comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ՚ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 15-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում բացվեց Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների ախտանքների ցուցահանդեսը` ՙԻմ սեր, իմ հայրենիք՚ խորագրով:

 Ցուցադրված էին 12 հեղինակների շուրջ 70 գեղարվեստական լուսանկարներ: Բացման արարողությանը ներկա էր ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ վատակավոր գործիչ, լուսանկարիչ, նախագծի գեղարվեստական ղեկավար Սամվել Սևադան, նախագծի ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանը, Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտի, Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողները, Շուշիի և Ստեփանակերտի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը բացեց ՙՇուշիի պետական թանգարաններ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Գասպարյանը, ով շնորհավորեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և ուսանողներին` Շուշիում առաջին անգամ ցուցադրվելու կապակցությամբ: Նա համառոտ պատմեց ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների մասին և խոսքը փոխանցեց Սամվել Սևադային` ավելի հանգամանալից այն ներկայցնելու համար: ՛՛Միրով և մեծ հուզմունքով մենք պատրաստվեցինք այս ցուցահանդեսին: Բերել ենք մոտ 70 աշխատանք` մի մասը ուսանողների, մյուսը` դասախոսների հեղինակությամբ: Ձգտել ենք մեր հնարավորությունների սահմաններում ներկայացնել մեր կյանքը` դրական ու բացասական կողմերով, մեր լավ ու վատով, այսինքն` ռեալիստական լուծումներով: Ինչքան մեզ դա հաջողվեց` թող դատի հանդիսատեսը՛՛,- խոստովանեց հանրահայտ լուսանկարիչըՆա տեղեկացրեց, որ ցուցհանդեսը կտևի մոտ մեկ ամիս,  հույս հայտնելով, որ այն կկարողանան դիտել ոչ միայն շուշեցիները, այլև հանրապետության այլ շրջաններում ապրող մարդիկ, հատկապես բարձր դասարանների դպրոցականները, ովքեր, տեսնելով, ծանոթանալով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներին, կարող են պատկերացում կազմել, իմանալ, որ Երևանի Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կա ֆակուլտետ, որտեղ ուսումնասիրվում է գեղարվեստական լուսանկարչությունն ու օպերատորական գործը, և, ցանկության դեպքում, գալ և սովորել այդ ֆակուլտետում: Նախագծի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ կազմակերպիչները նպատակ ունեն նման ցուցահանդեսներով շրջել ողջ Հայաստանով և Արցախով և որ այս ցուցահանդեսը թվով 4-րդն է: Ս. Սևադան ԱՀ ՄԵՀԶ նախարարությանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը աջակցելու համար:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լ. Հովհաննիսյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ղեկավարներին  Արցախում նման  ցուցահանդես կազմակերպելու համար: ՙԼուսանկարներից անկեղծություն ու անմիջականություն է հորդում: Դրանք համապատասխանում են խորագրին ու ցույց տալիս երիտասարդ լուսանկարիչների սերը հայրենիքի հանդեպ։ Դրանցում ամփոփված են մեր երկիրն ու այստեղ ապրող մարդիկ՝ իրական գույներով ու տրամադրություններով՚,-իր տպավորություններով կիսվեց նախարարը։

Նախարարը Լ. Հովհաննիսյանը նաև շնորհակալագրեր հանձնեց նախագծի ղեկավարներին` ցուցահանդեսը Արցախում կազմակերպելու համար, իսկ Լ. Գասպարյանը Շուշիի պատկերասրահի տնօրինության կողմից` ուսանողներին` ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հիշեցնենք` ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ