comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Զարինե ՄԱՅԼՅԱՆ

 Արդեն 7-րդ անգամ, որպես ավանդույթ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և ԱՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ մայիսի 8-ին կազմակերպվեց ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-երիտասարդական երթարշավը՝ նվիրված մայիսյան Եռատոնին։ Ծրագրի նպատակն է մատաղ սերնդի շրջանում դաստիարակել ռազմահայրենասիրություն, բացահայտել օրվա խորհուրդը, համախմբել երիտասարդներին և հատկապես մանրակրկիտ ներկայացնել Շուշիի ռազմագործողության պատմական դեպքերը՝ նրանց ներկայացնելով հայրերի ու պապերի անցած ուղին։ Ծրագրին մասնակցել են շուրջ 300 երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ զինծառայողներ, կամավորներ։ 

Մայիսի 7-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում վաղ առավոտյան հավաքված երիտասարդները ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի կողմից ձևավորված կազմկոմիտեի ներկայացուցիչների ջանքերով տեղեկացան ծրագրի ընթացակարգին, 4 ուղղությունների պատասխանատուների հետ։ Երթարշավի մասնակիցներին ողջունեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ 20-րդ դարավերջի պատմական դեպքերին, ողբերգական էջերին, այնուհետև 1988թ. մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և 1992թ. Արցախի հինավուրց մայրաքաղաք՝ Շուշիի ռազմագործողությանը։ ԱՀ ՊԲ նախարար Կարեն Աբրահամյանը շնորհավորելով Եռատոնի կապակցությամբ, հավաստիացրեց, որ արցախահայությունը հետայսու տեր է լինելու իր պատմական հայրենիքին, իր հայրերի ժառանգությանը։ Օրվա բանախոսն էր նաև Արցախի ինքնապաշտպանության բանակի առաջին հրամանատար, Շուշիի ռազմագործողության արևելյան ուղղության հրամանատար, պահեստազորի գնդապետ Արկադի Կարապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդներին իրենց հայրերի ու պապերի անցած ճանապարհով անցնելու համար։ ՙԵթե դուք չշարունակեք մեր գործը, ապա այս ամենը կհավասարվի զրոյի։ Հուսով եմ, որ շարունակելու եք ձեր հայրերի ճանապարհը, և մենք էլ մեզ վստահ կզգանք, որ իզուր չենք ապրել և իզուր չէին մեր ջանքերը՚։ Անդրադառնալով Բերդաքաղաքի ազատագրման գործողությանը, Ա. Կարապետյանը ասաց, որ շատ վարկածներ են պտտվում դրա շուրջ՝ փորձելով ինչ-որ տեղ նսեմացնել հայության արածը, հաղթանակը վերագրելով տարբեր ուժերի: Դրսի ոչ մի ուժ օգնության ձեռք չէր մեկնում, մայիսի 8-ի մարտերը շատ ծանր են եղել, նույնիսկ կեսօրին փամփուշտները վերջացել էին։ Բանախոսը հավաստիացրեց, որ Շուշիի հաղթանակը դա մեր ժողովրդի հաղթանակն է։

Ինչ վերաբերում է ռազմագործողության 4 ուղղություններին, Ա. Կարապետյանը նշեց, որ դրանք որոշվել են բնականոն եղանակով՝ արևելյան ուղղության հրամանատարը ինքն էր, հարավայինը՝ Սամվել Բաբայանը, արևմտյանը՝ Սեյրան Օհանյանը և հյուսիսայինը` Վալերի Չիթչյանը։ Ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր Արկադի Տեր-Թադևոսյանը, իսկ ռազմագործողությունը սկսվել է մայիսի 7-8-ի գիշերը, ժամը 2-ն անց 30 րոպեին։ Ծրագրի մասնակիցներին քարտեզի վրա բոլոր ուղղությունների մանրամասները ներկայացրեց բնիկ շուշեցի, պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Ընդհանուր առմամբ՝ հակառակորդը Շուշիում կենտրոնացրել էր 3500 զինվոր, որոնց հրամանատարն էր ազգությամբ լեզգի Էլբրուս Օվուջևը՝ աֆղանական պատերազմի վետերան և փորձված հրամանատար։ Ա. Հարությունյանի պարզաբանմամբ՝ հակառակորդը նպատակադրված էր մայիսի 9-ին մտնել և գրավել Ստեփանակերտը ու այդ մասին քաջատեղյակ էր մեր հետախուզությունը։ Նաև այդ պատճառով խնդիր դրվեց արագորեն հակազդել ադրբեջանական ուժերին և Շուշիի ուղղությամբ կենտրոնացնել շուրջ 1500 զինվոր։ Պատմաբանը փաստեց, որ հյուսիս-արևմտյան ուղղության նպատակն էր հարվածել Ջանհասանի ուղղությամբ, հյուսիսային ուղղության զինվորները պետք է կենտրոնական ճանապարհով շարժվեին Շուշի, արևելյանը՝ Շուշիի բանտի ուղղությամբ, իսկ հարավային ուղղության նպատակն էր գրոհել Զառիսլու-Լիսագոր ուղղություններով՝ փակելով ադրբեջանցիների ճանապարհը, բայց, ավելի ճիշտ, խուճապ առաջացնել և հնարավորություն ստեղծել, որ հակառակորդը փախչի։ Կար նաև պահեստային զորամաս 26-րդ դիրքի ուղղությամբ՝ Կրկժանից վերև գտնվող բարձունքներում։ Այնտեղ տեղակայված էր Յուրի Հովհաննիսյանի զորախումբը։ Մայիսի 8-ին՝ 2-ն անց 30 րոպեին հայկական կողմի հրետանին սկսեց հարվածել Շուշիի ուղղությամբ, որից հետո 4-ն անց 30 րոպեից սկսվել է հետևակի գրոհը։ Ա. Հարությունյանի խոսքով՝ երբ Ս. Բաբայանի զորախմբից հաղորդել են, որ իրենք արդեն փակել են Շուշի-Լաչին ճանապարհը՝ Զառիստից ներքև, արդեն պարզ էր, որ այդ ուղղություններում փոքր Քիրսի լեռնալանջերին տեղակայված ադրբեջանական պահակակետերն արդեն ոչնչացված էին։ Դրանից հետո կենտրոնական՝ ասֆալտապատ ճանապարհով սկսել է շարժվել 80 զինվոր, 442 համարի մեկ տանկ, երկու ՀՄՄ-1 մեքենա։ Շատ դաժան մարտեր են ընթացել Շուշիի երեք աշտարակների ուղղությամբ։ Դրանից հետո ժամը 6-ն անց 30-ին ստացվել է տեղեկություն Աշոտ Բեկորից, որ ինքը նստած է Շուշիի բանտի պատերին և սպասում է ընկերների մոտենալուն, որ մտնեն քաղաք։ Իսկ այդ ուղղությունը հենց այնպես չէր ընտրված, որովհետև մեր զորքերը քիչ զինամթերք ունեին, իսկ բանտում բավականաչափ զենք ու զինամթերք էր պահվում։ Մայիսի 8-ի դաժան մարտերի ընթացքում մեր զինվորները տոկունությամբ ու համառությամբ կարողացել են դիմադրել կատաղի թշնամուն։ Երեկոյան կողմերին մարտերը ժամանակավորապես դադարել են։ Մայիսի 9-ի 16.00-ի դրությամբ Շուշիի ռազմագործողությունը համարվեց ավարտված։ Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև մինչև մայիսի 18-ը կատարված ազատագրական մարտերին, որից հետո արդեն փաստացի բացվեց պատմական նույն հայրենիքի երկու տարբեր հատվածների բաժանված միավորների միջանցքը։

Այս և այլ կարևոր իրադարձությունները տեղեկացնելուց հետո ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-արշավի մասնակիցները Ստեփանակերտից 4 ուղղություններով, ինչպես և 27 տարի առաջ իրենց հայրերն ու պապերը, շարժվեցին դեպի Շուշի։ Ծրագրի արևելյան ուղղության ղեկավարն էր Շուշիի ռազմագործողության և նույն ուղղության մասնակից Արամ Մայիլյանը, կենտրոնականը՝ ռազմագործողության մասնակից Միքայել Բալասանյանը, արևմտյանը՝ Արամ Հովհաննիսյանը և Կարեն Դանիելյանը ու հյուսիսային ուղղությանը՝ ռազմագործողության մասնակիցներ Արծվիկ Կարապետյանը, Արմեն Չալյանը։ Նախքան շարժվելը, ծրագրի մասնակիցներին բաժանվեցին Եռագույնը խորհրդանշող սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն շապիկներ։ Այնուհետև արևելյան ուղղության մասնակիցները մեքենաներով տեղափոխվեցին Շոշ գյուղ, որտեղից արշավեցին դեպի Շուշի, կենտրոնականի երիտասարդները շարժվեցին Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղով, արևմտյան ուղղությանը՝ Կրկժան-Շուշի, իսկ հյուսիսային ուղղությանը՝ Քիրսավանից Շուշի։ Յուրաքանչյուր ուղղության պատասխանատու երթարշավի ընթացքում մասնակիցներին ներկայացնում էր իրենց անցած ուղին, պատմում առանձին հիշարժան դրվագներ։ Հենց ռազմագործողության մասնակիցները պետք է պատմեն ու ներկայացնեն իրականությունը, որ հետագայում բացառվեն պարտությունները։ Ա. Կարապետյանը պատմեց Աշտ Բեկորի, Դուշման Վարդանի, Շոշի Ագոյի և այլ տղաների հերոսությունների մասին։ Սակայն հրամանատարը շեշտեց, որ ինքն ընդհանրապես չի ընդունում հերոս բառը, որովհետև յուրաքանչյուր նորմալ տղամարդ պետք է պաշտպանի իր տունն ու հայրենիքը։ Հրամանատարը նաև տեղեկացրեց ռազմագործողության ընթացքում զինվորների շրջանում տիրող կարգապահության մասին։ Օրվա երկրորդ կեսին բոլոր խմբերը, Եռագույն դրոշի մեկական գույնի պաստառներով, հաղթական մտան Շուշի և Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում իրար միանալով պարզեցին Եռագույնը՝ հաղթանակի բերկրանքը փոխանցելով շուրջբոլոր։ Եկեղեցու բակում երիտասարդները շուրջպարի և ազգային ավանդական երգ ու երաժշտության ներքո մտան Սուրբ խորան՝ ստանալու հոգևոր Հոր օրհնությունը։ Տեր Անդրեաս քահանան ողջունեց ծրագրի մասնակիցներին, օրհնեց նրանց մուտքը և մաղթեց չմոռանալ իրենց հայրերի անցած ուղին և արժանապատվորեն ապրել ու շենացնել մեր երկիրը՝ Աստծո Սուրբ հովանու ներքո։

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, трава, растение, небо, на улице и природа

На данном изображении может находиться: гора, дерево, трава, растение, мост, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, небо и на улице

На данном изображении может находиться: 1 человек, стоит, небо, гора, на улице и природа

На данном изображении может находиться: трава, на улице и природа

На данном изображении может находиться: один или несколько человек, гора, небо, дерево, на улице и природа

На данном изображении может находиться: на улице

На данном изображении может находиться: 7 человек, люди стоят, дерево и на улице

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят, ребенок и на улицеНа данном изображении может находиться: один или несколько человек, люди на сцене, толпа и на улице

На данном изображении может находиться: 11 человек, люди улыбаются, на улице

 

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят, ребенок, дерево, небо, стол, на улице и природа

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, небо и на улицеНа данном изображении может находиться: 1 человек, стоит, небо и на улице

На данном изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении