comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ

Մանկապատանեկան երգչախմբերի մրցույթ-փառատոնում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի երգչախումբը (խմբավար` Էլինա Մկրտչյան)  և մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար` Վիոլետա Գրիգորյան) ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով,
 իսկ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ՙՇուշի՚ ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար` Ջուլիետա Գրիգորյան) ԼՂՀ շրջանների պետական համույթների մրցույթում լավագույնը ճանաչվելու համար պարգևատրվել է վկայագրով: Այդ հաղթանակները Շուշիի մշակույթի օջախների լավագույն նվերն են հինավուրց  բերդաքաղաքի ազատագրման 20-ամյակին:
 
 Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ