comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԿԱՐԳԻ՞Չ, ԹԵ՞ ԳԻՐՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԿԱՐԳԻ՞Չ, ԹԵ՞ ԳԻՐՔ

altՀամակարգի՞չ, թե՞ գիրք: Ի՞նչ են նախընտրում ուսանողները:  ԱրՊՀ էլեկտրոնային գրադարանից օրական օգտվում է 40-45 ուսանող, մյուս գրադարանից` ավելի պակաս: Ինչո՞ւ համացանցային և ոչ թե սովորական գրադարան: Պատասխանն այն էր, որ համակարգիչն ավելի շատ է օգնում ուսանողներին  կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրելիս: 
Ուսանողների կարծիքով, համացանցի առավելությունն այն է, որ այստեղ ցանկացած գիրք կարող ես հեշտությամբ գտնել: Իսկ սովորական գրադարաններում իրենց ուզած գիրքը երբեմն չի լինում: ԱրՊՀ էլեկտրոնային գրադարանի գրքերի քանակը հասնում է շուրջ 33000-ի: Բացի այդ, ըստ նրանց, համացանցով կրթվելը ավելի հեշտ է: Օրինակ, մինչև գրքային  բառարանում մի բառ փնտրես փորփրելով, համակարգչի կոճակը սեղմելով կարող ես այդ բառի թարգմանությունն իմանալ:
Արտասահմանում տարածված են նաև ՙօնլայն՚ դասախոսությունները: Դա նույնպես մեծ դեր ունի ուսանողների կրթության գործում: ԱրՊՀ-ում կան այդպիսի լսարաններ: Սակայն հաճախակի  չեն գործածվում, մեկ  անգամ է անցկացվել դասախոսություն օնլայն ռեժիմով, որն  իր դրական արդյունքը տվեց: Ուսանողները շատ գոհ մնացին: Այն BBC հեռուստաալիքի մասին էր: 
Օնլայն դասախոսությո՞ւնը, գի՞րքը, թե՞ համացանցը: Ակնհայտ է, որ ուսանողները հեռանում են գրքից: Մեր ծնողները գրքով են կրթվել և ավելի խելոք են ու գրագետ: Իհարկե, չպետք է ժխտել, որ համացանցը լայն հորիզոններ է բացում, բայց չպետք է հեռանալ գրքերից. չմոռանանք, որ ՙգրքերի աշխարհը տիեզերք է անեզր:՚ 
 
Նարինե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ