comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բանաստեղծություններ
[ARM]     [RUS]     [ENG]

Բանաստեղծություններ

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 ՂԱ­ՐԱ­ԲԱՂ 

Ա­նունդ չեմ տա,
Չեմ մատ­նի տեղդ,-
Շուր­թե­րիս վրա կդո­ղան հան­կարծ
Այն­պի­սի խոս­քեր,
Ո­րոնք կխո­ցեն
Նույ­նի՛սկ...
Ա­րար­չի ա­կանջ­նե­րը խուլ։
Ա­նունդ չեմ տա,
Չեմ մատ­նի տեղդ,-
Դու այն խո­րանն ես,
Որ­տեղ չպի­տի մա­րեն մո­մերս,
Դու այն խո­րալն ես,
Ո­րից սր­տիս հետ
Պի­տի սարս­ռան
Նաեւ սր­բա­տան կա­մար ու որ­մեր։
Ա­նունդ չեմ տա,
Չեմ մատ­նի տեղդ,-
Քեզ՝ իմ ըն­ծա­յած հա­վա­տի հա­մար
Եվ ան­դավ սի­րո՝
Ինձ մո­լեգ­նո­րեն այն­պես կխա­չեն,
Որ կնա­խան­ձի...
Քրիս­տո՛սն ան­գամ։
Մնա, օ՛, մնա,
Դու օ­տա­րո­տի աչ­քե­րից հե­ռու,
Որ չա­ռե­ւան­գեն
Ու քեզ չպղ­ծե՛ն...
Կա­պանք դիր լեզ­վիս
Ու սր­տիս՝ փա­կանք,
Ինքդ քո ձեռ­քով ինձ այն­պե՛ս խա­չիր՝
Չտամ ա­նունդ,
Տեղդ չմատ­նեմ։

ՄԵՆՔ
Մենք Նո­յից սեր­ված ու սե­րունդ Հայ­կի,
Մենք Քրիս­տո­սից ա­ռաջ էլ կա­յինք,
Եվ ում չէ հայտ­նի թա­փից մեր զար­կի,
Որ ժա­ռան­գորդն ենք Տիգ­րան ար­քա­յի…

Մեզ՝ մի Ա­նա­հիտ կամ Աֆ­րո­դի­տե,
Էլ ինչ Շա­մի­րամ կամ Ա­սար­հա­դոն,-
Աստ­ված է վկա, որ մեզ քաջ գի­տեն
Թա­թար ու մոն­ղոլ, եւ Հռոմ, եւ հոն…

Ինչ փույթ, թե մի նոր փա­կու­ղու մեջ ենք,
Բայց հող­մե­րի դեմ մա­քա­ռող իմ սիրտ,
Մենք հար­մա­րա­վետ մի ե՛լք կգտ­նենք,
Ան­հար­մա­րա­վետ աշ­խար­հում այս բիրտ…

Ան­ցած ա­մե­հի փոր­ձու­թյուն­նե­րով,
Մենք ըն­թա­նում ենք ան­քայ­լա­մո­լոր,-
Թե ումն է դա­րը քսան­մե­կե­րորդ՝
Մեզ պատ­կա­նում են դա­րե­րը բո­լոր…


ԶԱՆ­ԳԵ­ՐԸ
Ղո­ղան­ջում են զիլ զան­գե­րը կյան­քիս,
Դար­ձել է հո­գիս մի զան­գա­կա­տուն,
Վեր­քերն են նվում իմ հայ­րե­նի­քի՝
Ցա­վով լց­նե­լով ա­մեն սր­բա­տուն։

Ուր գի­շեր ու տիվ մո­մեր են վառ­վում,
Ա­մեն մոմ, ա­սես, հույ­սի մի ճրագ,
Մեր ա­ղոթք­ներն ենք Տի­րոջն ա­ռա­քում,
Որ պա­հի զո­րեղ ա­ջը մեզ վրա։

Վաղ այ­գա­բա­ցից մինչ ի­րիկ­նա­մուտ,
Կար­ծես փր­կու­թյան ճիչ ա­ղեկ­տուր,-
Հո­գիս զան­գերն է իր հն­չեց­նում
Որ­պես փր­կու­թյան մի զան­գա­կա­տուն։

ՔԵԶ ՀԵՏ ԿԲԵ­ՐԻ
Չի կան­չի, բնավ, քեզ հողն օ­տա­րի,
Օ­տար հավ­քը քեզ հա­մար չի եր­գի,
Ու­րի­շի մայ­րը, ինչ­քան էլ բա­րի,
Հա­րա­զատ մոր պես քեզ չի՛ ա­մո­քի։

Թո­վիչ է տես­քը հայ­րե­նի քո տան,
Հայ­րե­նի եր­կինքն ու ցոլքն աստ­ղե­րի,
Եղ­բայր իմ, միշտ էլ օրհ­նիր այն ճամ­փան,
Որ ուր էլ լի­նես՝ քեզ ե՛տ կբե­րի։

Ա­ՂՈԹ­ՔԻ ՆՄԱՆ
Փառ­քի տեն­չը ինձ չնե­տեց հե­ռուն
Ոչ էլ բարձր դիրք ե­րա­զե­ցի ես,-
Ինձ ան­մար սի­րուդ կրա՛կն է վա­ռում,
Ինչ­պես սր­բու­թյան՝ ես գամ­ված եմ քեզ։

Թող այդ­պես էլ քեզ ու­նե­նամ ընդ­միշտ,
Իմ բախ­տի աստղ՝ շող­շո­ղուն ու ջինջ,
Եվ թող բար­բառդ՝ քա­րա­կոփ ու բիրտ,
Ա­ղոթ­քի նման հն­չի ա­կան­ջիս։

Չա­րա­շա­հում են ա­նունդ ան­վերջ,
Շա­հար­կում են մերկ, նենգ ու ջղա­յին,
Բայց ով է, Ար­ցախ, մխում ցա­վիդ մեջ
Քո փր­կու­թյան սուրբ զո­հա­սե­ղա­նին...
... Այն­տեղ, ուր խաղ է, խա­ղի մեջ չկա՛մ,
Այն­տեղ, ուր ցավն է, ցա­վիդ մե՛ջ եմ ես...

***
Ես մին­չեւ գե­տին պի­տի խո­նարհ­վեմ
Եվ իմ ա­ղոթ­քը հղեմ առ եր­կինք,-
Այս ին­չից է, որ իմ սիր­տը այ­սօր
Բաց ե­րա­կի պես զգա­յուն է խիստ...

Լեռ­նե­րը հեռ­վում բռ­նել են շուրջ­պար,
Զլում է ա­րեւն, ա­սես՝ Քո­չա­րի՜,
Ա­շու­նը քրոջ նման քնք­շա­բար
Իր ծի­րա­նին է փռում ու­սե­րիս...

Ինչ­պես ան­մասն մնամ այս ծե­սից,
Զվարթ ա­շուն է հայ­րե­նի հո­ղում
Եվ ի­րենց Սաս­նա պա­րա­հան­դե­սին
Ինձ հրա­վեր են լեռ­նե­րը հղում...

Ա­ռեղծ­վա­ծա­յին եր­կի՛նք հայ­րե­նի,
Հայ­րե­նի եր­կիր, իմ սո՛ւրբ ջուր ու հող,
Թող հա­վեր­ժա­կան պարս չհատ­նի
Քո սեգ լեռ­նե­րի գր­կում հա­վեր­ժող...

***
Եր­կիր իմ՝ փոքր, ման­կան բռան չափ,
Ման­կան ա­փի պես՝տաք ու քնք­շա­գին,
Ման­կան սր­տի չափ պարզ, ան­հի­շա­չար,
Ման­կան հո­գու պես՝ նո՛ւրբ ու ցա­վա­գին։

Երբ շուրջդ այս­քան շան­թեր կան, ամ­պեր,
Վե­ճեր կան ան­զուսպ,
չար­քեր կան պես-պես,
Ես ինչ­պես, ինչ­պես խուլ չտագ­նա­պեմ,
Եվ ինչ­պե՞ս պի­տի հան­գիստ քնեմ ես...

***
Կապ­ված եմ ձեզ հետ աշ­խար­հում ա­րար,
Հայ­րե­նի ե­զե՛րք, իմ տո՛ւն, իմ լեռ­նե՛ր,
Թող հա­զար ան­գամ զարկ­վեմ
ձեզ հա­մար,
Միայն ձե­զա­նից հե­ռո՛ւ չմեռ­նեմ։

ԻՄՆ Է ԱՅՍ ՀՈՂԸ
Անընդունելի վեճեր ու վճիռ...
Զսպելով հոգուս տագնապն ու դողը՝
Մռավա սարի բարձունքից վճիտ
Ես քեզ ասում եմ՝ իմն է այս հողը։

Ահ չունեմ բնավ սրի դեմ, մահի,
Կռվում այս ինձ հետ ինչ էլ պատահի,
Դաշույն խրելով իմ չարյաց կողը,
Ես կասեմ էլի՝ ի՛մն է այս հողը։
;