comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՆԹ ՈՒ ԿՐԱԿ ՂԱ­ՐԱ­ԲԱՂ­ՑԻՆ

 

 

 

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Բա­նաս­տեղծ, լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը ծն­վել է 1934-ի մա­յի­սի 1-ին, Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն գյու­ղում։ Ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ Բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը ստա­ցել է հե­ռա­կա, ա­վար­տել է Բաք­վի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի լեզ­վագ­րա­կան բա­ժի­նը։ Աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյունն սկ­սել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան մար­զա­յին գրա­դա­րա­նից, ա­պա աշ­խա­տել ժողս­տեղ­ծա­գոր­ծու­թյան մար­զա­յին տա­նը, Ստե­փա­նա­կեր­տի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում։ Շուրջ քա­ռորդ դար լրագ­րո­ղա­կան աշ­խա­տանք է կա­տա­րել ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում։ Մաս­նա­գի­տու­թյամբ և աշ­խա­տան­քի բե­րու­մով ե­ղել է Ար­ցա­խի գրե­թե բո­լոր բնա­կա­վայ­րե­րում, ծա­նո­թա­ցել պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րին։ Զբաղ­վել է նաև բա­նա­հա­վա­քու­թյամբ։ Կյան­քի վեր­ջին եր­կու տաս­նա­մյա­կում աշ­խա­տել է ԼՂՀ գրող­նե­րի միու­թյու­նում` որ­պես գրա­կան ֆոն­դի տնօ­րեն, ա­պա ՙԱր­ցախ՚ հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն, ՙՊը­լը Պու­ղի՚ եր­գի­ծա­կան հան­դե­սի գլ­խա­վոր խմ­բա­գիր։ 20-ից ա­վե­լի գր­քի հե­ղի­նակ է։ Նրա գրա­կան վաս­տա­կը, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը բարձր է գնա­հատ­վել. ՙՈս­կե գրիչ՚ մր­ցա­նակ, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­մե­դալ, ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ մե­դալ, ՙՄով­սես Խո­րե­նա­ցի՚ մե­դալ, ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան Ե­ղի­շեի ան­վան մր­ցա­նակ­ներ։ Ար­ցա­խյան շարժ­ման նվի­րյալ էր, սա­ֆո­նո­վյան շր­ջա­նում են­թարկ­վել է տնա­յին կա­լան­քի և տու­գան­քի։ Գրի­չը բե­ղուն էր, կա­րող էր դեռ շատ գոր­ծեր ստեղ­ծել, բայց ար­դեն 10 տա­րի է գր­չի մշա­կը, լավ ար­ցախ­ցին հա­վեր­ժի ճամ­փորդ է։ 

Ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րի­նյա­նը նրան բնու­թագ­րել է այս­պես. ՙԻնչ-որ տա­րե­րա­յին սկիզբ ու­նի Բեգ­լա­րյա­նի պոե­տա­կան նկա­րա­գի­րը. են­թա­գի­տակ­ցա­կանն այն­քան ինք­նա­բավ է, որ կար­ծես օ­տար­վում է բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, քան­զի կա բա­ցար­ձակ մի ե­զերք, որ ա­վե­լի ի­մաս­տա­վոր է, քան բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Այդ ե­զերքն Ար­ցա­խա­վանն է` որ­պես գա­ղա­փար, որ­պես գե­ղա­գի­տա­կան ի­դեալ և որ­պես տիե­զե­րա­կան ա­րար­չու­թյուն՚։

Լրա­ցավ գրո­ղի 85-ա­մյա­կը։ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյու­նից հա­րա­զատ­նե­րի հետ այ­ցե­լե­ցին գե­րեզ­մա­նա­տուն, հի­շա­տա­կի տուրք մա­տու­ցե­ցին։ Գրո­ղի մա­սին խոսք ա­սա­ցին ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նը, ա­մե­րի­կա­հայ գրող, ման­կա­վարժ Հով­սեփ Նալ­բան­դյա­նը, բա­նաս­տեղծ Սոկ­րատ Խա­նյա­նը, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յա­նը, գրո­ղի այ­րին՝ Վա­րյա Բեգ­լա­րյա­նը։ Փոք­րիկ Ա­րամն ար­տա­սա­նեց պա­պի­կի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից։ Հենց այս օ­րե­րին լույս էր տե­սել Հր. Բեգ­լա­րյա­նի ՙԱր­ցախ¬Նա­մե՚ (Հու­շա­պա­տում) գիր­քը, որն ա­վագ որ­դին` Գա­գիկ Բեգ­լա­րյա­նը մա­կագ­րեց հա­վաք­ված­նե­րին։
Գա­գիկ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ.¬Ինձ հա­մար և՜ դժ­վար, և՜ հեշտ է խո­սել հորս՝ բա­նաս­տեղծ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի մա­սին։ Հեշտ է, քա­նի որ ես նրան խո­րա­պես ճա­նա­չում եմ, քա­նի որ ես նրան, այս­պես ա­սած, եր­կար տա­րի­ներ ՙու­ղեկ­ցել եմ՚ նրա ան­ցած բա­նաս­տեղ­ծա­կան ճա­նա­պար­հին, նրա հա­սա­րա­կա­կան¬քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Ինձ բախտ է վի­ճակ­վել ան­դա­մակ­ցել նույն հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը` Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյա­նը, նրա հետ միա­սին մաս­նակ­ցել գրա­կան¬մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, կիս­վել ենք ոչ միայն նրա գրած բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի, այլև շա­տու­շատ գրա­կան հար­ցե­րի շուրջ։ Պա­տա­հա­կան չէր նաև այն, որ նրա կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ և մա­հից հե­տո կազ­մել եմ նրա ժո­ղո­վա­ծու­նե­րը, ի մի եմ բե­րել ար­խի­վը։ Ի­մի­ջիայ­լոց, 10-հա­տո­րյա­կով նրա գրա­կան ժա­ռան­գու­թյան լույսըն­ծա­յու­մը ե­ղել է իմ գա­ղա­փա­րը։
Ինձ հա­մար դժ­վար է նաև խո­սել մի մտա­վո­րա­կա­նի, ան­հա­տի մա­սին, ով ոչ միայն իմ հայ­րը` կեն­սա­բա­նա­կան ծնողն է ե­ղել, այլև իմ և մեր ըն­տա­նի­քում մե­ծա­ցած քույ­րեղ­բայր­նե­րիս դաս­տիա­րա­կը:
Իմ ա­ռա­ջին դի­տար­կու­մը գու­ցե լի­նի այն, որ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը միշտ նույն մարդն է ե­ղել, որ­տեղ էլ ու­զում է լի­նի, տա­նը՝ ըն­տա­նի­քում, աշ­խա­տան­քի մեջ, մարդ­կանց հետ շփում­նե­րում. միշտ ան­կեղծ, բա­րու­թյամբ ու սի­րով լի, բայց նաև հա­խուռն խառն­ված­քով, իր հայտ­նի բա­նաս­տեղ­ծու­թյան բա­ռե­րով՝ ՙշան­թուկ­րակ՚։ Տա­նը լի­ներ թե դր­սում, կա­րող էր զայ­րա­նալ մեզ՝ ե­րե­խա­նե­րիս (նաև երբ մեծ էինք) վրա, րո­պե­ներ անց՝ սի­րա­շա­հել, ոնց որ խա­ղաղ եր­կին­քը փո­թոր­կից հե­տո։ Ին­քը մինչև վերջ մնաց նույ­նը՝ բա­րի, խա­ղա­ղա­սեր, սր­տա­ցավ, զգա­յուն, հա­խուռն ու փո­թոր­կոտ։
Հայրս հե­տաքր­քիր մարդ էր թե՜ ըն­տա­նի­քում, և թե՜ դր­սում (ի­հար­կե, նաև ու­րիշ­նե­րի վկա­յու­թյամբ): Ման­կու­թյու­նից ես ան­մո­ռաց հու­շեր ու­նեմ. սի­րում էր ե­րե­խա­նե­րիս հա­մար հե­քիաթ­ներ պատ­մել, եր­բեմն էլ փոք­րիկ բե­մադ­րու­թյուն­ներ սար­քել։ Դրան­ցից թե­կուզ մե­կը. տա­նը խա­ղում էինք ՙՉա­րի վեր­ջը՚։ Ին­քը դե­րա­բաշ­խում կա­տա­րեց, մայրս մայր¬կկուն էր, ին­քը՝ Աղ­վե­սը, ե­րե­խա­ներս` կկու­նե­րը։ Զա­վեշ­տա­կան, բայց մեզ՝ ե­րե­խա­նե­րիս հա­մար թե ինչ հրճ­վանք էր, անհ­նար է նկա­րագ­րել. մայրս ՙկկու­նե­րի հետ՚ բարձ­րա­ցել էր պա­հա­րա­նի վրա, որ­տե­ղից ՙաղ­վե­սի՚ պա­հան­ջով մեկ¬մեկ ցած էր գցում մեզ...
Հայրս սի­րում էր ու­րա­խա­նալ, քե­ֆեր կազ­մա­կեր­պել և՜ ըն­տա­նի­քում, և՜ ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տում։ Բան­ջա­րա­նոց-այ­գի ու­նեինք քա­ղա­քա­մերձ տա­րած­քում, որ­տեղ նա սի­րում էր հյու­րեր ըն­դու­նել, քե­ֆեր կազ­մա­կեր­պել։ Օ­ղա­կաձև հրա­պա­րա­կում հան­րա­հա­վաք­ներ էին ըն­թա­նում, Երևա­նից ե­կած ռա­դիոլ­րագ­րո­ղը հորս գր­չա­կից ըն­կեր­նե­րի հետ այ­գում էր, հար­ցազ­րույց­ներ էր վերց­նում, իսկ մի քա­նի օր անց լսում ենք հա­ղոր­դու­մը, ո­րը հե­տո հու­մո­րի, կա­տակ­նե­րի ա­ռիթ դար­ձավ. լրագ­րո­ղը ռե­պոր­տա­ժը սկ­սել էր այս­պես. ՙԻսկ այժմ մենք գտն­վում ենք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի գրող­նե­րի միու­թյան ա­մա­ռա­նո­ցում՚...
Երբ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նը (1981 թվա­կանն էր) գյու­ղում տուն կա­ռու­ցեց, և՜ նրա, և՜ մեզ հա­մար կյան­քը մի նոր ի­մաստ ստա­ցավ. հայ­րա­կան տու­նը գրե­թե ա­վեր­ված խր­ճիթ էր, պա­պա­կան տան քա­րե­րով ա­ռա­ջին հար­կը սար­քեց, հայ­րա­կան տնից 50 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, այն վայ­րում, այն թթայ­գում, ուր ան­ցել է նրա ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյու­նը։ Այդ տա­նը հյու­րըն­կալ­վում էինք ըն­տա­նի­քով, թոռ­նե­րով, ըն­կեր­նե­րով, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րով։ Սի­րում էր ե­րե­խա­նե­րին ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել... Տու­նը կա­ռու­ցե­լուց հե­տո մշ­տա­պես այ­ցե­լում էր, և նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեջ մի նոր շունչ մտավ։
Հի­շում եմ, երբ դեռ տու­նը չկար, հայրս ինձ հետ քա­նի ան­գամ է պա­տա­հել, ամ­ռա­նը գի­շե­րել ենք թթե­նի­նե­րի տակ, աղ­բյու­րի մոտ...Բնու­թյան սի­րա­հար էր, մենք էլ նույն ո­գով ենք դաս­տիա­րակ­վել։

Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի պաշ­տա­մուն­քը ե­ղել է Ար­ցա­խը, հա­յոց հո­ղը։ Նա ինչ տե­սել է` հող, ջուր, մարդ, բնու­թյուն, այդ ա­մե­նը բա­նաս­տեղ­ծու­թյուն է դարձրել, նա կար­ծես թե ոչ թե հո­րի­նել, այլ տե­սածն է նկա­րագ­րել: Պա­տա­հա­կան չէր, որ Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը, ում հետ մտեր­մու­թյուն էր ա­րել, նրա մա­սին գրել է` ՙազ­նիվ, ար­դար, ար­ցա­խա­յին, հո­ղե­ղեն էու­թյուն...՚։ Հայրս ե­ղել է երկ­րա­մա­սի գրե­թե բո­լոր սր­բա­վայ­րե­րում, հնա­վայ­րե­րում, ե­կե­ղե­ցի­նե­րում, Ստե­փա­նա­կեր­տի երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին հիմ­նար­կը հարս­տաց­րել է նոր ցու­ցան­մուշ­նե­րով։ Նա մա­մու­լում հան­դես էր գա­լիս հայ­րե­նա­գի­տա­կան հոդ­ված­նե­րով, ո­րոնք ար­ժա­նա­նում էին պատ­մու­թյամբ, հնա­գի­տու­թյամբ զբաղ­վող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը։
Ար­ցա­խյան շար­ժու­մը Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի հա­մար սկս­վել էր ա­վե­լի վաղ։ 1997-ին Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի` նրան գրած նա­մա­կում այս­պի­սի տո­ղեր կան. ՙԵր­բեք չմո­ռա­նաս, որ մենք 40 տա­րի ա­ռաջ ենք սկ­սել մեր հայ­կա­կան հայ­րե­նա­սի­րա­կան աշ­խա­տան­քը՚։ Նա միշտ ե­ղել է հան­րա­հա­վաք­նե­րի, ցույ­ցե­րի ա­ռա­ջին շար­քում: Ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նի պա­րետ Սա­ֆո­նո­վը տար­բեր ժա­մա­նակ­նե­րում չորս հրա­ման է տվել` տնա­յին կա­լանք, տու­գանք, բան­տար­կու­թյուն։ Նրա միջ­նոր­դու­թյամբ, ջան­քե­րով հայ­րե­նի գյու­ղում կա­ռուց­վեց դպ­րո­ցի երկ­հար­կա­նի շեն­քը։ Դպ­րոցն այ­սօր կրում է Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի ա­նու­նը։ Գյու­ղում խմե­լու ջրի խն­դիր կար, հար­ցը բարձ­րաց­րեց և այն լուծ­վեց։
Ա­սե­լիք շատ կա, գու­ցե մի օր ամ­բող­ջաց­նեմ հու­շերս։
;