comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 31 Մայիսի 2019 http://artsakhtert.com Fri, 22 Nov 2019 09:10:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն 2019»-ի բացման մամուլի ասուլիսին և միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26799-conifa-sportsbet-io-2019 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26799-conifa-sportsbet-io-2019 Գրիգորի Մարտիրոսյանը մասնակցել է «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն 2019»-ի բացման մամուլի ասուլիսին և միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության պետական…

 «Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, ապագային միտված և իր երազանքների հետևից գնացող խաղաղ երկիր։ Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։

Այս ընթացքում հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը և դրանք միասին կարող են հյուրընկալել մինչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն:

Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականներն են կարողացել մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և մեր հյուրերին»,- ասել է պետնախարարը:

«Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,- իր խոսքում նշել է CONIFA նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Այնուհետև, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մեկնարկել է առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը: Մասնակից երկրների թիմերի հանդիսավոր երթից հետո պաշտոնական բացման խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվել է համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու են ներկայացրել: Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակել է հանդիսատեսին։ Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 01 Jun 2019 20:55:38 +0000
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑԻՆ Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26794-2019-06-01-15-01-39 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26794-2019-06-01-15-01-39 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑԻՆ Շ.ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Sat, 01 Jun 2019 14:56:54 +0000
ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26793-2019-06-01-14-44-47 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26793-2019-06-01-14-44-47 ՙՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մայիսի 31-ին Ստեփանակերտի պատկերասրահում Հադրութի շրջանի մանկապատանեկան կենտրոնը մշակութասեր ստեփանակերտցիներին ներկայացրեց իրենց սաների, տարվա կտրվածքով, կատարած աշխատանքները: Ցուցադրությունը նվիրված էր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրին: Այդ յուրովի հաշվետվությամբ ՄՊԿ-ի ղեկավարությունը կարևորեց երեխաների իրավունքների արժեհամակարգային զարգացման պաշպանության ուղղությունը: 

ՄՊՍԿ-ի գործունեության, ձեռքբերումների, նպատակների մասին խոսք ասեց տնօրեն Իրինա Թամրազյանը: Նա ընդգծեց, որ Կենտրոնը, կարևորելով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման գործը, ձգտում է հնարավորինս շատ մասնաճյուղեր բացել շրջանի տարբեր գյուղերում. եթե որևէ գյուղում կա համապատասխան մասնագետ, պետական միջոցներով կամ բարերարների օգնությամբ մասնաճյուղը բացվում է: Այսօրվա դրությամբ, ՄՊՍԿ-ում գործում է 38 խմբակ` նկարչության, բրուտագործության, գորգագործության, ասեղնագործ գորգի, կարպետագործության, գոբելենի, ասեղնագործության, ուլունքագործության, մաքրամեի, պարի, դհոլի… Հաճախում են 466 երեխաներ: Տնօրենը, որպես վերջին տարվա կարևոր նվաճում, ընդգծեց սահմանապահ Մեխակավանում մասնաճյուղի բացումը, որտեղ արդեն գործում է 8 խմբակ` 110 երեխայի ընդգրկմամբ: Նա հպարտությամբ ասաց, որ հունիսի 1-ին այդ մասնաճյուղի սաների ուժերով տեղի կունենա համերգ` նվիրված օրվա խորհրդին, որին այս անգամ իրենք կմասնակցեն հանդիսատեսի դերում:
Իրինա Թամրազյանը գոհունակությամբ նշեց, որ իրենց նախաձեռնությունների համար միշտ գտնվում է հովանավոր` ընդգծելով, որ վերջին տարիներին գործին օգնում է նաև համացանցը: Նա երախտապարտությամբ նշեց Գրիգորի Գաբրիյելյանցի ներդրումի մասին, ում արագ արձագանքմամբ ու հովանավորությամբ Մեծ Թաղեր գյուղում հիմնվել է գորգագործական արհեստանոց, և սեպտեմբերի 1-ին նախատեսվում է նոր մասնաճյուղի բացումը, որտեղ կգործեն գորգագործության, կարպետագործության խմբակներ: Տնօրենի տեղեկատվությամբ` Մեծ Թաղերը հայտնի է եղել գորգագործության վարպետներով, որոնք այսօր էլ կան և կնպաստեն արվեստի այդ ճյուղի զարգացմանը: Նա մեծ խանդավառությամբ ներկա գտնվող բարերար Գ. Գաբրիելյանցին նվիրեց երեխաների գործած ՙԿենաց ծառ՚ հուշանվեր գորգը, որը հանդիսնում է Կենտրոնի խորհրդանիշը և, որպես կանոն, հաջողություն է բերում թե' իրենց, թե' նրանց, ում նվիրել են: Ի. Թամրազյանը գոհունակությամբ նշեց նաև ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամի ղեկավարության աջակցության մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները գտել են համացանցում, առցանց դիմել են օգնության խնդրանքով, որպեսզի կարողանան մասնակցել ՙՎերածնունդ՚ Միջազգային փառատոնին: Բոլոր խնդիրները արագ լուծվել են, և ՄՊՍԿ-ի սաներից որոշները ՙՎերածնունդ՚ միջազգային փառատոնին գրավել են մրցանակային տեղեր: Մեծ խանդավառությամբ ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցչին տնօրենը նվիրեց հաջողություն բերող ՙԿենաց ծառ՚ հուշանվեր գորգը:
ՄՊՍԿ-ի ղեկավարը շեշտեց նաև 8 շրջանավարտների անունները, ովքեր կշարունակեն ուսումը արվեստի ուղղությամբ:
Նա բոլորի ուշադրությունը սևեռեց Կենտրոնում գործող հագուստի մոդելավորման խմբակ հաճախող սաների վրա, որոնք ցուցադրեցին իրենց աշխատանքները` ներկայացված ազգային տարազի, փոքր-ինչ արդիականացված, տարբերակով:
Միջոցառման վերջում խնդրեցինք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանին կիսվել տպավորություններով:
-Գերդրական եմ գնահատում թե' միջոցառումը, թե' ցուցադրության հանած աշխատանքները, քանզի այդ աշխատանքներում տեսնում ենք երեխաների գեղեցիկին ձգտող ներաշխարհը: Դա սերունդների դաստիարակման լավագույն  մեթոդներից է, որի արդյունքում կունենանք մշակութասեր երիտասարդություն: Դա հատկապես արդիական է այսօր, երբ գրեթե բոլորը ներգրավվել են քաղաքական մրցավազքի մեջ` մոռանալով այն պատասխանատվության մասին, որը պետք է կրեն երեխաների դաստիարակության հանդեպ: Մշակույթը սովորեցնում է ստեղծագործել, որի պահանջը զգացվում է ողջ կյանքի ընթացքում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Sat, 01 Jun 2019 14:33:42 +0000
ՎեՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿեՆՏՐՈՆՈՒՄ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՆՇՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26792-1 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26792-1 ՎեՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿեՆՏՐՈՆՈՒՄ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՆՇՎԵՑ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի Ք. Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն էին այ­ցե­լել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներ։

Ա. Բաղ­րյա­նի հա­վաստ­մամբ՝ սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ե­րե­խա­նե­րը միշտ էլ հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում են, իսկ նրանց հա­սա­րա­կու­թյա­նը ին­տեգր­ման հար­ցում կարևոր դե­րա­կա­տա­րում ու­նի Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը: Կենտ­րո­նի տնօ­րեն Վար­դան Թադևո­սյանն ու մյուս­նե­րը շնոր­հա­վո­րե­ցին մա­նուկ­նե­րին տո­նի առ­թիվ՝ մաղ­թե­լով ա­ռող­ջու­թյուն, ան­հոգ ման­կու­թյուն խա­ղաղ եր­կն­քի տակ։
12 տա­րի ա­ռաջ հիմն­ված Ման­կա­կան ա­ռող­ջու­թյան կենտ­րո­նում ներ­կա­յումս վե­րա­կանգ­նո­ղա­կան բու­ժում է ստա­նում 24 ե­րե­խա, և ար­դեն 3-րդ տա­րին է, ինչ գոր­ծում է նաև աու­տիզ­մով հի­վանդ ե­րե­խա­նե­րի բուժ­ման և կր­թու­թյան հա­մար կենտ­րոն, որ­տեղ էլ տվյալ պա­հին ընդգրկված է 20 ե­րե­խա։ Վ. Թադևո­սյա­նը վս­տա­հեց­րեց, որ Կենտ­րո­նում վե­րա­կանգ­նո­ղա­կան բու­ժում­ներն ու մյուս օ­ժան­դակ մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­կա­նաց­վում են մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: ՙԿու­զե­նա­յի, որ ա­վե­լի շատ ե­րե­խա­նե­րի ընդ­գր­կենք, բայց ու­նենք ո­րո­շա­կի խն­դիր­ներ՝ կապ­ված շեն­քա­յին պայ­ման­նե­րի հետ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, կարևո­րը շեն­քը չէ, այլ մեր ցան­կու­թյու­նը, մաս­նա­գետ­նե­րի առ­կա­յու­թյու­նը, ով­քեր աշ­խա­տում են ար­դյու­նա­վետ մե­թոդ­նե­րով՚,- ա­սաց Վ. Թադևո­սյա­նը։
Ըստ տնօ­րե­նի` Ար­ցա­խում վաղ թե ուշ կլի­նի գեր­ժա­մա­նա­կա­կից վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն։ Երբ 1998թ. Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց Կենտ­րո­նը, ՀՀ-ում կար ըն­դա­մե­նը նմա­նա­տիպ մեկ-եր­կու կա­ռույց։ Այ­սօր Հա­յաս­տա­նում կան տաս­նյակ վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն­ներ և, ա­վա՛ղ, Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը դեռ միակն է Ար­ցա­խում։ Կա­ռույցն ու­նի նաև փոքր մաս­նա­ճյու­ղեր Մար­տա­կեր­տում, Հադ­րու­թում, Մար­տու­նիում, շու­տով կլի­նի նաև Բեր­ձո­րում, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում տե­ղում ցույց տալ անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն։
Հու­նի­սի 1-ը կրկ­նա­կի տոն էր նաև 20 տա­րի ա­նընդ­մեջ Կենտ­րո­նում բուժ­վող Տիգ­րան Վեր­դյա­նի հա­մար. նա այդ օ­րը դար­ձավ 22 տա­րե­կան: Նրա ծնն­դյան օր­վա տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի մեկ­նար­կը տր­վեց հենց Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նում։ Մայ­րը՝ Ա­նա­հիտ Սարգ­սյա­նը, նշեց, որ տղան ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ այդ­տեղ բու­ժում է ստա­նում։ Տիգ­րանն ու­նի ման­կա­կան ցե­րեբ­րալ կաթ­ված ու հե­նա­շար­ժա­կան հա­մա­կար­գի խն­դիր, և ար­դեն 22 տա­րի ան­վա­սայ­լա­կի վրա է։ Եր­կու տա­րե­կա­նում ախ­տո­րո­շել են, որ չի կա­րո­ղա­նա­լու խո­սել, քա­նի որ ախ­տա­հար­ված է ձախ ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը, ինչն էլ կապ ու­նի հե­նա­շար­ժա­կան հա­մա­կար­գի և խոս­քի հետ։ Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նում լո­գո­պեդ-դե­ֆեկ­տո­լոգ Սու­սան­նա Հայ­րա­պե­տյա­նը նրա հետ 2 տա­րի ա­նընդ­մեջ աշ­խա­տեց, և տղան 4 տա­րե­կա­նում սկ­սեց պարզ խո­սել։ Վե­րա­կանգ­նո­ղա­կա­նը նրա հա­մար երկ­րորդ տուն է, հա­րա­զատ մի­ջա­վայր՝ շր­ջա­պատ­ված սի­րով, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյամբ և մեծ հա­վա­տով։
Տո­նա­կան օ­րը կազ­մա­կերպ­վեց նաև հյու­րա­սի­րու­թյուն ե­րե­խա­նե­րի հա­մար։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sat, 01 Jun 2019 13:39:37 +0000
Պետական նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26791-2019-06-01-13-25-17 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26791-2019-06-01-13-25-17 Պետական նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական…

 Պետական նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մարզական կարևոր միջոցառումն ամրապնդելու է Արցախի և Աբխազիայի մարզական ու մշակութային կապը՝ այդ բնագավառներում հետագա շփումներն ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարով: «Սպորտը միավորելու հատկություն ունի: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն էլ, Արցախը ճանաչելի դարձնելուց բացի, արցախցիներին ու հյուրերին իրական տոն պարգևելու նպատակ ունի»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:

 Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն հույս է հայտնել, որ տոնն իրականում կհաջողվի և պատրաստակամություն է հայտնել խորացնելու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:

 Հանդիպման վերջում  երկուստեք կարևորվել է նաև փոխադարձ այցերի ակտիվացումը:  

 Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակությունը Ստեփանակերտում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլիառաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 01 Jun 2019 13:23:17 +0000
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26789-2019-06-01-11-51-53 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26789-2019-06-01-11-51-53 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման եւ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին եւ հարազատներին»:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 01 Jun 2019 11:50:17 +0000
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26788-2019-06-01-11-42-22 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26788-2019-06-01-11-42-22 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Շնորհավորում եմ ձեր հայրիկներին ու մայրիկներին, ձեր տատիկներին ու պապիկներին, ովքեր ամեն օր ու ամեն ժամ շրջապատում են ձեզ անսահման սիրով ու ջերմությամբ, անում են հնարավորը, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ: Թող իրականություն դառնան ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքներն ու նպատակները, թող ձեր ծնողները միշտ հպարտանան ձեզնով, ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:

Պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել տարբեր ծրագրեր ձեր կրթության, դաստիարակության, առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղ ու անամպ երկինք, ուրախ ու անհոգ մանկություն: Թող ձեր կյանքը լցված լինի ամենավառ գույներով, ձեր ճանապարհը միշտ լինի հարթ ու կանաչ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ»:

 

         ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 01 Jun 2019 11:40:06 +0000
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26790-2019-06-01-11-58-33 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26790-2019-06-01-11-58-33 Հունիսի 1-ին՝ ժամը…

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 01 Jun 2019 10:57:16 +0000