comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԻ ՀԵՏ

Հայաստանից հրավիրված` Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Սունդուկյանի անվան գեղարվեստական թատրոնի բեմադրիչ, անվանի ռեժիսոր Վահե Շահվերդյանն Ստեփանակերտի Վ. Փավազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում հանդիպում ունեցավ թատրոնում ընդգրկված երիտասարդ ու սկսնակ դերասանների և թատերական ստուդիայի ուսանողների հետ, որին ներկա էր նաև Փափազյանի թատրոնի տնօրենությունը:

Վահե Շահվերդյանն իր խոսքում նշեց, որ ուրախալի է երիտասարդ կադրերի նման քանակը թատրոնում: Այնուհետև ռեժիսորը խոսեց դերասանական վարպետության, երիտասարդ դերասանի անցնելիք բարդ ու դժվարին ճանապարհի, կուլիսային հարաբերությունների մասին, կարևորեց էթիկայի, դերասանական մշակույթի խնդիրները: ՙԱշխատասիրությամբ հնարավոր է դառնալ միջակ դերասան: Շատ կարևոր այդ հատկանիշի հետ մեկտեղ հարկավոր է նաև օժտված լինել բնատուր շնորհքով՚,- ասաց ռեժիսորը:
Զրույցն ընթացավ նաև Ստանիսլավսկու, Վախթանգովի և հայտնի արվեստագետների դերասանական դպրոցների շուրջ:
Հանդիպման ժամանակ արծարծվեցին Մուրացանի ՙՌուզան՚ բեմադրության հետ կապված որոշ հարցեր, խոսվեց կերպավորման, վերապրումի և ցուցադրման սկզբունքների մասին:
Հարցերի ու պատասխանների միջոցով ծավալվեց ջերմ ու շահագրգիռ զրույց երիտասարդ դերասանների և ռեժիսորի միջև:  
Վ. Շահվերդյանը խոստացավ բեմադրության ընթացքում փորձերից դուրս մասնագիտական պարապմունքներ, վարպետության դասեր անցկացնել երիտասարդ դերասանների հետ:
Երիտասարդ կադրերը թատրոնի վաղվա օրն են, և միայն խաղալու միջոցով կարող են ինքնահաստատվել ու ստեղծել թատերական միջավայր: 
ՙԱԱ՚