comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՐԸ՝ ՀՈԳՈՒ ՃԻՉ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԸ՝ ՀՈԳՈՒ ՃԻՉ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 1982 թվա­կա­նից ապ­րի­լի 29-ը նշ­վում է որ­պես Պա­րի մի­ջազ­գա­յին օր։ 

Պա­րար­վես­տի գի­տակ­նե­րը փաս­տում են, որ պա­րը կա­խար­դա­կան աշ­խարհ է, ուր միա­ձուլ­ված ճախ­րում են մար­դու հո­գին ու մար­մի­նը։
Իմ զրու­ցա­կիցն Ար­ցա­խի պա­րի պե­տա­կան հա­մույ­թի պա­րու­հի, Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի ե­րաժշ­տա­գե­ղար­վես­տա­կան բաժ­նի վա­րիչ, պա­րու­սույց, ՙԱ­վա­գյան՚ պա­րա­յին ստու­դիա­յի ղե­կա­վար Ար­մի­նե Ա­վա­գյանն է։ 

ՙԻ­րա­կա­նում պա­րի կա­ռուց­ված­քը շատ խորն է ու խոր­հր­դա­վոր։ Պա­րը միայն մարմ­նի շար­ժում չէ։ Այն իր մեջ ամ­փո­փում է ար­վեստ­նե­րի ողջ բազ­մա­զա­նու­թյու­նը՝ ե­րաժշ­տու­թյուն, նկար­չու­թյուն, բա­նաս­տեղ­ծու­թյուն։ Յու­րա­քան­չյուր պար կրում է ի­րեն բնո­րոշ է­ներ­գիա և բո­վան­դա­կու­թյուն։ Պա­րե­լիս խո­սում ենք հո­գով ու մարմ­նով։ Պա­րե­լիս ես մտ­նում եմ մեկ այլ աշ­խարհ, հան­դի­սա­տե­սին փո­խան­ցում իմ զգա­ցո­ղու­թյուն­նե­րը՚,-անդ­րա­դառ­նա­լով պա­րար­վես­տի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին` նշում է Ար­մի­նեն։
Ըն­դա­մե­նը 4 տա­րե­կան աղջ­նակ էր նա, երբ աչ­քի ըն­կավ պա­րե­լու իր ու­նա­կու­թյուն­նե­րով և մուտք գոր­ծեց պա­րար­վես­տի կա­խար­դա­կան աշ­խարհ։ Այ­սօր պարն Ար­մի­նեի հա­մար սոսկ մաս­նա­գի­տու­թյուն չէ: ՙՊա­րը իմ էու­թյունն է, իմ կյան­քի ան­բա­ժան մա­սը։ Չեմ պատ­կե­րաց­նում ինձ ա­ռանց պա­րի՚,-ան­կեղ­ծա­նում է նա։
Սո­վո­րա­բար պարն ար­տա­հայ­տում է յու­րա­քան­չյուր ազ­գի բնո­րոշ գծեր։ Այն կա­րող է փո­խան­ցել կոնկ­րետ զգա­ցո­ղու­թյուն­ներ և ներ­շն­չել ո­րո­շա­կի ար­ժեք­ներ։ ՙՀայ­կա­կան պա­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն աղ­ջիկ­նե­րի մոտ ար­տա­հայտ­վում է շար­ժում­նե­րի նր­բու­թյամբ, հե­զաճ­կու­նու­թյամբ, իսկ տղա­մարդ­կանց մոտ` հայ տղա­մար­դու կեր­պա­րը կեր­տող առ­նա­կա­նու­թյամբ,-մեկ­նա­բա­նում է իմ զրու­ցա­կիցն ու շա­րու­նա­կում,-պա­րը սյու­ժեով հա­գե­ցած բե­մադ­րու­թյուն է։ Հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան պա­րե­րում գե­րիշ­խո­ղը պայ­քա­րի ո­գին է։ Ար­տերկ­րում սո­վո­րա­բար մեզ՝ հա­յե­րիս, ճա­նա­չում են ՙԱր­ցախ՚ պա­րով, պար, ո­րի մի­ջո­ցով հան­դի­սա­տե­սին ենք փո­խան­ցում հա­յի մար­տն­չող ո­գին՚։
Ա­յո՜, հայ տղա­մար­դու պա­րերն առ­նա­կան են, ո­գեշն­չող, իսկ աղ­ջիկ­նե­րի­նը՝ քն­քուշ, նուրբ և հենց ժո­ղովր­դա­կան պա­րերն են հան­դի­սա­նում այլ ժան­րի պա­րե­րի հիմ­քը։ Զրու­ցա­կիցս ե­րի­տա­սարդ­նե­րին խոր­հուրդ է տա­լիս զբաղ­վել ոչ միայն հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան պա­րար­վես­տով, այլև ծա­նո­թա­նալ մյուս եր­կր­նե­րի մշա­կույ­թին։
Ի դեպ, Ար­մի­նեն զբաղ­վում էր հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան պա­րե­րով, բայց ար­դեն մեկ տա­րի է ի­րեն գտել է նաև լա­տի­նա-ա­մե­րի­կյան պա­րաո­ճում։ 2018թ. հու­լի­սին նա մաս­նակ­ցել է մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­նե­րի և Սպոր­տա­յին պա­րե­րի մի­ջազ­գա­յին կար­գի մր­ցա­վար Ար­թուր Զա­քա­րյա­նի կող­մից ստա­ցել ՙԼա­տի­նա-ա­մե­րի­կյան՚ պա­րաձևի պա­րու­սույ­ցի ո­րա­կա­վո­րում։ ՙՊա­րի լե­զուն ու­նի­վեր­սալ է. յու­րա­քան­չյուր շար­ժում իր մեջ կրում է ո­րո­շա­կի գաղտ­նա­բառ։ Այս յու­րա­հա­տուկ ՙլեզ­վով՚ կա­րե­լի է ար­տա­հայ­տել ա­մե­նա­թա­քուն մտ­քերն ան­գամ՝ զգաց­մունք, ցան­կու­թյուն, ին­չը գու­ցե չհա­մար­ձակ­վեինք ա­սել բա­ռե­րով։ Պա­րը հա­մադ­րում է ե­րաժշ­տու­թյու­նը, շար­ժու­մը, զգաց­մունքն ու միտ­քը։ Լա­տի­նա-ա­մե­րի­կյան պա­րե­րին բնո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից են է­ներ­գիան, կիր­քը՚,-ա­սում է Ար­մի­նեն։
ՙԱ­վա­գյան՚ պա­րա­յին ստու­դիան պատ­րաստ­վում է մաս­նակ­ցել Երևա­նում մա­յի­սին կա­յա­նա­լիք ՙՆոր շունչ-2019՚ հա­մա­հայ­կա­կան բազ­մաոճ պա­րա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին:
Է­ներ­գիա­յով լե­ցուն պա­րու­հին ի­րա­կա­նաց­նում է նաև տար­բեր պա­րա­յին ո­ճե­րի ան­հա­տա­կան պա­րապ­մունք­ներ, ֆիթ­նե­սի, աե­րո­բի­կա­յի դա­սըն­թաց­ներ։ Ներ­կա գտն­վե­լով դա­սըն­թաց­նե­րից մե­կին` հե­տաքր­քիր էր լսել մաս­նա­կից­նե­րի տե­սա­կե­տը. ՙՊա­սիվ կյան­քը, գրա­սե­նյա­կա­յին աշ­խա­տան­քը, սթ­րես­նե­րը, ա­ռօ­րյա հոգ­սե­րը վատ են ազ­դում մար­դու օր­գա­նիզ­մի վրա։ Պա­րը բա­ցա­սա­կան է­ներ­գիա­յից ա­զատ­վե­լու լա­վա­գույն տար­բե­րակ է։ Այս­տեղ մենք լից­քա­թափ­վում ենք, ստա­նում դրա­կան լից­քեր։ Պա­րը լու­ծում է շատ խն­դիր­ներ՝ ան­վս­տա­հու­թյուն, բար­դույթ­ներ, հո­գե­կան ըն­կճ­վա­ծու­թյուն, սթ­րես, ինք­նագ­նա­հա­տա­կա­նի ան­կում։ Պա­րի հետ յու­րա­քան­չյուր խն­դիր հեշտ է լուծ­վում՚,-ա­սում են նրանք և խոր­հուրդ տա­լիս զբաղ­վել օգ­տա­կար ու հա­ճե­լի ար­վես­տով։
Աշ­խար­հում ըն­դուն­ված տար­բե­րակ է, երբ հո­գե­կան, հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող­նե­րը բու­ժում են ստա­նում հա­տուկ պա­րա­յին թե­րա­պիա­յի մի­ջո­ցով։ Պա­րու­սույ­ցի խոս­քով` պա­րը կար­գա­վո­րում է նյու­թա­փո­խա­նա­կու­թյու­նը, մկան­նե­րը պար­բե­րա­բար աշ­խա­տում են, դառ­նում ա­վե­լի ա­մուր, բա­րե­լավ­վում է շն­չա­ռու­թյու­նը։ Ի տար­բե­րու­թյուն մյուս ֆի­զի­կա­կան մար­զա­տե­սակ­նե­րի՝ պա­րով կա­րե­լի է զբաղ­վել ցան­կա­ցած տա­րի­քում, սահ­մա­նա­փա­կում­ներ չկան։ ՙԵվ պար­տա­դիր չէ պա­րու­հի կամ պա­րու­սույց դառ­նալ, պար­զա­պես ապ­րեք պա­րով. այն ա­ռող­ջու­թյուն է, ինք­նար­տա­հայտ­ման լա­վա­գույն մի­ջոց՚,-խոր­հուրդ է տա­լիս Ար­մի­նեն։
Հե­տաքր­քիր է, ի՞նչ է պա­րը մեր պա­տա­նի ար­վես­տա­սեր­նե­րի հա­մար, ով­քեր հա­ճույ­քով հա­ճա­խում են պա­րի դա­սըն­թաց­նե­րի։ Ըստ Գո­ռի` պա­րը ոչ միայն ար­վեստ է, այլ նաև գե­ղե­ցիկ մար­զաձև, ո­րը մար­դուն դարձ­նում է ա­վե­լի դի­մաց­կուն և ու­ժեղ։ Ա­նա­հի­տի հա­մար էլ պա­րը կյանք է, աղ­ջի­կը ե­րա­զում է հան­դես գալ մեծ բե­մե­րում և ու­նե­նալ իր սե­փա­կան պա­րա­յին ստու­դիան։ Իսկ փոք­րիկ Սո­նան ման­կուց էր ՙստանձ­նել՚ պա­րու­հու մաս­նա­գի­տու­թյու­նը` իր ա­տամ­հա­տի­կին ընտ­րե­լով այն թեր­թի­կը, ո­րում նշ­ված էր ա­պա­գա մաս­նա­գի­տու­թյու­նը։
Այ­սօր ա­պա­ցուց­ված է նաև ու­ղե­ղի հա­մար պա­րի դրա­կան ազ­դե­ցու­թյու­նը։ Պա­րի ժա­մա­նակ ու­ղե­ղում միան­գա­մից մի քա­նի օ­ջախ ակ­տի­վա­նում է. տա­րա­ծա­կան կողմ­նո­րո­շու­մը, շար­ժում­նե­րի ուժն ու է­մո­ցիո­նալ վի­ճա­կը միա­հյուս­վում են։ Պարն ար­վեստ է, հետևա­բար զար­գա­նում են պա­րող­նե­րի ստեղ­ծա­րար ու­նա­կու­թյուն­նե­րը։
Այն օգ­նում է բա­ցա­հայ­տել ներ­քին ՙես՚-ը՝ ձեռք բե­րե­լով ներ­դաշ­նա­կու­թյուն, հո­գու թռիչք, ե­ռանդ։