comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱրՊՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Logo
Print this page

ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱրՊՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

 Ապրիլի 14-ին Կոպենհագենի (Դանիա) համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Արցախի պետական համալսարան։

Այցը կազմակերպվել է ՙInternational Debate՚ (միջազգային բանավեճ) կազմակերպության կողմից՝ ապրիլի 12-ից 22-ը նախատեսվող Հայաստան, Արցախ և Վրաստան ուսանողական այցելության շրջանակներում՝ ծանոթանալու տարածաշրջանի երկրների ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներին, մշակույթին և պատմությանը։
ՙInternational Debate՚-ը Կոպենհագենի համալսարանի քաղաքական գիտությունների բաժնին կից գործող ուսանողական կազմակերպություն է , որի կողմից յուրաքանչյուր տարի կազմակերպվում են միջազգային հարաբերություններին առնչվող 10-15 բանավեճեր և սեմինարներ, ինչպես նաև ուսանողական ուղևորություններ։
Կոպենհագենի համալսարանի 25 հոգուց բաղկացած ուսանողական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱրՊՀ ուսանողների հետ, կազմակերպվել են քննարկումներ։ Հանդիպման ընթացքում երկու բուհերի ուսանողներն անդրադարձել են ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքին, ղարաբաղյան հիմնախնդրին, Արցախի երիտասարդության ներգրավվածությանը քաղաքական գործընթացներին, էթնիկ պատկանելությանն առնչվող և մի շարք այլ հարցերի։
Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Սիլ Ի’ հոլմը նշել է, որ առաջին անգամ է Արցախում, մինչև Արցախ գալը շատ քիչ տեղեկություններ ուներ նորանկախ այս հանրապետության մասին։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում նա կհարստացնի իր գիտելիքները ղարաբաղյան հակամարտության մասին: ՙՄեր այցի նպատակն Արցախ այն է, որպեսզի ավելի խորը հասկանանք ղարաբաղյան հակամարտությունը։ Այստեղ ինձ շատ դուր է գալիս։ Հուսով եմ, որ կկարողանանք ավելի խորությամբ ուսումնասիրել և հասկանալ ղարաբաղյան հակամարտության ակունքները՚,-նշել է Սիլ Ի’հոլմը:
ՙՄեր այցի նպատակը նոր գիտելիքներ ստանալն է տարբեր մշակույթների մասին։ Երբ վերադառնանք Դանիա, իհարկե, այստեղ ստացած գիտելիքներն ավելի կխորացնենք։ Հույս ունենք, որ այստեղ առերեսվելու ենք այնպիսի շքեղ տեսարանների հետ, որոնք մինչ հիմա չենք տեսել՚,-ասել է Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտություն բաժնի ուսանող Ֆրեդերիկ Ուինդֆիլդը։
Այցի ընթացքում երկու համալսարանների ուսանողների միջև ձեռք է բերվել նոր համագործակցության պայմանավորվածություն։

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.