comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԸՆ­ԹԵՐՑ­ՄԱՆ Օ­ԼԻՄ­ՊԻԱ­ԴԱ. ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԸՆ­ՏՐ­ՎԵՑ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Ե­ՌՅԱ­ԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆ­ԹԵՐՑ­ՄԱՆ Օ­ԼԻՄ­ՊԻԱ­ԴԱ. ԱՐ­ՑԱ­ԽԻՑ ԸՆ­ՏՐ­ՎԵՑ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ Ե­ՌՅԱ­ԿԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­դեն ութ տա­րի է՝ Հա­յաս­տա­նում անց է կաց­վում Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա: Կազ­մա­կեր­պիչ­ներն են ՀՀ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը, ՙԱն­տա­րես՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը, Կր­թու­թյան և գի­տու­թյան ու Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը: Այս տա­րի նրանց միա­ցավ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը: Ապ­րի­լի 29-ին Շու­շիում անց­կաց­վեց Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա­յի ար­ցա­խյան հան­րա­պե­տա­կան փու­լը: Մինչ այդ տե­ղի էր ու­նե­ցել դպ­րո­ցա­կան փու­լը, ո­րի ար­դյունք­նե­րով, հա­մա­ձայն կա­նո­նա­կար­գի, 1-ին և 2-րդ տե­ղեր զբա­ղեց­րած 46 դպ­րո­ցա­կան ի­րա­վունք է նվա­ճել մաս­նակ­ցել հան­րա­պե­տա­կան փու­լին:

Օ­լիմ­պիա­դա­յին մաս­նակ­ցում են վե­ցե­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րը, իսկ թե ին­չու վե­ցե­րորդ­ցի­նե­րը, Ըն­թերց­ման հան­րա­պե­տա­կան օ­լիմ­պիա­դա­յի տնօ­րեն, ՀՀ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Մա­նուկ Նի­գո­յա­նը պար­զա­բա­նեց, որ օ­լիմ­պիա­դան անց­կաց­վում է ըստ գեր­մա­նա­կան մո­դե­լի, որ­տեղ նույն­պես 6-րդ դա­սա­րա­նի սո­վո­րող­ներ են: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ դա այն տա­րիքն է, երբ ա­շա­կեր­տը հս­տակ կողմ­նո­րոշ­վում է ` ին­քը կդառ­նա, թե չի դառ­նա ըն­թեր­ցող:
Օ­լիմ­պիա­դան ու­նի շատ գրա­վիչ պայ­ման­ներ: Եզ­րա­փա­կիչ փու­լում հաղ­թող ա­շա­կեր­տը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում իր ծնող­նե­րից որևէ մե­կի հետ մեկ­նել յո­թօ­րյա հան­գս­տի Հռոմ: Ա­ռա­ջին տա­սը տե­ղը զբա­ղեց­րած ա­շա­կերտ­ներն ի­րենց ծնող­նե­րի հետ կա­րող են մեկ­նել յո­թօ­րյա ուղևո­րու­թյան. Հա­յաս­տա­նում ապ­րող­նե­րը՝ Ար­ցախ, ար­ցախ­ցի­նե­րը՝ մայր Հա­յաս­տան: Ա­ռատ է նաև մր­ցա­նա­կա­յին ֆոն­դը: Ա­ռա­ջին տեղ զբա­ղեց­րած ա­շա­կեր­տը ստա­նում է 600 հա­զար դրամ, ո­րը կա­րող է օգ­տա­գոր­ծել եր­կու ե­ղա­նա­կով. մի դեպ­քում դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո փա­կել հա­մալ­սա­րա­նի 1-ին կուր­սի ուս­ման ծախ­սե­րը, մեկ այլ դեպ­քում՝ վեց տա­րի շա­րու­նակ, ա­մեն ու­սում­նա­կան տա­րես­կզ­բին մր­ցա­նա­կա­յին ֆոն­դից հա­նել 100 հազ. դրամ՝ սեպ­տեմ­բեր­մե­կյան ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար: 2-րդ, 3-րդ և 4-րդ տե­ղե­րի հա­մար նույն­պես նա­խա­տես­ված են մր­ցա­նա­կա­յին գու­մար­ներ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ 250-, 150- և 100-հա­զա­րա­կան դրամ: Կան և այլ մր­ցա­նակ­ներ` հե­ռա­խոս­ներ, պլան­շետ­ներ, է­լեկտ­րո­նա­յին ըն­թեր­ցիչ­ներ, անվ­ճար ա­պա­հո­վագ­րում և այլն: ՙԱյս ա­մենն ար­ված է մի նպա­տա­կի հա­մար, որ­պես­զի ա­շա­կերտ­նե­րը հաս­կա­նան, թե որ­քան կարևոր է գիրք կար­դա­լը: 21-րդ դա­րում ո՞ր ա­շա­կեր­տը կա­րող է իր ծնո­ղին տա­նել Հռոմ 7-օ­րյա հան­գս­տի, հո­գալ իր սեպ­տեմ­բեր­մե­կյան ծախ­սե­րը կամ հա­մալ­սա­րա­նա­կան ուս­ման վար­ձավ­ճա­րը. ի­հար­կե՝ ըն­թեր­ցող, ին­տե­լեկ­տուալ ա­շա­կեր­տը: Սա է նպա­տա­կը` հե­րո­սաց­նել ըն­թեր­ցող, ին­տե­լեկ­տուալ ա­շա­կերտ­նե­րին՚,-ա­սաց Մ. Նի­գո­յա­նը:
Օ­լիմ­պիա­դան ըն­թա­նում է եր­կու փու­լով. ա­ռա­ջին փու­լում ա­շա­կերտն ըն­թեր­ցում է իր բե­րած գր­քից հատ­ված: Գնա­հատ­վում են բա­ռե­րի ճիշտ շեշ­տադ­րու­մը, ըն­թերց­ման ար­տա­հայտ­չա­կա­նու­թյու­նը (բա­ռում առ­կա հն­չյուն­նե­րի հս­տակ ար­տա­բե­րու­մը), ա­շա­կեր­տի կող­մից գիրքն ամ­բող­ջու­թյամբ կար­դա­ցած լի­նե­լը, ին­չը ստուգ­վում է: Ա­մե­նագլ­խա­վորն այս­տեղ ոչ թե դե­րա­սա­նա­կան տա­ղանդն է, ձայ­նա­յին տար­բեր ելևէ­ջում­նե­րը, այլ սա­հուն, ճիշտ ըն­թեր­ցու­մը: Երկ­րորդ փու­լում ա­շա­կերտն ըն­թեր­ցում է ժյու­րիի կող­մից տր­ված գր­քից մի հատ­ված: Դրա­նով հաս­կա­նա­լի է դառ­նում՝ ա­շա­կերտն ըն­թեր­ցող է, թե ուղ­ղա­կի ան­գիր է ա­րել իր ընտ­րած հատ­վա­ծը և դրա­նով լավ ներ­կա­յա­ցել:ՙԵրկ­րորդ փու­լը, այս­պես ա­սած, լակ­մու­սի թուղթ է, ո­րը շատ լավ ցու­ցիչ է ա­շա­կեր­տի ըն­թեր­ցո­ղա­կան հմ­տու­թյուն­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար՚:
Եր­կու փու­լե­րի միա­վոր­նե­րի հան­րա­գու­մա­րով ո­րոշ­վում են այն ե­րեք հո­գին, ով­քեր պետք է մաս­նակ­ցեն ՀՀ եզ­րա­փա­կիչ փու­լին, ո­րը տե­ղի կու­նե­նա մա­յի­սի վեր­ջին Երևա­նում: Նույն օ­րը ե­րե­կո­յան տե­ղի կու­նե­նա մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին ներ­կա կլի­նեն կազ­մա­կեր­պիչ­նե­րը, հո­վա­նա­վոր­նե­րը: Ընդ­հա­նուր առ­մամբ, եզ­րա­փա­կիչ փու­լին կմաս­նակ­ցի 36 ա­շա­կերտ՝ ՀՀ բո­լոր մար­զե­րից, Ար­ցա­խից և Երևա­նից ե­րե­քա­կան լա­վա­գույն ըն­թեր­ցող ա­շա­կերտ­նե­րը: Մ. Նի­գո­յա­նի խոս­քով՝ Երևա­նից ոչ մի ա­շա­կերտ ա­ռանց մր­ցա­նա­կի չի վե­րա­դառ­նա:
Նրանց լու­սան­կար­նե­րը, որ­պես ըն­թեր­ցա­նու­թյան հե­րոս­ներ, տեղ կգտ­նեն քա­ղաք­նե­րի ար­տա­քին գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րի վրա:
Եվ այս­պես, Ար­ցա­խից ա­հա այն ե­րեք եր­ջա­նիկ­նե­րը, ո­րոնց բախտ է վի­ճակ­վել մեկ­նե­լու Երևան՝ Ըն­թերց­ման օ­լիմ­պիա­դա­յի եզ­րա­փա­կիչ փու­լին մաս­նակ­ցե­լու. Ան­գե­լի­նա Պա­պի­կյան (1-ին տեղ, Մար­տա­կեր­տի հ. 2 հիմ­նա­կան դպ­րոց), Մե­րի Սա­հա­կյան (Ստե­փա­նա­կեր­տի հ. 9 հիմ­նա­կան դպ­րոց), Ա­նա­հիտ Աբ­րա­հա­մյան (Բեր­ձո­րի հ. 1 միջ­նա­կարգ):
Շնոր­հա­վո­րե­լով և հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թե­լով նրանց ա­ռա­ջի­կա մր­ցույ­թում, Մ. Նի­գո­յանն ա­սաց. ՙՄյուս­նե­րը պետք է հաս­կա­նան, որ ի­րենց չանց­նե­լը պար­տու­թյուն չէ, ո­րով­հետև կյան­քում գիրք կար­դալն ար­դեն իսկ հաղ­թա­նակ է, հետևա­բար` բո­լորդ էլ հաղ­թող­ներ եք՚: