comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 28 Հունիսի 2019 http://artsakhtert.com Sun, 20 Oct 2019 12:12:02 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՙԱՍ­ՊԵՏ՚ ՌԱԶ­ՄԱ­ՄԱՐ­ԶԱ­ԿԱՆ ՃԱՄ­ԲԱ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27013-11 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27013-11 ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՙԱՍ­ՊԵՏ՚ ՌԱԶ­ՄԱ­ՄԱՐ­ԶԱ­ԿԱՆ ՃԱՄ­ԲԱ­ՐԸ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­տեղ ու­ժե­րով նա­խա­զո­րա­կո­չա­յին տա­րի­քի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար գոր­ծող ՙԱս­պետ՚ ռազ­մա­մար­զա­կան ճամ­բարն սկ­սել է իր գոր­ծու­նեու­թյու­նը: Հու­նի­սի 28-ին տե­ղի ու­նե­ցավ նրա հան­դի­սա­վոր բա­ցու­մը: Ներ­կա էին պե­տա­կան այ­րեր, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ծնող­ներ:

ՙԱ­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում այս­տեղ նո­րից հա­րյու­րա­վոր հայ պա­տա­նի­ներ Ար­ցա­խից, մայր հայ­րե­նի­քից ու սփյուռ­քից կհա­մա­տե­ղեն ի­րենց հա­ճե­լի հան­գիս­տը զին­վո­րա­կան նախ­նա­կան պատ­րաս­տու­թյան վար­ժանք­նե­րի հետ՚,- մեկ­նար­կի ա­ռի­թով ճամ­բա­րա­կան­նե­րին ուղղ­ված ող­ջույ­նի և շնոր­հա­վո­րան­քի իր խոս­քում ա­սել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րի դե­րը Ն. Ա­ղա­բա­լյա­նը կարևո­րեց այն ա­ռու­մով, որ 10-րդն ա­վար­տած տղա­ներն այս­տեղ պատ­րաստ­վում են ի­րենց կյան­քի կարևոր ա­ռա­քե­լու­թյա­նը` հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը: Նրան­ցից շա­տերն ա­միս­ներ, ո­մանք` մեկ տա­րի հե­տո կփո­խա­րի­նեն սահ­մա­նին կանգ­նած մեր զին­վոր­նե­րին: Ի տար­բե­րու­թյուն պա­տե­րազ­մի թո­հու­բո­հի մեջ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի հիմ­քի վրա ստեղծ­ված բա­նա­կի զին­վոր­նե­րի, ո­րոնք չու­նեին ժա­մա­նակ ու հնա­րա­վո­րու­թյուն պատ­րաստ­վե­լու, այ­սօր­վա սե­րուն­դը բա­նա­կա­յին ծա­ռա­յու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վում է դեռ դպ­րո­ցից, նաև` այս­պի­սի ճամ­բա­րա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ: Դպ­րո­ցում նախ­նա­կան զին­վո­րա­կան պատ­րաս­տու­թյուն ա­ռար­կա­յից ստա­ցած տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը նրանք կի­րա­ռում են ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րում, բա­նա­կա­յին ա­ռօ­րյա­յին և բա­նա­կի կարգ ու կա­նո­նին նրանց ա­ռա­ջին գործ­նա­կան ծա­նո­թու­թյու­նը հենց այս­տեղ է կա­յա­նում: Իսկ այս­տեղ ձեռք­բե­րած ըն­կեր­նե­րին վա­ղը հաս­տատ կհան­դի­պեն մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան ժա­մա­նակ, և միա­սին ա­վե­լի հեշտ կլի­նի տա­նել դժ­վա­րու­թյուն­նե­րը: ՙԱս­պետ՚ ճամ­բա­րի կարևո­րա­գույն կող­մե­րը ներ­կա­յաց­րեց ԿԳՍ նա­խա­րա­րը` որ­պես ա­պա­ցույց բե­րե­լով նաև բա­նա­կի այն սպա­նե­րին, ով­քեր ան­ցել են ՙԱս­պետ՚ ճամ­բա­րով և շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վում են մյուս­նե­րից:
ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նու­նից ճամ­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց ՊԲ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք­նե­րի բաժ­նի պետ, գն­դա­պետ Նո­րայր Մկրտ­չյա­նը` հա­վաս­տե­լով, որ նա­խա­րա­րու­թյունն այ­սու­հետ ևս շա­րու­նա­կե­լու է սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ու կա­ռույց­նե­րի հետ և ա­ջակ­ցու­թյունն այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րի ու ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, ինչ­պի­սիք են ռազ­մա­մար­զա­կան ճամ­բար­նե­րը, հրաձ­գու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րը, ա­րիու­թյան դա­սե­րը և այլն: Իր հեր­թին նա ՙԱս­պետ՚-ը կարևո­րեց նրա­նով, որ այս­տեղ անց­կաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ մոտ են բա­նա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին տա­լիս են այն հմ­տու­թու­յուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­րա­ժեշտ են ա­պա­գա զին­վո­րին:
ՙԱս­պետ՚-ը սկիզբն է լավ, խե­լա­ցի, ար­ժա­նա­պա­տիվ զին­վոր դաս­տիա­րա­կե­լու հա­մար: Ան­ձն­վեր, խե­լա­ցի և բա­նի­մաց , զեն­քին լավ տի­րա­պե­տող, դժ­վա­րու­թյուն­նե­րից խու­ճա­պի չմատն­վող, սա­ռը դա­տո­ղու­թյամբ ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ու­նակ զին­վո­րը մար­տու­նակ բա­նա­կի հիմքն է՚,- իր խոս­քում ա­սաց ԱԱՄ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սարդ­կան թևի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Գրի­գո­րյա­նը:
Ճամ­բա­րի պետ, մա­յոր Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ ջո­կե­րի ձեռք­բե­րած ռազ­մա­կի­րա­ռա­կան հմ­տու­թյուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը տե­սա­նե­լի կլի­նեն անց­կաց­վող մր­ցում­նե­րում: Հաղ­թող ճա­նաչ­ված ջո­կերն ու ա­ռան­ձին մաս­նա­կից­ներ կխ­րա­խուս­վեն ՊՆ ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով և պատ­վոգ­րե­րով: Նա­խա­տես­ված են տար­բեր ան­վա­նա­կար­գե­րով խրա­խու­սում­ներ` ՙԼա­վա­գույն հրա­ձիգ՚, ՙԼա­վա­գույն շախ­մա­տիստ՚, ՙԼա­վա­գույն ճամ­բա­րա­կան՚ և այլն: Ի­րենց լա­վա­գույնս ցու­ցա­բե­րած ճամ­բա­րա­կան­նե­րի հա­մար շնոր­հա­կա­լագ­րեր կու­ղարկ­վեն հա­մա­պա­տաս­խան դպ­րոց­ներ:
Ճամ­բա­րի բա­ցումն ի­րենց ե­լույթ­նե­րով շնոր­հա­վո­րե­ցին ՊԲ ՙԱս­պետ՚ հա­մույ­թի տղա­նե­րը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Sat, 29 Jun 2019 19:12:03 +0000
Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27012-2019-06-29-12-58-19 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27012-2019-06-29-12-58-19 Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Նույն օրը Նախագահն ընդունել է «Սթարքի» ընկերության ներկայացուցիչներին եւ քննարկել նրանց հետ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ընկերությանն Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ դրանք պահանջված են ու կարեւոր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 29 Jun 2019 12:57:12 +0000
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27011-2019-06-29-12-52-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27011-2019-06-29-12-52-30 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Հայրենիքի համար նահատակվածների…

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 29 Jun 2019 12:46:11 +0000
ՍՊԱՍՈՒՄԻ ՃԱՄՓԱՆԵՐ... http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27009-2019-06-29-12-38-34 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27009-2019-06-29-12-38-34 ՍՊԱՍՈՒՄԻ ՃԱՄՓԱՆԵՐ...
Լուսինե ՇԱԴՅԱՆ

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի հուշահամալիրից։ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ սպայակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների մարտական ընկերներ, հարազատներ, ՀՀ "Արծիվ մահապարտներ" հատուկ նշանակության զորագնդի մարտիկներ։ ԱՀ ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը ցավով խոսեց տղաների դեռևս անհայտ ճակատագրերի մասին. "21- րդ տարին է` ինչ Հունիսի 29- ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Բանակցությունների ընթացքում հաջողվեց նրանցից մի քանիսին հայրենիք վերադարձնել։ Այսօր 773 անհայտ կորած ունենք` 250 ազատամարտիկ, իսկ մնացածները` խաղաղ բնակիչներ։ Չկորցնելով մեր որդիներին նորից տեսնելու հույսն ու նեցուկ դառնալով մեր սպասումին` պետք է զինվենք համբերությամբ, քանզի ունենք մեկ այլ գերակա նպատակ` հնարավորինս սատար կանգնել անհայտ կորածների ընտանիքներին"։ Օրհնանքի խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ ԱԿԱՀՄ գրասենյակում անհայտ կորած ազատամարտիկների մի խումբ հարազատներ ՀՀ "Արծիվ մահապարտներ" հատուկ նշանակության զորագնդի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Sat, 29 Jun 2019 12:33:19 +0000