comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՀ ՀԱՆԴԲՈԼԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՎԱՃԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՀԱՆԴԲՈԼԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՎԱՃԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ

Նոյեմբերի վերջին Երևանում կայացած հանդբոլի տղամարդկանց առաջնությունում Արցախի հավաքական թիմը նվաճել է մրցանակային 2-րդ տեղը։

Մասնակցել են Երևանի ՙԵՊՀ՚, ՙՀԱՊՀ՚, ՙՉարբախ՚, ինչպես նաև ՙԱրցախ՚, ՙԳավառ՚, ՙԳորբանով Ալավերդի՚ և ՙՎանաձոր՚ թիմերը։ Արցախի հավաքականի կազմում ընդգրկված էին նաև ԱՀ ՊԲ-ում ծառայող մարզիկները, որոնց մարզիչը Մխիթար Ավշառյանն է, իսկ ընդհանուր հավաքականի մարզիչներն են` Վալերի Քոչարյանը, Վարդգես Մխիթարյանը և Հրանտ Շեկյանը։  

Հայաստանյան առաջնությունն անց է կացվել երկու ենթախմբերով։ Մարզիչ Վալերի Քոչարյանի տեղեկատվությամբ՝ առաջին ենթախմբում մրցել են ՙԱրցախ՚, ՙՎանաձոր՚, ՙՉարբախ՚, ՙՀԱՊՀ՚, իսկ երկրորդում՝ ՙԵՊՀ՚, ՙԳորբանով Ալավերդի՚ և ՙԳավառ՚ թիմերը։ Համաձայն առաջնության կանոնակարգի` 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պայքարել են նաև եզրափակչում։ Արցախի հավաքականն առաջին փուլում հաղթեց ՙԵՊՀ՚-ին, իսկ եզրափակչում թեժ մրցապայքարի արդյունքում զիջեց ՙՎանաձոր՚ թիմին և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով մեդալների, հավաստագրերի։ 

Առաջնության մասնակցությանն աջակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ՊԲ հրամանատարությունը և Արցախի հանդբոլի ֆեդերացիան։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ