comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱ.Կ.Ա.՚ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՐՑԱԽՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱ.Կ.Ա.՚ ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ապրիլի 9-ին ՙՎալեքս Գարդենի՚ կինոդահլիճում տեղի է ունեցել հայկական ֆիլմարտադրության ՙԱ.Կ.Ա.՚ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի արցախյան շնորհանդեսը: Ֆիլմի մտահղացումը պատկանում է Սարգիս Գրիգորյանին և Արմեն Միրզոյանին, ով նաև ֆիլմի ռեժիսորն է:

Ֆիլմը ներկայացնում է կրիմինալ աշխարհի հայկական իրողության մի դրվագ: Սյուժեն զարգանում է տարբեր ապրելակերպ ընտրած երկու եղբայրների հակասությունների շուրջ, որը բերում է դրամատիկ վերջաբանի: Ոստիկան եղբորը մարմնավորում է Խորեն Լևոնյանը, մութ գործերի մեջ ներգրաված եղբորը՝ Արաբո Գրիգորյանը, ով իր գործերի մեջ հենվում է ընկերոջ վրա, որի մարմնավորումն իրականացնում է Սարգիս Գրիգորյանը: Ֆիլմի վերնագիրը պայմանավորված է երեք գլխավոր դերակատարների անունների առաջին տառերով՝ Արթուր, Կարեն, Արամ, որի զուգորդումը ԱԿԱ ավտոմատի հետ պատահական չէ: Պրոդյուսերներն են Արաբո Գրիգորյանը և Սարգիս Գրիգորյանը:
;