comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

altԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունն իր գրեթե քառորդդարյա գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել ու իրականացրել: Օրերս հերթական միջոցառումն անցկացվեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:
Արցախի տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությունն ու մեծարման երեկոն նվիրված էին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին: 
Անահիտ Առուշանյան, Վլադիմիր Արզումանյան, Արման Գրիգորյան, Դավիթ Հակոբյան, Դիանա Մեսրոպյան, Էռնա Միրզոյան, Հարություն Սարգսյան, Տիգրան Կարապետյան. արժանվույնս գնահատելով թվարկած այս պարմանիների ու պարմանուհիների վաստակը, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոներում բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անոււնն ու պատիվը, ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը միաժամանակ նշեց, որ պատերազմական թոհուբոհի մեջ ծնունդ առած սերունդը խաղաղ տարիներին իր ստեղծագործ աշխատանքով հերոս նախնիների օրինակով փառավորում է Արցախի անունը: Հ. Միքայելյանը նաև նշեց, որ անդրանիկ միջոցառումը կունենա իր տրամաբանական շարունակությունը, և Արցախի մայրերի երախտագիտությանը կարժանանան բոլոր այն արժանավորները, ովքեր նշանակալից ավանդ ունեն  (և կունենան) հայրենիքի բարգավաճման, զորացման ու պետականակերտման գործում: 
Պատասխան խոսքում Դիանա Մեսրոպյանը, ով բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր փառատոներում, հուզմունքով նշեց, որ ինքը երիցս պարտավորված է ավելի լավ ու ջանասիրաբար աշխատելու և ամենուր բարձր պահելու Արցախի պատիվը: 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ