղծ­վել և դա­րե­րի ըն­թաց­քում ե­ղել է ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը: Հի­շեց­նենք` ՙՏնջ­րե՚-ն սկ­սեց գոր­ծել 2015 թվա­կա­նից:

Ինչ­պե՞ս ծն­վեց ծրագ­րի գա­ղա­փա­րը և ինչ­պե՞ս է այն ըն­թա­նում. պատ­մում է ՙՏնջ­րե՚ ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի խմ­բի ղե­կա­վար, ԱրՊՀ բնա­գի­տա­կան ֆա­կուլ­տե­տի 4-րդ կուր­սի ու­սա­նող Մա­նուկ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ:

-Ին­չու՞ ծա­գեց նման ծրագ­րի գա­ղա­փա­րը և ո՞րն է նպա­տա­կը:
-Մի քիչ հեռ­վից սկ­սեմ: 2015-ին ՙԿա­րին՚ ա­վան­դա­կան եր­գի և պա­րի խմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գա­գիկ Գի­նո­սյա­նի հա­մառ ջան­քե­րի շնոր­հիվ ՙԱզ­գա­յին երգ և պար՚ ա­ռար­կան ընդգրկվեց Երևա­նի 10 հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սում­նա­կան պլան­նե­րում` որ­պես փորձ­նա­կան, պի­լո­տա­յին ծրա­գիր: Չնա­յած բազ­մա­թիվ խո­չըն­դոտ­նե­րին, այն հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցավ: Դպ­րո­ցա­կան­նե­րի շր­ջա­նում մեծ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջա­ցավ ազ­գա­յին ար­վես­տի այդ ճյու­ղի հան­դեպ: Ար­դյուն­քում ծրագ­րում ընդգրկված դպ­րոց­նե­րի թիվն ա­վե­լա­ցավ: Այ­սօր­վա դրու­թյամբ Հա­յաս­տա­նում 250 հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վում է այդ ա­ռար­կան: 2017-ին միտք ծա­գեց նաև Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում մտց­նել ծրա­գի­րը: Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, գի­տու­թյան և սպորտի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ 2017-2018 ու­սում­նա­կան տա­րում 16 դպ­րոց­նե­րում ընդգրկվեց ծրա­գի­րը, մե­ծա­մա­սամբ` մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի: Հա­ջորդ տա­րում ընդգրկվե­ցին նաև շր­ջան­նե­րի ո­րոշ դպ­րոց­ներ: Այս ու­սում­նա­կան տա­րում ար­դեն 30 դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վեց ՙԱզ­գա­յին երգ ու պար՚ ա­ռար­կան: Ընդ­հան­րա­պես, ծրագ­րի գա­ղա­փա­րը կա­յա­նում է նրա­նում, որ ժո­ղովր­դին վե­րա­դարձ­վի մեր ազ­գա­յին մշա­կույ­թը: Ցա­վոք, ի­րո­ղու­թյունն այն է, որ մեր կեն­ցա­ղից վե­րաց­վել են ազ­գա­յին ար­վեստ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, երգն ու պա­րը: Այն ժա­մա­նակ ե­րե­խա­նե­րը, ա­կա­նա­տես լի­նե­լով ազ­գա­յին զա­նա­զան ծե­սե­րին, բնա­կան ձևով սո­վո­րում էին մեր ազ­գա­յին եր­գերն ու պա­րե­րը և դառ­նում դրանց կրող­նե­րը: Բայց, ցա­վոք, այդ բնա­կա­նոն ըն­թաց­քը ընդ­հատ­վել է խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Հի­մա մենք պետք է վե­րա­կանգ­նենք այդ մշա­կույ­թը, որ­պես­զի այն կեն­ցաղ վե­րա­դառ­նա:
-Իսկ ինչ­պե՞ս է ըն­թա­նում գոր­ծըն­թա­ցը:
-Ոչ այն­քան հարթ: Վեր­ջին եր­կու տա­րվա օ­գոս­տոս ամ­սին կազ­մա­կերպ­վում է 15-օ­րյա դա­սըն­թաց Գա­գիկ Գի­նո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ես և ևս եր­կու մաս­նա­գետ Երևա­նից, օգ­նում ենք նրան ի­րա­կա­նաց­նել այն: Այդ օ­րե­րին ծրագ­րի մաս­նա­կից­նե­րը պետք է սո­վո­րեն ութ պար և նույն­քան երգ: Ան­շուշտ, ոչ բո­լորն են կա­րո­ղա­նում հեշ­տու­թյամբ յու­րաց­նել դրանք: Բայց մեծ մա­սը հաղ­թա­հա­րում է բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը, բա­րե­հա­ջող հանձ­նում քն­նու­թյուն­ներն ու ստա­նում այդ պա­րերն ու եր­գե­րը դա­սա­վան­դե­լու վկա­յա­կա­նը:
-Իսկ այն մար­դիկ, ով­քեր չեն կա­րո­ղա­ցել հանձ­նել քն­նու­թյուն­նե­րը, չե՞ն ստա­ցել վկա­յա­կան­նե­րը:
-Ա­յո, չեն ստա­ցել վկա­յա­կան: Այդ­պի­սի դեպ­քեր էլ են լի­նում: Նշ­ված ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով` ՙՏնջ­րե՚ հա­մույ­թի ան­դամ­նե­րով ո­րո­շե­ցինք ծրա­գիր մշա­կել ու ներ­կա­յաց­նել Կր­թու­թյան և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյուն: Այս ծրագ­րով նպա­տակ ու­նենք օգ­նել նշ­ված ու­սու­ցիչ­նե­րին: Այ­սինքն, ազ­գա­յին մշա­կույ­թը կեն­դա­նի կա­տար­մամբ ենք ու­զում ցույց տալ, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը ո­գե­ղե­նու­թյունն այդ տես­նեն ու զգան դրա հզո­րու­թյու­նը: Ու նաև ու­սու­ցիչ­նե­րի հա­մար հեշ­տաց­նել այդ եր­գե­րի ու պա­րե­րի դա­սա­վան­դու­մը: Հեշտ չէ եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում հիմ­նո­վին յու­րաց­նել, գա­ղա­փա­րա­պես ըն­կա­լել այդ­քան եր­գե­րի ու պա­րե­րի էու­թյու­նը:
-Ո՞ր գյու­ղե­րում եք հասց­րել հա­մերգ­ներ տալ:
-Եր­կու շա­բաթ ա­ռաջ հա­մերգ­ներ ենք տվել Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր և Վանք գյու­ղե­րում, իսկ ան­ցած շա­բաթ` Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա և Այ­գես­տան գյու­ղե­րում: Դպ­րո­ցում դա­սա­վանդ­վող ծրագ­րով նա­խա­տես­ված պա­րերն ու եր­գերն ենք հիմ­նա­կա­նում կա­տա­րել, որ­պես­զի նաև ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան միա­նալ մեզ: Նաև հա­վե­լյալ մի քա­նի երգ ու պար ենք կա­տա­րել, որ­պես­զի պատ­կե­րա­ցում կազ­մեն մյուս պա­րե­րի ու եր­գե­րի մա­սին, ինչ­պես և ար­ցա­խյան եր­գեր ենք կա­տա­րել:
-Իսկ հան­դի­սա­տե­սի ար­ձա­գանքն ինչ­պի­սի՞ն էր: Հա­ճույ­քո՞վ էին լսում, թե՞ չէին ըն­կա­լում այդ գրե­թե մո­ռաց­ված ազ­գա­յին ար­վես­տի հմայ­քը:
-Մի քիչ զար­մանք կար այս ա­մե­նը տես­նե­լուց: Ա­յո, ան­գամ այն դեպ­քում, երբ դպ­րո­ցում դա­սա­վանդ­վում են այդ նույն եր­գերն ու պա­րե­րը: Ճիշտ է, միայն 5-7 դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­ներն են անց­նում ա­ռար­կան: Իսկ մե­ծա­հա­սակ դպ­րո­ցա­կան­նե­րի մոտ, հատ­կա­պես` տղա­նե­րի, կարծ­րա­տի­պե­րը շատ են, ին­չը խան­գա­րում է ճիշտ ըն­կալ­մա­նը: Բայց նաև ե­ղել են մար­դիկ, ով­քեր մեր հա­մերգ­նե­րից հե­տո մո­տե­ցել են ու հիաց­մուն­քով խոս­տո­վա­նել, որ նման բան չեն տե­սել և կու­զե­նա­յին կր­կին ունկ­նդ­րել: Հա­մերգ­նե­րի վեր­ջում կեն­դա­նի ե­րաժշ­տու­թյան տակ, զուռ­նա-դհո­լով պա­րում ու եր­գում ենք, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը զգան դրանց կեն­դա­նի է­ներ­գիան:
-Դուք նշե­ցիք, որ 30 դպ­րոց­ում դա­սա­վանդ­վում է նշ­ված ա­ռար­կան: Նա­խա­տե­սու՞մ եք բո­լոր այդ դպ­րոց­նե­րով շր­ջել:
-Ա­յո, մինչև ու­սում­նա­կան տար­վա վեր­ջը նա­խա­տե­սում ենք շր­ջել բո­լոր գյու­ղա­կան դպ­րոց­նե­րով: Իսկ Ստե­փա­նա­կեր­տի դպ­րոց­նե­րի հա­մար միա­ցյալ հա­մերգ կկազ­մա­կեր­պենք մեկ տե­ղում, հա­վա­նա­բար, մար­զա­դաշ­տում կամ հրա­պա­րա­կում:
-Ար­դյո՞ք, հա­մերգ­ներն այդ օգ­նում են ա­վե­լի սերտ կա­պեր հաս­տա­տել այն ու­սու­ցիչ­նե­րի հետ, ով­քեր նշ­ված դա­սըն­թաց­նե­րին այդ պա­րերն ու եր­գե­րը դա­սա­վան­դե­լու ի­րա­վունք են ստա­ցել:
-Ան­շուշտ, օգ­նում է և՜ սերտ կա­պեր հաս­տա­տել, և՜ օգ­նել նրանց հաս­նե­լու ա­վե­լի մեծ ար­դյունք­նե­րի: Նախ կարծ­րա­տի­պերն է օգ­նում կոտ­րել: Օ­րի­նակ, որ տղա­նե­րը չեն պա­րում` ա­մոթ է: Այ­նինչ, մար­տա­կան պա­րե­րը միայն տղա­ներն են պա­րում: Շատ ոգևոր­ված էին զուռ­նա-դհո­լից: Այդ­քա­նը տես­նե­լով` և՜ ու­սու­ցիչ­ներն են ոգևոր­վում, և՜ ե­րե­խա­ներն են այդ եր­գե­րի ու պա­րե­րի հզոր է­ներ­գիան ստա­նում:
-Պա­րե­րի պա­տաս­խա­նա­տուն Դուք եք: Իսկ եր­գերն ու ե­րաժշ­տու­թյունն ա­պա­հո­վե­լու հար­ցում ո՞վ է օգ­նում:
-Կու­զե­նա­յի նշել, որ ՙՏնջ­րե՚ ա­վան­դա­կան եր­գի-պա­րի խում­բը պե­տու­թյան կող­մից չի ֆի­նան­սա­վոր­վում: Խմ­բի ան­դամ­նե­րը, գրե­թե բո­լո­րը, տար­բեր մաս­նա­գի­տու­թյան մար­դիկ են, ո­րի մի մասն աշ­խա­տում է, մյու­սը` սո­վո­րում: Մի գա­ղա­փա­րի շուրջ հա­վաք­վել ենք և կա­մա­վոր սկզ­բուն­քով մենք փոր­ձում ենք տա­րա­ծել ազ­գա­յին երգն ու պա­րը: Եվ ու­րախ եմ, որ դա մեզ հա­ջող­վում է: Իսկ եր­գե­րը խմ­բի ան­դամ­նե­րին սո­վո­րեց­նոմ է Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի ժո­ղովր­դա­կան եր­գե­ցո­ղու­թյան դա­սա­տու Մա­րատ Հա­րու­թյու­նյա­նը, ե­րաժշ­տու­թյունն էլ ա­պա­հո­վում է նույն քո­լե­ջի դու­դու­կի դա­սա­տու Վա­րազ­դատ Հով­հան­նի­սյանն իր ու­սա­նող­նե­րի հետ: Օգտ­վե­լով ա­ռի­թից` ու­զում են խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել` մեզ հետ ան­շա­հախն­դիր աշ­խա­տե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան հա­մար:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 03 May 2019 16:20:40 +0000
ԸՆ­ԹԵՐՑ­ՄԱՆ Օ­ԼԻՄ­ՊԻԱ­ԴԱ. ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԸՆ­ՏՐ­ՎԵՑ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Ե­ՌՅԱ­ԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26571-2019-05-03-16-18-26 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26571-2019-05-03-16-18-26 ԸՆ­ԹԵՐՑ­ՄԱՆ Օ­ԼԻՄ­ՊԻԱ­ԴԱ. ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԸՆ­ՏՐ­ՎԵՑ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Ե­ՌՅԱ­ԿԸ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­դեն ութ տա­րի է՝ Հա­յաս­տա­նում անց է կաց­վում Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա: Կազ­մա­կեր­պիչ­ներն են ՀՀ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը, ՙԱն­տա­րես՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը, Կր­թու­թյան և գի­տու­թյան ու Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը: Այս տա­րի նրանց միա­ցավ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը: Ապ­րի­լի 29-ին Շու­շիում անց­կաց­վեց Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա­յի ար­ցա­խյան հան­րա­պե­տա­կան փու­լը: Մինչ այդ տե­ղի էր ու­նե­ցել դպ­րո­ցա­կան փու­լը, ո­րի ար­դյունք­նե­րով, հա­մա­ձայն կա­նո­նա­կար­գի, 1-ին և 2-րդ տե­ղեր զբա­ղեց­րած 46 դպ­րո­ցա­կան ի­րա­վունք է նվա­ճել մաս­նակ­ցել հան­րա­պե­տա­կան փու­լին:

Օ­լիմ­պիա­դա­յին մաս­նակ­ցում են վե­ցե­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը, իսկ թե ին­չու վե­ցե­րորդ­ցի­նե­րը, Ըն­թերց­ման հան­րա­պե­տա­կան օ­լիմ­պիա­դա­յի տնօ­րեն, ՀՀ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Մա­նուկ Նի­գո­յա­նը պար­զա­բա­նեց, որ օ­լիմ­պիա­դան անց­կաց­վում է ըստ գեր­մա­նա­կան մո­դե­լի, որ­տեղ նույն­պես 6-րդ դա­սա­րա­նի սո­վո­րող­ներ են: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ դա այն տա­րիքն է, երբ ա­շա­կեր­տը հս­տակ կողմ­նո­րոշ­վում է ` ին­քը կդառ­նա, թե չի դառ­նա ըն­թեր­ցող:
Օ­լիմ­պիա­դան ու­նի շատ գրա­վիչ պայ­ման­ներ: Եզ­րա­փա­կիչ փու­լում հաղ­թող ա­շա­կեր­տը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում իր ծնող­նե­րից որևէ մե­կի հետ մեկ­նել յո­թօ­րյա հան­գս­տի Հռոմ: Ա­ռա­ջին տա­սը տե­ղը զբա­ղեց­րած ա­շա­կերտ­ներն ի­րենց ծնող­նե­րի հետ կա­րող են մեկ­նել յո­թօ­րյա ուղևո­րու­թյան. Հա­յաս­տա­նում ապ­րող­նե­րը՝ Ար­ցախ, ար­ցախ­ցի­նե­րը՝ մայր Հա­յաս­տան: Ա­ռատ է նաև մր­ցա­նա­կա­յին ֆոն­դը: Ա­ռա­ջին տեղ զբա­ղեց­րած ա­շա­կեր­տը ստա­նում է 600 հա­զար դրամ, ո­րը կա­րող է օգ­տա­գոր­ծել եր­կու ե­ղա­նա­կով. մի դեպ­քում դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո փա­կել հա­մալ­սա­րա­նի 1-ին կուր­սի ուս­ման ծախ­սե­րը, մեկ այլ դեպ­քում՝ վեց տա­րի շա­րու­նակ, ա­մեն ու­սում­նա­կան տա­րես­կզ­բին մր­ցա­նա­կա­յին ֆոն­դից հա­նել 100 հազ. դրամ՝ սեպ­տեմ­բեր­մե­կյան ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար: 2-րդ, 3-րդ և 4-րդ տե­ղե­րի հա­մար նույն­պես նա­խա­տես­ված են մր­ցա­նա­կա­յին գու­մար­ներ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ 250-, 150- և 100-հա­զա­րա­կան դրամ: Կան և այլ մր­ցա­նակ­ներ` հե­ռա­խոս­ներ, պլան­շետ­ներ, է­լեկտ­րո­նա­յին ըն­թեր­ցիչ­ներ, անվ­ճար ա­պա­հո­վագ­րում և այլն: ՙԱյս ա­մենն ար­ված է մի նպա­տա­կի հա­մար, որ­պես­զի ա­շա­կերտ­նե­րը հաս­կա­նան, թե որ­քան կարևոր է գիրք կար­դա­լը: 21-րդ դա­րում ո՞ր ա­շա­կեր­տը կա­րող է իր ծնո­ղին տա­նել Հռոմ 7-օ­րյա հան­գս­տի, հո­գալ իր սեպ­տեմ­բեր­մե­կյան ծախ­սե­րը կամ հա­մալ­սա­րա­նա­կան ուս­ման վար­ձավ­ճա­րը. ի­հար­կե՝ ըն­թեր­ցող, ին­տե­լեկ­տուալ ա­շա­կեր­տը: Սա է նպա­տա­կը` հե­րո­սաց­նել ըն­թեր­ցող, ին­տե­լեկ­տուալ ա­շա­կերտ­նե­րին՚,-ա­սաց Մ. Նի­գո­յա­նը:
Օ­լիմ­պիա­դան ըն­թա­նում է եր­կու փու­լով. ա­ռա­ջին փու­լում ա­շա­կերտն ըն­թեր­ցում է իր բե­րած գր­քից հատ­ված: Գնա­հատ­վում են բա­ռե­րի ճիշտ շեշ­տադ­րու­մը, ըն­թերց­ման ար­տա­հայտ­չա­կա­նու­թյու­նը (բա­ռում առ­կա հն­չյուն­նե­րի հս­տակ ար­տա­բե­րու­մը), ա­շա­կեր­տի կող­մից գիրքն ամ­բող­ջու­թյամբ կար­դա­ցած լի­նե­լը, ին­չը ստուգ­վում է: Ա­մե­նագլ­խա­վորն այս­տեղ ոչ թե դե­րա­սա­նա­կան տա­ղանդն է, ձայ­նա­յին տար­բեր ելևէ­ջում­նե­րը, այլ սա­հուն, ճիշտ ըն­թեր­ցու­մը: Երկ­րորդ փու­լում ա­շա­կերտն ըն­թեր­ցում է ժյու­րիի կող­մից տր­ված գր­քից մի հատ­ված: Դրա­նով հաս­կա­նա­լի է դառ­նում՝ ա­շա­կերտն ըն­թեր­ցող է, թե ուղ­ղա­կի ան­գիր է ա­րել իր ընտ­րած հատ­վա­ծը և դրա­նով լավ ներ­կա­յա­ցել:ՙԵրկ­րորդ փու­լը, այս­պես ա­սած, լակ­մու­սի թուղթ է, ո­րը շատ լավ ցու­ցիչ է ա­շա­կեր­տի ըն­թեր­ցո­ղա­կան հմ­տու­թյուն­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար՚:
Եր­կու փու­լե­րի միա­վոր­նե­րի հան­րա­գու­մա­րով ո­րոշ­վում են այն ե­րեք հո­գին, ով­քեր պետք է մաս­նակ­ցեն ՀՀ եզ­րա­փա­կիչ փու­լին, ո­րը տե­ղի կու­նե­նա մա­յի­սի վեր­ջին Երևա­նում: Նույն օ­րը ե­րե­կո­յան տե­ղի կու­նե­նա մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին ներ­կա կլի­նեն կազ­մա­կեր­պիչ­նե­րը, հո­վա­նա­վոր­նե­րը: Ընդ­հա­նուր առ­մամբ, եզ­րա­փա­կիչ փու­լին կմաս­նակ­ցի 36 ա­շա­կերտ՝ ՀՀ բո­լոր մար­զե­րից, Ար­ցա­խից և Երևա­նից ե­րե­քա­կան լա­վա­գույն ըն­թեր­ցող ա­շա­կերտ­նե­րը: Մ. Նի­գո­յա­նի խոս­քով՝ Երևա­նից ոչ մի ա­շա­կերտ ա­ռանց մր­ցա­նա­կի չի վե­րա­դառ­նա:
Նրանց լու­սան­կար­նե­րը, որ­պես ըն­թեր­ցա­նու­թյան հե­րոս­ներ, տեղ կգտ­նեն քա­ղաք­նե­րի ար­տա­քին գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րի վրա:
Եվ այս­պես, Ար­ցա­խից ա­հա այն ե­րեք եր­ջա­նիկ­նե­րը, ո­րոնց բախտ է վի­ճակ­վել մեկ­նե­լու Երևան՝ Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա­յի եզ­րա­փա­կիչ փու­լին մաս­նակ­ցե­լու. Ան­գե­լի­նա Պա­պի­կյան (1-ին տեղ, Մար­տա­կեր­տի հ. 2 հիմ­նա­կան դպ­րոց), Մե­րի Սա­հա­կյան (Ստե­փա­նա­կեր­տի հ. 9 հիմ­նա­կան դպ­րոց), Ա­նա­հիտ Աբ­րա­հա­մյան (Բեր­ձո­րի հ. 1 միջ­նա­կարգ):
Շնոր­հա­վո­րե­լով և հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թե­լով նրանց ա­ռա­ջի­կա մր­ցույ­թում, Մ. Նի­գո­յանն ա­սաց. ՙՄյուս­նե­րը պետք է հաս­կա­նան, որ ի­րենց չանց­նե­լը պար­տու­թյուն չէ, ո­րով­հետև կյան­քում գիրք կար­դալն ար­դեն իսկ հաղ­թա­նակ է, հետևա­բար` բո­լորդ էլ հաղ­թող­ներ եք՚:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 03 May 2019 15:56:46 +0000
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26570-2019-05-03-15-55-16 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26570-2019-05-03-15-55-16 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Ապ­րի­լի 27-28-ին Հադ­րու­թի մշա­կույ­թի տանն անց­կաց­ված բռնց­քա­մար­տի հու­շամր­ցա­շա­րը նվիր­ված էր բռնց­քա­մար­տի մի­ջազ­գա­յին կար­գի մր­ցա­վար, Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Գե­ղամ Բա­րե­յա­նի հի­շա­տա­կին։ Մաս­նակ­ցում էին ՀՀ Մար­տու­նու, Գե­ղա­հո­վի­տի, Սևա­նի, Լճա­շե­նի Լիճ­քի, Ա­րա­րա­տի, Ար­մա­վի­րի, Ար­տա­շա­տի Ստե­փա­նա­վա­նի, Ե­ղեգ­նա­ձո­րի, Ա­բո­վյա­նի, Գյում­րու, Ստե­փա­նա­կեր­տի, Կար­միր շու­կա­յի, Ճար­տա­րի, Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րոց­նե­րի և Երևա­նի Են­գի­բա­րյա­նի ան­վան բռնց­քա­մար­տի դպ­րո­ցի 10-16 տա­րե­կան 220 մար­զիկ­ներ։

Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Նվեր Գրի­գո­րյա­նը ող­ջույ­նի իր խոս­քում նշեց, որ նման մր­ցա­շար եր­րորդ ան­գամ է կազ­մա­կերպ­վում, ին­չը կարևոր պայ­ման է մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում։ Հու­շամր­ցա­շա­րի գլ­խա­վոր մր­ցա­վար Գևորգ Սարգ­սյա­նը ներ­կա­յաց­րեց բո­լոր թի­մե­րի մար­զիչ­նե­րին, ա­պա հայ­տա­րա­րեց մր­ցա­շա­րի մեկ­նար­կը։
Հա­մառ մր­ցա­պայ­քա­րից հե­տո ո­րոշ­վե­ցին մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­ված թի­մե­րը. Ստե­փա­նա­կեր­տի հա­վա­քա­կա­նը գրա­վեց ա­ռա­ջին տե­ղը, երկ­րորդ հոր­զո­նա­կա­նը զբա­ղեց­րին ՀՀ Մար­տու­նու և Երևա­նի Են­գի­բա­րյա­նի ան­վան բռնց­քա­մար­տի մար­զա­կան դպ­րո­ցի բռնց­քա­մար­տիկ­նե­րը, եր­րորդ` Ա­բո­վյա­նի մար­զադպ­րո­ցի բռնց­քա­մար­տիկ­նե­րը, ո­րոնք ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի, հու­շա­մե­դալ­նե­րի և նվեր­նե­րի։
Հու­շամր­ցա­շա­րի կազ­մա­կեր­պիչ Էդ. Բա­րե­յա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր ա­ջա­կից­նե­րին` Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յին, ՊԲ հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, ՊԲ 1-ին պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը` Գե­ղամ Բա­րե­յա­նի ծնն­դյան հեր­թա­կան տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռու­մը հա­վուր պատ­շա­ճի կազ­մա­կեր­պե­լու հա­մար։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Fri, 03 May 2019 15:50:37 +0000