Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԻՆՉՈ՞Ւ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՀՆՉՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ

 Հիշում եմ վաղ մանկության օրերից մի պայծառ երևույթ: Ծնողներս սիրում էին ծննդյան, տոն օրերին բարեկամներով, ընկերներով հավաքվել խնջույքի:

Ես էլ անհամբեր սպասում էի հանդիսության թեժ ՙփուլին՚, երբ ուտել-խմելը վեր էր ածվում զվարճության: Թե՛ ինչպիսի զգացումներով, հոգու թրթիռով էին երգում, նվագում: Մերոնք շատ էին սիրում Սայաթ-Նովայի, Ջիվանու, մյուս գուսանների ժողովրդական երգերը, ինչպես և իրենց ժամանակներին ծնված ՙհիթերը՚: Դեռ չէի իմանում, որ հետագայում երաժշտությունը պիտի դառնա իմ մասնագիտությունը, բայց այդ խնջույնքների ժամանակ ստացած հաճույքը, ապրած զգացմունքները ողջ կյանքս լուսավորեցին և դարձան ուղեկից:

Չեմ կարծում, որ մեր ընտանիքը բացառություն էր: Ոչ այդքան հեռավոր անցյալում` 60-70-ական թվականներին, մարդիկ և՜ լավ իմանում էին այդ երգերը, և՜ երգում էին, և՜ հաճախ լսում ռադիոյով: Ընդամենը կես դար է մեզ բաժանում այն ժամանակից, բայց իրավիճակն այսօր բոլորովին այլ է: Ցավոք, այդ երգերը կենցաղից տեղափոխվել են համերգասրահներ, տեղը զիջել ցածրարվեստ երգերին: Երգեր, որոնք ո՜չ խոսքով, ո՜չ երաժշտությամբ ոչ մի համեմատության չեն դիմանում: Բայց արի ու տես, ամենուրեք` հասարակական վայրերում, տրանսպորտում, զբոսայգիներում, հանդիսասրահներում հնչում է հենց այդ ցածրորակը: Ինչու՞:
Ինչու՞ ավանդական, իսկական հայկական երաժշտությունը, երգերն այսօր չեն հնչում մեր առօրյայում: Ի՛նչ ճաշակի, ոճի երաժշտություն ասես, որ չի հնչում եթերում, բացի մաքուր, զուլալ հայկականից: Այն հայկականի, որի համար ցանկացած ազգ կարող է հպարտանալ, որ ունի նման ժառանգություն: Ինչու՞ է այդպիսի իրավիճակ ստեղծվել: Ո՞վ է մեզ խանգարում սեփական ազգի հարուստ մշակութային ժառանգության կրողները դառնալ: Հարցը հին է և, ցավոք, արմատացած:
Դրա պատասխանն, այնուամենայնիվ, փորձեցի գտնել: Նախ` սկսենք այն կետից, թե 1988-ին Արցախյան շարժումն ինչ պատճառներից առաջացավ: Կարծում եմ, չենք մոռացել, որ ազգային ինքնասիրությունը, արժանապատվությունը, ինքնուրույնությունն էր ոտնահարված, չհաշված մնացած հանգամանքները: Մեզ պարտադրված պատերազմը հաղթեցինք ու սկսեցինք կառուցել մեր սեփական պետությունը` ըստ մեր ընկալման, ըստ համայն հայության ուժերի: Բայց ազգային երաժշտարվեստը, ազգային մշակույթը շատ դանդաղ ու դժվար է տեղ գտնում մեր առօրյայում: Հասարակական վայրերում, տրանսպորտում, հարսանիքներում գրեթե չեն հնչում իսկական հայկական երգերը, չեն պարում հայկական պարեր: Իմ մանկության օրերին հնչած երգերը, մեղեդիները հնարավոր է լսել միայն հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով, այն էլ` ոչ պարբերաբար: Գրեթե թանգարանային արժեք են դարձել: Որերրորդ անգամ ՙինչո՞ւ՚-ն մտատանջում է ինձ: Որ ասեմ` չենք սիրում այդ երաժշտարվեստը, սխալ կլինի, քանի որ, լինելով արվեստին, երաժշտական դպրոցներում տիրող իրավիճակին տեղյակ, կարող եմ պնդել, որ մեր երեխաները մեծ հաճույքով են լսում, երգում, կատարում այդ արվեստի լավագույն երգերը, պարերը: Բայց թե ինչու՞ նույն երգերն ու պարերը չես լսի հասարակական վայրերում...առեղծվածային մի բան է ստացվում:
Եվ քանի որ գրեթե բոլոր հասարակական վայրերում, տրանսպորտում հնչում է ՙՓեյս՚ ռադիոկայանի կողմից հեռարձակված երաժշտությունը, հաղորդումները, և որի միջոցով գրեթե չի հնչում նշված երաժշտությունը, դիմեցինք ընկերության փոխտնօրեն Անահիտ Թամրազյանին` ինձ հուզող հարցի պատասխանը պարզելու համար:
Ըստ Ա. Թամրազյանի` ընկերությունը հաճույքով կհեռարձակեր հայկական ազգային երգերն ու մեղեդիները, եթե համոզված լիներ, որ ունկնդիրները ռադիոալիքը չեն փոխի, և դրանով իսկ ընկերությունը ֆինանսական վնաս չի կրի: Նրա խոսքերով, ռադիոընկերությունը պարբերաբար փորձում է հաղորդել ավանդական հայկական երաժշտություն, բայց տեղեկություն են ստանում, որ, օրինակ, հասարակական տրանսպորտի վարորդներն այդ ժամերին ռադիոալիքը փոխում են: Դա նշանակում է, որ պոտենցիալ բազմաթիվ ունկնդիրներ ենք կորցնում: Իսկ ունկնդիր կորցնելը նշանակում է կորցնել երգերի պատվիրատուին (մեկ երգի պատվերն արժե 250 դրամ- հեղ.): Ահա թե ինչու նման ռիսկի ընկերությունը չի գնում: Ի՞նչ է ստացվում: Որ այսօր մեր հասարակությունը չի ուզում լսել հայկական ազգային, ավանդական երգերը, մեղեդինե՞րը, այն հարստությունը, որ ժառանգել ենք մեր պապերից: Մի պահ մտածեցի` գուցե, վատ են կատարում մեր երաժիշտներն այդ երգերը: Բայց և վերհիշեցի լավագույն կատարումները և ուրախությամբ արձանագրեցի, որ, հակառակը, հրաշալի երգիչներ ունենք թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում: Ակամա հիշեցի, որ հենց Արցախի հեռուստատեսությամբ հաճախ հաղորդում են Վարդան Բադալյանի գուսանական երգերի հրաշալի կատարումները, բայց ոչ տրասպորտում, ոչ էլ որևէ հասարակական վայրում չեմ լսել այդ կատարումները:
Վերջին տարիներին մեր երկիրը շատ զբոսաշրջիկներ են այցելում, և մեզ դա ուրախացնում է, քանի որ օգուտ է բերում թե՜ ֆինանսական, թե՜ բարոյական, թե՜ մշակութային առումով: Բայց երբ զբոսաշրջիկը նստում է հասարակական տրանսպորտ ու լսում ցածրորակ, այսպես ասած, ՙռաբիս՚ երաժշտություն, որի մեջ միայն խոսքերն են հայկական, մնացածը հնդկական, արաբական, թուրքական ելևէջներ են` ուղղակի ինձ վատ եմ զգում: Չէ՞ որ նա այդ ՙերաժշտության՚ տպավորությամբ կվերադառնա իր երկիր և այն համոզմունքին կմնա, որ հենց դա է հայկական երաժշտությունը:
Եթե մենք ինքներս չփոխենք իրավիճակը, ապա ո՞վ պետք է դա անի: Առաջարկում եմ այս խնդրով մտահոգ մարդկանց մեր թերթի էջերում հրապակայնորեն կիսվել իրեն մտքերով, առաջարկություններ անել` թե ինչպես է կարելի վերադարձնել մեր իսկական հայկական երաժշտարվեստը մեր իսկ հասարակությանը: Ինչպես անել, որ այդ հրաշք երգերը, մեղեդիները հաճախ հնչեն տրանսպորտում, զբոսայգիներում, հարսանիքներում:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ