comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒՇՈՒ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՇՈՒ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Փետրվարի 11-12-ին   Գյումրի քաղաքում անց է կացվել Հայաստանի պատանիների, երիտասարդների և մեծահասակների  առաջնություն ուշու մարզաձևից, որին մասնակցել են նաև ԼՂՀ մարզիկներըª մարզիչ Սայաթ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի  հ. 8 դպրոցի աշակերտներ Մարատ և Դավիթ Պետրոսյաններն իրենց քաշային կարգերում գրավել են 1-ին, Տիգրան Պետրոսյանըª 2-րդ տեղերը: Մեծահասակների շրջանում Արմեն Ղահրամանյանը և Տիգրան Մանասյանը գրավել են 2-րդ տեղերը:Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և  մեդալներով:
Մարատ և Դավիթ Պետրոսյանները նախապատրաստվում են  ՀՀ հավաքականի կազմում  մասնակցել Տալլին քաղաքում (Էստոնիա) կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը:
Թագուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ