comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԱՆՑԱԾ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԱՆՑԱԾ՚

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության Լյուտովիկա և Յակոբ Այնթապլյան կենտրոնում հունվարի 31-ին տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որը վարում էր կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը։

 Միջոցառումն ընթանում էր տեսանյութի ցուցադրմամբ, որը լույս էր սփռում գրողի գրական գործունեության որոշ շրջանների։ 

Արարատի շրջանի Չանախչի, ներկայիս Զանգակատուն գյուղում է ծնվել Պարույր Սևակը։ Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Սևակի հայացքների ձևավորման գործում։ Ուսումնասիրում է փիլիսոփայություն, պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, և այդ տարիներից գրողի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա՝ բանաստեղծ և գիտնական։ Սևակն ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, 1960-ականներից սկսվել է գրական, գիտական գործունեության արգասավոր շրջան։ 1967-ին պաշտպանել է ատենախոսություն, միանգամից ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1971-ին զոհ է գնում ավտովթարին։ Նրա գրական առաջին փորձերը գալիս են Չարենցից, Սիամանթոյից, Վարուժանից... Ինտելեկտուալ հարստությունը զուգակցել է պատկերների պոետիկական հրապույրներին և հասել բանաստեղծական զգացմունքի զարմանալի ներհունության։ Սևակի պոեզիան բարձր է գնահատվել ոչ միայն հայ, այլև օտար մեծերի կողմից։
ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը ուսանողական տարիներին բախտ է ունեցել հանդիպելու գրողին, ներկայացնելու իր գրական առաջին փորձերը: Նա հետաքրքիր հուշեր պատմեց գրողի՝ Բաքվում տեղի ունեցած միջոցառում-հանդիպումներից. ՙՄարդը ափի մեջ՚ գիրքը ցնցել էր հայ գրական աշխարհը, և մենք անգիր գիտեինք այն,- իր ելույթում մասնավորապես ասաց Վ. Հակոբյանը,-Սևակը հայ գրականության մեջ եղավ նորարար, համադրեց ավանդականը և ազատ մտածողության տողը: Տվեց պոեմի լավագույն նմուշները՚։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը նույնպես հուշեր պատմեց Սևակի հետ հանդիպումներից։ Դա այն շրջանն էր, երբ Բաքվի 70 հայկական դպրոցներից մնացել էր երեքը, բայց դեռ ապրում էր 400 հազար հայ։ Սևակը կյանքում շատ անմիջական էր, զգայուն, բաց հոգու տեր մարդ, որի հետ շփվելը հեշտ էր ու հաճելի։ Ս. Խանյանը խորհուրդ տվեց կարդալ նաև բանաստեղծի գրականագիտական հոդվածները, ելույթները, զեկուցումները, նաև այն նամակագրությունը, որտեղ գրական հարցեր էին շոշափվում։
Բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Ժաննա Բեգլարյանն իր ելույթում խոսեց Սևակի՝ իր գրական սերնդի վրա թողած ազդեցության մասին, ապա կարդաց մեծ քնարերգուին նվիրված իր ստեղծագործությունը։


ՙԱԱ՚