comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 17 Հունիսի 2019 http://artsakhtert.com Sun, 20 Oct 2019 14:15:12 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐՑԱԽՑԻ 8 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26928-8 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26928-8 ԱՐՑԱԽՑԻ 8 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Հու­նի­սի 18-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙՄենք ենք, մեր լեռ­նե­րը՚ հու­շա­կո­թո­ղի մոտ հան­դի­սա­վո­րու­թյամբ դի­մա­վո­րե­ցին Ֆրան­սիա­յում և Բել­գիա­յում կա­յա­ցած ձյու­դո­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում 1-ին տե­ղեր զբա­ղեց­րած ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ` կա­յա­ցած ան­հա­տա­կան և թի­մա­յին ե­րեք մր­ցա­շա­րե­րում էլ ար­ցախ­ցի բո­լոր ձյու­դո­յիստ­նե­րը նվա­ճել են ոս­կե մե­դալ­ներ։

Մեկ ա­միս ա­ռաջ Ձյու­դո­յի Ար­ցա­խի ֆե­դե­րա­ցիան հայտ էր ներ­կա­յաց­րել` մաս­նակ­ցե­լու Ձյու­դո­յի Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը։ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ և ֆրան­սիա­ցի բա­րե­րար Մի­շել Տանկ­րե­զի ան­մի­ջա­կան ջան­քե­րով ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց պայ­քա­րել նման մր­ցա­շա­րե­րում։ Նշենք, որ ա­ռա­ջին մր­ցա­շա­րը կա­յա­ցել է հու­նի­սի 8-ին` Փա­րի­զում, ո­րին մաս­նակ­ցում էր շուրջ 350 ձյու­դո­յիստ։ Տար­բեր քա­շա­յին կար­գե­րում 2006-2010թթ. ծն­ված ար­ցախ­ցի ձյու­դո­յիստ­ներ Ար­ման Պար­սի­յան­ցը, Գրի­գո­րի Ե­սա­յա­նը, Հայկ Հա­կո­բյա­նը, Ա­շոտ Պար­սի­յան­ցը, Ա­րամ Ա­վա­նե­սյա­նը, Հա­րութ Ա­մի­րյա­նը, Ար­թուր Գրի­գո­րյա­նը և Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյա­նը զբա­ղեց­րել են ա­ռա­ջին տե­ղե­րը։ 
Այս ա­ռաջ­նու­թյու­նից հե­տո ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րին հրա­վի­րե­ցին Բել­գիա­յի մր­ցա­շա­րին, ո­րը բա­վա­կա­նին բարդ ա­ռաջ­նու­թյուն էր, սա­կայն այս­տեղ ևս մեր մար­զիկ­ներն ար­ժա­նա­պատ­վո­րեն մե­նա­մար­տե­ցին և զբա­ղեց­րին 1-ին տե­ղե­րը։ Եր­րորդ մր­ցա­շա­րը կա­յա­ցավ հու­նի­սի 16-ին՝ Փա­րի­զում, որ­տեղ նույն­պես գրան­ցե­լով ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ ան­հա­տա­կան ու թի­մա­յին մր­ցա­շա­րե­րում, 3։2 հաշ­վով մեր ձյու­դո­յիստ­նե­րը դար­ձան չեմ­պիոն­ներ։ 
Հան­րա­պե­տա­կան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի ձյու­դո­յի գլ­խա­վոր մար­զիչ Ի­վան Ա­զիզ­բե­կյա­նի պար­զա­բան­մամբ՝ մեր ձյու­դո­յիստ­նե­րը բո­լոր գո­տե­մար­տե­րում հան­դես են ե­կել գե­րա­զանց։ Հի­շեց­նենք, որ Ար­ցա­խի ձյու­դո­յիստ­ներն ա­ռա­ջին ան­գամ Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են 2011-ին և թի­մա­յին մր­ցա­շա­րում զբա­ղեց­րել 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը։ 
Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյանն ու Ա­շոտ Պար­սի­յան­ցը խոս­տո­վա­նե­ցին, որ այս հաղ­թա­նա­կը դժ­վար է տր­վել. ա­ռաջ­նու­թյա­նը պատ­րաստ­վում էին գրե­թե մեկ տա­րի։ Քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում նրանք կա­րո­ղա­ցան ար­ձա­նագ­րել ի­րենց հա­մար շատ կարևոր այս հաղ­թա­նա­կը, ին­չի հա­մար նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին նաև ի­րենց մարզ­չին ու ծնող­նե­րին։ 
Իսկ ա­ռա­ջի­կա­յում ձյու­դո­յիստ­նե­րը պատ­րաստ­վում են մաս­նակ­ցե­լու այլ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Tue, 18 Jun 2019 17:43:38 +0000
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26940-2019-06-19-17-05-28 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26940-2019-06-19-17-05-28 ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր
Հունիսի 18-ին տեղի…

 Պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովըԺաննա Գալստյանի նախագահությամբ,քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել:

Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի և արտադրականենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 18 Jun 2019 17:04:42 +0000
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26926-2019-06-18-15-56-32 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26926-2019-06-18-15-56-32 ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԵՐՏԵՑ ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Խաչատրյան ՍՎԵՏԼԱՆԱ

 Արցախի ժուռնալիստների միությունում այսօր տեղի ունեցավ հրապարակախոս, ԱՀ վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանի ՙԵս կառուցում եմ իմ հողի վրա՚ գրքի շնորհանդեսը: 

Գիրքը նվիրված է Արցախյան շարժման նվիրյալ Յուրի Ջհանգիրյանի կյանքին ու գործունեությանը, ով նախորդ դարի 80-ական թվականների վերջին ակտիվորեն ներգրավվելով Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու սուրբ գործին, ցավոք, իր մահկանացուն կնքեց ադրբեջանական բանտում:
Յուրի Ջհանգիրյանի հայրենասիրական գործունեության մասին բարձր գնահատանքով արտահայտվեցին ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը, գրքի հեղինակ Վարդգես Բաղրյանը, գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, Ասկերանի շրջանային ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը և ուրիշներ: Շնորհանդեսից հետո միջոցառումը շարունակվեց Ջհանգիրյանի հիմնադրած Հովսեփավան գյուղի` նրա անունը կրող կրթօջախում:
Հիշյալ միջոցառումների մասին մանրամասն կանդրադառնանք թերթի հաջորդ համարում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 18 Jun 2019 15:53:32 +0000
Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26925-2019-06-18-15-51-00 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26925-2019-06-18-15-51-00 Հունիսի 18-ին ժամը…

 Ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուց պարզվել է, որՍտեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի  84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.)  իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն  (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ: ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդ Կ. Բ.-ին և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ.-ին  (ծնվ. 1994թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` ՃՏՊ-ի հետևանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական  վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 18 Jun 2019 15:50:18 +0000
Հաղորդագրություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26927-2019-06-18-17-15-56 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26927-2019-06-18-17-15-56 Հունիսի 18-ին՝ ժամը…

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

        

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 18 Jun 2019 15:14:44 +0000
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26923-18 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26923-18 Արցախի Հանրապետության Նախագահ…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 18 Jun 2019 15:00:31 +0000
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26924-18 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26924-18 Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ…

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 18 Jun 2019 15:00:31 +0000