comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ՝ 1-ԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Logo
Print this page

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ՝ 1-ԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Մարտի 21-25-ը Երևանում կայացած մինի կադետների և կադետների սեղանի թենիսի ՀՀ առաջնությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ։

Մարտի 21-23-ը մինի կադետների (մինչև 2006թ. ծնվածներ) առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկ Ռոլանդ Օհանյանը (Ստեփանակերտի թիվ 1 դպրոց, 5-րդ դասարան) զբաղեցրել է մրցանակային 1-ին տեղը և դարձել հայաստանյան մրցաշարի չեմպիոն։ Մարզիչ Իրինա Մարգարյանը գոհ է իր սանի ցուցաբերած արդյունքներից: Օգոստոսի 17-ին նախատեսվում է, որ Ռ. Օհանյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք մինի կադետների Եվրոպայի առաջնությանը։
Մարտի 23-25-ը կայացած կադետների ՀՀ առաջնության անհատական մրցումներում Լևոն Գրիգորյանը (մարզիչ` Սերգեյ Սարգսյան), զուգախաղերում՝ Լևոն Գրիգորյանը և Սարգիս Ավանեսյանը (մարզիչ` Վարուժան Բաղդասարյան) զբաղեցրել են 3-րդ մրցանակային տեղերը։ Ի. Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Առաքելյանին՝ մրցաշարերին մասնակցելուն աջակցելու համար։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.