comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԽԱՉԵՆ՚ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԿԳՈՐԾԻ 9 ԽՄԲԱԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽԱՉԵՆ՚ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԿԳՈՐԾԻ 9 ԽՄԲԱԿ

Շահումյանի շրջանի ՙԽաչեն՚ մարզադպրոցը 2018-2019 ուսումնական տարին սկսում է 110 մարզիկով, ովքեր հաճախում են մարզադպրոցի շրջանակներում գործող ինը խմբակ։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Արմեն Ասրյանը։ 

 ՙԱյս ուսումնական տարում Քարվաճառում գործում է խառը մենամարտերի խմբակ, պարապում ենք ըմբշամարտ և աղջիկների վոլեյբոլ, վերջինս սկսել է գործել հենց այս տարվանից։ Նորաբաց են նաև Քնարավան համայնքում գործող՝ աղջիկների և տղաների վոլեյբոլի խմբակները։ Նոր Վերինշեն համայքնում գործում է աղջիկների վոլեյբոլի խմբակ, Նոր Բրաջուրում՝ թեթև ատլետիկայի, Ակնաբերդում՝ տղաների վոլեյբոլի խմբակ՚,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Քարվաճառից բացի շրջանի համայնքներում մարզադպրոցին պատկանող շենքեր չկան. միայն Ակնաբերդ համայնքն ունի փակ դահլիճ, մյուս բոլոր համայքներում գործում են բաց խաղադաշտեր։

ՙՄարզադպրոցն առաջիկայում նոր գույք կստանա, հիմնականում՝ գնդակներ։ Մարզադպրոցում առկա ըմբշամարտի պարապունքների համար օգտագործվող գույքն արդեն մաշված է՚,- ընդգծեց Ա. Ասրյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող մարզական միջոցառումներից՝ տնօրենը տեղեկացրեց, որ նախատեսվում է կազմակերպել մինի ֆուտբոլի շրջանային առաջնություն։ Իսկ հանրապետական միջոցառումների համար դեռևս  հրավեր չկա։

Նշենք, որ ՙԽաչեն՚ մարզադպրոցը գործում է 2004 թվականից։ Մարզադպրոցի սաները հանրապետական տարբեր մրցույթներում պարբերաբար գրավում են մրցանակային տեղեր:

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ