comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵՍ-ՎԱ­ՃԱՌՔ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵՍ-ՎԱ­ՃԱՌՔ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ՄԱ­ՅԻ­ՍՅԱՆ Ե­ՌԱ­ՏՈ­ՆԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մա­յի­սի 9-ի ա­ռա­վո­տյան Ստե­փա­նա­կեր­տի օ­ղա­կաձև պու­րա­կում, հա­մա­ձայն վեր­ջին տա­րի­նե­րին ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րի, կազ­մա­կերպ­վել էր ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք` նվիր­ված Մա­յի­սյան ե­ռա­տո­նին: Հի­շեց­նենք, ինչ­պես այս ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քը, այն­պես էլ տո­նա­կան օր­վա մնա­ցած մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներն անց էին կաց­վում ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից:

Գե­րա­տես­չու­թյան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­վեստ­նե­րի բաժ­նից տե­ղե­կա­ցանք, որ ցու­ցա­հան­դե­սի շուրջ 30 տա­ղա­վար­նե­րում ներ­կա­յաց­ված էին հիմ­նա­կա­նում Շու­շիի, Հադ­րու­թի և Ստե­փա­նա­կեր­տի մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի` ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րոն­նե­րի և ար­վես­տի դպ­րոց­նե­րի սա­նե­րի աշ­խա­տանք­նե­րը: Ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քին մաս­նակ­ցել են նաև ան­հատ վար­պետ­ներ:
Ներ­կա­յաց­ված աշ­խա­տանք­ներն այ­ցե­լու­նե­րին գրա­վում էին գոր­ծե­րում ար­տա­ցոլ­ված թե­մա­նե­րի բազ­մա­զա­նու­թյամբ, կեր­պար­նե­րի ճո­խու­թյամբ, վառվ­ռուն գույ­նե­րով, նյու­թի զա­նա­զա­նու­թյամբ: Մար­դիկ` փոքր, թե մե­ծա­հա­սակ, ան­կեղ­ծո­րեն ի­րենց հիաց­մունքն էին ար­տա­հայ­տում ե­րե­խա­նե­րի վառ երևա­կա­յու­թյամբ, նյու­թե­րի հա­մար­ձակ ու անս­պա­սե­լի հա­մադ­րու­թյամբ, կոմ­պո­զի­ցիա­նե­րի ա­զա­տու­թյամբ ու ան­մի­ջա­կա­նու­թյամբ:
Իսկ պու­րա­կում տի­րում էր տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն: Գտն­վե­լով մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մա­սում, պու­րակն իր շատր­վան­նե­րով, օ­րե­ցօր թանձ­րա­ցող կա­նա­չով կան­չում է բնա­կիչ­նե­րին, զբո­սաշր­ջիկ­նե­րին: Եվ մարդ­կանց հոս­քը չէր դա­դա­րում… Եվ մի՞­թե մարդ­կանց ան­դա­դար այս հոս­քը, պու­րա­կում տի­րող ու­րա­խու­թյու­նը, ցու­ցա­հան­դե­սի գույ­նե­րի ու կեր­պար­նե­րի հրա­վա­ռու­թյու­նը չէ՞, որ վկա­յում է մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի խո­րի­մաստ նշա­նա­կու­թյու­նը, հաղ­թա­նակ­ներ, որ ե­րաշ­խա­վո­րե­ցին մեր երկ­րի կեն­սու­նա­կու­թյու­նը, շե­նա­ցումն ու զար­գա­ցու­մը: