comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀՈՒ­ՇԱՐ­ՁԱՆ ՄԱՅ­ՐԵ­ՐՈՒՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀՈՒ­ՇԱՐ­ՁԱՆ ՄԱՅ­ՐԵ­ՐՈՒՆ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի Արևմտա­հա­յե­րե­նի, հայ­րե­նա­գի­տու­թյան Լու­տո­վի­կա և Հա­կոբ Այն­թապ­լյան­ներ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ ա­մե­րի­կա­հայ գրող, հրա­տա­րա­կիչ, մա­տե­նա­գետ, ման­կա­վարժ Հով­սեփ Նալ­բան­դյա­նի ՙՀու­շար­ձան մայ­րե­րուն՚ գր­քի շնոր­հան­դե­սը: Մի­ջո­ցա­ռու­մը ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց ԱՀ ԳՄ նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը, նշե­լով, որ գր­քի հե­ղի­նա­կի հա­մար ա­վան­դույթ է դար­ձել գրե­թե ա­մեն տա­րի լի­նել Ար­ցա­խում, ներ­կա­յա­նալ նոր գր­քե­րով, նոր հրա­տա­րա­կու­թյուն­նե­րով։

Հ. Նալ­բան­դյա­նը փաս­տո­րեն ա­ռա­ջինն է, որ մեկ ժո­ղո­վա­ծուի մեջ մեկ­տե­ղեց մայ­րեր­գու­թյու­նը. այս գր­քով գրե­թե ամ­բող­ջա­նում է հա­վա­քա­կան գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյամբ ստեղծ­ված մոր կեր­պա­րը, ա­մեն հե­ղի­նակ, ան­կախ գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյան մա­կար­դա­կից ու ստեղ­ծա­գոր­ծու­թյան ո­րա­կից, մի ու­րույն գիծ կամ նր­բե­րանգ է ա­վե­լաց­նում սի­րո ու նվիր­վա­ծու­թյան, բա­րու­թյան ու ինք­նա­զո­հո­ղու­թյան խոր­հր­դա­նիշ դար­ձաձ մոր կեր­պա­րին, ո­րով ըն­կա­լե­լի է դառ­նում հայ ազ­գա­յին բնա­վո­րու­թյու­նը։ Աշ­խար­հըն­կալ­ման ար­դյունք է, երբ գրողն ա­սում է. ՙ Մայրս պատ­կերն է մայր հայ­րե­նի­քիս՚։ Վ. Հա­կո­բյա­նը նաև տե­ղե­կաց­րեց, որ ծրա­գի­րը հա­գե­ցած է, Նալ­բան­դյա­նը հան­դի­պում­ներ կու­նե­նա հան­րա­պե­տու­թյան բու­հե­րում, կր­թօ­ջախ­նե­րում, կլի­նի նաև զո­րա­մա­սե­րում։
Սփյուռ­քա­հայ մշա­կու­թա­յին գործ­չի և գր­քի մա­սին խո­սե­ցին բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­ներ, բա­նաս­տեղ­ծու­հի­ներ Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, Զի­նաի­դա Բա­լա­յա­նը։ Նշե­ցին, որ հե­ղի­նա­կը հս­կա­յա­ծա­վալ աշ­խա­տանք է կա­տա­րել` մեկ ժո­ղո­վա­ծուի մեջ հա­վա­քե­լով հայ դա­սա­կան, ժա­մա­նա­կա­կից, հայտ­նի և ոչ հայտ­նի գրող­նե­րի՝ մոր մա­սին գոր­ծե­րը։ Ժո­ղո­վա­ծուն նե­րա­ռում է արևե­լա­հայ, արևմտա­հայ և Սփյուռ­քի գրող­նե­րին։ Նալ­բան­դյա­նը մեծ ա­ռա­քե­լու­թյուն է կա­տա­րում Սփյուռ­քում, հայ­րե­նա­սի­րու­թյան շունչն է տա­րա­ծում աշ­խար­հով մեկ սփռ­ված հա­յոր­դի­նե­րին` իր ներդ­րու­մը բե­րե­լով հա­յա­պահ­պա­նու­թյան դժ­վա­րին գոր­ծին։ Նա ո­գի և ուժ է տա­լիս Սփյուռ­քի հայ­կա­կան կյան­քի ռիթ­մին։
Գր­քի մա­սին խոսք են ա­սում բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­ներ Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նը, Նա­նար Սի­մո­նյա­նը. հայ մոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ իր զա­վակ­նե­րին մղում է պայ­քա­րի, հաղ­թու­թյան։ Գիր­քը սի­րո մա­տյան է, մայ­րա­կան զգաց­մունք­նե­րի խտա­ցում։ ՙՀու­շար­ձան մայ­րե­րուն՚ ժո­ղո­վա­ծուն պա­րու­նա­կում է հան­րա­գի­տա­րա­նա­յին տվյալ­ներ մայ­րեր­գու­թյան մա­սին: Գր­քի մեջ ընդգրկված են 350 հե­ղի­նակ­նե­րի գոր­ծեր, հա­տո­րը ծա­վա­լուն է, 540 է­ջա­նոց։ Գր­քում կողք կող­քի հան­դես են գա­լիս դա­սա­կանն ու սկս­նա­կը, մե­ծա­համ­բավ հե­ղի­նակն ու մեկ ո­տա­նա­վոր գրած ան­ծա­նո­թը։ Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­ցին, որ ժո­ղո­վա­ծուի մեջ ընդգրկված են նաև Ար­ցա­խի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից (մայ­րա­կան թե­մա­յով)։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը նշեց, որ Հով­սեփ Նալ­բան­դյա­նը երևույթ է Սփյուռ­քի մեջ, որ նա մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծում, որ նա հայ գրա­կա­նու­թյան դես­պանն է օ­տա­րու­թյան մեջ։
ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի, ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծու­հի Ան­գե­լի­նա Առս­տա­մյանն ար­տա­սա­նեց գոր­ծեր արևմտա­հայ քնա­րեր­գու­թյու­նից։
Հով­սեփ Նալ­բան­դյանն իր խոս­քում անդ­րա­դար­ձավ մեկ տաս­նյակ տա­րի­նե­րից ա­վել Վար­դան Հա­կո­բյա­նի հետ ու­նե­ցած մտեր­մու­թյա­նը, Նա­րե­կա­ցի և Գլեն­դե­լի հա­մալ­սա­րան­նե­րի եր­կու քո­լեջ­նե­րի միջև ստեղծ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, ցա­վով նշեց, որ Սփյուռ­քում հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծում ան­կու­մա­յին վի­ճակ է, որ Հա­րա­վա­յին Կա­լի­ֆոռ­նիա­յի մեջ 620 հա­զար հա­յու­թյուն կա, բայց` հա­յե­րե­նով շատ քիչ ըն­թեր­ցող­ներ։ Նալ­բան­դյա­նը նշեց, որ նման ի­րա­վի­ճա­կում ին­քը 18 տար­վա մեջ վա­ճա­ռել և հայ ըն­թեր­ցող­նե­րին է տրա­մադ­րել 9600 կտոր գիրք։ Նրա մոտ­ցու­մը հետևյալն է. դի­մում է բար­վոք վի­ճա­կում գտն­վող ան­հատ­նե­րին, հա­մո­զում, որ 10 կամ 20 գիրք գնեն, նվի­րեն կր­թօ­ջախ­նե­րին։ Հե­տո, 2¬3 ա­միս անց, ան­վա­նի ման­կա­վար­ժը ստու­գում¬պա­հան­ջում է նաև, որ գիրքն ըն­թերց­վի: ՙՆպա­տակս ա­շա­կերտ­նե­րուն, ու­սու­ցիչ­նե­րուն մեջ հա­յե­րեն ըն­թեր­ցե­լու գոր­ծըն­թա­ցը զար­գաց­նելն է՚,- ա­սաց Հ. Նալ­բան­դյա­նը և տե­ղե­կաց­րեց, որ այս սեպ­տեմ­բե­րին լույս կտես­նի իր նոր՝ 23¬րդ գիր­քը։ Իսկ Վար­դան Հա­կո­բյա­նը հայ­տա­րա­րեց, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված է նա­րե­կա­ցի­նե­րի հան­դի­պու­մը Գլեն­դե­լի հա­մալ­սա­րա­նում։