comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ ՙԱՅՆ, ԻՆՉ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՄ, ԻՄ ՍՐՏԻ ՈՒ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՎ Է ԱՆՑԵԼ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ ՙԱՅՆ, ԻՆՉ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՄ, ԻՄ ՍՐՏԻ ՈՒ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՎ Է ԱՆՑԵԼ՚

1991-ի շրջափակման, բռնատեղահանումների, Արցախի համար խիստ ճակատագրական պահին բուլղարացի
ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Ցվետանա Պասկալևան եկավ տարածաշրջան ռեպորտաԺ պատրաստելու, և նրա
անունը կապվեց ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի հետ:
Օտարի աչքով և մերձավորի հանդեպ
ցավով լրագրողը նկարահանեց հայ զինվորի արդար պայքարը հանուն անկախության և ազատության, և
այսօր էլ շարունակում է իր առաքելությունը` միջազգային հանրությանը իրազեկ դարձնելու
պատմական ճշմարտությունը:
Հեղինակն իր ռեպորտաժներն ամփոփել է 7¬ մասանոց փաստավավերագրական կինոնկարի մեջ, որը
կրում է ՙՂարաբաղի վերքերը՚ վերնագիրը:
Ց. Պասկալևան ծնվել է Բուլղարիայի Նովա-Զագորա քաղաքում: Սովորել է Սոֆիայի թատերական
ինստիտուտի ռեժիսորական վարպետության բաժնում: Հետագայում ուսումը շարունակել է
Մոսկվայում, որտեղ խորացել է ռեժիսորական աշխատանքի մեջ: Այնուհետև աշխատանք Սոֆիայի
հեռուստատեսությունում` որպես փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, նորից ուսումնառություն
Մոսկվայում, գործուղում Վրաստան, ապա` Լեռնային Ղարաբաղ: 17 տարի է, ինչ գտնվում է
Հայաստանում, Հայաստանի հանրային հեռուստատեսությունում վարել է ՙԱսպեկտ՚, ապա` ՙՃառագայթ՚
հաղորդաշարը: Նրա գործունեությունը գնահատվել է ՀՀ ՙԱրիության համար՚ մեդալով:
Պասկալևան Լոս Անջելեսի վավերագիրների միջազգային ասոցիացիայի անդամ է, ՀՀ և Բուլղարիայի
ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ:
Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցավ ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էր հեղինակը:
Ցվետանա Պասկալևայի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-ՙՂարաբաղի վերքերը՚... Հետաքրքիր վերնագիր եք ընտրել:
¬ Այս ամբողջը, որ նկարահանել եմ, իմ սրտի և հոգու միջով է անցել: Դրանք նաև իմ վերքերն են:
Սրանք ճշմարիտ վավերագրական կադրեր են, որոնք համաշխարհային փաստագրական կինեմատոգրաֆիայի
մաս են կազմում և պատկերացում են տալիս մի փոքրիկ երկրի ազգային-ազատագրական պայքարի մասին:
Ես Ղարաբաղ եկա ճակատագրական այն պահին, երբ որոշվում էր սեփական հողում ղարաբաղցու լինել-
չլինելու խնդիրը, իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պահպանելու խնդիրը:
Պայթում էին արկերը, բնիկ արցախցիները լքում էին իրենց բնակավայրերը, Ադրբեջանը
սեղմում էր օղակը Ստեփանակերտի շուրջ... Պատահել է` նկարահանման ժամանակ խնայել եմ
ժապավենը, քանի որ դրանք այն ժամանակ հեշտ չէր ձեռք բերել, իսկ հաջորդ օրը զինվորն արդեն
զոհվել էր, և ես մեծ ցավ եմ զգացել բաց թողած ակնթարթի, պահի համար:
ՙԱրցախի վերքերը՚ ձեր հայրերի և որդիների անցած ճանապարհն է` հանուն ազատության և
անկախության: Մահ, սարսափ, պայքար և հաղթանակ` սրա մասին է իմ ֆիլմաշարը: Ինձ համար
հուզիչ էր Ստեփանակերտում արված շնորհանդեսը, սա ձեր պատմությունն է, ձեր ապրած կյանքը:
Իմ խնդիրն է աշխարհին ցույց տալ իրական ճշմարտությունը Ղարաբաղի մասին:
- Դժվար չէր պատերազմական գոտում մնալու որոշում ընդունելը:
- Ես տեսել եմ ձեր հերոսական պայքարը, դեպի ազատություն և անկախություն տանող ձեր անցած
ճանապարհը, ձեր հերոսական արարքները, և տեսածի առումով իմ հոգու վերքերը ևս խորն են: Ամեն
մի դեպքից հետո իմ ալեկոծված հոգին ՙկարգի եմ բերել՚ և հիշել եմ իմ բուլղար ժողովրդի
հերոսական պայքարը 5 դար շարունակ թուրքական լծի դեմ: Ես միշտ կարդացել եմ, ինձ միշտ հուզել
է բուլղարական հայրենասիրական պոեզիան: Եվ շփվելով ձեր պայքարի հերոսական էջերի հետ,
տեսնելով տղաների, կանանց, երեխաների հերոսական արարքները` հար և նման իմ` նույնպես
փոքրաթիվ ժողովրդի պայքարին, ես հասկացել եմ, թե ինչ հունով պետք է գնա իմ ստեղծագործական
ճանապարհը: Դա նախանշել է իմ հետագա ճակատագիրը Արցախի դրոշի տակ: Որոշումս շատ պարզ էր և հստակ,
և ահա 20 տարի է, անցնում եմ այդ ճանապարհով:
- Ասում են` պատերազմի թեժ օրերին Դուք արյուն եք տվել հայ վիրավորներին:
- Այո, դա էլ իմ կյանքի մասն է կազմել: Ես վերադառնում էի հոսպիտալի ներքնահարկը, ուր մի
փոքրիկ սենյակում բուժանձնակազմի համար դրված էր 6 մահճակալ: Մահճակալներից մեկն ինձ էր
տրամադրված: Այդ սենյակում ես հանգստանում էի: Իսկ հոսպիտալ անընդհատ բերում էին

բնութագրմամբ: Այսինքն` հայացք...դրսից:
-Անկախ և հպարտ մարդիկ եք: Դժվար է ձեզ ստրկացնելը: Ձեր բնավորության մեջ ուժեղ է
հերոսականությունը, մարտական ոգին: Թվով քիչ լինելով` պատերազմի ժամանակ դուք
հաստատակամություն եք դրսևորել: Ձեր համառությունը, անկոտրում կամքը դեր են խաղացել
հաղթանակը կռելու գործում: Արցախցու հոգու մեջ կետեր կան, որ սովորական պայմաններում
թվացյալ թմրած, բայց ծայրահեղ իրավիճակներում ցնցվում և սխրանքներ են գործել տալիս: Խաղաղ
պայմաններում ղարաբաղցին կարծես թե անտարբեր, անփույթ է, բայց` ոչ, նա քնած գազան է, եթե
փորձես կոտրել` չի ստացվի: Ձեզնից յուրաքանչյուրի մեջ դրված է գեներալի հոգի, դրա համար
ցրված ֆիդայական-պարտիզանական ջոկատներից դժվարությամբ կազմավորվեց հայկական բանակը: Ամեն մի
ջոկատ հրամանատար ուներ, և դժվար էր նրանց կենտրոնացնելը մեկ հրամանատարության տակ:
-Ստեղծագործական ինչ ծրագրերի վրա եք աշխատում:
-Իմ առաջին խնդիրը ՙՂարաբաղի վերքերը՚ ֆիլմի ցուցադրությունն է. աշխարհը պետք է իմանա
ճշմարտությունը այստեղ կատարվածի մասին, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները,
ռազմամոլ քաղաքականությունը: Ինչպես գիտեք, աշխատում եմ Հայաստանի
հեռուստատեսությունում, վարում եմ ՙՃառագայթ՚ շաբաթօրյա հաղորդաշարը: Դա հիմնականում
սոցիալական ուղղվածություն ունի: Հիմնախնդիրներ բարձրացնելով եմ ուզում օգտակար
լինել մարդկանց:
Հուշերս եմ ուզում թղթին հանձնել: Աշխատում եմ Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի
մասին գրքի վրա:
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ