comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը համալրեց Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը։Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը հագեցած էր ու բովանդակալից։

Իրենց ելույթներում ԱրՊՀ դասախոս, բ. գ. թ, երիտասարդ բանաստեղծուհի Զարինե Սառաջյանն ու Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11-րդ ավագ դպրոցի գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, անդրադառնալով գրողի գրական գործունեությանը, նշեցին Թումանյանի' սերունդների վրա թողած ազդեցության մասին։ Ընթերցասեր պատանիները ներկաներին հրամցրեցին Թումանյանի գոհարները, իսկ փոքրիկ դպրոցականները հանդես եկան Թումանյանի "Շունն ու կատուն" կատակերգության բեմականացմամբ։ Միջոցառումն ավարտվեց գրքերի նվիրատվությամբ։

Լուսինե ՇԱԴՅԱՆ