Նախագահ Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային:
- Published in Պաշտոնական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային:
Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։
Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ, մարտի 21-ին ՙԿորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում՚ թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ։
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 23-ին լրացավ Շուշիի կոտորածների 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ Ս. Հակոբ եկեղեցու քահանա տեր Մինաս Մովսիսյանը մի խումբ ծխականներով ուխտագնացություն կատարեցին այդ ժամանակաշրջանի կոտորածների ուղղիներով՝ Ստեփանակերտից Ղայբալիշեն, հետո էլ Շուշի՝ կատարելով անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգեր:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ