comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԱՎ ԸՆ­ԿԵ­ՐՈՋՆ ՈՒ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ՍԻՐ­ՏԸ ՆՎԻ­ՐՈՂ....
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱՎ ԸՆ­ԿԵ­ՐՈՋՆ ՈՒ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ՍԻՐ­ՏԸ ՆՎԻ­ՐՈՂ....

Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր
ԼՂՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Հայ քնա­րեր­գու­թյու­նը զար­գաց­ման ու հարս­տաց­ման հա­զա­րա­մյակ­նե­րի ճա­նա­պարհ է ան­ցել` ա­ռաս­պե­լա­կան ՙՎա­հագ­նի ծնուն­դը՚ վի­պեր­գից մինչև մե­րօ­րյա բազ­մե­րանգ պոե­զիան, ո­րի շեր­տե­րում ա­ռանձ­նա­կի շո­ղե­րով է փայ­լում հայ­րե­նա­պա­տու­մը։ Ուս­տի գո­հու­նա­կու­թյամբ կա­րող ենք մատ­նան­շել, որ հա­յոց հայ­րե­նա­պա­տու­մը զար­գաց­ման տար­բեր փու­լե­րի ծաղ­կե­փունջ է` գա­ղա­փա­րա­հու­զա­կան խոր­քա­յին բո­վան­դա­կու­թյամբ ու գե­ղար­վես­տա­կան բարձր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով։ Եվ հա­ճե­լի է ըն­դգ­ծել, որ այ­սօր հա­մա­հայ­կա­կան գրա­կա­նու­թյան հա­մա­պատ­կե­րին նկատ­վում է նաև ար­ցա­խյան գե­ղար­վես­տա­կան խոս­քը, ո­րի նոր ըն­թաց­քը շո­շա­փե­լի դար­ձավ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րի­նե­րից սկ­սած։ Ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, այս դեպ­քում ևս գրա­կա­նու­թյու­նը զին­վո­րագր­վեց հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան սր­բա­զան գոր­ծին։ Պա­տա­հա­կան չէ մեր ան­վա­նի գրա­կա­նա­գետ­նե­րի կար­ծիքն այն մա­սին, որ նո­րա­գույն շր­ջա­նի հայ գրա­կա­նու­թյան ան­կա­խու­թյան փուլն սկս­վում է Ար­ցա­խյան գո­յա­մար­տից։ ն էր, երբ պոե­զիա­յի հիմ­նա­կան պա­թո­սը ՙկո­մու­նիզմ կա­ռու­ցող սո­վե­տա­կան մար­դու՚ քրտ­նա­ջան աշ­խա­տանքն ու նվի­րումն էր ընդ­հա­նուր գոր­ծին։ Հենց այդ հա­մա­տա­րած աղ­մու­կի մեջ էր, որ Ար­ցա­խում հն­չեց Հրա­չյա­յի քնա­րա­կան եր­գը` մեր լեռ­նե­րից սկիզբ առ­նող,

Հպար­տու­թյամբ ու կա­րո­տի շո­յող զգա­ցու­մով նշենք, որ մեր մար­տա­շունչ պոե­զիա­յի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ ա­նու­րա­նա­լի է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի վաս­տա­կը։ Բա­նաս­տեղծ, ո­րի սե­րը հայ­րե­նի ե­զեր­քի հան­դեպ սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Նրա հայ­րե­նա­սի­րա­կան եր­գը հն­չում է որ­պես խոհ ու խոր­հուրդ` միտ­ված ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րին։
Աձ­նա­վո­րե­լով հող հայ­րե­նին` Հր. Բեգ­լա­րյա­նը հա­րատևե­լու ա­մե­նա­զո­րեղ ու­ժը տես­նում է հո­ղի մեջ։ Նա մայր հո­ղի նվի­րյալ խն­կար­կուն է, նրա մշակն ու տե­րը։
Դեռևս իր ՙԿա­մուրջ՚ անդ­րա­նիկ գր­քում Հր. Բեգ­լա­րյա­նը լուրջ քնա­րեր­գուի հայտ էր ներ­կա­յաց­րել։ Դա մի ժա­մա­նա­կաշր­ջան էր, երբ պոե­զիա­յի հիմ­նա­կան պա­թո­սը ՙկո­մու­նիզմ կա­ռու­ցող սո­վե­տա­կան մար­դու՚ քրտ­նա­ջան աշ­խա­տանքն ու նվի­րումն էր ընդ­հա­նուր գոր­ծին։ Հենց այդ հա­մա­տա­րած աղ­մու­կի մեջ էր, որ Ար­ցա­խում հն­չեց Հրա­չյա­յի քնա­րա­կան եր­գը` մեր լեռ­նե­րից սկիզբ առ­նող, գար­նա­նա­յին հո­վի պես շո­յող ու քն­քույշ, մեր դաշ­տե­րի ծաղ­կուն­քի պես բու­րող ու հմա­յիչ։ Լի­նե­լով բնու­թյան գի­տակ ու նվի­րյալ` նա գե­ղար­վես­տո­րեն պատ­կե­րեց բնու­թյան ու մար­դու փո­խա­դարձ կապն ու միաս­նու­թյու­նը։ Հրա­չյա­յի եր­գե­րում Մռով սա­րը հե­րոս ար­ցախ­ցու այ­լա­բա­նու­թյունն է, աղ­բյու­րը` հո­ղի մշա­կի ո­գե­ղե­նու­թյան կար­կա­չը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ Լեռն ու նրա Տերն ապ­րում են ի­րար գր­կում։ Այդ զգա­ցու­մով էլ հենց նա բա­ցա­կան­չում է. ՙԱր­ծիվ­նե­րը միշտ բար­ձունք են սի­րում՚։
Հր. Բեգ­լա­րյա­նի հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րում ներ­կա­յաց­ված են մեր ժո­ղովր­դի ո­գու ամ­րու­թյունն ու վե­հու­թյու­նը, դա­րե­րի քմա­հա­ճույք­նե­րի հան­դեպ նրա նվա­ճած հաղ­թա­նա­կը, գրին ու եր­գին ա­պա­վի­նե­լու նրա ի­մաս­տու­թյու­նը, հա­վեր­ժու­թյան հետ քա­րե­րի լեզ­վով խո­սե­լու ան­զու­գա­կան հմ­տու­թյու­նը։ Այս բա­րե­մաս­նու­թյուն­նե­րը պատ­կեր­ված են բա­նաս­տեղ­ծա­կան ան­մի­ջա­կա­նու­թյամբ և ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան զգա­ցու­մով։ Հր. Բեգ­լա­րյա­նի եր­գե­րում Ար­ցա­խը հայ ժո­ղովր­դի ա­րար­չա­գործ ո­գու ու հրա­շա­գործ ձեռ­քի առ­հա­վատ­չյան է, ո­րը խո­սում է հա­յոց լեզ­վով, հայ­կա­կան վա­վե­րագ­րու­թյամբ։ Ինչ­պես ըն­դգ­ծում է նա, ՙԱյս­տեղ ա­մեն քար Քա­րե մա­տյան է, Քա­րե պատ­մու­թյուն, Որ գրել են մեր խե­լոք պա­պե­րը՚։
Բա­նաս­տեղ­ծը հպար­տա­նում է ար­ցախ­ցու աշ­խա­տա­սի­րու­թյամբ, հյու­րա­սի­րու­թյամբ, բա­րու­թյամբ, խի­զա­խու­թյամբ։ Նրա քնա­րա­կան հե­րո­սը, ի լուր աշ­խար­հի, հայ­տա­րա­րում է.


Մեր այս խաչ­քար քա­րե­րի,
Խաչ­ված, խաչ­բառ քա­րե­րի,
Հո­գու բար­բառ քա­րե­րի,
…Մեկ էլ բո­լոր դա­րե­րի
Հա­մար ենք կռ­վել։


Հր. Բեգ­լա­րյա­նի եր­գե­րում ժո­ղովր­դի և հայ­րե­նի­քի պատ­կե­րը միա­ձույլ են։ Նրա հո­գու խոր­քե­րում Ա­մա­րա­սի և Գան­ձա­սա­րի զան­գերն են հն­չում, նրա սր­տի վրա են քան­դակ­ված մաշ­տո­ցյան գրե­րը։
Լի­նե­լով Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ակ­տիվ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը` Հր. Բեգ­լա­րյա­նը փա­ռա­բա­նեց ար­ցախ­ցի­նե­րի ար­դար պայ­քա­րը հա­նուն ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման և ան­կախ ու ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քի։ Իր ժո­ղովր­դի դա­րա­վոր ե­րա­զան­քի գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը դար­ձան նրա ՙՀրաշք եր­կիր իմ Ղա­րա­բաղ՚, ՙԱր­ցախն` Ա­վա­րայր՚ գր­քե­րը և վեր­ջա­պես ՙԱր­ցախ-Նա­մե՚ խո­րագ­րով եր­կե­րի տաս­հա­տո­րյա­կը։
Նրան հա­ջող­վեց լու­սար­ձա­կի տակ դնել մեր ժո­ղովր­դի բնա­վո­րու­թյան հրա­շա­լի գծե­րը, բա­ցա­հայ­տել այն ա­ռեղծ­վա­ծը, թե ինչ­պես է նա դի­մա­կա­յել պատ­մու­թյան ար­հա­վիրք­նե­րին ու այ­սօր էլ շա­րու­նա­կում է հե­րո­սա­կան իր ու­ղին` մար­տն­չե­լով ա­մեն կար­գի բռ­նու­թյան դեմ։
Հր. Բեգ­լա­րյա­նի ան­հան­գիստ ո­գին ու աստ­վա­ծա­տուր ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­ղան­դը դա­րե­րին նվի­րե­ցին ՙՂա­րա­բաղ­ցին՚ բյու­րե­ղյա եր­գը, ո­րը կոմ­պո­զի­տոր Ալ. Հե­քի­մյա­նի ե­րաժշ­տու­թյամբ դար­ձել է աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան հո­գե­պա­րար և թևա­վո­րող ու­ղեր­ձը բո­լոր ազ­նիվ ու ար­դա­րա­միտ մարդ­կանց։ Եվ այդ խոս­քը տեղ է հաս­նում, թա­փան­ցում ազ­նիվ սր­տե­րի խոր­քը, քան­զի Հրա­չյա­յի այդ եր­գի քնա­րա­կան հե­րո­սը հենց ինքն է` որ­պես ար­դա­րա­միտ ու ար­դա­րա­դատ, լավ ըն­կե­րոջն ու ժո­ղովր­դին սիր­տը նվի­րող ան­մո­ռա­նա­լի ան­հա­տա­կա­նու­թյուն։