comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ուիթնի Հյուսթոնը կնքվել է իբրեւ հուդայակա՞ն
[ARM]     [RUS]     [ENG]

Ուիթնի Հյուսթոնը կնքվել է իբրեւ հուդայակա՞ն

altԲեն Ամի Բեն Իսրայելը` իսրայելական African Hebrew Israelites of Jerusalem համայնքի առաջնորդը, որի կազմում ԱՄՆ-ից 60-ական թվականների վերջին հայրենադարձված եւ իրենց իսրայելցիների կորսված ճյուղերից մեկը համարող գրեթե 2,5 հազար սեւամորթ հրեաներ են ընդգրկված, հայտարարել է, որ Ուիթնի Հյուսթոնին իր «հոգեւոր դուստրն» է համարել:
Համայնքի ներկայացուցիչները բազմակնության եւ խիստ բուսակերության կողմնակիցներ են, հաղորդում է NEWSru.co.il-ը:
2003թ. Իսրայել կատարած իր այցի ընթացքում երգչուհին ոչ միայն այցելել էր համայնք, որի անդամների մեծամասնությունը բնակվում է Դիմոնում, այլեւ դրա առաջնորդի ձեռամբ «մկրտվել է Հորդանան գետի ջրերում»:
Սուրբ հող մտած Հյուսթոնը խուսափել է լրատվամիջոցներից: Նա համաձայնել է հանդիպել Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Արիել Շարոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում Հյուսթոնը ցանկություն է հայտնել վերադառնալ Իսրայել` ասելով, որ դա իր տունն է:
Բեն Ամի Բեն Իսրայելը` Չիկագոյի ավտոբուսներից մեկի նախկին վարորդը, նշել է, որ հայտնություն է ստացել Գաբրիել հրեշտակապետից, որը նրան հորդորել է «աֆրոամերիկացիներին` Իսրայելի որդիներին, տանել Ավետյաց երկիր»:
1969թ. Բեն Իսրայելը իր հավատարիմ հինգ ընտանիքների ուղարկել է Իսրայել: Համայնքի մնացած անդամները ժամանել են ավելի ուշ: Իսրայելի ՆԳՆ-ի եւ նրանց միջեւ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ համայնքը հայտարարել է, որ չի լքի սրբազան հողը:  1989թ. Բեն Ամին հանդիպել է Իսրայելի ներքին գործերի նախարարի հետ, ինչից հետո համայնքի անդամները աշխատանքի ընդունվելու թույլտվություն են ստացել:  1991թ. Նրանք նաեւ  5 տարի ժամկետով կեցության իրավունք են ստացել (1995թ. այն երկարացվել է եւս 3 տարով):
2008թ. Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդիպել է  African Hebrew Israelites of Jerusalem համայնքի ներկայացուցիչների հետ: 2009թ. Այդ համայնքի անդամները սկսել են Իսրայելի քաղաքացիություն ստանալ, բայց գերագույն րաբբիությունն առ այսօր նրանց հրեա չի ճանաչել: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին Լոս Անջելոսի Beverly Hilton հյուրանոցի համարում: