comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 05 Մայիսի 2019 http://artsakhtert.com Mon, 27 May 2019 06:15:49 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26594-2019-05-06-18-51-41 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26594-2019-05-06-18-51-41 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

Եռատոնի կապակցությամբ Արցախի ՙՀաղթանակած սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, նախագահ Գևորգ Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության և զոհված ազատամարտիկների հարազատների միություն հասարակական կազմակերպություններ։
ԱՀ ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին. ՙՑանկացած այց մեր հուշաթանգարան ոգեշնչում, հուսադրում ու սփոփում է մեզ՚։ Ողջունելով նորաստեղծ ԵՀԿ-ի գործունեությունը, տիկին Գրիգորյանը անկոտրում կամք, նպատակասլացություն, ուժ ու եռանդ ցանկացավ երիտասարդներին։
ԶԱՀՄ նախագահ Արթուր Առստամյանը շնորհավորեց հյուրերին գալիք Եռատոնի կապակցությամբ, ողջունեց ԵՀԿ հուշաթանգարան այցելելու գաղափարը և նրանց ներկայացրեց հուշաթանգարանի պատմությունը։ Հպարտությունն ու ցավը միախառնվել էին իրար։ Ծաղիկներ խոնարհելով անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշաթանգարաններում, երիտասարդներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայորդիներին՝ վառ պահելով նրանց անմահ հիշատակը։
ՙՄեր հերոսների շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք, արարում ու ստեղծում՚,-ասաց ՙՀաղթանակած սերունդ՚ ԵՀԿ նախագահ, ապրիլյան պատերազմի մասնակից Գ. Միրզոյանը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 06 May 2019 18:44:57 +0000
ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26593-2019-05-06-17-50-49 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26593-2019-05-06-17-50-49 Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ապ­րի­լի 30¬ի նիս­տում ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է եր­կու նա­խա­գիծ` 2018 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման մա­սին հաշ­վետ­վու­թյու­նը և ՙԱՀ 2019թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րի­նա­գի­ծը: Ներ­կա­յաց­նե­լով հար­ցե­րից ա­ռա­ջի­նը, Ա. Հա­րու­թյու­նյանն անդ­րա­դար­ձել է ըն­թա­ցիկ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ձևա­վոր­ված տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րին և ներ­կա­յաց­րել ո­րոշ մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­ներ։ 

Այս­պի­սով, ան­ցյալ տա­րի հա­մա­խա­ռը ներ­քին ար­դյուն­քը կազ­մել է 310,3 մի­լիարդ դրամ` ա­պա­հո­վե­լով գրե­թե 12 տո­կոս տն­տե­սա­կան աճ` 1,9 տո­կոս դեֆ­լյա­տո­րի պայ­ման­նե­րում: Տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը կազ­մել է 12,1 տո­կոս։ Նման բարձր ա­ճի տեմ­պի հա­մար հիմք է հան­դի­սա­ցել նյու­թա­կան ար­տադ­րու­թյան ճյու­ղե­րի, մաս­նա­վո­րա­պես` հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի ա­վե­լաց­ված ար­ժե­քի ա­ճը, որն ա­պա­հո­վել է տն­տե­սա­կան ա­ճի մո­տա­վո­րա­պես 5,1 տո­կո­սը։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ միա­ժա­մա­նակ դրա­կան դի­նա­մի­կա է ար­ձա­նագր­վել նաև տն­տե­սու­թյան ճյու­ղե­րի դի­վեր­սի­ֆի­կաց­ման ա­ռու­մով։ Մաս­նա­վո­րա­պես` հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նից բա­ցի ար­դյու­նա­բե­րու­թյան այլ ճյու­ղե­րի հաշ­վին է ա­պա­հով­վել տն­տե­սա­կան ա­ճի 2 տո­կո­սը` նա­խորդ տար­վա 1,6 տո­կո­սի փո­խա­րեն։ Մեկ շն­չին ընկ­նող հա­մա­խա­ռը ներ­քին ար­դյուն­քը կազ­մել է 2 մի­լիոն 103 հա­զար դրամ, նա­խորդ տար­վա 1 մի­լիոն 855 հա­զար դրա­մի դի­մաց։ Նյու­թա­կան ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ո­լորտ­նե­րում ար­ձա­նագր­վել են հետևյալ ցու­ցա­նիշ­նե­րը. ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 125 մի­լիարդ դրամ, այն դեպ­քում, երբ 2017 թվա­կա­նին այն ա­վե­լի քան 23 տո­կո­սով պա­կաս էր։ Շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը կազ­մել է շուրջ 52,5 մի­լիարդ դրամ, ին­չը մոտ 11 տո­կո­սով ա­վե­լի է 2017 թվա­կա­նից։ Գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 74,1 մի­լիարդ դրամ։
2018 թվա­կա­նին մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը 2017 թվա­կա­նի նկատ­մամբ ա­ճել է 3,7 տո­կո­սով` կազ­մե­լով 161 հա­զար դրամ։ Ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալն ան­ցյալ տա­րի կազ­մել է 555,1 մի­լիոն ԱՄՆ դո­լար, 2017 թվա­կա­նի հա­մե­մատ ա­պա­հո­վե­լով հա­մա­րյա 25 տո­կոս աճ։ Ընդ ո­րում, ա­ռանց հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի՝ ա­ճը կազ­մել է շուրջ 22 տո­կոս։ Ապ­րանք­նե­րի ներ­մուծ­ման ծա­վալն ա­ճել է 22,6 տո­կո­սով՝ կազ­մե­լով 353 մի­լիոն ԱՄՆ դո­լար, իսկ ար­տա­հան­ման ծա­վալն ա­ճել է 29 տո­կո­սով և կազ­մել 202,1 մի­լիոն ԱՄՆ դո­լար։ Գնա­ճը 2018 թվա­կա­նին կազ­մել է 1,8 տո­կոս։ 2018 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեով պլա­նա­վոր­ված 53 մի­լիարդ 813 մի­լիոն դրամ սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի դի­մաց փաս­տա­ցի մուտ­քե­րը կազ­մել են 54 մի­լիարդ 282 մի­լիոն դրամ։ Դա նշա­նա­կում է, որ ծրագ­րա­վոր­ված ցու­ցա­նի­շը կա­տար­վել է 100,9 տո­կո­սով, որն իր հեր­թին 31 տո­կո­սով գե­րա­զան­ցում է 2017 թվա­կա­նի ցու­ցա­նի­շը։ Հար­կեր¬ՀՆԱ փոխ­հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը կազ­մել է 17,3 տո­կոս։ Ընդ­հա­նուր առ­մամբ, հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի շուրջ 79 տո­կոսն ա­պա­հով­վել է խո­շոր հարկ վճա­րող­նե­րի կող­մից։
ՀՀ-ի կող­մից ստաց­ված միջ­պե­տա­կան վար­կի գու­մա­րը կազ­մել է 51 մի­լիարդ 428 մի­լիոն դրամ։ Ա. Հա­րու­թյու­նյա­նը կարևոր է հա­մա­րել նշել, որ 2018 թվա­կա­նին ա­ռա­ջին ան­գամ պե­տա­կան բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը գե­րա­զան­ցել են ՀՀ¬ից ստաց­վող միջ­պե­տա­կան վար­կի չա­փին։ Նա­խա­րա­րի զե­կույ­ցի հա­մա­ձայն` 2018 թվա­կա­նի բյու­ջեի փաս­տա­ցի ծախ­սե­րը կազ­մել են 104 մի­լիարդ 450 մի­լիոն դրամ։ Կա­ռա­վա­րու­թյան կող­մից նա­խանշ­ված հիմ­նա­կան ծախ­սա­յին գե­րա­կա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք կան­խա­տե­սել էին ան­ցյալ տա­րի, հա­մա­պա­տաս­խա­նում են այն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին, ո­րոնք ամ­րագր­ված են 2018¬2020 թվա­կան­նե­րի միջ­նա­ժամ­կետ ծախ­սա­յին ծրագ­րին։ 2018 թվա­կա­նի բյու­ջեի կա­տար­ման ժա­մա­նակ պարտ­քե­րի կու­տա­կում­ներ չեն ե­ղել. կա­ռա­վա­րու­թյա­նը հա­ջող­վել է ամ­բողջ ծա­վա­լով ֆի­նան­սա­վո­րել աշ­խա­տա­վար­ձե­րը և կա­տա­րել հանձն ա­ռած սո­ցիա­լա­կան պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։
Ա. Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է նաև տն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում ի­րա­կա­նաց­ված ծրագ­րերն ու նրանց ֆի­նան­սա­վո­րում­նե­րը։ Նիս­տը վա­րող Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը հե­տաքր­քր­վել է առ­կա ֆի­նան­սա­կան կար­գա­պա­հու­թյամբ, ո­րի ուղ­ղու­թյամբ լրա­ցու­ցիչ աշ­խա­տանք­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին խոս­վել է բազ­միցս։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րել է, որ այդ ուղ­ղու­թյամբ բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք է ի­րա­կա­նաց­վել և հա­ջորդ տա­րի­նե­րին այդ աշ­խա­տան­քի շնոր­հիվ ա­ռա­վել ար­ժա­նա­հա­վատ տե­ղե­կատ­վու­թյուն է ամ­րագր­վե­լու։ Ֆի­նան­սա­կան կար­գա­պա­հու­թյան ա­պա­հով­ման հա­մար բո­լոր ծրագ­րե­րը, ո­րոնք պա­հան­ջում են լրա­ցու­ցիչ հաշ­վարկ­ներ, ման­րա­մասն քն­նարկ­վել են բո­լոր շա­հագր­գիռ մար­մին­նե­րի հետ, հս­տա­կեց­վել են ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, ո­րոնք էլ հաշ­վի կառն­վեն հե­տա­գա աշ­խա­տան­քի ըն­թաց­քում։
Ինչ վե­րա­բե­րում է 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մասին օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­նե­րին, այս մա­սին ֆի­նանս­նե­րի նա­խա­րարն ա­սաց, որ դրանց անհ­րա­ժեշ­տու­թյունն ա­ռա­ջա­ցել է 2018թ. դեկ­տեմ­բե­րին կա­տար­ված` ՙԱՀ ըն­դեր­քի մա­սին օ­րենս­գր­քի՚ փո­փո­խու­թյան և 2019թ. մար­տին Բնա­պահ­պա­նա­կան և բնօգ­տա­գործ­ման վճար­նե­րի մա­սին ԱՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­նե­րի հետևան­քով։ Նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վում է 3 մի­լիարդ դրա­մով ա­վե­լաց­նել 2019 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված հար­կա­յին ե­կա­մուտ­ներ և պե­տա­կան տուր­քեր ե­կամ­տա­տե­սա­կը։
Նույն չա­փով կա­վե­լաց­վի 2019թ. պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րի ֆի­նա­սա­վո­րու­մը՝ կա­ռա­վա­րու­թյան առջև դր­ված ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող մի շարք օ­բյեկտ­նե­րի կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման նպա­տա­կով։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հին զե­կու­ցեց, որ պատ­րաստ է այդ 3 մի­լիար­դի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րու­թյան օ­բյեկտ­նե­րի ցան­կը. այն ուղղ­ված է լի­նե­լու են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դիա­կա­նաց­մա­նը և զար­գաց­մա­նը, մաս­նա­վո­րա­պես ճա­նա­պարհ­նե­րի, այդ թվում` Սոտք-Քար­վա­ճառ ավ­տո­ճա­նա­պար­հի, ինչ­պես նաև է­ներ­գե­տիկ, ջրա­մա­տա­կա­րար­ման և կր­թա­կան օ­բյեկտ­նե­րի կա­ռուց­մա­նը։ Շու­տով այդ ցան­կը կներ­կա­յաց­վի կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մա­նը։

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 06 May 2019 17:49:50 +0000
ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵ՞ՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26592-2019-05-06-17-31-46 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26592-2019-05-06-17-31-46 ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵ՞ՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
NEWS.am-ը հրա­պա­րա­կում է…

 Վեր­ջերս այս հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը բարդ շր­ջան մտավ այն հար­ցի պատ­ճա­ռով, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը պե՞տք է մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Բա­քուն կտ­րա­կա­նա­պես դեմ է։ Այս­պես նրան ա­վե­լի հեշտ է խա­փա­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին գլ­խա­վոր հար­ցը եւ պա­հան­ջել ա­զա­տել Ադր­բե­ջա­նի գրավ­ված շր­ջան­նե­րը, իսկ ԵԱՀԿ 10 հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րից ա­ռանձ­նաց­նել պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՝ ՙմո­ռա­նա­լով՚ մյուս­նե­րը (ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, ու­ժի չկի­րա­ռում, ինչ­պես նաեւ վե­ճե­րի խա­ղաղ կար­գա­վո­րում)։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյու­նը թույլ չտալն ար­ժե­քա­վոր է նաեւ Բաք­վի քա­րոզ­չու­թյան հա­մար։ 1991-1994 թվա­կան­նե­րի պա­տե­րազ­մում կրած ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից հե­տո նա ծա­րա­վի է հա­ջո­ղու­թյուն­նե­րի։ Այդ­պի­սին է ներ­կա­յաց­վում ցան­կա­ցած ա­մեն բան՝ մի­ջա­դե­պե­րը, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հրա­ժար­վե­լը, 2016 թվա­կա­նին ու­ժե­րի փոր­ձար­կու­մը, ան­գամ Բու­դա­պեշ­տում հայ սպա­յի սպա­նու­թյու­նը։ Իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին ին­չի հա­մար ա­սես ճն­շելն ար­դեն ի ցույց դնե­լու հա­ջո­ղու­թյուն է։ Ի. Ա­լիեւն այդ­պես էլ ներ­կա­յաց­րեց ս.թ. մար­տի 29-ին Վիեն­նա­յում Ն. Փա­շի­նյա­նի հետ զրույ­ցից հե­տո։

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րում նոր դժ­վա­րու­թյուն­նե­րի կամ ի­րա­վի­ճա­կի սր­ման կա­րիք չու­նեն։ Ով էլ որ ա­ռա­ջար­կի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դարձ­նել եւ ին­չով էլ այն վա­խեց­նի, ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ է թա­փան­ցել այս հար­ցի էու­թյան մեջ։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հիմ­նա­վո­րում է այն, որ եր­կու կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­ներն ար­դեն վա­ղուց են ըն­թա­նում, իսկ ձե­ւա­չափն, իբր, չի կա­րող փոխ­վել։ Ան­հե­թե­թու­թյուն է բա­նակ­ցու­թյուն­նե­րի ՙվա­ղե­մու­թյամբ՚ ու­րա­խա­նա­լը՝ իսկ ո­րո՞նք են այդ ձե­ւա­չա­փի պտուղ­նե­րը։ Ի սկզ­բա­նե հա­ջող էին եւ վա­ղե­մի ե­րեք կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը (1994-1997 թվա­կան­ներ), իսկ էլ ա­վե­լի վաղ Ադր­բե­ջա­նի երկ­խո­սու­թյունն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ (ա­ռանց Հա­յաս­տա­նի)։ Այդ ժա­մա­նակ Բա­քուն իր փաս­տաթղ­թե­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին մե­ծա­րում էր որ­պես ՙհա­կա­մար­տող կողմ՚։ Նշա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­ներն ա­վե­լի ՙհին՚ են, իսկ դրանց ձե­ւա­չափն ար­դեն ե­րեք ան­գամ փոխ­վել է։ Միջ­նորդ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րից Ադր­բե­ջա­նի հա­ճա­խա­կի հրա­ժար­վելն է Հա­յաս­տա­նի հետ նրա բա­նակ­ցու­թյուն­նե­րը ՙվա­ղե­մի՚ դարձ­րել։
Ո՞րն է հա­կա­մար­տու­թյան պատ­ճա­ռը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը։ Ադր­բե­ջա­նի ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ից, ըստ նրա օ­րեն­քի, դուրս գա­լով՝ ընդ­դեմ նրա իսկ ցան­կու­թյան, ին­քը ԼՂԻՄ-ին թույլ չտ­վեց դուրս գալ։ Այս­տեղ կա­րիք չկա խո­րա­նա­լու պատ­մու­թյան մեջ, օ­րի­նակ՝ դա­տել Հա­մա­միու­թե­նա­կան ԿԿ Քաղ­բյու­րո­յի կամ Ստա­լի­նի ո­րո­շում­նե­րի մա­սին։
Հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը միշտ վա­րում են դրա կող­մե­րը, եր­բեմն միջ­նորդ­նե­րի առ­կա­յու­թյամբ։ Ադր­բե­ջանն ան­մի­ջա­պես դար­ձավ հա­կա­մար­տու­թյան կողմ։ Ե­րե­ւանն այս հար­ցում եր­կար ձգձ­գում էր, բայց, միեւ­նույն է, դար­ձավ կողմ։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը որ­պես պե­տու­թյուն ճա­նաչ­ված չէ, սա­կայն հա­կա­մար­տու­թյան կող­մի բո­լոր չա­փո­րո­շիչ­ներն ու­նի՝ իր զին­ված ու­ժե­րը եւ դրա հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, իր վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածքը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ադր­բե­ջա­նա­կան հա­մայնքն այս ա­մե­նից ոչ մի բան չու­նի (ըստ հնա­ցած 2+2 Բեյ­քե­րի բա­նա­ձե­ւի՝ Բա­քուն այն հա­կադ­րում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին, բայց այն ոչ ա­վե­լին, քան շա­հագր­գիռ կողմ է)։
Ռու­սաս­տանն ա­ռա­ջի­նը հաս­կա­ցավ այս հա­կա­մար­տու­թյան ար­տա­սո­վոր փոխ­դա­սա­վո­րու­թյու­նը. այս­տեղ ե­րեք կողմ կա։ 1993 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին սա յու­րաց­րեց նաեւ Մինս­կի խում­բը։ ԵԱՀԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վը (1994 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 6-ին Բու­դա­պեշ­տում) չի նշում Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն, այլ միայն այս հա­կա­մար­տու­թյան ՙկող­մեր՚ (Վրաս­տանն ու Մոլ­դո­վան նշ­ված են ան­մի­ջա­կա­նո­րեն)։ Մի՞­թե սա պա­տա­հա­կա­նու­թյուն է։ Գրա­գետ­նե­րի հա­մար հաս­կա­նա­լի է։ Սրա հի­ման վրա 1995 թվա­կա­նի մար­տի 31-ին Պրա­հա­յում Ղե­կա­վար խոր­հր­դի նիս­տի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ գո­ծող նա­խա­գա­հը հաս­տա­տեց ՙնախ­կի­նում ԵԱՀԿ-ի ըն­դու­նած ո­րո­շում­նե­րը կող­մե­րի կար­գա­վի­ճակ­նե­րի մա­սին, այ­սինքն՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րին ներգ­րավ­ված եր­կու պե­տու­թյուն­նե­րի, ինչ­պես նաեւ եր­րորդ կող­մի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի) բա­նակ­ցա­յին ամ­բողջ գոր­ծըն­թա­ցին մաս­նակ­ցու­թյան մա­սին, նե­րա­ռյալ Մինս­կյան հա­մա­ժո­ղո­վը։ Բու­դա­պեշ­տի եւ Լի­սա­բո­նի գա­գաթ­նա­ժո­ղով­ներն ՙա­մեն ինչ՚ ա­սում են այս հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի մա­սին (բայց ոչ թե եր­կու եւ ոչ եր­կու­սի)։ Ման­դա­տը ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րին ստի­պում է ա­ռաջ­նորդ­վել ԵԱՀԿ Բու­դա­պեշ­տի գա­գաթ­նա­ժո­ղո­վի հա­տուկ ո­րո­շում­նե­րով. չէ՞ որ այն անց­կաց­վել է Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մից հե­տո ար­դեն եւ պե­տու­թյուն­նե­րի ու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի բարձր մա­կար­դա­կով (1992 թվա­կա­նի մար­տի 24-ին Հել­սին­կիում նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը ե­ղել է մին­չեւ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թե­ժա­ցու­մը)։

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բնակ­չու­թյամբ եւ տա­րած­քով ՄԱԿ-ի մի շարք ան­դամ­նե­րից ա­վե­լի խո­շոր է՝ Ան­դոր­րա­յից, Լիխ­տենշ­տեյ­նից, Սան Մա­րի­նո­յից, կա­րի­բյան եր­կր­նե­րից։ Կա­րե­լի՞ է ար­դյոք 21-րդ դա­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը դարձ­նել վե­ճի օ­բյեկտ, ա­ռանց նրա քն­նար­կել եւ ո­րո­շել նրա ճա­կա­տա­գի­րը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին մոտ չթող­նե­լու հա­մար Բա­քուն սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­ներ է պա­հան­ջում, բայց մի՞­թե ձե­ւա­չա­փի հարցն այս են­թա­տեքս­տում այդ­քան էլ էա­կան չէ։
Այս պատ­ճա­ռով Ռու­սա­սանն ու ՄԽ-ն մին­չեւ 1997 թվա­կա­նի ապ­րիլ բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րել ե­րեք կող­մե­րի մի­ջեւ։ Այ­նու­հե­տեւ ա­վե­լի հա­ճա­խա­կի դար­ձան Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պում­նե­րը։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը (Ռու­սաս­տան, ԱՄՆ, Ֆրան­սիա) լիա­ձե­ւա­չա­փա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րը փո­խա­րի­նե­ցին ՙմա­քո­քա­յին դի­վա­նա­գի­տու­թյամբ՚։ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ու նա­խա­րար­նե­րի հան­դի­պում­նե­րին ոչ միշտ մաս­նակ­ցե­լով՝ դրանք գնա­հա­տում էին, հար­մար­վել էին դրանց։ ԵԱՀԿ 1999 թվա­կա­նի Ստամ­բու­լի գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ող­ջու­նե­լով նա­խա­գահ­նե­րի երկ­խո­սու­թյու­նը, հույս ու­ներ շա­րու­նա­կել նաեւ ՄԽ բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Բայց դրանց փո­խա­րեն հա­ճա­խա­կիա­ցան ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը եւ խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րը։ Ե­րե­ւա­նում վի­ճում են, թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րից ով էր կա­րող եւ ար­դյո՞ք կա­րող էր ա­ռա­ջար­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րել ա­ռանց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան։ Այս­պի­սով, Ղա­րա­բա­ղը կար­ծես թե դուրս մնաց այս գոր­ծըն­թա­ցից։
Ո՜չ բո­լոր կող­մե­րի փոխ­պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կար, ո՜չ ԵԱՀԿ ո­րո­շում ձե­ւա­չա­փը մին­չեւ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան նե­ղաց­նե­լու մա­սին։ Այն ա­ռա­ջա­ցավ դե ֆակ­տո՝ ինչ­պես ո­րոշ ի­րո­ղու­թյուն։ Ըստ էու­թյան, սա Բաք­վի խո­րա­ման­կու­թյուն­նե­րի, Ե­րե­ւա­նի ա­նու­շա­դիր վե­րահս­կո­ղու­թյան, միջ­նորդ­նե­րի բաց­թո­ղում­նե­րի ար­գա­սիքն էր։ Այն­պես որ, խոս­քը ոչ թե ինչ-որ նոր ձե­ւա­չա­փի մա­սին է, այլ ա­ռա­վել լիար­ժեք եւ միակ ձե­ւա­չա­փին վե­րա­դառ­նա­լու մա­սին, ո­րին հա­վա­նու­թյուն էին տվել ԵԱՀԿ ան­դամ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նեը, այդ թվում՝ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րը, ինչ­պես նաեւ Ադր­բե­ջա­նը, ին­չը պա­կաս կա­րե­ւոր չէ։
Ե­րեք կող­մե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը շատ ա­վե­լին են տվել, քան եր­կու կող­մե­րի­նը. 4 տա­րում կնք­վել է եր­կու հա­մա­ձայ­նա­գիր (1994 թվա­կա­նին հրա­դա­դա­րի մա­սին, 1995 թվա­կա­նին՝ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի ամ­րապ­նդ­ման), 1994 թվա­կա­նի հու­լի­սին ստո­րագր­վել է եւս մեկ փաս­տա­թուղթ։ Բո­լոր ե­րեք փաս­տաթղ­թե­րը ստո­րագր­վել են ե­րեք կող­մե­րի մի­ջեւ, ո­րոն­ցից եր­կուսն ան­ժամ­կետ էին։ Իսկ եր­կու կող­մե­րի ձե­ւա­չա­փը 22 տա­րում ոչ մի հա­մա­ձայ­նա­գիր կամ ի­րա­վա­կա­նո­րեն պար­տա­վո­րեց­նող փաս­տա­թուղթ չի տվել։

Ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը ճիշտ է նաեւ ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից։ 1997 թվա­կա­նից հե­տո բա­նակ­ցու­թյուն­նե­րի կազ­մում եւ մա­կար­դա­կում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ ա­վե­լին են, քան մար­տա­վա­րա­կան, կո­նյունկ­տու­րա­յին։ Ու­ժե­րի ռազ­մա­վա­րա­կան դա­սա­վո­րու­թյու­նը նույնն է (նոր պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լիո­րեն կընդ­գր­կեր բո­լոր ե­րեք կող­մե­րին)։ Հի­շենք, թե ով է սկ­սել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ան­գամ կորց­նե­լով իր շր­ջան­նե­րը՝ այն եր­կար ժա­մա­նակ ա­պա­վի­նում էր ու­ժին (ե­թե հար­գեր 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ բա­նա­ձե­ւե­րը, հա­յերն այդ­քան հող չէին գրա­վի, ա­վե­լի հեշտ կլի­ներ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վա­րե­լը)։ Իսկ կա­րո՞ղ էր զի­նա­դա­դար լի­նել ա­ռանց ԼՂ-ի՝ միայն Հա­յաս­տան-Ադր­բե­ջա՞ն։ Ան­հե­թե­թու­թյուն։ Իսկ ո՞վ է, չճա­նա­չե­լով Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րը, ե­րա­զում նո­րից սկ­սել այն։ Միան­շա­նակ՝ Ադր­բե­ջա­նը։
Հա­կա­մար­տու­թյուն­նե­րում պա­տե­րազ­մից ա­վե­լի սուր ժա­մա­նա­կաշր­ջան չկա։ Դրա­նով էլ պետք է դա­տել, թե ով ով է եւ պե՞տք է, ար­դյոք, մաս­նակ­ցի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Ա­ռա­վել եւս, որ ՌԴ գլ­խա­վոր նպա­տակն է (ԵԱՀԿ ՄԽ-ինն էլ) հու­սա­լիո­րեն վերջ դնել այս զին­ված հա­կա­մար­տու­թյա­նը եւ թույլ չտալ տա­րա­ծաշր­ջա­նում նոր պա­տե­րազմ։
Բաք­վի դիր­քո­րո­շում­նե­րի վերլ­ծու­թյան ժա­մա­նակ ապ­շեց­նում է եր­կու կոնտ­րաստ՝ խոս­քի եւ գոր­ծի մի­ջեւ, նախ­կի­նի եւ ներ­կա­յի մի­ջեւ։ Ար­դեն 1992-ին Ադր­բե­ջա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ ոչ հրա­պա­րա­կա­յին հան­դի­պում էր ու­նե­ցել։ 1993-ից ռազ­մա­ճա­կա­տում ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը ստի­պե­ցին նրան ԼՂ-ի հետ զան­գե­րի, նա­մակ­նե­րի եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի դի­մել (Հա­յաս­տա­նին ա­վե­լի հազ­վա­դեպ էր դի­մում)։
Բա­քուն հա­ճախ էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում խոս­տա­նում՝ չկա­տա­րե­լով խոս­տու­մը, 10 ան­գամ խոս­տա­ցել էր սահ­մա­նա­փա­կել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դա­դա­րեց­նել կրա­կոց­նե­րը կամ եր­կա­րաձ­գել հրա­դա­դա­րը (ա­ռանց Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան)։ ԼՂ-ն շփում­ներ չէր նա­խա­ձեռ­նում, բայց օգտ­վում էր դրան­ցից։ Ի՞նչ էր սա Բաք­վի կող­մից, ե­թե ոչ ԼՂ-ին դե ֆակ­տո հա­կա­մար­տու­թյան եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ ճա­նա­չում (թեեւ չէր խոս­տո­վա­նում դա)։
Զի­նա­դա­դարն էլ ա­ռա­ջի­նը ստո­րագ­րել է Ադր­բե­ջա­նը (այ­լեւս նախ­նա­կան պայ­ման­ներ չպա­հան­ջե­լով) եւ սկզ­բում նո­րից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հետ (չի­մա­նա­լով՝ ար­դյոք դրան կմիա­նա՞ Հա­յաս­տա­նը)։ Իսկ 1994 թվա­կա­նի հու­լի­սի 26-27-ը բո­լոր ե­րեք կող­մե­րը մեկ թղ­թի վրա պար­տա­վո­րու­թյուն ստո­րագ­րե­ցին՝ պահ­պա­նել զի­նա­դա­դա­րը մին­չեւ զին­ված հա­կա­մար­տու­թյան դա­դա­րեց­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րի կն­քու­մը։
Բա­նակ­ցու­թյուն­նե­րի եւ զի­նա­դա­դա­րի 25 տա­րի­նե­րը ցույց տվե­ցին, որ փա­կու­ղի­նե­րի գլ­խա­վոր ա­ռաջ­նա­յին պատ­ճա­ռը Բաք­վի ոչ ի­րա­տե­սա­կան, իսկ եր­բեմն` ան­սանձ քա­ղա­քա­կա­նու­թյունն է։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը հի­շում են դի­պու­կա­հար­նե­րին հե­ռաց­նե­լուց, մի­ջա­դե­պե­րը կան­խե­լուց եւ հե­տաքն­նե­լուց հրա­ժար­վե­լը, Վիեն­նա­յի եւ Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի տա­պա­լու­մը։ Ե­րե­ւա­նի եւ Ստե­փա­նա­կեր­տի ու­ժա­յին հռե­տո­րա­բա­նու­թյու­նը նույն­պես չի օգ­նում փոխ­զի­ջում­նե­րի ո­րո­նում­նե­րում, բայց, միեւ­նույն է, ի տար­բե­րու­թյուն Բաք­վի՝ նրանց դիր­քո­րո­շում­նե­րում ռեա­լիզմն ա­վե­լի շատ է։
Նրանց ինչ-որ բա­նում մե­ղադ­րե­լիս չի կա­րե­լի լռել եր­րորդ կող­մի ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի, ստա­խո­սու­թյան, վտան­գի եւ մո­լա­գա­րու­թյան մա­սին։
Պետք է հս­տակ հաս­կա­նալ, թե ինչն է ո­րո­շում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վի­ճակն ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը։ ԵԱ՞ՀԿ-ն։ Նրա գոր­ծող նա­խա­գա՞­հը։ Մշ­տա­կան խոր­հո՞ւր­դը։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե՞­րը։ Թե՞ հա­կա­մար­տու­թյան ա­մեն մի կողմն ինքն ի­րեն։ Ար­դյո՞ք ճիշտ է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փը հի­մա փո­խում ենք լոկ կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ։ Իսկ որ­տե՞ղ եւ ինչ­պե՞ս է ԼՂ-ն հա­մա­ձայ­նել լի­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րից դուրս։ Նրա հա­մա­ձայ­նու­թյու­նը հարց­րե՞լ են։ Ինչ­պի­սի՞ն է ԵԱՀԿ դե­րը հա­կա­մար­տու­թյու­նում կող­մե­րի կար­գա­վի­ճա­կի ամ­րագր­ման գոր­ծում։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը ել­նում են խա­ղաղ հա­մա­ձայ­նագ­րի մշակ­ման մա­սին բա­նակ­ցու­թյուն­նե­րում ԼՂ մաս­նակ­ցու­թյու­նից։
Այլ կերպ (ա­ռանց ԼՂ-ի) ինչ­պե՞ս հա­մա­ձայ­նեց­նել հայ­կա­կան զոր­քե­րի դուրս­բե­րու­մը ԱՀ շր­ջան­նե­րից, ին­չը Բա­քուն ներ­կա­յաց­նում է որ­պես ա­մե­նաան­հա­պա­ղը։ Ինչ­պե՞ս ԼՂ-ն դուրս բե­րի զոր­քե­րը։ ՄԱԿ-ի ԱԽ բա­նա­ձե­ւե­րի հի­ման վրա՞։ Բայց ո՞վ է 1993-ից սո­վո­րեց­նում հա­յե­րին չկա­տա­րել դրանք։ Բայց ԼՂ-ն ՄԱԿ-ի ան­դամ էլ չէ։ Թե՞ հաշ­վարկն այս­տեղ ՀՀ զոր­քե­րի դուրս­բե­րումն է, իսկ ղա­րա­բաղ­ցի­նե­րին հե­տո ու­ժով դուրս քշե­լը։ Իսկ ինչ­պե՞ս հաս­տա­տել սա խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Որ­տե՞ղ են այս­տեղ տրա­մա­բա­նու­թյունն ու ռեա­լիզ­մը։
Սուբս­տան­տիվ գոր­ծե­րի մեջ ժա­մա­նակն է Բաք­վին բա­ցատ­րել, թե ին­չու այժմ Ադր­բե­ջա­նը չի ցան­կա­նում ԼՂ մաս­նակ­ցու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Չէ՞ որ ա­ռաջ դրանք վա­րում էր միայն ԼՂ-ի ու ան­գամ միայն ու միայն ԼՂ-ի հետ։ Գու­ցե ղա­րա­բաղ­ցի­ներն ա­վե­լի կո՞շտ են մյուս հա­յե­րից։ Բայց ախր նրանց ճա­կա­տա­գիրն է վճռ­վում, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի կամ Հա­յաս­տա­նի։ Պետք է ա­սել, թե ինչ եւ ինչ­պես է ե­ղել ա­ռաջ, հաս­կաց­նել, որ միջ­նորդ­ներն ու հա­սա­րա­կու­թյու­նը սպա­սում են ա­վե­լի հա­մո­զիչ փաս­տարկ­նե­րի։
Ա­յո, միջ­նորդ­նե­րի դե­րը նուրբ է, բայց այս կամ այն կող­մի՝ ձե­ւա­կա­նու­թյուն­ներ չթա­փե­լու պայ­ման­նե­րում վա­յել չէ վա­խե­նալ դուր չգալ նրան։ Ա­ռանց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման պա­տաս­խա­նատ­վու­թյան հրա­վե­րի ու հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ձգ­տե­լու։ Փո­խա­դարձ պար­տա­վո­րու­թյուն­նե­րից բա­ցի կող­մե­րը նաեւ մի ինչ-որ բա­րո­յա­կան պարտք ու­նեն Ռու­սաս­տա­նի առ­ջեւ՝ որ­պես միջ­նորդ ու հաս­ցեա­տեր հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ նրանց խնդ­րանք­նե­րի։ Պա­տա­հա­կան չէ, որ մար­տե­րը 2016-ի ապ­րի­լին նո­րից դա­դա­րեց­րին Մոսկ­վա­յում։ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­վա­սա­րու­թյան պա­րա­գա­յում, աշ­խար­հագ­րա­կան մո­տի­կու­թյան եւ հա­կա­մար­տու­թյան սանձ­ման փոր­ձի բե­րու­մով, Ռու­սաս­տա­նը նրանց մեջ հա­տուկ դեր է խա­ղում Ան­դր­կով­կա­սի այս հատ­վա­ծում ի­րադ­րու­թյան կար­գա­վոր­ման ջան­քե­րում։ Եվ հաս­կա­նա­լի է, որ կող­մե­րի հա­մար հատ­կա­պես կա­րե­ւոր է նրա դիր­քո­րո­շու­մը կար­գա­վոր­ման հրա­տապ խն­դիր­նե­րի հար­ցում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 06 May 2019 17:27:42 +0000
ՕՄ­ԲՈՒԴՍ­ՄԵ­ՆԻ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ՝ ՀԱՐ­ԿԱ­ԴԻՐ ՊԱՀ­ՄԱՆ ՎԱՅ­ՐԵ­ՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26591-2019-05-06-17-21-52 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26591-2019-05-06-17-21-52 ՕՄ­ԲՈՒԴՍ­ՄԵ­ՆԻ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ՝  ՀԱՐ­ԿԱ­ԴԻՐ ՊԱՀ­ՄԱՆ ՎԱՅ­ՐԵ­ՐՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Հան­րա­պե­տու­թյու­նում հար­կա­դիր պահ­ման վայ­րե­րում գտն­վող ան­ձանց ի­րա­վունք­նե­րի ա­պա­հով­ման հար­ցե­րին վեր­ջերս անդ­րա­դար­ձել է Ար­ցա­խի օմ­բուդս­մեն Ար­տակ Բեգ­լա­րյա­նը։ 2018թ. ըն­թաց­քում Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պար­բե­րա­բար այ­ցե­լել են հար­կա­դիր պահ­ման վայ­րեր` դի­տար­կե­լու ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց պահ­ման պայ­ման­նե­րը և ա­ռանձ­նազ­րույց­ներ ու­նե­ցել ա­նա­զա­տու­թյան մեջ հայ­տն­ված մարդ­կանց հետ։ Ինչ­պես լրագ­րող­նե­րին տե­ղե­կաց­րեց Ա. Բեգ­լա­րյա­նը, ան­ցյալ տա­րի Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմ է մուտ­քագր­վել վատ վե­րա­բեր­մուն­քի և դա­տա­պար­տյա­լի ինք­նավ­նաս­ման մա­սին մեկ դի­մում։ Բա­ցի դրա­նից, բա­նա­վոր ե­ղա­նա­կով նույն­պես տե­ղե­կու­թյուն­ներ են ստաց­վել հար­կա­դիր պահ­ման վայ­րե­րում ար­ձա­նագր­ված խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք, օմ­բուդս­մե­նի հա­վաստ­մամբ, կշա­րու­նակ­վեն մնալ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, և նշյալ խախ­տում­նե­րը վե­րաց­նե­լու ու հե­տա­գա­յում կան­խե­լու նպա­տա­կով կի­րա­կա­նաց­վեն հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ։

Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին ուղղ­ված ա­ռան­ձին դի­մում­ներ ե­ղել են ԱՀ ոս­տի­կա­նու­թյան քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյու­նում գտն­վող ան­ձան­ցից։ Դրանք վե­րա­բե­րում էին բու­ժօգ­նու­թյան տրա­մադր­ման, ազ­գա­կան­նե­րի հետ տե­սակ­ցու­թյան, քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­ներ տե­ղա­փոխ­ման և վա­ղա­ժամ­կետ ա­զատ­ման հետ կապ­ված հար­ցե­րին։ Նշյալ խն­դիր­նե­րի մի մա­սը քն­նարկ­վել է քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ և լու­ծում ստա­ցել։ Անդ­րա­դառ­նա­լով խոշ­տան­գում­նե­րի թե­մա­յին` Ա. Բեգ­լա­րյա­նը նշեց, որ, ընդ­հան­րա­պես, նշյալ վայ­րե­րում դժ­վար է լի­նում ար­ձա­նագ­րել բուն ծե­ծի դեպ­քեր, ո­րով­հետև հիմ­նա­կա­նում դրանք փակ կա­ռույց­ներ են։ Խոշ­տան­գում­նե­րի մա­սով ստաց­ված մեկ դի­մու­մի հետ­քե­րով Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կից­ներն սկ­սել են ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ։ Խոշ­տան­գու­մը, ինչ­պես պար­զա­բա­նեց օմ­բուդս­մե­նը, եր­բեմն հա­մա­կար­գա­յին բնույթ է կրում. դա վե­րա­բե­րում է ոչ միայն ծե­ծին, այլև այդ վայ­րե­րում տե­ղադր­ված եր­կա­թյա շեր­տա­վա­րա­գույր­նե­րին, ին­չը ևս մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում խոշ­տանգ­ման դեպք է հա­մար­վում։ Պաշտ­պա­նի մի­ջամ­տու­թյամբ ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում այդ եր­կա­թյա շեր­տա­վա­րա­գույր­նե­րը հան­վել են։ Ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց նկատ­մամբ ցու­ցա­բեր­վող վե­րա­բեր­մուն­քը, խոշ­տան­գում­նե­րը, դա­ժան, ան­մարդ­կա­յին կամ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը նվաս­տաց­նող պահ­ված­քը և այլ խն­դիր­ներ կշա­րու­նա­կեն մնալ Պաշտ­պա­նի ու­շադ­րու­թյան ներ­քո։
Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը փաս­տել են, որ քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյան խցե­րում ան­հա­վա­սա­րա­չափ են բաշխ­ված ա­զա­տազ­րկ­ված ան­ձինք, բա­ցի դրա­նից, ար­ձա­նագր­վել են դա­տա­պար­տյալ­նե­րի, ձեր­բա­կալ­ված և կա­լա­նա­վոր­ված ան­ձանց տե­սա­նե­լիու­թյան ու խցե­րի լու­սա­վոր­վա­ծու­թյան սահ­մա­նա­փակ­ման դեպ­քեր։ Լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ են ծա­գում ա­նա­զա­տու­թյան մեջ հայ­տն­ված ան­ձանց քն­նիչ­նե­րի ու պաշտ­պան­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մեկ սե­նյա­կը, դրա հետ կապ­ված այլ հար­ցեր։ Ներ­կա­յումս քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կում առ­կա է հե­ռա­խո­սա­յին կապ, սա­կայն քնն­չա­կան մե­կու­սա­րա­նում այդ հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցա­կա­յում է, ին­չը խո­չըն­դոտ է հան­դի­սա­նում, որ ա­զա­տազ­րկ­ված ան­ձը հա­ղոր­դակց­վի ար­տա­քին աշ­խար­հի հետ և, ընդ­հան­րա­պես, խն­դիր­ներ են ծա­գում լրատ­վա­մի­ջոց­նե­րից օգտ­վե­լու, ի­րա­վունք­նե­րի ա­պա­հով­ման նպա­տա­կով Պաշտ­պա­նին դի­մե­լու հար­ցում։ Այս և այլ խն­դիր­նե­րի ու­սում­նա­սիր­ման փու­լում Ա. Բեգ­լա­րյա­նը կարևո­րեց ա­զա­տազ­րկ­ված ան­ձանց ուղղ­ման հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն հան­դի­սա­ցող ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ ան­մի­ջա­կան շփու­մը, ին­չի հնա­րա­վո­րու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ է վե­րա­նա­յել տե­սակ­ցու­թյուն­նե­րի տրա­մադր­ման ըն­թա­ցա­կար­գե­րը։ Այս­տեղ հիմ­նա­կան խն­դիր­նե­րից են տե­սակ­ցու­թյան հա­մար նա­խա­տես­ված սե­նյակ­նե­րի զբաղ­վա­ծու­թյու­նը և այդ սե­նյա­կում միջ­նա­պա­կու առ­կա­յու­թյու­նը։ Նշ­ված ի­րա­վունք­նե­րի պատ­շաճ ա­պա­հով­ման հա­մար Պաշտ­պա­նը գրու­թյուն­ներ է հղել և քն­նար­կում­ներ ի­րա­կա­նաց­րել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հետ` առ­կա խն­դիր­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար։ Դրանց մի մա­սը պայ­մա­նա­վոր­ված է նաև քրեա­կա­տա­րո­ղա­կան վար­չու­թյան շեն­քի ոչ բար­վոք վի­ճա­կով, սա­կայն ԱՀ օմ­բուդս­մե­նը պն­դում է, որ ա­նա­զա­տու­թյան մեջ հայ­տն­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րի ի­րա­ցու­մը բխում է ԱՀ-ի կող­մից ըն­դուն­ված մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րից, ո­րոնք վե­րա­բե­րում են Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կագ­րին, Մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին կոն­վեն­ցիա­յին և ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը։
2017թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին ըն­դուն­ված ՙՄար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի հա­մա­ձայն` Պաշտ­պա­նը հնա­րա­վո­րու­թյուն ու­նի պար­բե­րա­բար և ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան այ­ցե­լել ա­զա­տազ­րկ­ման վայ­րեր, նաև իր ընտ­րու­թյամբ հա­րա­կից կա­ռույց­ներ՝ խոշ­տան­գում­նե­րը, դա­ժան ու ան­մարդ­կա­յին նվաս­տա­ցու­ցիչ վե­րա­բեր­մունքն ու պա­տիժ­նե­րը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով։ Այդ ա­ռու­մով ան­չափ կարևոր է, որ ԱՀ-ն միա­նա Խոշ­տան­գում­նե­րի և այլ դա­ժան, ան­մարդ­կա­յին կամ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը նվաս­տաց­նող վե­րա­բեր­մուն­քի կամ պատ­ժի դեմ ՄԱԿ-ի կոն­վեն­ցիա­յին։ Իսկ դա հնա­րա­վո­րու­թյուն կտա ի­րա­կա­նաց­նել հա­մա­կար­գա­յին բա­րե­փո­խում­ներ մի­ջազ­գա­յին խրա­խու­սե­լի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, և օմ­բուդս­մե­նի գոր­ծու­նեու­թյունն էլ կլի­նի ա­վե­լի հա­մա­պար­փակ։ Իսկ ա­ռա­ջի­կա­յում Ա. Բեգ­լա­րյա­նը նա­խա­տե­սում է դի­տար­կում­ներ ի­րա­կա­նաց­նել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հո­գեթմ­րա­բա­նա­կան դիս­պան­սե­րում պահ­վող ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, ո­րից հե­տո կներ­կա­յաց­նի վեր­հան­ված հար­ցե­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված ա­ռա­ջարկ­ներ։
Պաշտ­պա­նը հա­վաս­տիաց­րեց, որ շա­րու­նա­կե­լու է ու­շադ­րու­թյան ներ­քո պա­հել օ­րեն­քով ի­րեն վե­րա­պահ­ված մշ­տա­դի­տարկ­ման գոր­ծա­ռույ­թի ի­րա­կա­նա­ցու­մը փակ ու կի­սա­փակ հաս­տա­տու­թյուն­նե­րում, ու­սում­նա­կան կա­ռույց­նե­րում և հնա­րա­վոր այլ վայ­րե­րում՝ ու­սում­նա­սի­րե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը։ Խոր­քա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում վեր­հան­ված խն­դիր­ների ու պատ­ճառ­նե­րի վե­րաց­ման հա­մար Պաշտ­պա­նը գոր­ծուն քայ­լեր կձեռ­նար­կի՝ ար­ձա­նագ­րե­լու շո­շա­փե­լի ար­դյունք­ներ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 17:18:26 +0000
ՙԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ԹԵ­ԼԱԴ­ՐՈՒՄ ԵՆ ԱԿ­ՏԻՎ ԳՈՐ­ԾԵԼ՚ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26590-2019-05-06-17-15-50 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26590-2019-05-06-17-15-50 ՙԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ԹԵ­ԼԱԴ­ՐՈՒՄ ԵՆ ԱԿ­ՏԻՎ ԳՈՐ­ԾԵԼ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Սվետ­լա­նա Պետ­րո­սյան։ Ծնն­դյան թվա­կա­նը՝ 1974։ Ա­վար­տել է Մար­տա­կեր­տի Վլ. Բա­լա­յա­նի ան­վան թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ա­պա Գո­րի­սի Ե­րի­ցյա­նի ան­վան պե­տա­կան տեխ­նի­կու­մը` ա­նաս­նա­բույժ-բժշ­կի ո­րա­կա­վոր­մամբ։ Սո­վո­րում է ՀՀ ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ա­նաս­նա­բու­ժա­կան բժշ­կա­գի­տու­թյան և ա­նաս­նա­բու­ծու­թյան ֆա­կուլ­տե­տի 4-րդ կուր­սում (հե­ռա­կա)։ 2007-ից ա­ռայ­սօր աշ­խա­տում է Մար­տա­կեր­տի ՙԱ­նաս­նա­բու­ժա­կան սպա­սարկ­ման կա­յա­նում՚։

Նրա հա­մար հայ­րե­նի­քը, ծնն­դա­վայ­րը բա­ցար­ձակ ար­ժեք­ներ են, հա­նուն ո­րոնց պատ­րաստ է ա­մեն ին­չի: Դա է վկա­յում ի խո­րոց սր­տի աս­ված նրա խոս­քը.
-Մար­տա­կերտն իմ ծնն­դա­վայրն է, իմ պա­տի­վը, իմ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, զա­վակ­նե­րիս ներ­կան ու ա­պա­գան։ Այս հո­ղում է ապ­րում հայրս, որ մաս­նակ­ցել է Ար­ցա­խի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­մա­նը, և այ­սօր, չնա­յած ար­դեն 70-ն անց է, որ­պես մաս­նա­գետ աշ­խա­տում է (պայ­մա­նագ­րա­յին) Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում: Այս­տեղ իմ նախ­նի­նե­րի, իմ ա­պու­պա­պե­րի հի­շա­տակ­ներն են, պատ­գամ­նե­րը, ա­վան­դույթ­նե­րը։
Շրջ­կենտ­րո­նում և գյու­ղե­րում կյանքն օ­րե­ցօր բա­րե­լավ­վում է. ա­ռա­ջըն­թաց է նկատ­վում բո­լոր ո­լորտ­նե­րում, ա­մեն ինչ դե­պի լավն է գնում։ Դա դր­սից ե­կած­ներն էլ են տես­նում։ Լա­վը պի­տի նկա­տես, լա­վը պի­տի մտա­ծես, որ ա­վե­լի լա­վը դեմդ գա. ժո­ղովր­դա­կան խոսք է։ Ա­մեն քայ­լա­փո­խում ինչ-որ նոր բան է կա­տար­վում. մի շենք է բարձ­րա­նում, մի փո­ղոց է բա­րե­կարգ­վում, մի նոր այ­գի է հիմ­նադր­վում, և դրա­նից հո­գուդ մեջ հպար­տու­թյան և ար­ժա­նա­պատ­վու­թյան զգա­ցում է ծն­վում։
Ես ու­րիշ շա~տ-շատ տե­ղե­րում եմ ե­ղել` Ա­նա­պա­յում, Սո­չիում, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան այլ վայ­րե­րում։ Տե­սել եմ, թե այս­տե­ղից գնա­ցած­ներն ինչ­պես են ապ­րում։ Լավ ապ­րուս­տի տեր մար­դիկ էլ կան, մի­ջակ ապ­րուս­տի տեր էլ, օր­վա հա­ցը վաս­տա­կող­ներ էլ։ Ու­րի­շի հո­ղում, ու­րի­շի երկ­րում դու օ­տա­րու­թյան մեջ ես։ Էս ա­զա­տու­թյու­նը չկա. դու էլ ես ըն­կճ­ված, քո ե­րե­խան էլ։ Էլ չեմ խո­սում էն մա­սին, որ մի օր շուրջդ կնա­յես, բա­րե­կամ-հա­րա­զա­տի կփնտ­րես ու չգտ­նե­լով` կափ­սո­սաս կորց­րած տա­րի­նե­րի հա­մար ու երկ­րիդ ջեր­մու­թյա­նը, մտեր­մու­թյա­նը կկա­րո­տես։ Ես բա­րե­կամ­ներ ու­նեմ, որ դր­սում իմ ըն­տա­նի­քի հա­մար ապ­րե­լու և աշ­խա­տե­լու պայ­ման­ներ կս­տեղ­ծեն, բայց ես չեմ գայ­թակղ­վում, գե­րա­դա­սում եմ իմ հո­ղում ապ­րել, աշ­խա­տել։ Օ­տար հո­ղում, շու­կա­նե­րում, շի­նա­րա­րու­թյուն­նե­րում, արևի ու անձրևի տակ օ­րու­գի­շեր աշ­խա­տում են, բայց ես տե­սել եմ նրանց ապ­րուս­տը, որ նա­խան­ձե­լի չէ։ Մի՞­թե այս­տեղ պայ­ման­նե­րը վատ են. հո­ղը կա, ջու­րը կա, պե­տու­թյունն օգ­նում է, պի­տի աշ­խա­տես, քր­տինք թա­փես, ստեղ­ծես։
Ժա­մա­նակ­նե­րը թե­լադ­րում են ակ­տիվ գոր­ծել. սա ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն է, ա­ռա­ջըն­թա­ցի գրա­վա­կա­նը։ Մեր շր­ջա­նը ե­րի­տա­սարդ ղե­կա­վար ու­նի` ին­տե­լեկ­տի և ակ­տի­վու­թյան մեծ նե­րու­ժով։ Նա բարձ­րաց­րած հար­ցը ՙչի քնեց­նում՚, ան­մի­ջա­պես լու­ծում է տա­լիս։ Նաև խս­տա­պա­հանջ է։ Դե, տան մե­ծը պետք է խիստ լի­նի, որ տն­տե­սու­թյու­նը զար­գա­նա։ Բար­ձի­թո­ղի վի­ճակն ա­մե­նա­վատ բանն է։ Ճիշտ է, շր­ջա­նում պա­կաս-պռա­տը դեռ շատ է, նաև` օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով, բայց ա­մեն օր մի բան է ա­վե­լա­նում, մի քար է քա­րի վրա դր­վում։ Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը մեր երկ­րի, մեր ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը նա­խան­ձախն­դիր պի­տի լի­նի։ Բռ­նա­գաղ­թի հետևան­քով դր­սում ապ­րող շատ հայ­րե­նա­կից­ներ ու­նենք, ով­քեր նույն­պես ներգ­րավ­ված են շր­ջա­նի զար­գաց­ման ծրագ­րե­րին։ Նրանք էլ ի­րենց լավ են զգում, որ կա­րո­ղա­նում են օգ­տա­կար լի­նել հայ­րե­նի­քին։ Օ­րի­նակ, շրջ­կենտ­րո­նի հր­շեջ­ կա­յա­նի շեն­քը բա­րե­րա­րի օ­ժան­դա­կու­թյամբ է կա­ռուց­վել։
Պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը պար­տա­դիր պայ­ման պետք է դառ­նա, տն­տե­սու­թյան մեջ մաս­նա­գետ­ներ պետք է աշ­խա­տեն։ Սնն­դի անվ­տան­գու­թյան խն­դիրն ինձ միշտ էլ հե­տաք­րք­րել է։ Սա­նի­տա­րա­կան փոր­ձա­գի­տու­թյան գծով տա­րի­ներ ա­ռաջ հնա­րա­վոր չէր լիար­ժեք մաս­նա­գի­տա­նալ։ Այդ բա­ժի­նը հե­տա­գա­յում բաց­վեց, ու ես այժմ սո­վո­րում եմ ՀՀ ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի ա­նաս­նա­բու­ժա­կան բժշ­կա­գի­տու­թյան և ա­նաս­նա­բու­ծու­թյան բաժ­նի 4-րդ կուր­սում, ձեռք կբե­րեմ ա­նաս­նա­բույ­ժի, սա­նի­տա­րա­կան փոր­ձա­գե­տի մաս­նա­գի­տու­թյուն։ Ու­նեմ 10 տար­վա աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյուն։ Սկզ­բում ե­ղել եմ ա­նաս­նա­բույժ: 2-3 տա­րի աշ­խա­տել եմ Մոխ­րա­թաղ գյու­ղում, ա­պա՝ Մար­տա­կերտ քա­ղա­քում։ Կեն­դա­նա­կան աշ­խար­հի հան­դեպ իմ հե­տաք­րք­րու­թյու­նը միշտ էլ մեծ է ե­ղել։ Կան ա­նաս­նա­բու­ժա­կան հի­վան­դու­թյուն­ներ, ո­րոնք միայն տե­սա­կան գի­տե­լիք­նե­րով չես կա­րող սահ­մա­նա­փակ­վել. աշ­խա­տան­քում եմ ձեռք բե­րել նաև գործ­նա­կան գի­տե­լիք­ներ։ Աշ­խա­տան­քա­յին բո­լոր փու­լե­րով պի­տի անց­նես, որ կյան­քում քեզ ա­մուր զգաս, կա­րո­ղա­նաս քո գոր­ծում օգ­տա­կար լի­նել մարդ­կանց, բնակ­չու­թյա­նը։
Ա­մեն մարդ իր գոր­ծը պի­տի պատ­վով կա­տա­րի։ Այս ո­գով էլ դաս­տիա­րա­կել եմ իմ տղա­յին, որ իմ հպար­տու­թյունն է։ Ա­սում է՝ ա­ռաջ­նագ­ծում ծա­ռա­յե­լը պատ­վի խն­դիր է, և ժա­մա­նակն ա­վե­լի հե­տաքր­քիր է անց­նում։ Գևոր­գիս պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը շատ բարձր է, և դա շատ լավ հատ­կա­նիշ է։
Վեր­ջին 4 տա­րին աշ­խա­տում եմ սնն­դի անվ­տան­գու­թյան գծով։ Ինչ­քան խո­րա­նում եմ իմ մաս­նա­գի­տու­թյան մեջ, այն­քան հաս­կա­նում եմ, որ քիչ բան գի­տեմ։ Սի­րում եմ մաս­նակ­ցել գի­տա­կան կոն­ֆե­րանս­նե­րի (հան­րա­պե­տու­թյու­նից դուրս), որ­տեղ ծա­նո­թա­նում եմ գի­տա­կան նոր զար­գա­ցում­նե­րի, ա­ռա­վել խո­րաց­ված ու ման­րակր­կիտ տե­ղե­կու­թյուն­նե­րի։ Այս հար­ցում ինձ մեծ օ­ժան­դա­կու­թյուն են ցույց տա­լիս իմ հա­րա­զատ­նե­րը։ Ես իմ գոր­ծը հա­ճույ­քով եմ ա­նում։ Կեն­դա­նա­կան ծա­գում ու­նե­ցող սնն­դի գծով տե­սուչ եմ։ Ստու­գում ենք մի­սը, կա­թը, ձուն, երշ­կե­ղե­նը։ Լա­բո­րա­տո­րիա­յում փոր­ձաքն­նու­թյուն ենք անց­կաց­նում։ Վե­րահս­կո­ղու­թյան հար­ցում շատ զգոն ենք։ Շր­ջա­նի ծայ­րա­մա­սա­յին գյու­ղեր գնա­լուն և ստու­գում­ներ անց­կաց­նե­լուն ա­ջակ­ցում են և՜ շր­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, և՜ հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ Ստու­գում­ներն ա­վարտ­վում են ար­ձա­նագ­րու­թյամբ, օ­րեն­քով սահ­ման­ված տույժ-տու­գանք­նե­րով։ Ստու­գում­նե­րի ժա­մա­նակ նր­բան­կատ պի­տի լի­նես, հաս­նես փո­խըմբ­ռն­ման, պա­տե­րազմ տե­սած եր­կիր ենք, այ­սօր էլ գտն­վում ենք ա­ռաջ­նագ­ծում, մար­դիկ ապ­րում և աշ­խա­տում են սթ­րե­սա­յին պայ­ման­նե­րում։ Մեր կա­յա­նի ու­շադ­րու­թյու­նը ման­կա­պար­տեզ­նե­րի, հան­րա­յին սնն­դի կե­տե­րի վրա է։ Մեր քա­ղա­քը փոքր է, սնուն­դը հիմ­նա­կա­նում տե­ղա­կան է, մա­քուր, տնա­կան։ Ան­ցյալ տա­րի Մա­տա­ղի­սում ստու­գում­ներ անց­կաց­րինք հան­րա­յին մի սնն­դի կե­տում, փա­կե­ցինք, մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ճա­շա­րա­նում սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը կար­գի բեր­վեց, և մեր ստու­գում­նե­րի ար­դյուն­քից և՜ տերն էր շնոր­հա­կալ, և՜ հա­ճա­խորդ­նե­րը։ Ա­սեմ, որ ստու­գում­նե­րի սկզ­բում դժ­գո­հու­թյուն է լի­նում, վեր­ջում` ե­րախ­տա­գի­տու­թյուն։
Մար­տա­կեր­տի ՙԱ­նաս­նա­բու­ժա­կան սպա­սարկ­ման կա­յան՚ ՊՈԱԿ-ն այ­սօր կա­րիք ու­նի տեխ­նի­կա­կան վե­րա­զին­ման, սար­քա­վո­րում­նե­րի ար­դիա­կա­նաց­ման: Զար­գաց­ման հե­ռան­կա­րում լա­բո­րա­տո­րիա­յի ա­ռան­ձին շենք ու­նե­նա­լու խն­դիր ու­նենք։ Նոր շու­կա ու­նե­նալն էլ սնն­դի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված հար­ցեր էլ կլու­ծի։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 17:13:26 +0000
ՖԵՅ­ՔԵ­ՐԻ ԴԵՄ ՊԱՅ­ՔԱ­ՐԻ ՄԻԱԿ ՄԻ­ՋՈ­ՑԸ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ ԳԻ­ՏԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՄԵ­ԴԻԱԳ­ՐԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԵԼՆ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26589-2019-05-06-17-05-26 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26589-2019-05-06-17-05-26 ՖԵՅ­ՔԵ­ՐԻ ԴԵՄ ՊԱՅ­ՔԱ­ՐԻ ՄԻԱԿ ՄԻ­ՋՈ­ՑԸ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ ԳԻ­ՏԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՄԵ­ԴԻԱԳ­ՐԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԵԼՆ Է
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ոչ ֆոր­մալ կր­թու­թյան ծրագ­րի շր­ջա­նա­կում օ­րերս ԱրՊՀ-ում ՙԼրագ­րու­թյու­նը և ֆեյ­քե­րը տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան պայ­ման­նե­րում՚ հրա­տապ թե­մա­յով դա­սա­խո­սու­թյամբ հան­դես ե­կավ քա­ղա­քա­գետ, քա­ղա­քա­կան և մի­ջազ­գա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հայ­կա­կան կենտ­րո­նի փոր­ձա­գետ Ռու­բեն Մեհ­րա­բյա­նը: 

Բա­նա­խո­սի դի­տարկ­մամբ` մենք ապ­րում ենք տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան դա­րաշր­ջա­նում: Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պա­րա­գա­յում վեր­ջին տա­սը տար­վա ըն­թաց­քում ինչ փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի են ու­նե­ցել և դեռ կլի­նեն, տե­ղե­կատ­վա­կան և հե­ռա­հա­ղոր­դակ­ցա­կան հե­ղա­փո­խու­թյան շնոր­հիվ է: Այդ փո­փո­խու­թյուն­նե­րի մասշ­տա­բը ճիշտ պատ­կե­րաց­նե­լու հա­մար նա բե­րեց մեր տա­տիկ-պա­պիկ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը, երբ հրա­պա­րա­կում սյան վրա ըն­դա­մե­նը մի բարձ­րա­խոս կար, ո­րը հա­զիվ մեկ ժա­մով տե­ղե­կատ­վու­թյուն էր հա­ղոր­դում, կամ էլ հրա­պա­րա­կի վրա ըն­դա­մե­նը մեկ-եր­կու թերթ կա­յին: Դրա­նից հե­տո ե­կավ հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, որն ա­վե­լի զանգ­վա­ծա­յին դարձ­րեց լրատ­վու­թյու­նը: Մարդ­կու­թյու­նը բա­ժան­վում էր եր­կու ան­հա­վա­սար և ա­նի­րա­վա­հա­վա­սար հատ­ված­նե­րի. նրանք, ով­քեր ստեղ­ծում և հա­ղոր­դում էին լրատ­վու­թյու­նը և մնա­ցա­ծը, ով­քեր միայն սպա­ռում էին այդ լրատ­վու­թյու­նը: Դրա­նից ա­վե­լիին մար­դիկ կա­րող էին հա­վակ­նել, ե­թե ձգ­տեին ու­նե­նալ մե­կից ա­վե­լի տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուր և ի­րենք էլ ո­րո­շեին` որն է ճիշտ, ո­րը` սխալ: Ներ­կա­յումս սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի շնոր­հիվ, ինչ­քան մարդ կա, այն­քան տե­ղե­կատ­վու­թյուն ար­տադ­րող և տե­ղե­կատ­վու­թյուն սպա­ռող կա: Այս պայ­ման­նե­րում ի հայտ է գա­լիս ֆեյք/կեղծ, սուտ/նո­րու­թյու­նը: Դա պարզ սուտ չէ, պար­զա­բա­նեց բա­նա­խո­սը: Խոս­քը չի գնում այն բնույ­թի տե­ղե­կատ­վու­թյան մա­սին, որն իր մեջ քրեա­կան օ­րենս­գր­քով են­թադ­րում է որ­պես առ­կա հան­ցա­կազմ: Ա­սենք` բռ­նու­թյան կո­չեր, ա­տե­լու­թյան և բռ­նու­թյան քա­րոզ հան­րու­թյան ինչ-որ խմ­բե­րի նկատ­մամբ` կրո­նա­կան, ռա­սա­յա­կան և այլ: Խոս­քը վե­րա­բե­րում է նրան, որ ճշ­մար­տու­թյան քո­ղի տակ ներ­կա­յաց­վում է կեղ­ծիք և, օգ­տա­գոր­ծե­լով տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, սկ­սում է տի­րա­ժա­վո­րել և թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել հա­սա­րա­կու­թյա­նը: Այս հան­ցա­գոր­ծու­թյու­նը չի լուծ­վում դա­տա­կան ճա­նա­պար­հով: Սրա դեմ պայ­քա­րի միակ մի­ջո­ցը մե­դիագ­րա­գի­տու­թյունն է, պար­զա­բա­նեց փոր­ձա­գե­տը: Այ­սօր հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ սե­րուն­դը, ֆեյս­բու­քյան օգ­տա­տեր է: Ա­մեն օր նրան իր է­ջում հա­զա­րա­վոր նո­րու­թյուն է հրամց­վում: Պայ­մա­նա­կա­նո­րեն մեկ միա­վոր հա­վաս­տի տե­ղե­կատ­վու­թյա­նը բա­ժին է հաս­նում 3-4 չա­փա­բա­ժին կաս­կա­ծե­լի աղ­բյուր ու­նե­ցող, ոչ ստուգ­ման են­թա­կա տե­ղե­կատ­վու­թյուն, պար­զա­բա­նեց բա­նա­խո­սը: Այն ի­րա­կա­նու­թյան հետ կապ չու­նի, բայց իր մեջ ո­րո­շա­կի նպա­տակ­ներ է հե­տապն­դում, որ­պես­զի կար­դա­ցո­ղը ինչ-որ տրա­մադ­րու­թյուն ձևա­վո­րի այդ ա­ռար­կա­յի, օ­բյեկ­տի, գա­ղա­փա­րի վե­րա­բե­րյալ: Դրա հի­ման վրա սկ­սել են կա­ռուց­վել քա­րոզ­չա­կան պա­տե­րազմ­նե­րը: Փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ` ներ­կա­յումս աշ­խար­հում գնում է Ա­ռա­ջին տե­ղե­կատ­վա­կան հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը: Այ­սօր տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան հետ մեկ­տեղ մենք ապ­րում ենք Ա­ռա­ջին տե­ղե­կատ­վա­կան հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում: Ըստ նրա` այս ա­մե­նը վառ ձևով ի հայտ ե­կավ 2014թ.-ից, երբ Ուկ­րաի­նա­յում տե­ղի ու­նե­ցան զանգ­վա­ծա­յին հու­զում­ներ: Նույն պատ­կե­րը տես­նում ենք Ադր­բե­ջա­նում: Այն­տեղ, պատ­կե­րա­վոր ա­սած, ե­թե ծո­րա­կը բա­ցում են և ջուր չի գա­լիս, հա­յերն են մե­ղա­վոր:
Իսկ ի՞նչ պայ­ման­նե­րում են աշ­խա­տում նման քա­րոզ­չա­կան կլի­շե­նե­րը: Ըստ բա­նա­խո­սի` դրանք է­ֆեկ­տիվ են, երբ կա ա­զատ խոս­քի սահ­մա­նա­փա­կում: Երկ­րորդ` երբ հա­սա­րա­կու­թյան մեջ իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են ստեղ­ծել վա­խի մթ­նո­լորտ, և եր­րորդ` ցածր քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյան և մե­դիագ­րա­գի­տու­թյան ցածր մա­կար­դա­կի պայ­ման­նե­րում: Այս բո­լո­րը խիստ փոխ­կա­պակց­ված են: Ճնշ­ված խոս­քի ա­զա­տու­թյան, իշ­խա­նու­թյան կող­մից ստեղծ­ված վա­խի պայ­ման­նե­րում, բնա­կան է, որ և մե­դիագ­րա­գի­տու­թյու­նը և քա­ղա­քա­ցիա­կան գրա­գի­տու­թյու­նը ցածր կլի­նեն:
Հարց է ա­ռա­ջա­նում. ե­թե բո­լո­րը կա­րող են լի­նել տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուր, այս պայ­ման­նե­րում ար­դյո՞ք լրագ­րու­թյու­նը մեռ­նում է: Ոչ մի դեպ­քում` հա­մոզ­ված է բա­նա­խո­սը: Լրագ­րու­թյու­նը պար­զա­պես սկ­սում է աշ­խա­տել այլ պայ­ման­նե­րում: Այն եր­կու չա­փա­նի­շով պետք է ա­ռաջ­նորդ­վի տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան և հե­ռա­հա­ղոր­դակ­ցա­կան պայ­ման­նե­րում: Ա­ռա­ջին հեր­թին պա­հանջ­վում է շատ բարձր լրագ­րո­ղա­կան է­թի­կա, երկ­րորդ` այն գի­տակ­ցու­մը, որ մե­դիագ­րա­գի­տու­թյու­նը, քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյան բար­ձաց­ման խն­դի­րը նաև լրագ­րղ­նե­րի ա­ռա­քե­լու­թյունն է: ՙԼրագ­րո­ղի կարևո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյունն է հա­սա­րա­կու­թյա­նը և պե­տու­թյա­նը օ­րա­կարգ թե­լադ­րել իր լրատ­վա­մի­ջո­ցի օգ­նու­թյամբ: Եվ որ­պես­զի այդ աշ­խա­տան­քը լի­նի ար­դյու­նա­վետ, լրատ­վու­թյան աղ­բյու­րը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի հա­վաս­տիու­թյան չա­փա­նիշ­նե­րին՚,-պար­զա­բա­նեց Ռ. Մեհ­րա­բյա­նը: Կա­րո՞ղ է լրատ­վա­մի­ջո­ցը սխալ­վել: ՙԿա­րող է, դրա հա­մար նա պետք է հրա­պա­րա­կավ նե­րո­ղու­թյուն խնդ­րի, ինչ­պես վեր­ջերս ա­րեց ՙԱ­զա­տու­թյուն՚ ռա­դիո­կա­յա­նը Ա­դամ Շի­ֆի հետ կապ­ված: ՙՄենք այս ա­կա­նա­պատ­ված տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում կա­րող ենք, ինչ­պես սակ­րա­վոր­նե­րը, պայ­թել: Բայց ա­մե­նա­մեծ թե­րու­թյունն այն է, ո­րը թույլ են տա­լիս նո­րա­թուխ լրատ­վա­մի­ջոց­նե­րը, երբ ի­րենք ի­րենց ա­վե­լի խե­լա­ցի են հա­մա­րում, քան ի­րենց լսա­րա­նը: Ցան­կա­ցած լրագ­րող, որն ի­րեն ա­վե­լի խե­լա­ցի հա­մա­րի լսա­րա­նից, ա­պա­գա չու­նի՚,- հա­վաս­տիաց­րեց բա­նա­խո­սը: Լրագ­րո­ղի գի­տակ­ցու­թյան մեջ պետք է մեխ­ված լի­նի այն գա­ղա­փա­րը, որ ին­քը կոչ­ված է ա­ռող­ջաց­նել հա­սա­րա­կու­թյա­նը գո­նե այն մի­ջա­վայ­րում, ո­րը հա­սա­նե­լի է ի­րեն: ՙԵ­թե մենք սա չենք ա­նում, կհաս­նենք նրան, որ մեր հա­սա­րա­կու­թյու­նը կլի­նի մո­լոր­ված, թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րի գե­րի, պեր­մա­նեն­տետ հիս­տե­րի­կա­յի, վա­խե­րի մեջ, ո­րի հետ ինչ ու­զեն, կա­րող են ա­նել: Մենք դա չենք ու­զում, այլ` դրա ճիշտ հա­կա­ռա­կը: Մենք ու­զում ենք բարձր գի­տակ­ցու­թյամբ, լավ տե­ղե­կաց­ված բարձր մե­դիագ­րա­գի­տու­թյամբ, իր ճա­կա­տա­գիրն իր ձեռ­քը վերց­րած հա­սա­րա­կու­թյուն, ո­րին մենք կծա­ռա­յենք ա­մեն մեկս մեր լրատ­վա­մի­ջո­ցի օգ­նու­թյամբ` մեր լու­ման ներդ­նե­լով այդ ա­մե­նի մեջ՚,-պար­զա­բա­նեց բա­նա­խո­սը:
ՙՑան­կա­ցած զանգ­վա­ծա­յին, ժո­ղովր­դա­կան ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում, ցան­կա­ցած երկ­րում ֆեյ­քա­յին ակ­տի­վու­թյու­նը բարձ­րա­նում է օ­րի­նա­չա­փո­րեն: Դրա դեմ պայ­քա­րե­լու ա­վե­լի ու­նի­վեր­սալ մե­թոդ, քան քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյու­նը և մե­դիագ­րա­գի­տու­թյու­նը բարձ­րաց­նելն է, գո­յու­թյուն չու­նի: Ֆեյ­քի դեմ պայ­քա­րի միակ մի­ջո­ցը մե­դիագ­րա­գի­տու­թյունն է՚,- ներ­կա և ա­պա­գա լրագ­րող­նե­րի հետ իր մտ­քերն ամ­փո­փեց Ռու­բեն Մեհ­րա­բյա­նը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 17:01:44 +0000
ՌԱԴԻՈՆ ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26588-2019-05-06-16-47-43 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26588-2019-05-06-16-47-43 ՌԱԴԻՈՆ ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է...
Մա­յի­սի 7-ը ռա­դիո­յի…

Ռա­դիոն այն կա­խար­դա­կան ու ա­ռեղծ­վա­ծա­յին աշ­խար­հա­մասն է, ո­րը գրա­վում է յու­րա­քան­չյուր ունկ­նդ­րի՝ նրան տե­ղա­փո­խե­լով հա­մեր­գաս­րահ, մաս­նա­կից դարձ­նե­լով մշա­կու­թա­յին մի­ջո­ցառ­ման, հող մշա­կե­լուն, եր­կիր շե­նաց­նե­լու գոր­ծին և, ա­մե­նա­կարևո­րը, հա­ղոր­դա­կի­ցը դարձ­նում օր­վա հրա­տապ նո­րու­թյուն­նե­րին։

Ա­ռա­ջին ան­գամ Ռա­դիո­յի օ­րը տո­նա­կան նշ­վել է ԽՍՀՄ-ում՝ 1925 թվա­կա­նին, իսկ 1945 թվա­կա­նից այն նշ­վում է ա­մեն տա­րի։
Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն, ո­րը շուրջ 90 տար­վա պատ­մու­թյուն ու­նի և հա­մար­վում է ա­ռա­ջին լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը, շա­րու­նա­կում է պահ­պա­նել իր համ­բա­վը։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում փո­փոխ­վեց ռա­դիո­յի ռիթ­մը, ո­րա­կը, մո­տե­ցում­ներն ու տե­սա­կետ­նե­րը և հարս­տա­ցավ նոր ձայն­նե­րով։ Ցա­վոք, նույ­նը չենք կա­րող ա­սել աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի ու սար­քա­վո­րում­նե­րի հա­գեց­վա­ծու­թյան մա­սին...
Այ­դու­հան­դերձ, Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիո­յի անձ­նա­կազ­մը սի­րով է կա­տա­րում իր աշ­խա­տան­քը և ա­մեն տա­րի հա­մես­տո­րեն նշում է ռա­դիո­յի մի­ջազ­գա­յին օ­րը։ Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, ջերմ ու մտեր­միկ մի­ջա­վայ­րում բո­լո­րը կիս­վում են հի­շո­ղու­թյուն­նե­րով, պատ­մում, թե ինչ­պես մտան ռա­դիո­յի աշ­խարհ, ի՞նչ բա­ցա­հայ­տե­ցին և ինչ­պի­սի՞նն են տես­նում ԱՀ ռա­դիո­յի ա­պա­գան .

Ա­նա­հիտ Միր­զո­յան - Ռա­դիոն իմ ման­կու­թյունն է.Ա­շոտ Ա­շի­կյա­նի, Ար­թուր Մես­չյա­նի, Ա­րաքս Վար­դե­րե­սյա­նի եր­գե­րի ձայ­նե­րիզ­նե­րը, ո­րոնք ինձ նվի­րում էր մայրս։ Ռա­դիոն նաև պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ՙՎի­րա­վոր ա­զա­տա­մար­տի­կի կյան­քը փր­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ն կար­գի ռե­զու­սի ա­րյուն ՚ ար­տա­հայ­տու­թյունն է՝ Սե­դա Վա­նյա­նի ձայ­նով? Լրատ­վա­մի­ջոց­նե­րից ա­մե­նազ­գա­յունն ու խոր­հր­դա­վո­րը, նվի­րում պա­հան­ջողն է՝ ռա­դիոն։ Իմ պա­րա­գա­յում ռա­դիոն ժա­ռան­գա­բար փո­խանց­վող սեր է, նվի­րում, զգաց­մունք­ներ, ո­րոնք այն­քան տար­բեր են և միա­հյուս... Ու­րախ եմ, որ կեն­սագ­րու­թյանս 12 տա­րի­նե­րը ռա­դիո­յի հետ են կապ­վել, և այդ սերն ու նվի­րու­մը կա­րո­ղա­նում եմ փո­խան­ցել նոր սերն­դին։ Ռա­դիոն ինձ սո­վո­րեց­րեց ճա­նա­չել մարդ­կանց, սո­վո­րե­ցի բա­ցա­հայ­տում­ներ ա­նել, ար­ժա­նա­նալ զրու­ցա­կից­նե­րիս վս­տա­հու­թյա­նը և ձեռք բե­րել նոր ըն­կեր­ներ։ Մայ­րի­կիս գլ­խա­վո­րու­թյամբ շնոր­հա­վո­րում եմ բո­լոր ՙռա­դիո­յա­կան­նե­րին՚։

Ար­մի­նե Բաղ­դա­սա­րյան - Հա­ղոր­դա­վա­րի կեր­պարն ու խոսքն ինձ ման­կուց է գրա­վել։ Հի­շում եմ, երբ տա­նը մե­նակ էի լի­նում, հագ­նում էի մայ­րի­կիս կո­շիկ­նե­րը, քույ­րի­կիս զգես­տա­պա­հա­րա­նից հա­գուստ յու­րաց­նում, թուղթ ու գրիչ վերց­նե­լով հա­ղոր­դա­վա­րին հա­տուկ կեց­վածք ըն­դու­նում և եր­կար կանգ­նում հա­յե­լու ա­ռաջ։ Դրանք իմ ա­ռա­ջին փոր­ձերն էին, որն էլ ու­ղե­ցույց ե­ղավ մաս­նա­գի­տա­նա­լու։ Թվում է՝ ռա­դիոն ոչ այն­քան գրա­վիչ լրատ­վա­մի­ջոց է, ինչ­պես, օ­րի­նակ, հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը։ Սա­կայն ինձ հա­մար ռա­դիոն մի ու­րիշ, յու­րօ­րի­նակ երևա­կա­յա­կան աշ­խարհ է, երբ քեզ լսում են, բայց չեն տես­նում? Այս­տեղ կարևոր է խոս­քը և ձայ­նը, տեքս­տի ճիշտ մա­տուց­ման ձևը։ Պետք է տի­րա­պե­տել այդ նր­բու­թյուն­նե­րին և ունկ­նդ­րին հասց­նել ա­սե­լիքդ, ներ­կա­յաց­նել քո հե­րո­սին, ծա­նո­թաց­նել նրա բան ու գոր­ծին։
Ռա­դիոն տա­րի­ներ շա­րու­նակ հա­վա­տար­մո­րեն կա­տա­րում է իր առջև դր­ված ա­ռա­քե­լու­թյու­նը? ունկ­նդ­րին հասց­նե­լով խոս­քի ա­նա­ղար­տու­թյու­նը, ի­րա­կանն ու գե­ղե­ցի­կը? Ցա­վոք, Ար­ցա­խի հան­րա­յին ռա­դիոն այ­սօր շեն­քի բա­րե­լավ­ման, նոր ու ներ­կա չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ստու­դիա­յի կա­րիք ու­նի, ին­չի առ­կա­յու­թյան դեպ­քում կն­պաս­տի մեր երկ­րում ռա­դիո­յի ա­ռա­վել ո­րա­կյալ ու հա­սա­նե­լի աշ­խա­տան­քին? Հու­սով եմ, որ մոտ ա­պա­գա­յում կլուծ­վեն այդ խն­դիր­նե­րը։
Այս հրա­շա­լի օր­վա առ­թիվ շնոր­հա­վո­րում եմ իմ գոր­ծըն­կեր­նե­րին, մաղ­թում ան­խա­փան ե­թեր, միայն ու միայն բա­րի լու­րեր։

Մար­գա­րի­տա Ղու­շունց - Ռա­դիոն՝ ման­կու­թյան ե­րա­զանք, թե՞ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման կի­զա­կետ. հս­տակ ա­սել չեմ կա­րող, քան­զի այ­սօր այն ա­վե­լին է, երևի՝ կեն­սա­կերպ։ Ժա­մա­նա­կին, երբ պետք է կողմ­նո­րոշ­վեի մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում, հաս­կա­ցա, որ լրագ­րու­թյունն ինձ կօգ­նի բա­ցա­հայ­տել, թե ինչ է կա­տար­վում ռա­դիոըն­դու­նի­չից այն կողմ, երբ հա­ճե­լի ձայ­նով մե­կը քեզ ող­ջու­նում է՝ մաս­նա­կից դարձ­նե­լով իր զրույ­ցին։ Այս աշ­խար­հը մո­գա­կան է, գրա­վիչ, կլա­նող... Հե­տաքր­քիրն այն է, որ ինչ­քան փոր­ձում ես բա­ցա­հայ­տել, այն ա­վե­լի ա­ռեղծ­վա­ծա­յին է դառ­նում։ Եվ դա է պատ­ճա­ռը, որ ա­նընդ­հատ փնտր­տու­քի մեջ ես։ Հա­ճախ է աս­վում, որ նո­րա­գույն տեխ­նո­լո­գիան­նե­րը ե­կել են փո­խա­րի­նե­լու ԶԼՄ հզոր­նե­րին, սա­կայն հա­մոզ­ված եմ, որ ռա­դիոն ան­փո­խա­րի­նե­լի տե­ղե­կատ­վա­կան և ժա­ման­ցա­յին մի­ջոց է։ Մենք՝ ռա­դիո­յի նոր սերն­դի աշ­խա­տա­կից­ներս, ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րի խոր­հուրդ­նե­րով ու ա­ջակ­ցու­թյամբ փոր­ձում ենք ա­ռա­վե­լա­գույ­նի հասց­նել ռա­դիո­յի դերն ու նշա­նա­կու­թյու­նը։
Շնոր­հա­վո­րում եմ նրանց, ով­քեր սի­րում և լսում են մեզ։

Ա­նի Ման­գա­սա­րյան - Ինձ հա­մար շատ հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում էր ռա­դիոն։ Ես ըն­դա­մե­նը վեց տա­րե­կան էի, երբ բռ­նա­գաղ­թու­մից հե­տո վե­րա­դար­ձանք հայ­րե­նի տուն՝ Մար­տա­կեր­տի շր­ջան, գյուղ Վա­ղու­հաս։ Ի դեպ, ա­սեմ, որ գյու­ղի ա­ռա­ջին վե­րաբ­նա­կեց­ված ըն­տա­նիքն էինք։ Հայրս վա­րորդ էր։ Ու մի օր ուղևոր­նե­րից մե­կը նրան նվի­րեց ռա­դիոըն­դու­նիչ։ Եր­կար ժա­մա­նակ այն հա­մա­րում էի մեր տան ա­մե­նա­գե­ղե­ցիկ ի­րե­րից մե­կը, ո­րի վրա բնա­կու­թյուն էր հաս­տա­տել ման­կու­թյանս միակ լու­սան­կա­րը։ Մի յու­րա­հա­տուկ քնք­շու­թյամբ ու ակ­նա­ծան­քով էի վե­րա­բե­րում այդ սար­քին։ Մի օր, երբ ար­դեն է­լեկտ­րա­կա­նու­թյուն ու­նեինք, պարզ­վեց, որ այն կա­րող է նաև խո­սել, նույ­նիսկ, ի զար­մանս ինձ՝ եր­գել։ Մենք ա­նընդ­հատ փո­խում էինք ա­լիք­նե­րը, ե­րաժշ­տու­թյուն էր հն­չում, տար­բեր հա­ղոր­դում­ներ. մայրս էլ երևի ու­րա­խա­ցավ, որ ինձ հա­մար զբաղ­մունք եմ գտել, և ինքն ինձ հա­մար եր­գե­լու կամ ինչ-որ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նե­լու փո­խա­րեն առտ­նին հոգ­սե­րով կզ­բաղ­վի։ Ա­վե­լի շատ սի­րում էի լու­րեր լսել, ու մինչև այ­սօր չեմ մո­ռա­նում, թե ինչ­պես էի սպա­սում Ա­մե­րի­կա­յի ձայ­նի թո­ղար­կում­նե­րին, հատ­կա­պես, երբ ա­սում էր՝ խո­սում է Վա­շինգ­տո­նը, ես ռա­դիոըն­դու­նի­չի այս կող­մից ոգևոր­ված հա­վե­լում էի՝ Ձեզ լսում է Ա­նի Ման­գա­սա­րյա­նը։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունս մեկ­նար­կե­ցի հենց ռա­դիո­յից։ Ար­դեն 9 տա­րի է, ինչ ապ­րում եմ ռա­դիո­յի աշ­խար­հում, ինձ հա­մար նոր բա­ցա­հայ­տում­ներ ա­նում և ներ­կա­յա­նում իմ ունկ­նդ­րին։ Շնոր­հա­վո­րում եմ իմ գոր­ծըն­կեր­նե­րին և մեր սի­րե­լի ռա­դիոլ­սող­նե­րին. Ռա­դիոն հենց այն տոնն է, որ միշտ մեզ հետ է։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 16:45:54 +0000
Օ­ՊԵ­ՐԱ­ՏԻՎ - ՀԵ­ՏԱ­ԽՈՒ­ԶԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿԿԱՐ­ԳԱ­ՎՈՐ­ՎԻ Օ­ՐԵՆ­ՔՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26587-2019-05-06-16-41-28 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26587-2019-05-06-16-41-28 Օ­ՊԵ­ՐԱ­ՏԻՎ - ՀԵ­ՏԱ­ԽՈՒ­ԶԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿԿԱՐ­ԳԱ­ՎՈՐ­ՎԻ Օ­ՐԵՆ­ՔՈՎ
Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆԱՀ վաստակավոր…

 

Ցան­կա­ցած երևույթ կամ գոր­ծո­ղու­թյուն, իր ան­ցյա­լի ար­մատ­նե­րուվ և ներ­կա­յի ար­տա­ցոլ­մամբ, նա­յում է ա­պա­գա­յին։
Օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյու­նը (կր­ճատ՝ ՕՀԳ) հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քա­րի ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյան հնա­գույն տե­սակ­նե­րից մեկն է, այն երկ­րագն­դի վրա ծա­գել է ՙբա­նա­կան մար­դու՚ երևան գա­լու հետ միա­ժա­մա­նակ։ Ա­սել է թե՝ ՕՀԳ - ն այն­քան հին է, որ­քան մարդ­կա­յին ցե­ղի գո­յու­թյու­նը։ Այդ հա­մա­տեքս­տում հա­մար­ձա­կո­րեն կա­րե­լի է պն­դել, որ ՕՀԳ-ի հիմ­քե­րը դր­վել են դեռևս նախ­նա­դա­րյան-հա­մայ­նա­կան հա­սա­րա­կար­գում։ Պատ­մու­թյու­նը վկա­յում է, որ նա­խա­մար­դը, վայ­րի գա­զա­նի որ­սը դյու­րին դարձ­նե­լու նպա­տա­կով, ծպտ­վում, քո­ղարկ­վում էր իր իսկ կող­մից որ­սած գա­զա­նի մոր­թու մեջ և դա­րա­նա­կալ վի­ճա­կում հետևում որ­սի շար­ժին։ Նա­խա­մար­դու այդ ա­րար­քի ՙդի­տար­կու­մը՚ կա­րե­լի է ներ­կա­յիս ՕՀԳ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րից մե­կը հա­մա­րել։ Եվ այդ գոր­ծո­ղու­թյու­նը նա­խա­մար­դը կա­տա­րել է մարդ­կա­յին ցե­ղի կե­ցու­թյան տևա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Ան­վի­ճե­լի է, որ հան­ցա­վո­րու­թյու­նը, որ­պես սո­ցիա­լա­կան երևույթ, մարդ­կանց սո­ցիա­լա­կան ընդ­հան­րու­թյան ան­բա­ժան մասն է կազ­մել նաև մարդ­կա­յին ցե­ղի ա­վե­լի վաղ ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Ի­հար­կե, հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում մարդ­կու­թյան զար­գաց­ման հետ մեկ­տեղ փոխ­վել են նաև ՕՀԳ-ի ձևե­րը, մե­թոդ­նե­րը և օգ­տա­գործ­ման մի­ջոց­նե­րը, սա­կայն պահ­պան­վել է նրա բուն էու­թյու­նը՝ այս կամ այն կեն­սա­կան նպա­տա­կին հաս­նե­լու առն­չու­թյամբ ծած­կել, սքո­ղել գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։

Պատ­մու­թյա­նը հայտ­նի են դեպ­քեր, երբ Մա­կե­դո­նա­ցին, Հան­նի­բա­լը, Տիգ­րան Մե­ծը, Չին­գիզ խա­նը և այ­լոք ճա­կա­տա­մար­տե­րը, պա­տե­րազմ­նե­րը շա­հել են հմուտ հե­տա­խու­զու­թյան շնոր­հիվ։ Ա­մեն դեպ­քում, պատ­մու­թյան զար­գաց­ման ո­րո­շա­կի փու­լում տե­ղի է ու­նե­ցել հե­տա­խու­զու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րի երկ­փեղ­կում, ո­րի ար­դյուն­քում ար­տա­քին հե­տա­խու­զու­թյունն ա­պա­հո­վել է պե­տու­թյան անվ­տան­գու­թյունն ար­տա­քին մի­ջամ­տու­թյու­նից, իսկ ներ­քի­նը այ­սինքն` ՕՀԳ-ն, պայ­քար է մղել հան­ցա­վո­րու­թյան և այն ան­ձանց չե­զո­քաց­ման դեմ, ո­րոնք կանգ­նել են հայ­րե­նի­քին դա­վա­ճա­նե­լու ճա­նա­պար­հին՝ ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով վնաս հասց­նե­լով պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան շա­հե­րին։
Ինչ­պես քրեա­դա­տա­վա­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, այն­պես էլ ՕՀԳ-ն, պե­տաի­րա­վա­կան բնույթ են կրում։ Սա­կայն պե­տաի­րա­վա­կան գոր­ծու­նեու­թյան այդ եր­կու տե­սակ­ներն ի­րա­կա­նաց­վում են տար­բեր ի­րա­վա­կան ռե­ժիմ­նե­րով և էա­կա­նո­րեն տար­բեր­վում են մի­մյան­ցից։ ՕՀԳ-ն հա­տուկ մի­ջոց­նե­րի և մե­թոդ­նե­րի հա­մա­կարգ է, ո­րի ա­ռա­քե­լու­թյունն ինչ­պես բա­ցա­հայտ, այն­պես էլ գաղտ­նի մի­ջոց­նե­րով հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և դրանք կա­տա­րած ան­ձանց բա­ցա­հայ­տումն է։ Այդ ա­ռու­մով վեր­ջինս կոչ­ված է լու­ծել այն­պի­սի խն­դիր­ներ, որ­պի­սիք չեն կա­րող լուծ­վել այդ գոր­ծու­նեու­թյու­նից դուրս այլ ի­րա­վա­կան մի­ջոց­նե­րով և մե­թոդ­նե­րով ։
Ի­րա­վա­պահ գոր­ծու­նեու­թյան այս տե­սա­կը հայ ի­րա­կա­նու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վոր­ման են­թարկ­վեց 2007թ. հոկ­տեմ­բե­րի 22-ին՝ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­դու­նած՝ ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ օ­րեն­քով։ Ար­ցա­խում նույ­նան­ման օ­րեն­քի ըն­դու­նու­մը վա­ղուց անհ­րա­ժեշտ էր, քա­նի որ 2008թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­դու­նած՝ ԼՂՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի (այ­սու­հետ՝ Օ­րենս­գիրք) մի շարք հոդ­ված­ներ հղում են կա­տա­րում ԼՂՀ-ում դեռևս գո­յու­թյուն չու­նե­ցող ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ օ­րեն­քին։ Այդ այն դեպ­քում, երբ Օ­րենս­գր­քի մի շարք ինս­տի­տուտ­նե­րի գոր­ծըն­թա­ցը պայ­մա­նա­վոր­ված էր այդ չըն­դուն­ված օ­րեն­քով։ Այս­պես, Օ­րենս­գր­քի 292-րդ հոդ­վա­ծը, թվար­կե­լով քա­ղա­քա­ցի­նե­րի գաղտ­նիու­թյան ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փակ­ման հետ կապ­ված ՕՀԳ-նե­րը (նա­մա­կագ­րու­թյան, հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րի, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան և այլ հա­ղոր­դում­նե­րի գաղտ­նիու­թյուն), միա­ժա­մա­նակ նշում է, որ դա­տա­րա­նի ո­րոշ­ման հի­ման վրա ի­րա­կա­նաց­վող օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի (այ­սու­հետ՝ ՕՀ մի­ջո­ցա­ռում­ներ) տե­սակ­նե­րը սահ­ման­վում են ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քով։ Փաս­տո­րեն Օ­րենս­գր­քում ՕՀԳ-ի մա­սին օ­րեն­քի ան­վա­նու­մը կար, բայց ի­րա­կա­նում օ­րեն­քը չկար։ Ինչևէ: Վեր­ջա­պես ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը 2019թ. մար­տի 27-ին ըն­դու­նեց ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ ԱՀ օ­րեն­քը, ո­րը հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի կող­մից ստո­րագր­վել և ապ­րի­լի 15-ին մտել է ու­ժի մեջ։ Թեև ինչ-որ ի­մաս­տով օ­րեն­քի ըն­դու­նումն ու­շա­ցու­մով կյան­քի ի­րա­վունք ստա­ցավ, բայց դա ա­ռաջ­նա­հերթ անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ է հան­դի­սա­նում։
ՕՀԳ-ի մա­սին օ­րեն­քի ի­րա­վա­կան հիմքն ու նրա կար­գա­վո­րում­ներն օ­րեն­սդ­րո­րեն ամ­րագր­ված են օ­րեն­քի երկ­րորդ հոդ­վա­ծում։ Սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում այն սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան նոր­մե­րի հա­մակ­ցու­թյուն է, ո­րը վե­րա­բե­րում է հան­ցա­վոր ոտ­նձ­գու­թյուն­նե­րից ան­ձի, հա­սա­րա­կու­թյան և պե­տու­թյան օ­րի­նա­կան ի­րա­վունք­նե­րի ու շա­հե­րի պաշտ­պա­նու­թյա­նը։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մընդ­հա­նուր նոր­մե­րը, սկզ­բունք­նե­րը և ԱՀ վա­վե­րաց­րած մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րերն են։ Օ­րեն­սդ­րա­կան հար­թու­թյու­նում դրանք այն բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը և նոր­մերն են, ո­րոնք ամ­րագր­ված են ԼՂՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քով, ՙՕ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚, ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի մա­սին՚, ՙԴա­տա­խա­զու­թյան մա­սին՚, ՙՈս­տի­կա­նու­թյան մա­սին՚ և ՙՀար­կա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րենք­նե­րով։

ՕՀԳ հաս­կա­ցու­թյան օ­րեն­սդ­րա­կան սահ­մա­նու­մը տր­ված է օ­րեն­քի 3-րդ հոդ­վա­ծով, ո­րի հա­մա­ձայն՝ ՕՀԳ-ն մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը, պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան անվ­տան­գու­թյու­նը հա­կաի­րա­վա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րից պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով օ­րեն­քով նա­խա­տես­ված ՕՀԳ ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րի կող­մից ՕՀ մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցումն է։ ՕՀԳ-ի մա­սին օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծով ամ­րագր­ված է 17 մի­ջո­ցա­ռում՝ 1) օ­պե­րա­տիվ հար­ցում, 2) օ­պե­րա­տիվ տե­ղե­կու­թյուն­նե­րի ձեռք­բե­րում, 3) հա­մե­մա­տա­կան հե­տա­զո­տում­նե­րի նմուշ­նե­րի հա­վա­քում, 4) հս­կիչ գնում, 5) վե­րահս­կե­լի մա­տա­կա­րա­րում և գնում, 6) ի­րե­րի և փաս­տաթղ­թե­րի հե­տա­զո­տում, 7) ար­տա­քին դի­տում, 8) ներ­քին դի­տում, 9) ան­ձի նույ­նա­ցում, 10) շեն­քե­րի, շի­նու­թյուն­նե­րի, կա­ռույց­նե­րի, տե­ղան­քի և տրանս­պոր­տա­յին հե­տա­զո­տում, 11) նա­մա­կագ­րու­թյան, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան և այլ հա­ղոր­դում­նե­րի վե­րահս­կում, 12) հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կում, 13) օ­պե­րա­տիվ ներդ­րում, 14) օ­պե­րա­տիվ փոր­ձա­րա­րու­թյուն, 15) ֆի­նան­սա­կան տվյալ­նե­րի մատ­չե­լիու­թյան ա­պա­հո­վում և ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րի գաղտ­նի վե­րահս­կում, 16) կա­շառք ստա­նա­լու կամ կա­շառք տա­լու նմա­նա­կում, 17) հա­մա­կարգ­չա­յին տե­ղե­կատ­վու­թյան ստա­ցում։
Ի­րենց վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ՕՀԳ ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վունք ու­նեն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը, ոս­տի­կա­նու­թյու­նը և հար­կա­յին մար­մին­նե­րը։ ՕՀ գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող յու­րա­քան­չյուր սու­բյեկտ, կախ­ված իր գե­րա­տես­չա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից և գոր­ծա­ռույթ­նե­րի ներ­գե­րա­տես­չա­կան բա­ժա­նու­մից, ու­նի իր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը։
Հարկ է նշել, որ ներ­քին դի­տում, նա­մա­կագ­րու­թյան, փոս­տա­յին, հե­ռագ­րա­կան և այլ հա­ղոր­դում­նե­րի վե­րահս­կում, ֆի­նան­սա­կան տվյալ­նե­րի մատ­չե­լիու­թյան ա­պա­հո­վում և ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րի գաղտ­նի վե­րահս­կում, հա­մա­կարգ­չա­յին տե­ղե­կատ­վու­թյան ստա­ցում ՕՀ մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­րե­լի է անց­կաց­նել միայն այն դեպ­քե­րում, երբ ան­ձը, ում նկատ­մամբ պետք է դրանք անց­կաց­վեն, կաս­կած­վում է ծանր և ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյան կա­տար­ման մեջ, և ե­թե կան հիմ­նա­վոր ա­պա­ցույց­ներ, որ այլ ե­ղա­նա­կով ՕՀ մի­ջո­ցա­ռումն անց­կաց­վող մարմ­նի կող­մից օ­րեն­քով իր վրա դր­ված խն­դիր­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վու­թյան ձեռք­բե­րումն անհ­նա­րին է ։
Այն դեպ­քե­րում, երբ ՕՀ մի­ջո­ցառ­ման անց­կաց­ման հա­պա­ղու­մը կա­րող է հան­գեց­նել ա­հա­բեկ­չու­թյան կա­տար­ման, կամ հնա­րա­վոր են ԱՀ պե­տա­կան, ռազ­մա­կան կամ բնա­պահ­պա­նա­կան անվ­տան­գու­թյանն սպառ­նա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներ կամ գոր­ծո­ղու­թյուն­ներ, ա­պա թույ­լատր­վում է նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցու­մը՝ այդ մա­սին 6 ժամ­վա ըն­թաց­քում տե­ղյակ պա­հե­լով օ­պե­րա­տիվ ստո­րա­բա­ժան­ման ղե­կա­վա­րին ։

ՕՀ մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­ման նկատ­մամբ ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է այդ մի­ջո­ցա­ռում­ներն անց­կաց­նե­լու մա­սին ո­րո­շում կա­յաց­րած պաշ­տո­նա­տար ան­ձը, ով ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրում ՕՀԳ-ի ի­րա­կա­նաց­ման օ­րի­նա­կա­նու­թյան հա­մար։ Նա­խաքն­նու­թյան և հե­տաքն­նու­թյան նկատ­մամբ դա­տա­վա­րա­կան ղե­կա­վա­րում ի­րա­կա­նաց­նե­լիս դա­տա­խա­զը հս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում ՕՀԳ-ի օ­րի­նա­կա­նու­թյան նկատ­մամբ՝ օ­րեն­քով ի­րեն վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում։ Դա­տա­խա­զի կող­մից հս­կո­ղու­թյան են­թա­կա չեն ՕՀԳ-ի կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման ե­ղա­նակ­նե­րը ։
Ար­ցա­խի Սահ­մա­նադ­րու­թյան 3-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ մար­դը բարձ­րա­գույն ար­ժեք է։ Մար­դու և քա­ղա­քա­ցու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի հար­գումն ու պաշտ­պա­նու­թյու­նը հան­րա­յին իշ­խա­նու­թյան պար­տա­կա­նու­թյուն­ներն են։ Սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան այս նոր­մե­րի հա­մա­տեքս­տում ՕՀԳ-ի մա­սին օ­րեն­քը յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու ի­րա­վունք է վե­րա­պա­հում իր նկատ­մամբ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մերժ­վե­լուց կամ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծի վա­րույ­թը կարճ­վե­լուց՝ հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քի բա­ցա­կա­յու­թյան կամ ա­րար­քի կա­տար­ման մեջ հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, կամ` պատ­ճառ­ված վնա­սը քրեա­կան օ­րեն­քով օ­րի­նա­չափ հա­մար­վե­լուց կամ իր նկատ­մամբ ար­դա­րաց­ման դա­տավ­ճիռ կա­յաց­վե­լուց հե­տո՝ ե­ռամ­սյա ժամ­կե­տում ՕՀԳ ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րից պա­հան­ջե­լու իր նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ՕՀ մի­ջո­ցա­ռում­նե­րի հետևան­քով ստաց­ված նյու­թե­րը և փաս­տաթղ­թե­րը։ Նշ­ված նյու­թե­րը և փաս­տաթղ­թե­րը տրա­մադ­րե­լը մերժ­վում են, ե­թե առ­կա է պե­տա­կան կամ ծա­ռա­յո­ղա­կան գաղտ­նի­քի հրա­պա­րակ­ման վտանգ, կամ երբ դրա­նով կա­րող են բա­ցա­հատ­վել ՕՀԳ ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րի հաս­տի­քա­յին գաղտ­նի աշ­խա­տա­կից­նե­րը և այդ մար­մին­նե­րի հետ գաղտ­նի հի­մունք­նե­րով հա­մա­գոր­ծակ­ցող կամ հա­մա­գոր­ծակց­ված ան­ձինք։
Ներ­կա պայ­ման­նե­րում միայն բա­ցա­հայտ մե­թոդ­նե­րով հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քա­րը դժ­վար է, և այդ ա­ռու­մով, հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քա­րի այլ պե­տաի­րա­վա­կան ձևե­րի (քրեաի­րա­վա­կան, քրեա­դա­տա­վա­րա­կան, վար­չաի­րա­վա­կան) կող­քին ՕՀ մի­ջո­ցա­ռում­նե­րը հա­տուկ նշա­նա­կու­թյուն են ստա­նում։ Գաղտ­նիք չէ, որ մեր հան­րա­պե­տու­թյան զար­գաց­ման ներ­կա փու­լում հան­ցա­վո­րու­թյու­նը և կո­ռուպ­ցիան ի­րա­կան վտանգ են ներ­կա­յաց­նում ա­ռա­վել կարևոր սո­ցիա­լա­կան ար­ժեք­նե­րին և երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը։ Հան­ցա­վո­րու­թյա­նը հա­կազ­դե­լու կարևոր մի­ջոց ե­ղել և մնում է ՕՀԳ-ն, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ան­մի­ջա­պես կախ­վա­ծու­թյան մեջ է գտն­վում նրա նոր­մա­տիվ-ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման ո­րա­կից։
Այս­պի­սով, ՕՀԳ-ի մա­սին օ­րեն­քը հնա­րա­վո­րու­թյուն կտա օ­րեն­սդ­րա­կան մա­կար­դա­կով ձևա­վո­րել ԱՀ օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան օ­րեն­սդ­րու­թյու­նը, ճա­նա­չել հան­ցա­վո­րու­թյա­նը հա­կազ­դե­լու գաղտ­նի ձևե­րի, մի­ջոց­նե­րի և մե­թոդ­նե­րի լե­գի­տի­մու­թյու­նը: ՕՀԳ-ն պե­տաի­րա­վա­կան գոր­ծու­նեու­թյան լիար­ժեք կար­գա­վի­ճակ կս­տա­նա, այդ ո­լոր­տում կու­ժե­ղաց­վի մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պահ­պան­ման նշա­նա­կու­թյու­նը, կվե­րաց­վի ՕՀԳ -ի ի­րա­կա­նաց­ման մե­նաշ­նոր­հը, դրա կա­տար­ման դա­տա­կան ու գե­րա­տես­չա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նը և դա­տա­խա­զա­կան հս­կո­ղու­թյու­նը կեն­թարկ­վեն ա­վե­լի հս­տակ ի­րա­վա­կան կար­գա­վոր­ման։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 16:36:11 +0000
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՎԱՔ-ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26586-2019-05-06-16-29-18 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26586-2019-05-06-16-29-18 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՎԱՔ-ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ձևա­վոր­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցը Մա­յի­սյան ե­ռա­տո­նի նա­խօ­րեին կազ­մա­կեր­պեց զբո­սաշր­ջա­յին 9-րդ բաց ա­ռաջ­նու­թյու­նը։ Ար­դեն 5-րդ տա­րին է, ինչ ար­ցա­խյան թի­մե­րի հետ հա­վաք-մր­ցա­շա­րին մաս­նակ­ցում են նաև Հա­յաս­տա­նի ման­կա­պա­տա­նե­կան հան­րա­պե­տա­կան կենտ­րո­նի խմ­բե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ՙԿար­կառ՚ մար­զազ­բո­սաշր­ջա­յին բա­զա­յում մա­յի­սի 3-6-ը կա­յա­ցած ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են ԱՀ-ից և ՀՀ-ից 4-ա­կան թի­մեր` 110 տու­րիստ։

Ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն Է­միլս Հով­հան­նի­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ ծրա­գի­րը նպա­տակ ու­նի զար­գաց­նել մեր հան­րա­պե­տու­թյու­նում ման­կա­պա­տա­նե­կան տու­րիզ­մը, այն դարձ­նել մաս­սա­յա­կան, կա­տա­րե­լա­գոր­ծել մար­զիկ­նե­րի սպոր­տա­յին տեխ­նի­կա­յի վար­պե­տու­թյան մա­կար­դա­կը, ինչ­պես նաև պա­տա­նի­նե­րի և ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում սեր­մա­նել հայ­րե­նա­սի­րու­թյուն, քա­րո­զել ա­ռողջ ապ­րե­լա­կերպ։ Մր­ցում­նե­րի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­թյու­նը ստանձ­նել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի կող­մից ստեղծ­ված շտա­բը, իսկ ընդ­հա­նուր դա­տա­վա­րա­կան խում­բը ձևա­վոր­վել է տու­րիզ­մի վե­տե­րան­նե­րից։ Քա­նի որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել են սպոր­տա­յին տու­րիզ­մով զբաղ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ուս­տի մար­զադպ­րո­ցը հենց Ե­ռա­տո­նի նա­խօ­րեին է կազ­մա­կեր­պում նման ա­ռաջ­նու­թյուն, մեկ ան­գամ ևս հի­շե­լով Գո­յա­մար­տի մաս­նա­կից­նե­րի պայ­քա­րը, նրանց ներդ­րու­մը և հենց դա­տա­վա­րա­կան խմ­բի կազ­մում ընդ­գր­կե­լով Շու­շիի ա­զա­տագր­մա­նը մաս­նակ­ցած տու­րիզ­մի վե­տե­րան­նե­րին։
Ա­ռաջ­նու­թյան վե­տե­րան-մր­ցա­վար­նե­րի պար­զա­բան­մամբ՝ ժա­մա­նա­կին ի­րենք ևս ան­ցել են զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի բո­լոր այդ և մյուս՝ ա­վե­լի բարդ փու­լե­րով, ինչն էլ կո­փել է նրանց. հատ­կա­պես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այդ փորձն ու ո­րոշ գի­տե­լիք­ներ օգ­տա­գոր­ծել են և կա­րո­ղա­ցել կողմ­նո­րոշ­վել դժ­վա­րին տե­ղանք­նե­րում ու ի­րա­վի­ճակ­նե­րում` հաղ­թա­հա­րե­լով խո­չըն­դոտ­նե­րը։ Փաս­տո­րեն, սպոր­տա­յին տու­րիզ­մով զբաղ­վող պա­տա­նի­նե­րը դառ­նում են պատ­րաս­տի հե­տա­խույզ­ներ, հայ­րե­նա­սեր­ներ, բնա­պահ­պան­ներ։ ՙՏա­րեց­տա­րի ա­ճում է մաս­նա­կից թի­մե­րի թի­վը և դրան զու­գա­հեռ կա­տա­րե­լա­գործ­վում նրանց ո­րա­կա­կան հմ­տու­թյուն­նե­րը։ Իսկ ներ­կա­յիս ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը խո­չըն­դոտ չեն հան­դի­սա­նում ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման հա­մար, քա­նի որ տու­րիս­տը յու­րա­քան­չյուր ի­րա­վի­ճա­կում ու պայ­մա­նում պետք է կա­րո­ղա­նա գոր­ծադ­րել իր ու­նա­կու­թյուն­նե­րը և հաղ­թա­հա­րել ծա­գած խո­չըն­դոտ­նե­րը՚,-նշեց Է. Հով­հան­նի­սյա­նը։
Ա­ռաջ­նու­թյան ծրագ­րի հա­մա­ձայն, թի­մե­րը ներ­կա­յաց­րել և տե­ղում ցու­ցա­բե­րել են զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի հմ­տու­թյուն­ներ՝ վրա­նի քան­դում, գե­րա­նով ան­ցում ճահ­ճի և գե­տի վրա­յով, առ­կա բար­ձունք­նե­րի և խո­չըն­դոտ­նե­րի հաղ­թա­հա­րում, կա­խո­վի ան­ցում, վրա­նի տե­ղադ­րում։ Բա­ցի զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի մր­ցա­շա­րից, յու­րա­քան­չյուր թի­մից 2 մար­զիկ մաս­նակ­ցեց խո­հա­րար­նե­րի, 1-ը՝ տե­ղագ­րու­թյան մր­ցույթ­նե­րին։ Թեժ մր­ցա­պայ­քա­րում զբո­սաշր­ջա­յին տեխ­նի­կա­յի մր­ցա­շա­րում հաղ­թող է ճա­նաչ­վել բո­լոր փու­լե­րում նվա­զա­գույն ժա­մա­նա­կում խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րած Ստե­փա­նա­կեր­տի ՙՍեր­պան­տին՚ թի­մը (մար­զիչ` Գա­գիկ Ա­ղա­ջա­նյան). 2-րդ և 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը կր­կին զբա­ղեց­րել են Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի սպոր­տա­յին տու­րիզ­մի բաժ­նի ՙԿազ­բեկ՚ և ՙՄռավ՚ թի­մե­րը (մար­զիչ` Մա­րիե­տա Թու­մա­սյան)։ Տե­ղագ­րու­թյան մր­ցույ­թում 1-ին տե­ղը նվա­ճել է ԱՀ  ՙՄռավ՚-ից թի­մից Ջու­լիե­տա Բա­բա­յա­նը, 2-րդը՝ ՙՔիրս՚ Ար­տյոմ Հայ­րա­պե­տյա­նը և 3-րդ տե­ղը զբա­ղեց­րել է ՀՀ ՙԴի­լի­ջան՚ թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Նա­րեկ Ա­սատ­րյա­նը։ Խո­հա­րա­րա­կան մր­ցույ­թում մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վել են ՙՄռավ՚, ՙՎայք՚, ՙՔիրս՚ թի­մե­րի ան­դամ­նե­րը։ Ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը նվա­ճած թիմն ար­ժա­նա­ցել է գա­վա­թի, իսկ մաս­նա­կից­նե­րը` մե­դալ­նե­րի և պատ­վոգ­րե­րի։ Պարգևատր­վել են նաև մր­ցա­նա­կա­յին մյուս տե­ղեր զբա­ղեց­րած թի­մե­րը։
Այս տա­րի ՀՀ-ից ներ­կա­յա­ցել են Երևա­նի, Սևա­նի, Դի­լի­ջա­նի և Վայ­քի թի­մե­րը։ ՀՀ ման­կա­պա­տա­նե­կան հան­րա­պե­տա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նի տե­ղա­կալ Գո­հար Ա­լեք­սա­նյանն ար­դեն 5-րդ ան­գամ է սա­նե­րի հետ այ­ցե­լում Ար­ցախ։ Նրա խոս­քով՝ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ար­ցախ­ցի ե­րե­խա­ներն ի­րենց հեր­թին մաս­նակ­ցում են ՀՀ-ում օ­գոս­տոս ամ­սին կազ­մա­կերպ­վող զբո­սաշր­ջա­յին ա­ռաջ­նու­թյա­նը։ Բա­ցի սպոր­տա­յին մա­սից, ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վում են ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր դե­պի ՀՀ և ԱՀ պատ­մամ­շա­կու­թա­յին տե­սար­ժան վայ­րեր։ ՙՄեր սա­նե­րը մեծ հա­ճույ­քով են մաս­նակ­ցում նշյալ ա­ռաջ­նու­թյա­նը, ին­չը նպաս­տում է ե­րե­խա­նե­րի ոչ միայն սպոր­տա­յին տու­րիզ­մի հմ­տու­թյուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­մա­նը, այլև նոր ըն­կեր­նե­րի, նոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, նոր գի­տե­լիք­նե­րի ձեռք­բեր­մա­նը։ Մենք բո­լորս տպա­վոր­ված ենք Է. Հով­հան­նի­սյա­նի կազ­մա­կերպ­չա­կան ձիր­քով և, ընդ­հան­րա­պես, ար­ցա­խա­հա­յու­թյան ըն­դու­նե­լու­թյու­նից, վե­րա­բեր­մուն­քից՚,-հա­վե­լեց Գ. Ա­լեք­սա­նյա­նը։ Իր հեր­թին Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի մար­զիչ Մա­րիե­տա Թու­մա­սյա­նը նշեց, որ ա­մեն շա­բաթ ար­ցախ­ցի թի­մե­րը պա­րա­պել են ՙԿար­կա­ռում՚ և ա­ռաջ­նու­թյա­նը հան­դես ե­կել բարձր պատ­րաստ­վա­ծու­թյամբ՝ զբա­ղեց­նե­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղեր։ Ու­ժե­ղա­գույն թի­մե­րը կմաս­նակ­ցեն ՀՀ-ում ամ­ռա­նը կա­յա­նա­լիք զբո­սաշր­ջա­յին ա­ռաջ­նու­թյա­նը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 06 May 2019 16:14:39 +0000
Սամբոյի միջազգային պատանեկան ''Հաղթանակի գավաթ'' առաջնության բացման հանդիսավոր արարողություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26584-2019-05-06-09-59-29 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26584-2019-05-06-09-59-29 Սամբոյի միջազգային պատանեկան ''Հաղթանակի գավաթ'' առաջնության բացման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ…
]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 06 May 2019 09:58:21 +0000