comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՇՈՒՇԻՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՇՈՒՇԻՈՒՄ

altՇուշի բնակավայրի հարավարևելյան մասում, Ավան հարյուրապետի դղյակից շուրջ 100  մետր հյուսիս¬ արևմուտք ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկան  կավե ջրատար խողովակների կտորներ: Տեղեկանալով այդ մասին,  մեկնեցի շինահարթակ՝ տեղանքի զննում անցկացնելու համար:
Դիտարկման ընթացքում, հարթակի արևմտյան մասում, հողե բարձր պատի մեջ իմ ուշադրությունը գրավեցին իրարից բավական հեռու գտնվող  հինգ անցքեր: ՙՇուշիի հնագիտական արշավախմբի՚ կազմում պեղումների ընթացքում ձեռք բերած փորձն ինձ հուշեց, որ իմ առջև վաղ քրիստոնեական շրջանի գերեզմանոց է: Ավելի մոտիկից զննելով անցքերը,  պարզեցի, որ դրանք գերեզմանների քարարկղային խուցեր են, որոնցից մեկում երևում էին ոսկորներ: Կարծում եմ՝ հնավայրը եզակի արժեք է ներկայացնում և  ադրբեջանական պատմաբանների՝ Շուշիի զուտ ադրբեջանական  և Փանահ Ալիի կողմից հիմնադրված լինելու  հեքիաթների դեմ պայքարելու համար հերթական կռվան կարող է դառնալ: Գտածոն կարող է լույս սփռել Շուշիի 5-11-րդ դարերի պատմության վրա: Կմախքների ուսումնասիրումը կարող է պարզել դրանց մարդաբանական տիպը:    Եթե հաշվի առնենք, որ գերեզմանոցների մոտ միշտ էլ եղել են մատուռներ կամ եկեղեցիներ, ապա չի բացառվում, որ դրանց հետքերի հայտնաբերման դեպքում մենք կունենանք զբոսաշրջիկներին հուզող շատ հարցերի օբյեկտիվ պատասխաններ տալու հնարավորություններ: