comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Հունվարի 29-ին մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային (քաղաքային) փուլը: Այն անցկացվում է 14 առարկայից, մասնակցում են 5-12-րդ դասարանների աշակերտներ: Այս փուլը կտևի մինչև փետրվարի 12-ը, իսկ փետրվարի 23-ից մինչև մարտի վերջը կանցկացվի հանրապետական փուլը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա Հայաստանում:

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, մոսկվաբնակ մի խումբ բարերարների նախաձեռնությամբ և աջակցությամբ, հայտարարել է նոր նախագծի մեկնարկը. սահմանվել են Իոսիֆյանի, Կնունյանցի և Մերգելյանի անվան կրթաթոշակներ, որոնք միտված են խթանելու բնագիտական առարկաների խորացված ուսուցումը, նպաստելու Արցախում բնական գիտությունների զարգացմանը և համապատասխան մանկավարժների պատրաստմանը:

Կրթաթոշակների հավակնորդներ կարող են դառնալ 2019թ. հանրապետական օլիմպիադայի ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաներից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրած ավագ և միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները: Սահմանված է համապատասխանաբար 100, 70 և 50 ԱՄՆ դոլար կրթաթոշակ մեկ տարվա կտրվածքով: Թոշակակիրներից նրանց համար, ովքեր կշարունակեն ուսումը մանկավարժական մասնագիտություններով, կսահմանվեն անհատական կրթաթոշակներ:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ